20.3 C
Yerevan

Հստակ Առա­ջընթաց Է Սպասվում

Այս զարգա­ցումնե­րը միա­ժա­մա­նակ ստեղծում են լուրջ ռիսկեր, քանի որ անհայտ է, թե գլո­բալ առանցքա­յին դերա­կա­տարնե­րի՝ Միացյալ Նահանգնե­րի և Եվրա­միության հարա­բե­րություննե­րում հնա­րա­վոր տարա­ձայնություններն ինչպես կազդեն Հայաստա­նի խաղա­ղության օրա­կարգի վրա։

Ստե­փան Սաֆարյան

FreeNews Armenia‑ն զրուցել է  քաղա­քա­գետ, Միջազգա­յին և անվտանգության հարցե­րի հայկա­կան ինստի­տուտի հիմնա­դիր ղեկա­վար Ստե­փան Սաֆարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում  են Հայաստա­նի անվտանգա­յին միջա­վայրը և խաղա­ղության օրա­կարգի մարտահրա­վերնե­րը։ Անդրա­դարձ է կատարվում Երև­ա­նում անցկացված անվտանգության ֆորումին, որտեղ ներկա­յացվել են «Խաղա­ղության խաչմե­րուկ» նախագծի աշխարհա­քա­ղա­քա­կան հնա­րա­վո­րություննե­րը, շեշտվում է ԱՄՆ‑ի և Եվրո­պա­յի աճող դերա­կա­տա­րումը տարա­ծաշրջա­նում, ինչը փոխում է Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան նշա­նա­կությունը։

Ստե­փան Սաֆարյա­նը նշեց, որ Երև­ա­նում կայա­ցած 15-րդ անվտանգության համա­ժո­ղո­վը հոբելյա­նա­կան էր, քանի որ ինստի­տուտը նշում էր իր գործունեության 10-ամյա­կը։ Սաֆարյա­նը ընդգծեց, որ համա­ժո­ղո­վի օրա­կարգը չէր կարող չազդվել անցած տարվա վերջում տեղի ունե­ցած խոշոր զարգա­ցումնե­րից, ինչպես նաև այն հանգա­մանքից, որ ֆորումից բառա­ցիո­րեն ժամեր առաջ Վաշինգտո­նում ստո­րագրվել էր կարև­որ միջազգա­յին փաստա­թուղթ՝ կապված «Թրամփի երթուղու» հստա­կեցման հետ։

Համա­ժո­ղո­վի մթնո­լորտը առանձնա­հա­տուկ էր նաև մասնա­կիցնե­րի կազմով․ Հայաստա­նի Հանրա­պե­տության վարչա­պե­տը հանդես եկավ որպես գլխա­վոր բանա­խոս՝ հարթա­կը կիսե­լով Միացյալ Նահանգնե­րի և Եվրա­միության դեսպաննե­րի հետ։ Սաֆարյա­նը շնորհա­կա­լություն հայտնեց վարչա­պե­տին պատրաստա­կա­մության, ինչպես նաև բոլոր բանա­խոսնե­րին՝ ներառյալ Անվտանգության խորհրդի քարտուղա­րին և Արտա­քին հետա­խուզության ծառա­յության պետին, որոնք մասնակցել էին առանցքա­յին պանե­լա­յին քննարկումնե­րին։

Սաֆարյա­նը դիտարկեց, որ ընտրված թեման պայմա­նա­վորված էր ոչ միայն տարա­ծաշրջա­նա­յին, այլև գլո­բալ մակարդա­կում ընթա­ցող իրա­րա­մերժ զարգա­ցումնե­րով։ Նրա խոսքով՝ Եվրա­միությունն ու Միացյալ Նահանգնե­րը գտնվում են խորը մտա­հո­գություննե­րի փուլում՝ կապված ՆԱՏՕ‑ի ապա­գա­յի, եվրո­պա­կան մայրցա­մա­քի անվտանգության և նույնիսկ Գրենլանդիա­յի շուրջ առա­ջա­ցած հարցե­րի հետ։ Նա ընդգծեց, որ այդգլո­բալ անո­րո­շություննե­րը կարող են անդրա­դառնալ նաև Հայաստա­նի վրա։

