24.7 C
Yerevan

Եկե­ղե­ցին Եվս Պետա­կան Կառույց Է

Հայոց պատմության մեջ բազմա­թիվ դեպքեր ունենք, երբ պետության գոյության ժամա­նակ պետությունը պաշտպա­նել է հայ եկե­ղե­ցին օտարնե­րի գաղա­փա­րա­կան ու դավա­նա­բա­նա­կան հարձա­կումնե­րից, ինչպես օրի­նակ Պապ թագա­վո­րի դեպքում, երբ առա­ջին անգամ հայոց կաթո­ղի­կո­սը օծվեց Հայաստա­նում ու անկա­խա­ցավ։

Մեր Ուղին

Վերջին շրջա­նում եկե­ղե­ցի-պետություն հարա­բե­րություննե­րի լարումով պայմա­նա­վորված՝ ասես նոր փորձ է կատարվում թե՛ պետության, թե՛ եկե­ղե­ցու դերի վերարժև­որման հետ կապված։ Ընդ որում այդ վերարժև­որման գործընթա­ցը հաճախ տեղի է ունե­նում հապճե­պո­րեն ու չհիմնա­վորված, երբ առա­ջին կամ երկրորդ բևե­ռի ներկա­յա­ցուցիչնե­րը փորձում են ազգա­յին արժեք հաղորդել մի երև­ույթի և փորձում են, եթե ոչ անտե­սել, ապա փոքրացնել հակա­դիր բևե­ռի նշա­նա­կությունը։ Այս առումով պետք է որո­շա­կիություն մտցնել՝ հասկա­նա­լու համար եկե­ղե­ցու և պետության դերը ժողովրդի կյանքում, ինչպես նաև ընդգծել դրանց այն ինստի­տուցիո­նալ արժեքնե­րը, որոնք կրում են վերջիններս։

Պետության մասին շատ է խոսվել, և կարծում ենք, որ բոլորն էլ համա­ձայն են, որ պետությունը եղել ու շարունա­կում է մնալ տվյալ ժողովրդի ինքնության պահպանման ու գոյության երաշխիքնե­րից ամե­նա­կարև­որնե­րից մեկը։ Առանց սեփա­կան պետության տվյալ ժողո­վուրդը ենթա­կա է ոչնչացման՝ անկախ նրա­նից, թե այդ ոչնչա­ցումը տեղի կունե­նա ֆիզի­կա­կան բիրտ ուժի կիրառմամբ, ինչպես որ հայ ժողովրդի պարա­գա­յում է փորձ արվել 1915 թ․Ցեղասպանության ժամա­նակ, թե ավե­լի նուրբ և ուծացնող ձևով, ինչպես աշխարհի շատ ժողո­վուրդներ ձուլվել են իրենց տիրա­պե­տող վարչա­կարգե­րին։

Եկե­ղե­ցու պարա­գա­յում կարող ենք ընդգծել նրա այն բացա­ռիկ դերը, որ վերջինս ունի ժողովրդի հոգև­որ դաստիա­րա­կության ու կրթության, նաև որոշ չափով ինքնության պահպանման առումով։ Որքան ուժեղ է եկե­ղե­ցին, այնքան ավե­լի ուժեղ է պետությունը։ Բայց առանց պետության տվյալ եկե­ղե­ցին ենթա­կա է հալա­ծանքնե­րի ու ավերման՝ թե՛ ինստի­տուցիո­նալ, թե՛ նյութա­կան ու գաղա­փա­րա­կան առումով։ Հայոց պատմության մեջ բազմա­թիվ դեպքեր ունենք, երբ պետության գոյության ժամա­նակ պետությունը պաշտպա­նել է հայ եկե­ղե­ցին օտարնե­րի գաղա­փա­րա­կան ու դավա­նա­բա­նա­կան հարձա­կումնե­րից, ինչպես օրի­նակ Պապ թագա­վո­րի դեպքում, երբ առա­ջին անգամ հայոց կաթո­ղի­կո­սը օծվեց Հայաստա­նում ու անկա­խա­ցավ։ Ունենք նաև օրի­նակ, որ թեև անկախ պետա­կա­նություն չի եղել, բայց հողի վրա գոյություն ունե­ցող հայկա­կան իշխա­նություննե­րը պաշտպա­նել են եկե­ղե­ցին, ինչպես օրի­նակ Վարդա­նանց պատե­րազմնե­րի ժամա­նակ։ Ունե­ցել ենք նաև բազմա­թիվ դեպքեր, երբ պետության չգո­յության ժամա­նակ եկե­ղե­ցին բազմիցս ենթարկվել է օտարնե­րի տարա­տե­սակ ճնշումնե­րին և, չկա­րո­ղա­նա­լով համարժեք դիմադրություն ցույց տալ (ինչը բնա­կան է այս դեպքում), ստիպված է եղել ընդունել ենթարկվո­ղի կարգա­վի­ճա­կը։ Այդ ենթարկման ժամա­նակ եկե­ղե­ցին նաև կարո­ղա­ցել է ահռե­լի աշխա­տանք կատա­րել ժողովրդին կորստյան չմատնե­լու հարցում, բայց միշտ զգացվել է սեփա­կան պետության ամե­նա­զոր ձեռքի բացա­կա­յությունը։

