20.3 C
Yerevan

Ժողովրդա­վա­րությունը Վտանգի Տակ Է

Հայաստա­նում կան ուժեր, որոնք հակա­ռակ ուղղությամբ են շարժվում՝ ձգտե­լով վերա­դառնալ իշխա­նության ռուսա­կան սվիննե­րի միջո­ցով։ Նա նշեց, որ դա քիչ հավա­նա­կան է, քանի որ տարա­ծաշրջա­նում իրա­վի­ճակն արդեն փոխվել է, և Ռուսաստանն անգամ Մոլդո­վա­յում չկա­րո­ղա­ցավ հաջո­ղել իր հիբրի­դա­յին մեթոդնե­րով։

Հովսեփ Խուրշուդյան

Noyan Tapan‑ը զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում կողմե­րը քննարկել են ՀՀ ներքա­ղա­քա­կան որոշ հարցեր, այդ թվում է վեթինգի անհրա­ժեշտությունն ու ժողովրդա­վա­րության՝ վտանգի տակ գտնվե­լու հանգա­մանքը։

Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ Փաշինյա­նը հարցը չի դնում այնպես, թե միայն «Քաղա­քա­ցիա­կան Պայմա­նա­գիրն» է խաղա­ղության ջատա­գո­վը, քանի որ կան նաև ընդդի­մա­դիր և արտա­խորհրդա­րա­նա­կան ժողովրդա­վա­րա­կան ուժեր, որոնք կիսում են այդ օրա­կարգը։ Նա ընդգծեց, որ որոշ ուժեր նույնիսկ ավե­լի ակտիվ են Եվրա­միության հետ ինտեգրման հարցում, ինչը, ըստ նրա, ոչ թե ինքնիշխա­նության կորուստ է, այլ՝ դրա ամրապնդում։ Եվրա­միությունը վերազգա­յին կառույց է, որտեղ յուրա­քանչյուր երկիր ունի վետո­յի իրա­վունք՝ իր ինքնիշխա­նությա­նը վերա­բե­րող հարցե­րի շուրջ։ Ըստ նրա՝ սա հակա­ռակն է այնպի­սի միության, ինչպի­սին է ԵԱՏՄ‑ն կամ ԱՊՀ‑ն, որտեղ կա հեգե­մոն՝ Ռուսաստա­նը, որը պարտադրում է իր կամքը մյուսնե­րին։ Խուրշուդյա­նի դիտարկմամբ՝ Եվրա­միությունը իրա­վա­հա­վա­սար պետություննե­րի միա­վո­րում է, որտեղ նույնիսկ փոքր երկի­րը կարող է վետո դնել, իսկ Միութե­նա­կան պետության մոդե­լում նման բան չի կարող լինել։

Նա հավե­լեց, որ Եվրա­միությունը ոչ թե սահմա­նա­փա­կում է, այլ ուժե­ղացնում է անդամ պետություննե­րի ինքնիշխա­նությունը, քանի որ դրանց տալիս է անվտանգություն և ժողովրդա­վա­րա­կան կայունություն։ Օրի­նակ բերե­լով Լեհաստա­նը՝ նա նշեց, որ Լեհաստա­նը Եվրա­միության և ՆԱՏՕ‑ի շնորհիվ հասել է Գերմա­նիա­յի մակարդա­կին՝ ստա­նա­լով ֆինանսա­կան, տեխնո­լո­գիա­կան և քաղա­քա­կան աջակցություն։

