Եվ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝
Եղբայրական Երկվորյակնե՞ր, Թե՞ Կիսաիդենտիկ Երկվորյակներ
Եվ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝
Եղբայրական Երկվորյակնե՞ր, Թե՞ Կիսաիդենտիկ Երկվորյակներ
Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան Կուսակցությունը
Եվ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝
Եղբայրական Երկվորյակնե՞ր, Թե՞ Կիսաիդենտիկ Երկվորյակներ
Երբ Միքայելյանը մահացավ 1905 թվականին, վերամիավորման նախագիծը արդեն միայն հին հիշողություն էր․ նրա հաջորդը այլևս չէր մտածում դրա մասին, Նազարբեկյանը հեռացել էր քաղաքական կյանքից, և կարծես ոչ ոք չէր աշխատում հայկական ուժերի միավորման համար։
Կայծ Մինասյան
Մաս չորրորդ
Այդ երկու ձգողական բևեռների միջև ընտրությունը նրանց համար առավել դժվար էր, քանի որ հայկական հեղափոխական շարժումը ձևավորվում էր ազատագրական մի տարածքում, որը զուրկ էր քաղաքական կենտրոնից։ Այդ ժամանակ պաշտոնական հայկական դիսկուրսը հնարավոր չէր կապել որևէ քաղաքային կենտրոնի հետ, որը ճանաչված լիներ ողջ հասարակական մարմնի կողմից․ Կոստանդնուպո՞լիս։ Այն Օսմանյան կայսրության մայրաքաղաքն էր, թեև այնտեղ բնակվում էր մեծաթիվ հայություն։ Թիֆլի՞ս, որտեղ հիմնադրվել էր ՀՅԴ‑ն։ Այդ քաղաքը, լինելով Ռուսական կայսրության խոշորագույններից մեկը, գտնվում հայկական տարածքում չէր գտնվում։Երևա՞ն։ Այն ավելի շատ հարավկովկասյան քաղաք էր, քան իշխանության վերաբաշխման կենտրոն։ Սանկտ Պետերբո՞ւրգ։ Այն ցարական Ռուսաստանի մայրաքաղաքն էր՝ Հայաստանից չափազանց հեռու։ Չհիշատակենք նաև Ժնևը, որտեղ հիմնադրվել էր ՍԴՀԿ‑ը, որը նույնպես հեռու էր Էրգրից։ Մնում էր Վանը, որտեղ հիմնադրվել էր Արմենական կուսակցությունը, սակայն որը մեկուսացված էր աշխարհի մնացած մասից, կամ Էրզրումը, որը հայերի առասպելական մայրաքաղաքն էր, Հայաստանի ռազմավարական վերածննդի ծանրության կենտրոնը, սակայն դժվար հասանելիէր հեղափոխականների համար։
Զրկված լինելով Հայաստանում որևէ արդյունաբերական հենքից, հայ բուրժուազիայի անսասան աջակցությունից՝ որպես մի սոցիալական խավ, որը տարածված էր մի քանի կայսրությունների մեջ, և գրեթե զուրկ լինելով Թուրքիայի և Ռուսաստանի հայկական հասարակությունների միջև փոխադարձ ճանաչումից, ինչպես նաև իշխանության միասնական կենտրոնից, նոր պարադիգմը (քաղաքականություն, հեղափոխություն, Հայաստան) տառապում էր հայերի մոբիլիզացման և սահմանազատված տարածքի հետ նույնականացման լուրջ պակասից։
Այս պակասը սրեց այն տրավմատիկ հարաբերությունը, որ հայերն ունեին ուժերի հարաբերակցության հետ, ինչը ՍԴՀԿ‑ն և ՀՅԴ‑ն փորձում էին հաղթահարել բռնության (պարտիզանական պատերազմ, ահաբեկչություն) և դիվանագիտության (գործողություններ կառավարությունների և Երկրորդ Ինտերնացիոնալի հետ) միջոցով։
