20.3 C
Yerevan

Փակ Սահմաննե­րով Պետությունը Երբեք Չի Կարող Մրցունակ Լինել

Բաց սահմաննե­րով Հայաստա­նը ստա­նում է ոչ միայն նոր շուկա­ներ և տրանսպորտա­յին ուղի­ներ, այլ նաև արտա­քին քաղա­քա­կան ավե­լի լայն դաշտ։ Դա հնա­րա­վո­րություն է՝ սեփա­կան անվտանգությունը ամրապնդե­լու ոչ թե մեկ ուղղության հաշվին, այլ բազմա­զան գործընկե­րություննե­րի միջո­ցով։

Մկրտիչ Իսրա­յելյան

Վերջին օրե­րին կրկին ակտի­վա­ցել է սահմաննե­րի բացման և Հայաստա­նի ապաշրջա­փակման թեման։ Հարցը լայն արձա­գանք է ստա­ցել՝ առաջ բերե­լով թե՛ ակնկա­լիքներ, թե՛ մտա­հո­գություններ։ 

Տասնամյակներ շարունակ մենք ապրել ենք փակ սահմաննե­րի, կիսատ խաղա­ղության և մշտա­կան լարվա­ծության պայմաննե­րում՝ փորձե­լով համո­զել ինքներս մեզ, թե մեկուսա­ցումը կարող է համա­տե­ղե­լի լինել զարգացման հետ։ 

Այսօր արդեն ակնհայտ է՝ այդ տրա­մա­բա­նությունը սպառվել է։Հայաստանի աշխարհագրա­կան դիրքը նրան հնա­րա­վո­րություն է տալիս լինել հաղորդակցա­յին կամուրջ՝ ոչ թե փակ անկյուն։ 

Սակայն փակ սահմաննե­րը մեզ վերա­ծել են տարա­ծաշրջա­նա­յին «կղզու», որտեղ տնտե­սա­կան կյանքը կախված է սահմա­նա­փակ ճանա­պարհնե­րից, բարձր ռիսկե­րից և թանկ լոգիստի­կա­յից։ Սա անմի­ջա­պես ազդում է քաղա­քա­ցի­նե­րի կյանքի որա­կի վրա՝ թանկ գներ, սահմա­նա­փակ աշխա­տա­շուկա և ներդրումնե­րի պակաս։

Հայաստա­նը շրջա­փակման մեջ է հայտնվել ոչ իր կամքով, սահմաննե­րը Հայաստա­նը չի փակել, սակայն 30 տարի­նե­րի ընթացքում թե Հայաստա­նից դուրս և թե Հայաստա­նի ներսում ձևա­վորվել են ուժեր, որոնք շահագրգռված են, որ սահմաննե­րը փակ մնան։

Նախ՝ կան ներքա­ղա­քա­կան շրջա­նակներ, որոնք տարի­ներ շարունակ կառուցել են իրենց ազդե­ցությունը «շրջա­փակված բերդի» գաղա­փա­րա­խո­սության վրա։ Փակ սահմաննե­րը նրանց համար ոչ թե խնդիր են, այլ գործիք՝ վախի, մշտա­կան սպառնա­լի­քի և «այլընտրանք չկա» թեզի պահպանման համար։ 

Երկրորդ՝ կան տնտե­սա­կան շահա­ռուներ՝ մենաշնորհա­յին դիրքեր ունե­ցող խմբեր, որոնց բիզնես մոդելնե­րը ձևա­վորվել են մեկուսացման պայմաննե­րում։ Սահմաննե­րի բացումը նշա­նա­կում է մրցակցություն, նոր խաղա­ցողներ և շուկա­յի ազա­տա­կա­նա­ցում, ինչը նրանց համար շահա­վետ չէ։

Երրորդ՝ արտա­քին դերա­կա­տարներ կան, որոնց ձեռնտու է Հայաստա­նը պահել կախված վիճա­կում՝ սահմա­նա­փակ հաղորդակցություննե­րով և նեղ մանևրի հնա­րա­վո­րություննե­րով։ 

Փակ սահմաննե­րով երկի­րը ավե­լի հեշտ է վերահսկե­լի դարձնել՝ թե՛ քաղա­քա­կան, թե՛ տնտե­սա­կան առումնե­րով։ Բաց սահմաննե­րով Հայաստա­նը դառնում է ավե­լի ինքնուրույն սուբյեկտ, ոչ թե միայն ազդե­ցություննե­րի օբյեկտ։

Սահմաննե­րի բացումը հաճախ ներկա­յացվում է որպես զիջում կամ անվտանգության սպառնա­լիք։ Բայց իրա­կա­նում պատմությունը ցույց է տալիս հակա­ռա­կը․ մեկուսացված պետություննե­րը դառնում են ավե­լի խոցե­լի, ոչ թե ավե­լի պաշտպանված։ Իրա­կան անվտանգությունը կառուցվում է բազմա­կողմ կապե­րի, տնտե­սա­կան փոխկա­պակցվա­ծության և շահե­րի հավա­սա­րակշռության վրա։

Բաց սահմաննե­րով Հայաստա­նը ստա­նում է ոչ միայն նոր շուկա­ներ և տրանսպորտա­յին ուղի­ներ, այլ նաև արտա­քին քաղա­քա­կան ավե­լի լայն դաշտ։ Դա հնա­րա­վո­րություն է՝ սեփա­կան անվտանգությունը ամրապնդե­լու ոչ թե մեկ ուղղության հաշվին, այլ բազմա­զան գործընկե­րություննե­րի միջո­ցով։

Սահմաննե­րի բաց լինե­լը անկա­խության կորուստ չէ, այն անկա­խության իրա­կան բովանդա­կությունն է՝ ընտրության, շարժման և զարգացման ազա­տությամբ։ Փակ սահմաննե­րով պետությունը երբեք չի կարող մրցունակ լինել։

Մկրտիչ Իսրա­յելյան

Առնչվող Հոդվածներ