20.3 C
Yerevan

Հայաստա­նը Մեծ Շանսեր Ունի

Եթե միայն Ալիևն է որո­շում կայացնում, հայ-թուրքա­կան սահմա­նը կարող է մնալ փակ՝ նրա քաղա­քա­կան շահե­րից ելնե­լով։ Սակայն երկու նորմա­լի­զա­ցիոն պրո­ցեսնե­րը՝ Հայաստան–Թուրքիա և Հայաստան–Ադրբեջան, պետք է համա­տեղ շարժվեն. ԱՄՆ–ն ու ԵՄ–ն կարող են լինել այդ պրո­ցեսն առաջ տանողնե­րը։

Գարո Փայլյան

Հանրա­յին ռադիոն զրուցել է Քարնե­գի հիմնադրա­մի փորձա­գետ, Թուրքիա­յի ազգա­յին ժողո­վի նախկին պատգա­մա­վոր Գարո Փայլյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րի կարգա­վորման գործընթացն է և սահմա­նի բացման հեռանկարնե­րը, որոնք, ըստ Փայլյա­նի, կարող են տեղի ունե­նալ 2026 թվա­կա­նի սկզբին։

Փայլյա­նը նշեց, որ 2020 թ. պատե­րազմից հետո Թուրքիա­յի հաշվարկներն այնպի­սին չեն եղել, ինչպես թվում էր. Թուրքիան նույնպես կորուստներ է կրել և հիմա ստիպված է հաշվարկել իր շահե­րը։ Եթե մենք գրա­գետ պահվածք ունե­նանք, Հայաստա­նին կարե­լի է շահ բերել՝ ոչ միայն քաղա­քա­կան, այլև տնտե­սա­կան առումով. Թուրքիան ունի շահ՝ իր նավա­հանգիստնե­րով մինչև Միջին Ասիա ապրանքե­րը փոխադրելն է։ ԱՄՆ‑ի դիրքո­րո­շումներն ու Թրամփի հաղթա­նա­կը փոխե­ցին խաղի պայմաննե­րը. ԱՄՆ‑ն հրա­վի­րեց Ալիև­ին ու Փաշինյա­նին, և օգոստո­սի 8–ի պայմա­նագրի ստո­րա­գի­րը հենց այդ քայլե­րի արդյունքնե­րից էր։ Թուրքիան նույնպես ուզում է նորմա­լացնել հարա­բե­րություննե­րը, որովհետև խաղա­ղության բացա­կա­յության դեպքում շարունա­կե­լու է կորցնել։ Ալիևի տնտե­սա­կան առա­ջարկներն ու ներդրումա­յին ծրագրե­րը նույնպես կարև­որ գործոն են այն հաշվարկնե­րում, թե ինչն է Էրդո­ղա­նի համար շահա­վետ։

Եթե միայն Ալիևն է որո­շում կայացնում, հայ-թուրքա­կան սահմա­նը կարող է մնալ փակ՝ նրա քաղա­քա­կան շահե­րից ելնե­լով։ Սակայն երկու նորմա­լի­զա­ցիոն պրո­ցեսնե­րը՝ Հայաստան–Թուրքիա և Հայաստան–Ադրբեջան, պետք է համա­տեղ շարժվեն. ԱՄՆ–ն ու ԵՄ–ն կարող են լինել այդ պրո­ցեսն առաջ տանողնե­րը։ Վերջնա­կան արդյունքը կախված է նրա­նից, թե բոլոր կողմե­րը արդյոք համա­տեղ կշարժվեն, թե ոչ. եթե չշարժվեն, պատուհա­նը փակվե­լու վտանգ կա։ Թուրքիա­յում ներքին ազգայնա­կա­նությունն ու ատե­լության քարո­զը, փոքրա­մասնություննե­րից խզվա­ծությունը դժվա­րացնում են վստա­հություն կառուցե­լը. սա պետք է հաշվի առնել նորմա­լի­զա­ցիա­յի ընթացքում։ Խաղա­ղությունը կազմա­կերպե­լը ամե­նադժվար բանն է. դրա համար պետք են ոչ միայն քաղա­քա­կան որո­շումներ, այլ նաև ժողովրդի մակարդա­կի փոխհա­վա­տություն և տնտե­սա­կան կապե­րի զարգա­ցում։