Սակայն, նախքան նրանց ընդհանուր ռազմավարությանը անդրադառնալը, արժե մի փոքր շեղվել դեպի կայսրության ծանրության գործոնը՝ հասկանալու համար հայկական դեպքի առանձնահատկությունը։ Ինչպես բուլղարացիները, հույները, մակեդոնացիները և Օսմանյան տիրապետության տակ գտնվող այլ ժողովուրդներ, հայկական հեղափոխական շարժումն ուներ այն առանձնահատկությունը, որ տեղակայված էր երեք կայսրությունների խաչմերուկում, էապես երկուսի՝ հաճախ մրցակից և երբեմն գործընկեր՝ Ռուսական և Օսմանյան կայսրությունների, և երկրորդականորեն՝ Պարսկական կայսրության։ Կայսրությունների փոխհարաբերությունը միմյանց հետ մի կողմից, և կայսրությունների ու ազգային ազատագրական շարժման հարաբերությունը մյուս կողմից, ուժեղացրեց ինչպես հայերի գործիքայնացման երևույթները մեկ կայսրության կողմից մյուսի դեմ, այնպես էլ միավորվող կայսրությունների կողմից հայերի դեմ իրականացվող ճնշումները։
Որքան ավելի էին կայսրությունները մրցակցում, այնքան ավելի էին հայկական հեղափոխական ուժերը գործիքայնացվում մեկ ուժի կողմից՝ մյուսի վնասով, ինչպես օրինակ 1912–1917 թվականներին Ռուսաստանի կողմից ՀՅԴ‑ի և ՍԴՀԿ‑ի օգտագործումը՝ եվրոպական դիվանագիտական օրակարգում հայկական հարցի վերակենդանացման և հայկական կամավորական գումարտակների կազմավորման ժամանակ(ճշգրիտ՝ հինգ, չորսը դաշնակցական և մեկը հնչակյան)։ Որքան ավելի էին կայսրությունները համագործակցում միմյանց հետ, այնքան ավելի էր հեղափոխական շարժումը ենթարկվում կենտրոնական իշխանությունների կողմից կազմակերպված անողոք ճնշումների, ինչպես 1896 թվականին Վանում երեք կազմակերպությունների ֆիդայիների (ազատամարտիկների) կոտորածի դեպքում (Ավետիսյան-Արմենական, ՊեդՊ-ՀՅԴ, Մարտիկ-ՍԴՀԿ)։ Հայկական հեղափոխական շարժումը երբեք չկարողացավ հաղթահարել այս կայսերական պարադոքսը՝ չնայած այն թուրքական Հայաստանում կենտրոնացնելու փորձերին՝ Կովկասում հայկական խռովությունից Ռուսաստանին զերծ պահելու նպատակով։ Այս անկարողությունը, կամ գոնե այս կայսերական սահմանափակումը, որտեղ իշխանների խաղը խափանում է հեղափոխականների ռազմավարությունները, կարելի է ընթերցել որպես և՛ անհրաժեշտություն, և՛ հնարավորություն։
Անհրաժեշտությունն այն էր, որ ստիպում էր երկու կազմավորումն էլ գրանցվել միջազգային իրավունքի շրջանակում, այսինքն՝ Օսմանյան կայսրության վեց արևելյան նահանգներում (Թուրքական Հայաստան) իրականացվելիք բարեփոխումների հարցում, որոնք եվրոպական համերգը պարտադրեց Օսմանյան կայսրությանը 1878, 1895 և 1914 թվականներին՝ համապատասխանաբար ռուս-թուրքական պատերազմի (Սան Ստեֆանոյի և Բեռլինիպայմանագրեր), համիդյան ջարդերի ժամանակ, երբ կոտորվեցին 250,000 հայեր, կամ Բալկանյան պատերազմներից հետո և Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Բարձր Դռան դեմ ռուս-գերմանական նախաձեռնության պայմաններում։
Թեև երկու կազմավորումների ներսում էլ կայինձ այներ, որոնք հանդես էին գալիս այս կապիտալիստական և կայսերական ուժերի հետ առնչվող դրական իրավունքի դեմ, ՍԴՀԿ‑ն և ՀՅԴ‑ն պահանջում էին բարեփոխումների իրականացումը՝ հայ դատը առաջ մղելու և նրան լիակատար լեգիտիմություն հաղորդելու համար։