Հայ եկե­ղե­ցու մասին խոսե­լիս մենք պետք է ոչ միայն ընդգծենք, որ այն հայ ժողովրդի կյանքում ունե­ցել է բացա­ռիկ նշա­նա­կություն, այլև այն, որ հայ եկե­ղե­ցին եղել է հայկա­կան պետա­կան ինստի­տուտ, այլ ոչ թե պարզա­պես կրո­նա­կան կառույց։ Հայ եկե­ղե­ցին իր դավա­նա­բա­նա­կան առումով կարող ենք համա­րել առա­քե­լա­կան, բայց իր կառույցա­յին-ինստի­տուցիո­նալ առումով այն պետա­կան էր։ Հայ եկե­ղե­ցին պետա­կան հզոր կառույց դարձավ բացա­ռա­պես պետության գոյության ժամա­նակ, ծաղկեց և ուժե­ղա­ցավ պետության գոյության ու այդ պետության տերե­րի՝ հայ արքա­նե­րի բարե­հա­ճությամբ։ Եթե չլի­ներ պետա­կան մոտե­ցումը, ապա ռազմա­կան ուժով կարե­լի էր միանգա­մայն արմա­տա­խիլ անել Հայաստա­նում նոր-նոր ծլարձա­կող քրիստո­նեությունը։ Եթե չլի­ներ պետությունը, ապա հայոց գրե­րի գյուտը կարող էր առհա­սա­րակ տեղի չունե­նալ, քանի որ դա ոչ միայն եկե­ղե­ցա­կան նախա­ձեռնություն էր, այլ պետա­կան մշա­կութա­յին քաղա­քա­կա­նություն, պետա­կան պատվեր՝ եկե­ղե­ցուն, որն էլ հրա­շա­լի մշա­կութա­յին սխրա­գործություն կատա­րեց՝ հայ ժողովրդին սեփա­կան այբուբեն տալով, ինչը ցույց է տալիս եկե­ղե­ցի-պետություն համա­գործակցության ուժեղ ու կարև­որ կապը։

Ունենք նաև օրի­նակներ, երբ եկե­ղե­ցին հակա­մարտության մեջ է մտել պետության հետ՝ արքա­նե­րին հավա­սար հարստություն ունե­նա­լով, հաճախ էլ դառնա­լով գայթակղության քար։ Նկա­տե­լով հայ եկե­ղե­ցու բացա­ռիկ կարև­որ դերը՝ շատ օտար նվա­ճողներ են փորձել եկե­ղե­ցին իրենցով անել ու հայ ժողովրդին կառա­վա­րել եկե­ղե­ցու միջո­ցով։ Երբեմն դա հաջողվել է, երբեմն՝ ոչ։

Ամեն անգամ, երբ եկե­ղե­ցի-պետություն արժև­ո­րում է կատարվում, հարկա­վոր է հասկա­նալ, որ այս երկուկ առույցնե­րը պետք է ապրեն բացա­ռա­պես համա­գործակցա­յին սկզբունքով։ Եկե­ղե­ցին ունի և պետք է լինի բացա­ռիկ դեր ունե­ցող, բայց միևնույն ժամա­նակ պետությա­նը ենթա­կա կառույց, որովհետև այն ի վերջո պետության տարածքում է գործում։ Առհա­սա­րակ աշխարհում չի եղել ու չկա որևէ պետություն, որտեղ կրո­նա­կան կառույցը ավե­լի կարև­որ լինի, քան ողջ պետությունը։ Թերևս կարե­լի է մի քանի կրո­նա­պե­տություն առանձնացնել, ինչպես օրի­նակ Իրա­նը, որտեղ երբեք չի եղել կրո­նա­պե­տություն՝ բացի վերջին տասնամյակնե­րին գործող ռեժի­մից, որն էլ այսօր մեծա­պես երե­րում է։ Իրա­նը ևս կառա­վարվել է կամ սեփա­կան իրա­նա­կան պետության, կամ նվա­ճողնե­րի ռազմա­կան, բայց ոչ երբեք կրո­նա­կան ղեկա­վարնե­րի կողմից։

