20.4 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Պետա­կան նախա­րա­րի պաշտո­նում Ռուբեն Վարդանյա­նի նշա­նա­կումից հետո երկրորդ արտա­ռոց իրա­դարձությունն արտա­քին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նից Դավիթ Բաբա­յա­նի հեռա­ցումն էր: ԼՂ կարգա­վորման, քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո ստեղծված իրա­վի­ճա­կի հարցե­րում Դավիթ Բաբա­յա­նը կոշտ քաղա­քա­կան գծի կողմնա­կից էր եւ գաղա­փա­րա­կան առումով սերտո­րեն հարում էր ՀՅԴ-ին: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 86-րդ

Արցա­խի պետա­կան նախա­րա­րի պաշտո­նում Ռուբեն Վարդանյա­նի կայացրած առա­ջին որո­շումնե­րից մեկով կառա­վա­րության տասնմեկ անդամնե­րին ինը համա­ժա­մա­նակյա կարգով դարձավ «ժամա­նա­կա­վոր պաշտո­նա­կա­տար»: 

Ստեղծված ծանր իրա­վի­ճա­կում քաղա­քա­կան անո­րո­շությունը տեւեց ավե­լի քան մեկ ամիս: Իշխա­նության «կողասրահնե­րից» հանրությա­նը հայտնի դարձավ, որ նախա­րարնե­րի պաշտո­նում նշա­նա­կումներ կատա­րե­լու համար Վարդանյա­նը խորհրդատվություննե­րի մեջ է ինչպես նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նի եւ Բակո Սահակյա­նի, այնպես էլ Ազգա­յին ժողո­վի ՀՅԴ, «Արդա­րություն» եւ «Ժողովրդա­վա­րություն» խմբակցություննե­րի ղեկա­վարնե­րի հետ: Այդ օրե­րին հայաստանյան «Ժողո­վուրդ» օրա­թերթը գրեց, որ գործա­դիր իշխա­նության կազմա­վո­րե­լու համար Ռուբեն Վարդանյա­նը «թիմ չունի»: 

Ստե­փա­նա­կերտում ակնհայտ էր, որ Վարդանյա­նը չափա­զանց բացա­սա­կան է տրա­մադրված Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտա­լի Բալա­սանյա­նի դեմ: Պետա­կան նախա­րա­րի պաշտո­նում նշա­նակվե­լուց մոտ մեկ ամիս հետո նա հասավ Վիտա­լի Բալա­սանյա­նի պաշտո­նանկությա­նը, Անվտանգության խորհրդի քարտուղար նշա­նակվեց Սամվել Շահրա­մանյա­նը: Նա ԱԱԾ կադրա­յին սպա էր, հասել էր գենե­րալ-մայո­րի կոչման, այնուհե­տեւ նշա­նակվել ռազմա-հայրե­նա­սի­րա­կան դաստիա­րա­կության եւ սպորտի նախա­րար: 

Ինչպես Ստե­փա­նա­կերտում, այնպես էլ Երեւա­նի որո­շա­կի շրջա­նակնե­րում դիտարկվել է, որ կառա­վա­րությունում Ռուբեն Վարդանյա­նի կազմա­կերպած կադրա­յին ջարդից զերծ է մնա­ցել ներքին գործե­րի նախա­րար Կարեն Սարգսյա­նը: Նա Հայաստա­նի երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի թիկնա­զո­րի պետ Գրի­գո­րի Սարկի­սո­վի որդին է: Ավարտել է Երեւա­նի պետա­կան համալսա­րա­նի իրա­վա­գի­տության բաժի­նը, աշխա­տել հարկա­յին մարմիննե­րում՝ հասնե­լով ՊԵԿ Ներքին վերահսկո­ղության վարչության պետի տեղա­կա­լի պաշտո­նին: 

Կարեն Սարգսյա­նը 2014թ.-ին տեղա­փոխվել է Ստե­փա­նա­կերտ եւ Բակո Սահակյա­նի հրա­մա­նագրով նշա­նակվել Արցա­խի նախա­գա­հի հատուկ հանձնա­րա­րություննե­րով ներկա­յա­ցուցիչ, ապա՝ Արտա­կարգ իրա­վի­ճակնե­րի պետա­կան ծառա­յության պետ: Քաղա­քա­կան շրջա­նակնե­րում այդ փուլում տպա­վո­րություն կար, որ Կարեն Սարգսյա­նը «նախա­գա­հի պաշտո­նում փոխա­րի­նե­լու է Բակո Սահակյա­նին»,- բայց նա 2020‑ի նախա­գա­հա­կան ընտրություննե­րում թեկնա­ծու չառա­ջադրվեց:

Կարեն Սարգսյա­նը ներքին գործե­րի նախա­րար է նշա­նակվել քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո՝ 2021 թվա­կա­նի հունվա­րին, եւ միակն է, որ պաշտո­նում մնա­ցել է մինչեւ Արցա­խի բռնա­տե­ղա­հա­նությունը: 

Պետա­կան նախա­րա­րի պաշտո­նում Ռուբեն Վարդանյա­նի նշա­նա­կումից հետո երկրորդ արտա­ռոց իրա­դարձությունն արտա­քին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նից Դավիթ Բաբա­յա­նի հեռա­ցումն էր: ԼՂ կարգա­վորման, քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո ստեղծված իրա­վի­ճա­կի հարցե­րում Դավիթ Բաբա­յա­նը կոշտ քաղա­քա­կան գծի կողմնա­կից էր եւ գաղա­փա­րա­կան առումով սերտո­րեն հարում էր ՀՅԴ-ին: Բաբա­յա­նի փոխա­րեն արտա­քին գործե­րի նշա­նակվեց Սերգեյ Ղազարյա­նը, ով մինչ այդ զբա­ղեցնում էր Երեւա­նում Արցա­խի մշտա­կան ներկա­յա­ցուցչի պաշտո­նը: Քաղա­քա­կան կյանքն Ստե­փա­նա­կերտում գրե­թե լիո­վին դադա­րեց: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