Սրանով, ի դեպ, նոսրանում էր նրանց հեղափոխական ինքնությունը և ապստամբական ուղերձը, թեև՝ սա նրանց ռազմավարության մյուս կողմն էր, հնարավորության կողմը, ՍԴՀԿ‑ն և ՀՅԴ‑ն քարոզում էին պարտիզանական պատերազմի կիրառումը և փայլում էին ահաբեկչության մեջ։ Հնչակյան և դաշնակցական խմբերը Օսմանյան և ցարական ժամանակաշրջաններում իրենց վերագրում էին անթիվ հարձակումներ, այդ թվում նաև սեփական անդամների դեմ՝ ենթադրյալ դավաճանության կամ հաշիվների մաքրման համար․ամենահայտնին տասնիններորդ դարի վերջի հնչակյան գրող Արփիար Արփիարյանի սպանությունն էր 1908 թվականի փետրվարի 12-ին հնչակյան մի խմբի կողմից։ Առաջադրված պատճառը կուսակցությանը դավաճանելն էր՝ այն պառակտելով 1896 թվականին Լոնդոնում Հնչակյան Վերակազմյալ կուսակցության ստեղծման ժամանակ։ Մի քանի անգամ Արփիարյանը խուսափեց դաշնակցական բջիջների մահափորձերից, որոնք նրան մեղադրում էին Օսմանյան կայսրության օգտին լրտեսական գործունեության մեջ։ Բացի ահաբեկչությունից, ՍԴՀԿ‑ն և ՀՅԴ‑ն նաև կիրառում էին պարտիզանական պատերազմ և ընդհանուր ապստամբություն՝ հայկական հեղափոխությունը զարգացնելու համար։ ՍԴՀԿ‑ն կազմակերպեց առաջին ապստամբությունը 1894 թվականին, որը հանգեցրեց համիդյան ջարդերին, իսկ ՀՅԴ‑ն կազմակերպեց երկրորդը՝ 1904-ին, որը ջախջախվեց օսմանյան բանակի կողմից՝ համիդիե գնդերի աջակցությամբ։ Երկու ապստամբությունների կենտրոնական կերպարը Հրայր Դժոխքն էր, որը առաջին ապստամբության ժամանակ հնչակյան էր և դրա ձախողումից անմիջապես հետո անցավ դաշնակցական կողմ։ Նրա մահվանից ավելի քան հարյուր տարի անց էլ Դժոխքը դեռ երգվում է երկու կազմակերպությունների կողմից, թեև նա հեռացել էր ՍԴՀԿ-ից, որի փողոցային ցույցերին դիմելը նրան անարդյունավետ էր թվում, մինչդեռ նա պաշտպանում էր լայնամասշտաբ զինված գործողությունը։
Դժոխքը ոչ միայն կարող է դիտվել որպես երկու կազմակերպությունների միջև միջնորդ, այլ հենց սկզբից նա ճշգրտորեն հաստատել էր, որ գործիչների, այսինքն՝ երկու գլխավոր հիմնադիրների՝ ՍԴՀԿ‑ի համար Ավետիս Նազարբեկյանի (1866–1939) և ՀՅԴ‑ի համար Քրիստափոր Միքայելյանի (1859–1905) ռազմավարությունը գրեթե նույնն էր։ 1895 թվականին երկու ղեկավարություններին ուղղված վերոհիշյալ նամակում Դժոխքը բարձրացնում էր առաջնորդների եսասիրության հարցը, դատապարտում նրանց հպարտությունը և հիմնականում թիրախավորում այդ երկու ղեկավարներին։ Երկուսն էլ սոցիալական գիտություններում հմուտ, փայլուն ուսանողներ էին, որոնք, իրենց ժամանակակիցների մեծ մասի նման, շրջել էին Եվրոպայում և տարբեր համալսարաններում։ Կիսաբարեկեցիկ միջավայրերից սերված՝ նրանք որոշ ժամանակ շփվել էին ռուսական նարոդնիկական շրջանակների հետ, լցված էին հավակնություններով և ձգտում էին Մեծ Դռնով մտնել պատմություն՝ Հեղափոխության միջոցով։ Այդ պատճառով, երբ ՀՅԴ‑ն 1890 թվականին իր հիմնադիր համագումարում հավաքվեց, Միքայելյանը ստացավ ՍԴՀԿ‑ի համաձայնությունը, որը ներկայացնում էր Ռուբեն