19.1 C
Yerevan

Տգի­տությունը “Մեր Ձևով”

«Դպրո­ցի փոխա­րեն գործա­րան կառուցեք», ավե­լի շատ բան է ասում մարդու աշխարհընկալման մասին, մտա­ծո­ղության մասին։ Եվ եթե մի օր ուզում ենք իսկա­պես գործա­րան ունե­նալ, պիտի սկսենք հենց նրա­նից, ինչին «մեր ձևիստնե­րը» այսօր այսպես հեշտ կոչ են անում հրա­ժեշտ են տալ՝ դպրո­ցից։

Մկրտիչ Իսրա­յելյան

Վերջին օրե­րին սոցիա­լա­կան ցանցե­րում քննարկման թեմա է դարձել Նարեկ Կարա­պետյա­նի հայտա­րա­րությունը՝ «դպրո­ցի փոխա­րեն գործա­րան կառուցեք»։ Թվում է պարզ միտք է՝ գործա­րաննե­րը պետք են, աշխա­տա­տե­ղե­րը՝ ևս։ Բայց իրա­կա­նում սա «մեր ձևիստնե­րի» «ոսկե տղա­յի» հերթա­կան պոպո­լուիստա­կան հայտա­րա­րությունն է, որը ցույց է տալիս ոչ թե «պրագմա­տիզմ», այլ հոգե­բա­նա­կան ու մտա­վոր փակուղի՝ երբ մարդը չի հասկա­նում, որ հենց դպրո­ցի բացա­կա­յությունն է պատճա­ռը, որ գործա­րան չունենք։ 

Դպրո­ցը չի հակադրվում գործա­րա­նին․ այն նախա­պայմանն է դրա համար։ Առանց կրթության՝ դու կունե­նաս ընդա­մե­նը շինություն, բայց ոչ արդյունա­բե­րություն։ Իսկ հետո էլ կասես՝ «ինչո՞ւ մեր գործա­րա­նը չի աշխա­տում»։ Պատճա­ռը պարզ է՝ որովհետև դպրո­ցի փոխա­րեն գործա­րան ես կառուցել։ 

Նման խոսքե­րը հատկա­պես վտանգա­վոր են, երբ հնչում են հանրա­յին հարթակնե­րում։ Դրանք ազդում են երի­տա­սարդնե­րի մտա­ծո­ղության վրա՝ ստեղծե­լով կեղծ պատրանք, թե կրթությունը ավե­լորդ շքե­ղություն է, որը կարե­լի է փոխա­րի­նել «պրակտիկ» բանով։ 

Բայց հենց այդ մտա­ծո­ղությունն էլ մեզ բերել է այստեղ՝ երկիր, որտեղ հաճախ գործա­րա­նը չաշխա­տող է, իսկ դպրո­ցը՝ արժեզրկված։ Երբ մարդը ասում է՝ «դպրո­ցի փոխա­րեն գործա­րան կառուցեք», նա իրա­կա­նում չի գիտակցում, որ առանց դպրո­ցի չի լինում ո՛չ տնտե­սություն, ո՛չ գիտություն, ո՛չ էլ պետություն։ 

Գուցե Նարեկ Կարա­պետյա­նին պետք է հիշեցնել, որ ամե­նա­զարգա­ցած երկրնե­րը հենց կրթությամբ են սկսել։ Գերմա­նիան, Ճապո­նիան, Կորեան իրենց գործա­րաննե­րը չեն կառուցել դպրո­ցի փոխա­րեն, այլ դպրո­ցի շնորհիվ։ Իսկ Հայաստա­նում դեռ կան մարդիկ, ովքեր մտա­ծում են, թե «դպրո­ցը հացի տեղ չի»։ 

Իրա­կա­նում՝ հենց դա է հացի տեղը։ Առանց դպրո­ցի դու ընդա­մե­նը գործա­րա­նի պահակ ես դառնում՝ ոչ թե դրա տերը։ Այս խոսքը՝ «դպրո­ցի փոխա­րեն գործա­րան կառուցեք», ավե­լի շատ բան է ասում մարդու աշխարհընկալման մասին, մտա­ծո­ղության մասին։ Եվ եթե մի օր ուզում ենք իսկա­պես գործա­րան ունե­նալ, պիտի սկսենք հենց նրա­նից, ինչին «մեր ձևիստնե­րը» այսօր այսպես հեշտ կոչ են անում հրա­ժեշտ են տալ՝ դպրո­ցից։

Մկրտիչ Իսրա­յելյան

Աղբյուրը՝https://zarkerak.am/show/140202

Առնչվող Հոդվածներ