Միա­ժա­մա­նակ Ստե­փան Սաֆարյա­նը նշեց, որ տարա­ծաշրջա­նում նկատվում են որո­շա­կի դրա­կան միտումներ՝ խաղա­ղության ամրապնդման տեսանկյունից։ Նա հիշա­տա­կեց օգոստո­սի 8‑ի Վաշինգտոնյան պայմա­նա­վորվա­ծություննե­րը, Հայաստան-Եվրա­միություն ռազմա­վա­րա­կան գործընկե­րության օրա­կարգի ստո­րագրումը, ինչպես նաև ապաշրջա­փակման առա­ջին գործնա­կանւքայլե­րը, երբ բեռներ սկսե­ցին հասնել Հայաստան՝ Ռուսաստա­նի, Ղազախստա­նի և Ադրբե­ջա­նի տարածքով։

Սաֆարյա­նը նշեց, որ այս զարգա­ցումնե­րը միա­ժա­մա­նակ ստեղծում են լուրջ ռիսկեր, քանի որ անհայտ է, թե գլո­բալ առանցքա­յին դերա­կա­տարնե­րի՝ Միացյալ Նահանգնե­րի և Եվրա­միության հարա­բե­րություննե­րում հնա­րա­վոր տարա­ձայնություններն ինչպես կազդեն Հայաստա­նի խաղա­ղության օրա­կարգի վրա։ Նրա խոսքով՝ հենց այդ հարցե­րի պարզա­բանմանն էր նվիրված վարչա­պե­տի և դեսպաննե­րի մասնակցությամբ առա­ջին լիա­գումար քննարկումը։

Համա­ժո­ղո­վի ընթացքում Հայաստա­նի վարչա­պե­տը շատ հստակ և համա­կարգված կերպով փարա­տեց առկա մտա­հո­գություննե­րը՝ վստա­հեցնե­լով, որ ԱՄՆ‑ի և Եվրա­միության ներգրավվա­ծության միջև հակա­սություններ չեն առա­ջա­նա, և եվրո­պա­կան մասնակցությունը շարունա­կում է կարև­որ մնալ։ Սաֆարյա­նի խոսքով՝ հատկա­պես կարև­որ էր այն շեշտադրումը, որ «Թրամփի երթուղին» սահմա­նա­փակված չէ միայն երկա­թուղով, այլ ենթադրում է ամբողջա­կան ենթա­կա­ռուցվածքա­յին գոտի՝ գազա­տարնե­րով, ինտերնե­տա­յին մալուխնե­րով, ավտո­մայրուղի­նե­րով։

Սաֆարյա­նը նշեց, որ վարչա­պե­տը խոսեց նաև Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմա­նա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի խնդիրնե­րի մասին՝ ընդգծե­լով, որ Հայաստա­նը կանգնած է խորքա­յին վերա­փո­խումնե­րի շեմին։ Նրա դիտարկմամբ՝ առա­ջարկվող մոդե­լը զրո­յա­կան գումա­րով խաղ չէ, այլ այնպի­սի համա­կարգ, որտեղ բոլոր դերա­կա­տարնե­րը կարող են շահել։

Ստե­փան Սաֆարյա­նը կարև­ո­րեց այն փաստը, որ ներկա­յացված համա­ձայնագրե­րը չեն խաթա­րում Հայաստա­նի ինքնիշխա­նությունը, իրա­վա­զո­րությունն ու տարածքա­յին ամբողջա­կա­նությունը։ Նա ընդգծեց, որ մաքսա­յին և սահմա­նա­յին ծառա­յություննե­րի վերա­բերյալ մտա­հո­գություննե­րը փարատվել են, և ստո­րագրված փաստաթղթե­րը չեն հակա­սում Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կան բազմա­վեկտոր ուղղվա­ծությա­նը՝ եվրո­պա­կան, մերձա­վոր արև­ելյան, կենտրո­նա­սիա­կան և ռուսա­կան ուղղություննե­րով։