Խան-Ազատը (1862/63–1929), միանալու նոր կազմակերպությանը՝ Հայ ՅեղափոխականներիԴաշնությանը (FAR)։ Սակայն, հենց որ նավերադարձավ Ժնև, ՍԴՀԿ‑ի ներկայացուցիչը կոշտ քննադատության ենթարկվեց իր առաջնորդ Նազարբեկյանի կողմից՝ Թիֆլիսում կայացած հանդիպման մասին զեկուցելուց հետո։ Միքայելյանի և Խան-Ազատի միջև ձեռք բերված փոխզիջման համաձայն, արդեն գոյություն ունեցող «Հնչակ» թերթը պետք է դառնար Ժնևում խմբագրվող տեսական օրգան, իսկ նոր «Դրոշակ» հրատարակությունը՝ Թիֆլիսում խմբագրվող ընդհանուր տեղեկատվական թերթ։ Նազարբեկյանը մերժեց այս գաղափարը և բացառեց ՀՅԴ‑ի հետ որևէ դաշինք՝ համարելով, որ այն որևէ կապ չունի սոցիալիզմի, առավել ևս մարքսիզմի հետ։ Թեև Խան-Ազատը փորձում էր նրան բացատրել, որ անհնար է հայկական հեղափոխականներին համախմբել գիտական սոցիալիզմի գաղափարի շուրջ, և որ «տնտեսական ազատագրում» սկզբունքը հաստատված է և, հետևաբար, հանդիսանում է սոցիալիստական ուղղափառության բավարար երաշխիք, Նազարբեկյանը հակադարձեց, որ «տնտեսական ազատագրում» արտահայտությունը երկիմաստ է և կարող է նույնքան առնչվել դիալեկտիկական մատերիալիզմին, որքան Մանչեսթերյան դպրոցին (19-րդ դար), որը հետևում էր ազատ առևտրի և laissez-faire լիբերալիզմի սկզբունքներին։ Այս որոշ չափով խառնաշփոթ իրավիճակում նրա և նրա կնոջ՝ Մարո Վարդանյանի համար, որը նրանից էլ ավելի դոգմատիկ էր, անընդունելի էր ՍԴՀԿ‑ն կապել ՀՅԴ‑ի հետ։ Երկու կազմավորումների «ամուսնալուծությունը» սկսվեց1891 թվականին «Հնչակում»։
Կայացած սոցիալիստ Խան-Ազատը հասկանում էր, որ երկու առաջնորդներն էլ պայքարում էին Հեղափոխության ղեկավարության համար։ Միքայելյանը, լինելով ձախ գաղափարների մարդ և զգայուն՝ Դյուրկհեյմի ինտեգրացիոն գաղափարների նկատմամբ, համոզված էր, որ սոցիալիզմը չի կարող միավորել հայերին, և որ անհրաժեշտ է դրսևորել մանկավարժություն՝ անձամբ քաղաքական խաղի կենտրոնում մնալու համար։ Նազարբեկյանը չէր ընդունում իրեն Հեղափոխության ծայրամաս մղելը, երբ ինքն էր առաջին հայկական առաջադեմ կուսակցության հիմնադիրը։ Նա նկատեց, որ իր անունը նույնիսկ չէր ընդգրկվել ՀՅԴ‑ի առաջին հինգ հոգանոց ղեկավար կոմիտեում, որի մեջ էր նաև Միքայելյանը, և հրաժարվեց ՍԴՀԿ‑ի որևէ մասնակցությունից այս նոր դաշնությունում։ Նա չէր կարող բավարարվել այն մխիթարական մրցանակով, որ լիներ «Հնչակի» համախմբագիր Միքայելյանի հետ։
Տասնիններորդ դարի վերջին տասնամյակի ընթացքում Միքայելյանը մի քանի փորձ արեց Նազարբեկյանին և ՍԴՀԿ-ին ներգրավել։ Ամեն անգամ նա բախվում էր Վարդանյանի անզիջում դիրքորոշմանը, որը շատ ավելի մոտ էր Լենինի Ռուսական սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությանը (ՌՍԴԲԿ), քան հայկական հեղափոխական ուժերի միավորմանը։ Միքայելյանը նույնիսկ առաջարկեց փոխել ՀՅԴ‑ի անունը, եթե ՍԴՀԿ‑ն միանար նրա շարքերին։ Նա առաջարկում էր «Միավորված Հայ Յեղափոխականների Դաշնություն» կամ «Եղբայրական Դաշնություն» կամ «ՄիացյալԴաշնություն», սակայն կրկին