Փայլյա­նը կարծում է, որ պետք չէ հրա­ժարվել անցյա­լից՝ ցեղասպա­նության հիշո­ղությունը և արդա­րություն որո­նե­լու գործը շատ կարև­որ են, բայց ապա­գան կառուցելն էլ է անհրա­ժեշտ. պետք է համարձակ քայլեր անել՝ պատասխա­նատվությամբ։ Աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը փոխվել է. հիմա նշա­նա­կություն ունեն ոչ միայն իդեալնե­րը, այլև շահե­րը. մենք պետք է հասկա­նալ այդ իրա­կա­նությունը և գործել՝ ըստ դրա։ Մենք չպետք է ամբողջո­վին հույսը դնենք որևէ մեկ մեծ տերության վրա՝ Ռուսաստա­նի, Ամե­րի­կա­յի կամ Եվրո­պա­յի. պետք է զարգացնենք մեր ուժն ու բազմա­կողմ դիվա­նա­գի­տությունը՝ ունե­նա­լով լավ հարա­բե­րություններ Ռուսաստա­նի, Իրա­նի, Թուրքիա­յի և Եվրո­պա­յի հետ։ Մարդկանց շփումնե­րը, զբո­սաշրջությունը և առևտուրը կարող են նվա­զեցնել նախա­պա­շարմունքնե­րը. եթե մարդիկ սկսեն միմյանց ճանա­չել, այն կփո­խի վերա­բերմունքը։

Թուրքիան ու Հունաստա­նը խնդիրներ ունեն, բայց սահմաննե­րը բաց են, առևտուրն ու տուրիզմը զարգացնում են կայունություն. եթե սահմա­նը բացվի, հայաստանցի­նե­րը կտեսնեն տնտե­սա­կան օգուտնե­րը՝ հատկա­պես սահմա­նա­մերձ շրջաննե­րում, և դա կկարգա­վո­րի նախա­պա­շարմունքնե­րը։ Տնտե­սա­կան համա­գործակցությունը՝ ճանա­պարհնե­րի, գազի, նավթա­մաքրության և փոխադրման ուղղությամբ, կարող է տարա­ծաշրջա­նա­յին կայունություն բերել, ոչ միայն տեղա­կան շահեր ապա­հո­վել։

Փայլյա­նի դիտրակմամբ՝ պետք է խնդի­րը չթողնել միայն քաղա­քա­կան գործիչնե­րի դաշտում. ժողո­վուրդնե­րը նույնպես պետք է ներգրավվեն և շփվեն։ Իրա­վա­պա­հությա­նը, դատա­կան ամբիոննե­րին և բարե­փո­խումնե­րին պետք է հետև­են իրա­կան ինստի­տուցիո­նալ քայլեր, որպեսզի ժողո­վուրդը կարո­ղա­նա վստա­հել պետա­կան ծրագրե­րին։ Մերժել անցյա­լի բոլոր ցավերն անհնար է, բայց աստի­ճա­նա­կան ու հպանցիկ քայլե­րով կարե­լի է կառուցել վստա­հության մանդատ. օրի­նակ՝ տնտե­սա­կան նախագծեր, մշա­կութա­յին ու կրթա­կան փոխա­նա­կումներ, փոքր ոլորտնե­րի համա­գործակցություններ։ Եթե հիմա մենք չօգտվենք այս պատուհա­նից — ինչպի­սին նախկի­նում եղել են1990 և 2008թթ. պատուհաննե­րը — վտանգ կա, որհնա­րա­վո­րություն ենք կորցնե­լու։

Այս պահին ես լավա­տես եմ, բայց դա կախված է քաղա­քա­կան կամքից և տարա­ծաշրջա­նա­յինշա­հե­րի հարմա­րե­ցումից։ Եթե կարո­ղա­նանք համա­տե­ղեցնել շահե­րը և ունե­նալ լավեցված տնտե­սա­կան ծրագրեր ու ուժեղ, բազմա­կողմ դիվա­նա­գի­տություն, սահմաննե­րի բացումը և նորմա­լա­ցումը հնա­րա­վոր է և կարող է բերել հզոր, կայուն ու տնտե­սա­պես ապա­հով Հայաստա­նի պատկեր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