Խոսե­լով անվտանգա­յին միջա­վայրի մասին՝ Սաֆարյա­նը նշեց, որ ներկա­յիս խաղա­ղությունը չի կարե­լի նույնացնել անցյա­լի խաղա­ղության մոդելնե­րի հետ։ Նրա խոսքով՝ սա այլ բաղադրիչնե­րով հավաքված համա­կարգ է, որը պահանջում է նոր ընկա­լում և նոր մոտե­ցումներ։

Սաֆարյա­նը կարև­ո­րեց նաև այն հանգա­մանքը, որ Միացյալ Նահանգնե­րը Հայաստա­նի նկատմամբ հանդես են գալիս որպես խոշոր ռազմա­վա­րա­կան գործընկեր՝ առանց պահանջե­լու ենթա­կա­ռուցվածքնե­րի սեփա­կա­նա­ցում։ Նա նշեց, որ սա պատմա­կա­նո­րեն աննա­խա­դեպ մոտե­ցում է Հայաստա­նի համար, երբ ներդրումնե­րը կատարվում են կառուցա­պատման բացա­ռիկ իրա­վունքնե­րի շրջա­նա­կում՝ ապա­գա սեփա­կա­նությունը թողնե­լով Հայաստա­նին։

ԱՄՆ‑ի միջամտությամբ փոխվել են տարա­ծաշրջա­նա­յին հաղորդակցություննե­րի տրա­մա­բա­նություննե­րը․ ինչպես հյուսիս-հարավ, այնպես էլ միջին միջանցքնե­րը սկսել են դիտարկվել Հայաստա­նի մասնակցությամբ։ Սաֆարյա­նը նշեց, որ Հայաստա­նը առա­ջին անգամ դիտարկվում է որպես առանցքա­յին հանգույց, այլ ոչ թե շրջանցվող տարածք։

Անդրա­դառնա­լով միջազգա­յին համա­կարգին՝ Ստե­փան Սաֆարյա­նը նշեց, որ Միացյալ Նահանգնե­րը փորձում են վերա­փո­խել Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից հետո ձևա­վորված գլո­բալ անվտանգության կառույցնե­րը, այդ թվում՝ ՆԱՏՕ‑ն և ՄԱԿ‑ը։ Նրա խոսքով՝ ՄԱԿ‑ի անկա­րո­ղությունը կանխել կոնֆլիկտնե­րը, այդ թվում՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցում, ցույց է տվելմի­ջազգա­յին իրա­վունքի թուլա­ցած դիրքը։

Սաֆարյա­նը կարծում է, որ «խաղա­ղության խորհուրդը» կարող է դիտարկվել որպես գործող համա­կարգե­րի այլընտրանք կամ վերաձև­ա­վո­րում, սակայն Միացյալ Նահանգնե­րը չեն հրա­ժարվում կանոննե­րի վրա հիմնված աշխարհա­կարգից, այլ փորձում են ստանձնել ավե­լի բարձր, միջնորդա­յին դեր։

Անդրա­դառնա­լով Իրա­նի ներքին զարգա­ցումնե­րին՝ նա նշեց, որ Իրա­նում տեղի ունե­ցող գործընթացնե­րը վկա­յում են համա­կարգա­յին խորը ճգնա­ժա­մի մասին։ Սաֆարյա­նի դիտարկմամբ՝ Իրա­նի հասա­րա­կությունը արագ տրանսֆորմացվում է, և գործող քաղա­քա­կան-կրո­նա­կան մոդե­լը սպա­ռել է իրեն՝ դառնա­լով լուրջ մարտահրա­վեր երկրի ղեկա­վա­րության համար։

Ստե­փան Սաֆարյա­նը եզրա­փա­կեց՝ ընդգծե­լով, որ աշխարհը մտնում է խոր անո­րո­շություննե­րի փուլ, և Հայաստա­նի համար կենսա­կան նշա­նա­կություն ունի ճիշտ ընկա­լել նոր խաղա­ղության ու անվտանգության մոդելնե­րը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