24.7 C
Yerevan

Մոմ Վառե՞նք «Արցախբանկի» Համար

Մոմ Վառե՞նք «Արցախբանկի» Համար

Ի՞նչ անի բռնա­տե­ղա­հանված արցախցին, «Արցախբանկ» ՓԲԸ‑ի «կառա­վարչի» եւ բաժնե­տե­րե­րի համար եկե­ղե­ցում մոմ վառի՞, հանա­պա­զօր աղո­թի նրան արեւշա­տության համա՞ր, որ այդքան «գթա­սիրտ եւ մեծա­հո­գի են»: Արցա­խի «պետնա­խա­րարն» անոնսա­վո­րել է, որ ապրի­լի սկզբից «փողո­ցա­յին շարժում է սկսե­լու»: Հանուն ինչի՞:

Վահրամ Աթա­նեսյան

Արցա­խի «պետնա­խա­րար» Նժդեհ Իսկանդարյա­նը մամուլի ասուլիս է անցկացրել եւ իր գլխա­վո­րած «Բարե­գործա­կան հիմնադրա­մի» գործունեության մասին որոշ տեղե­կություններ հայտնել: Նա թվարկել է նվի­րա­տունե­րի անուններ, նշել հատկացված գումա­րի չափեր: Ուշադրության է արժա­նի, որ նա այդ շարքում նշել է նաեւ «Արցախբանկ» ՓԲԸ‑ն, որ, ինչպես պարզվում է, հատկացրել է 1 միլիոն 600 հազար… դրամ:

Այս գումա­րը ոչ միայն զավեշտ, այլեւ բռնա­տե­ղա­հանված արցախցի­նե­րի հասցեին ծաղր է: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, դա «Արցախբանկ» ՓԲԸ‑ի, ինչպես Ստե­փա­նա­կերտում կասեն՝ «կառա­վարչի» մեկ ամսվա աշխա­տա­վարձը չգե­րա­զանցող գումար է: Որքա՞ն նվի­րատվություն են արել մյուսնե­րը, իրենց խնդիրն է: «Արցախբանկ» ՓԲԸ‑ի պարա­գան բոլո­րո­վին այլ է: Այդ բանկը ստեղծվել է 1996թ. նոյեմբե­րի 6‑ին: Բաժնե­տե­րե­րի ընդհա­նուր ժողո­վը որո­շել է կազմա­վո­րել «Արցախբանկ» բաց բաժնե­տի­րա­կան ընկե­րություն:

Բաց աղբյուրնե­րը չեն ասում, թե ովքե՞ր էին ԲԲԸ հիմնա­դիրնե­րը, բայց Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության կառա­վա­րությունը չէր կարող չլի­նել «վերահսկիչ փաթե­թը տիրա­պե­տող» բաժնե­տեր: Եթե ավե­լի հետեւո­ղա­կան դիտարկում արվի, ապա պետք է փաստել, որ «Արցախբանկը» փաստա­ցի հանդի­սա­ցել է ԽՍՀՄ պետա­կան խնայբանկի ԼՂԻՄ մասնաճյուղի իրա­վա­հա­ջորդը: Իսկ այդ բանկում տասնյակ հազա­րա­վոր արցախցի­ներ պահել են իրենց խնա­յո­ղություննե­րը: Այսինքն, նրանց բանկա­յին ավանդնե­րը ԽՍՀՄ փլուզումից հետո տնօ­րի­նել է ԼՂՀ կառա­վա­րությունը՝ ստանձնե­լով ավանդնե­րը փոխհա­տուցե­լու պարտա­վո­րություն:

Ներկա­յումս ի՞նչ կարգա­վի­ճակ ունի «Արցախբանկ» ՓԲԸ‑ն՝ բռնա­տե­ղա­հանված արցախցու համար հնա­րա­վոր չէ պարզել: Առհա­սա­րակ ի՞նչ գործարքի շնորհիվ է ԼՂՀ «պետա­կան բանկը» վերա­կազմա­վորվել նախ բաց, ապա՝ փակ բաժնե­տի­րա­կան ընկե­րության, ովքե՞ր են բաժնե­տե­րե­րը,- այս հարցե­րը պետք է բարձրացնի Արցա­խի «պետնա­խա­րար» Նժդեհ Իսկանդարյա­նը: Ոչ թե հրա­պա­րա­կի «Արցախբանկի» նվի­րատվության նվաստա­ցուցիչ չափը: Ի՞նչ անի բռնա­տե­ղա­հանված արցախցին, «Արցախբանկ» ՓԲԸ‑ի «կառա­վարչի» եւ բաժնե­տե­րե­րի համար եկե­ղե­ցում մոմ վառի՞, հանա­պա­զօրյա աղո­թի նրան արեւշա­տության համա՞ր, որ այդքան «գթա­սիրտ եւ մեծա­հո­գի են»: Արցա­խի «պետնա­խա­րարն» անոնսա­վո­րել է, որ ապրի­լի սկզբից «փողո­ցա­յին շարժում է սկսե­լու»: Հանուն ինչի՞:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