Խուրշուդյա­նը կարծիք հայտնեց, որ Հայաստա­նում կան ուժեր, որոնք հակա­ռակ ուղղությամբ են շարժվում՝ ձգտե­լով վերա­դառնալ իշխա­նության ռուսա­կան սվիննե­րի միջո­ցով։ Նա նշեց, որ դա քիչ հավա­նա­կան է, քանի որ տարա­ծաշրջա­նում իրա­վի­ճակն արդեն փոխվել է, և Ռուսաստանն անգամ Մոլդո­վա­յում չկա­րո­ղա­ցավ հաջո­ղել իր հիբրի­դա­յին մեթոդնե­րով։ Ժողովրդա­վա­րությունը պաշտպա­նե­լու համար անհրա­ժեշտ է պրոֆե­սիո­նալ կառա­վա­րում։ Ըստ նրա՝ գործող իշխա­նություննե­րը չպետք է գնան դիկտա­տուրա­յի ճանա­պարհով, և դա պետք է արմա­տա­խիլ անել նաև հասա­րա­կա­կան գիտակցության մեջ։ Խուրշուդյա­նի համոզմամբ՝ Հայաստա­նում ժողովրդա­վա­րությունը պետք է ամրապնդվի, որպեսզի յուրա­քանչյուր քաղա­քա­ցի իրեն զգա պետության տեր, ոչ թե հպատակ։Դիկտատուրան միշտ հանգեցնում է ստեղծա­գործ մարդկանց հեռացմա­նը, հիասթա­փությա­նը կամ լռեցմա­նը, մինչդեռ ժողովրդա­վա­րությունը խթա­նում է ներուժի լիարժեք դրսև­ո­րումը։ Նրա խոսքով՝ այսօր աշխարհի հարստությունը նավթը կամ հումքը չեն, այլ մարդը և նրա մտա­վոր կարո­ղություննե­րը, որոնք Հայաստա­նում առկա են։

Խուրշուդյա­նը հավե­լեց, որ օրենքի երկիր կառուցե­լը նշա­նա­կում է ստեղծել միջա­վայր, որտեղ ոչ ոք՝ նույնիսկ «ուժեղ ձեռքը», օրենքնե­րից վեր չի կարող լինել։ Նա զգուշացրեց, որ հակաի­րա­վա­կան օրենքնե­րը, ինչպես պատմության մեջ եղել է Հիտլե­րի օրոք, կարող են ժողովրդա­վա­րությունը վերա­ծել դիկտա­տուրա­յի։ Հայաստա­նի ապա­գան հնա­րա­վոր է միայն այն դեպքում, երբ պետությունը դառնա բոլոր քաղա­քա­ցի­նե­րի պետությունը՝ անկախ էթնիկ, կրո­նա­կան կամ գաղա­փա­րա­կան պատկա­նե­լությունից։ Ըստ նրա՝ յուրա­քանչյուր մարդ՝ իր աշխա­տանքի, ստեղծա­գործության և պատասխա­նատվության միջո­ցով, պետք է զգա, որ հայրե­նի­քը իրենն է։

Խուրշուդյա­նը ընդգծեց, որ ժողովրդա­վա­րությունը ոչ միայն արժեք է, այլև անվտանգության մեխա­նիզմ։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը պետք է ընտրի այն ուժե­րին, որոնք ջատա­գով են անկա­խությանն ու եվրո­պա­կան ինտեգրմա­նը, քանի որ այսօր Հայաստա­նի ինքնիշխա­նությա­նը սպառնում է ոչ թե Արևմուտքը, այլ Ռուսաստա­նը և նրա խամա­ճիկնե­րը։

Անդրա­դառնա­լով լյուստրա­ցիա­յի հարցին՝ նա նշեց, որ իշխա­նությունը չափա­զանց զգուշա­վոր և դանդաղկոտ է իր քայլե­րում։ Ըստ նրա՝ լյուստրա­ցիան և վեթինգը վաղուց պետք է իրա­կա­նացված լինեին, քանի որ դրանք կլուծեին ներկա­յիս բազմա­թիվ ինստի­տուցիո­նալ և համա­կարգա­յին խնդիրներ։ Ժողովրդա­վա­րությունը, իր բոլոր թերություննե­րով հանդերձ, լավա­գույն քաղա­քա­կան համա­կարգն է, քանի որ այն միակն է, որ հնա­րա­վո­րություն է տալիս ժողովրդին լինել երկրի իրա­կան տերը և պաշտպա­նել իր ինքնիշխա­նությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