16.3 C
Yerevan

Պոլսա­հա­յությունը Պետք Է Ճանաչվի Հայ-Թուրքա­կան Կարգա­վորման Արժա­նի Եվ Վստա­հե­լի Դերա­կա­տար

Ովքեր հիշում են Հրանտ Դինքի եւ Պոլսո նախկին պատրիարք Արամ Աթեշյա­նի դեմ Հայաստա­նում ծավալված քարոզչությունը, լսե­լով Հուսիկ Արա­յին, կհա­մոզվեն, որ Ստամբուլի հայ համայնքի հանդեպ վերա­բերմունքի հարցում, ցավոք, մեզա­նում շատ քիչ բան է փոխվել կամ գրե­թե ոչինչ չի փոխվել:

Վահրամ Աթա­նեսյան

Բանաստեղծ Հուսիկ Արան լրատվա­մի­ջոցնե­րից մեկին հարցազրույցում ասել է, որ «Եկե­ղե­ցու դեմ պայքա­րը Հայաստա­նի թուրքացման պրո­ցե­սի մաս է, Ստամբուլի հայ համայնք ենք դառնա­լու»: Թե որքա­նով է նա արդա­րա­ցի Հայաստա­նում «Եկե­ղե­ցու դեմ պայքար» արձա­նագրե­լիս եւ դրա­նից «Հայաստա­նի թուրքա­ցում» մակա­բե­րե­լիս, թողնենք մի կողմ եւ ուշադրություն կենտրո­նացնենք «Ստամբուլի հայ համայնք ենք դառնա­լու» մտա­հանգման վրա: 

Եթե մենք «Ստամբուլի հայ համայնք ենք դառնա­լու Եկե­ղե­ցու դեմ պայքա­րի եւ Հայաստա­նի թուրքացման պրո­ցե­սում», ապա հայ մտա­վո­րա­կա­նի ասա­ծից հասկացվում է, որ Ստամբուլի «հայկա­կան համայնքն արդեն իսկ թուրքա­ցած է»: Սա, երեւի, «լեզվի թռիչք» կամ «հուզա­կան պոռթկում» չէ: Հայաստա­նում Թուրքիա­յի հայ համայնքի նկատմամբ վերա­պահ վերա­բերմունք, իրոք, կա: Բայց մի բան է կենցա­ղա­յին, իրա­կա­նության չիմա­ցությունից վերա­բերմունքը, բոլո­րո­վին այլ, երբ նման չափա­զանց կանխա­կալ, Ստամբուլում ապրող եւ հանուն հայ ինքնության, լեզվի, Հայաստա­նի հետ հոգեւոր կապե­րի պահպանման ջանք չխնա­յող մտա­վո­րա­կա­նության հասցեին վիրա­վո­րա­կան գնա­հա­տա­կան հնչեցնում է բանաստեղծը, ով վերջին մի քանի ամիսնե­րին լիո­վին ասո­ցացվում է քաղա­քա­կան ընդդի­մության հետ: 

Այդ «խորթությունը» նոր չէ: Անցյալ դարասկզբին Վահան Տերյա­նը թույլ է տվել Թումանյա­նի մի տողը բարձր դասել պոլսա­հայ «հանկարծա­կի հեթա­նո­սա­ցածնե­րի» վաստա­կից, Շիրվանզա­դեն Դանիել Վարուժա­նին անվա­նել է «էրո­տա­ման», բայց այդ դարաշրջա­նի Պոլիսն ավե­լի բարձր էր, քան՝ Թիֆլի­սը, Երեւա­նի մասին չխո­սած: Իսկ առհա­սա­րակ ցեղասպա­նությունից փրկված ստամբուլա­հա­յությունը պետք է արժա­նա­նա ոչ թե վերագրումնե­րի, վերա­պահ, կասկա­ծա­միտ վերա­բերմունքի, այլ՝ ակնա­ծանքի: Ի վերջո, Ստամբուլը հայ գրա­կա­նությա­նը Մնձուրի է տվել, Զահրատ: Բոլո­րո­վին վերջերս կյանքին հրա­ժեշտ տվեց Ռոբեր Հատեճյա­նը, Ստամբուլի քաղա­քակրթա­կան ծնունդ է Հրանտ Դինքը: Մի՞թե «թուրքա­ցած» են ստամբուլա­հայ գործիչներ Արա Գոչունյա­նը, Բագրատ Էստուկյա­նը, հայկա­կան կրթա­րաննե­րի ուսուցիչնե­րը, բարե­գործնե­րը, որոնց նվի­րատվություննե­րի շնորհիվ գործում են մշա­կութա­յին, բարեխնամ , առողջա­պա­հա­կան եւ այլ հաստա­տություններ: Ի վերջո, Ստամբուլում արդեն շուրջ վեց հարյուր տարի է, գործում է Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու նվի­րա­պե­տա­կան աթոռնե­րից մեկը՝ Պոլսո Հայոց պատրիարքա­րա­նը:

Ովքեր հիշում են Հրանտ Դինքի եւ Պոլսո նախկին պատրիարք Արամ Աթեշյա­նի դեմ Հայաստա­նում ծավալված քարոզչությունը, լսե­լով Հուսիկ Արա­յին, կհա­մոզվեն, որ Ստամբուլի հայ համայնքի հանդեպ վերա­բերմունքի հարցում, ցավոք, մեզա­նում շատ քիչ բան է փոխվել կամ գրե­թե ոչինչ չի փոխվել: Եւ դրա­նում պատասխա­նատվության իր բաժինն ունի նաեւ Մայր աթո­ռը: Գործող եւ գալիք իշխա­նություննե­րի համար այդ խնդրի լուծումը պետք է առաջնա­հերթություն լինի: Ստամբուլը պատմա­կա­նո­րեն հայության համար գաղթօ­ջախ չէ, հայկա­կան ներկա­յությունն այնտեղ ավե­լի հին եւ արմա­տա­կան է, քան՝ թուրքա­կա­նը: Թուրքիա­յի իշխա­նություննե­րը դա ճանա­չում են: Իր հերթին Հայաստա­նը պետք է պոլսա­հա­յությունը ճանա­չի որպես հայ-թուրքա­կան կարգա­վորման արժա­նի եւ վստա­հե­լի դերա­կա­տար: 

Առնչվող Հոդվածներ