Հայ եկե­ղե­ցին ևս մշտա­պես եղել է ենթա­կա պետությա­նը՝ անկախ նրա­նից, թե դա հայկա­կան հարա­զատ պետությունն է, թե օտա­րի­նը։ Ընդ որում օտա­րի տիրա­պե­տության ժամա­նակ այդ ենթարկումը եղել է ավե­լի սարսա­փե­լի ու չվե­րահսկվող։ Այսօր, երբ որո­շա­կի շրջա­նակներ եկե­ղե­ցին ավե­լի բարձր են դասում պետությունից, դա զարմանք է առա­ջացնում, որովհետև եկե­ղե­ցին միշտ էլ պետությա­նը ենթարկվող կառույց է, և դա տրա­մա­բա­նա­կան է։ Տրա­մա­բա­նա­կան է նաև այն, որ այսօր պետությունը փորձում է եկե­ղե­ցին ամբողջո­վին դարձնել հայկա­կան կառույց, որը զերծ է օտար որևէ ազդե­ցությունից։ Այլ հարց է այն, որ պետության մոտե­ցումը կարող է լինել թույլատրե­լի կամ ոչ թույլատրե­լի, բռնի, սխալ, չհաշվարկված, կոպիտ և այլն։ Այստեղ արդեն խնդի­րը մոտեցման ձևի մեջ է, քան թե սկզբունքա­յին տրա­մա­բա­նության։ Եկե­ղե­ցին եղել է, մնում է ու մնա­լու է ներպե­տա­կան կառույց։ Այն հիմնադրվել է պետության գոյության ժամա­նակ, այն անկա­խա­ցել է պետության գոյության ժամա­նակ, այն չպետք է ավե­լի բացա­ռիկ լինի, քան պետությունը, քանի որ օտարնե­րը նախ և առաջ հայոց պետությունն են փորձել վերացնել, ապա նոր՝ եկե­ղե­ցին։

Ինչ վերա­բե­րում է ներե­կե­ղե­ցա­կան բարո­յա­կա­նությա­նը, մաքրա­գործությա­նը և այլն, ապա ոչ ոք չի էլ կասկա­ծում, որ այն պիտի լինի մաքուր ու սուրբ կառույց։ Բայց ամեն կառույց էլ մարդկա­յին է ու ենթա­կա է սխալնե­րի, վրի­պումնե­րի, ուստի եկե­ղե­ցու մաքրա­գործման տրա­մա­բա­նությունը սխալ չէ, սխալ կարող են լինել մոտե­ցումնե­րը։ Ինչպես պետության բազմա­թիվ ներկա­յա­ցուցիչներ կարող են լինել այլ ուժի սպա­սարկող, այնպես էլ եկե­ղե­ցում ու ցանկա­ցած այլ կառույցում։ Ինչպես պետա­կան դավա­ճա­նի դեմ է մղվում ամե­նա­խիստ պայքա­րը, այնպես էլ այդ պայքա­րը պետք է մղվի եկե­ղե­ցին պղծած ցանկա­ցած անձի դեմ, քանի որ եկե­ղե­ցին, ինչպես արդեն նշվեց, բացա­ռիկ սուրբ կառույց է։

Այսօր գաղտնիք չէ, որ եկե­ղե­ցին ունի բազմա­թիվ ներքին խնդիրներ՝ կոռուպցիոն, մարդկա­յին և այլն։ Այդ ամե­նը, իհարկե, պետք է լուծվի, և իրա­կան մաքրում պետք է տեղի ունե­նա։ Եկե­ղե­ցու մաքրության դեմ հանդես գալ հնա­րա­վոր չէ․պարզապես պետք է հասկա­նալ ամե­նա­ճիշտ մեթոդնե­րը, որպեսզի չափա­զանց կոպիտ վարքա­գի­ծը ավե­լի մեծ վնաս չհասցնի։ Բայց միա­ժա­մա­նակ պետք է արմա­տա­խիլ անել այն չարի­քը, որը տասնամյակներ շարունակ եկե­ղե­ցին դարձրել է շահարկման, պաշտո­նա­վա­ճա­ռության, գործա­կա­լա­յին ու այլ հակա­պե­տա­կան գործունեության օջախ։

Եկե­ղե­ցին պետք է մաքրվի, որովհետև եկե­ղե­ցին հայկա­կան է ու պետա­կան է։

Առնչվող Հոդվածներ