մերժվեց Նազարբեկյան ամուսինների կողմից։ Սակայն Միքայելյանը այլ պայմաններ էլ դրեց՝ 1896 թվականին ՍԴՀԿ‑ի պառակտումից հետո՝ մարքսիստական թևի (ՍԴՀԿ, Նազարբեկյան) և ազգային թևի (Վերակազմյալ հնչակյաններ, Արփիարյան, Միհրան Տամատյան) միջև։ Նախ դիմելով այս աջակողմյան, միավորմանը առավել բաց պառակտմանը, Միքայելյանը հայ հեղափոխականների միավորումը պայմանավորեց երկու փուլով․ նախ՝ հնչակյան հոսանքների վերամիավորումը մեկ կազմակերպության մեջ, ապա՝ Արփիար Արփիարյանի վտարումը վերամիավորված ՍԴՀԿ-ից։
Սա Միքայելյանի համար նոր ձախողում էր, որից հետո նա իր ընկերներին կոչ արեց հրաժարվել հնչակյանների հետ միավորման որևէ ծրագրից՝ նրանց հեգնանքով անվանելով զուռնաչիներ(զուռնա նվագողներ՝ հայկական ավանդական փողային գործիք, որը ժամանակի ընթացքում արձակում է ծակող ու հոգնեցնող ձայներ, այսինքն՝ ասելով, որ ՍԴՀԿ‑ն միայն աղմուկ է անում և ոչինչ ավելին)։ Երբ Միքայելյանը մահացավ 1905 թվականին, վերամիավորման նախագիծը արդեն միայն հին հիշողություն էր․ նրա հաջորդը այլևս չէր մտածում դրա մասին, Նազարբեկյանը հեռացել էր քաղաքական կյանքից, և կարծես ոչ ոք չէր աշխատում հայկական ուժերի միավորման համար։Սա լիովին ճիշտ չէր․ նախաձեռնությունը պետք է գար ոչ թե ՀՅԴ-ից, ինչպես հիմնադրի կյանքի օրոք, այլ հնչակյան առաջնորդ Ստեփան Սապահ-Գուլյանից (1861–1928), որը, ինչպես Միքայելյանը, ծնունդով Նախիջևանից էր։ Սապահ-Գուլյանը «Երիտասարդ Հայաստան» հնչակյան թերթի գլխավոր խմբագիրն էր (1903), ինչպես նաև այն կազմակերպության անվան կրողը, որը Միքայելյանը ստեղծել էր ՀՅԴ-ից առաջ։ Միքայելյանի նման, Կովկասի այս մտավորական զավակը, որը կրթություն էր ստացել Փարիզի Քաղաքական գիտությունների ազատ դպրոցում և եղել էր ապագա Ֆրանսիայի նախագահ Ռայմոն Պուանկարեի ուսանողը, դեմ էր «Միություն և առաջադիմություն» կոմիտեի հետ որևէ համաձայնության։ Նա սոցիալական փաստերի բացատրության մեջ կիրառում էր սոցիոլոգիական մեթոդը․ նրա«Պատասխանատուները» (1916) գիրքը ոչ միայն հաշվեհարդար էր, մասնավորապես ՀՅԴ‑ի դեմ, այլև անողոք կերպով ցույց էր տալիս ՀՅԴ ղեկավարության սխալ գնահատականները Երիտթուրքական հեղափոխության ընթացքում և դրանից հետո, որոնք հանգեցրին ցեղասպանության աղետին։ Սապահ-Գուլյանը պաշտպանում էր բոլոր հեղափոխական ուժերի միավորումը, համառորեն առաջարկում էր 1907-ին, ապա 1913-ին՝ երկրորդ Բալկանյան պատերազմի ժամանակ, հրավիրել հայ հեղափոխականների համագումար։ Նա դեմ էր 1923 թվականին Խորհրդային Հայաստանում ՍԴ հնչակյան կուսակցության լուծարմանը և մի քանի տարի անց մահացավ Միացյալ Նահանգներում։ Միքայելյանի նման, նա կենտրոնացման ջատագով էր՝ կառավարման մի տեխնիկայի, որը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը դիտվում էր որպես ժամանակակից գործելակերպ։ Եվ ինչպես Միքայելյանը, Սապահ-Գուլյանը պաշտպանում էր Օսմանյան կայսրությունում գաղտնի թգործունեությունը՝ անկախ գործող վարչակարգից։
Կայծ Մինասյան
(շարունակելի)
