20 C
Yerevan

Ադրբե­ջա­նի Հերթա­կան Կեղծի­քը

Ադրբե­ջա­նա­կան քարոզչությունը «մոռա­նում է», որ նույն տարի­նե­րին ԼՂԻՄ‑ի տասնյակ գյուղե­րից հարյուրա­վոր հայ ընտա­նիքներ նույնպես վերաբնա­կեցվել են Ժդա­նո­վի շրջա­նում, որտեղ նրանք հիմնադրել են բնա­կա­վայրեր եւ ապրել մինչեւ 1988 թվա­կա­նը: 

Վահրամ Աթա­նեսյան

1947թ. դեկտեմբե­րի 23-ին խորհրդա­յին կառա­վա­րության որոշմամբ, որ ստո­րագրել է Իոսիֆ Ստա­լի­նը, Հայկա­կան ԽՍՀ-ից  100 հազար ադրբե­ջանցի կոլտնտե­սա­կաններ եւ այլ բնակչություն պետք է կամա­վո­րության սկզբունքով վերաբնա­կեցվեր Ադր. ԽՍՀ Կուր-արաքսյան հարթա­վայր: Կենտրո­նա­կան կառա­վա­րությունը խորհրդա­յին Հայաստա­նի իշխա­նություննե­րին թույլատրում էր ադրբե­ջանցի­նե­րի թողած շինություննե­րը, տնե­րը հատկացնել հայրե­նա­դարձ հայե­րին: Այս փաստը Բաքվի քարոզչությունը ներկա­յացնում է որպես Հայաստա­նում ադրբե­ջանցի­նե­րի նկատմամբ «իրա­կա­նացված էթնիկ զտման եւ բռնա­տե­ղա­հա­նության ապա­ցույց»: 

Որո­շումն, ինչպես ասվեց, կայացրել է խորհրդա­յին կառա­վա­րությունը՝ Ստա­լի­նի գլխա­վո­րությամբ: Հայկա­կան ԽՍՀ իշխա­նություննե­րը, եթե անգամ ադրբե­ջանցի­նե­րին բռնա­տե­ղա­հա­նե­լու մտադրություն ունե­նա­յին, գործնա­կա­նում նրանցից անգամ մեկի «մազը ծռել» չէին կարող: Երկրորդ, Ադրբե­ջա­նը, ինչպես բոլոր դեպքե­րում, այս առթիվ էլ փաստե­րը ներկա­յացնում է ոչ ամբողջությամբ: 

Խորհրդա­յին կառա­վա­րությունը կենտրո­նա­կան բյուջեից Կուր-արաքսյան հարթա­վայր տեղա­փոխվող անձանց փոխհա­տուցում է վճա­րել՝ կախված ընտա­նի­քի շնչե­րի քանա­կից եւ թողած գույքի եւ տան արժե­քից: Կառա­վա­րությունը հոգա­ցել է նաեւ նրանց տեղա­փոխման ծախսե­րը: Բայց ամե­նա­կա­րեւորն այն է, որ այդ մարդիկ Հայաստա­նից տեղա­փոխվել են Ադրբե­ջա­նի կոմունիստա­կան առաջնորդ Բաղի­րո­վի խնդրանքով: 

Ուումնա­սի­րողնե­րը վաղուց պարզել են, որ Բաղի­րո­վը նամա­կով դիմել է Ստա­լի­նին եւ խնդրել, որ Հայաստա­նից հարյուր հազար ադրբե­ջանցի տեղա­փոխվի Ադրբե­ջան եւ զբաղվի բամբա­կա­գործությամբ: Կուր-արաքսյան հարթա­վայրը, որի մասին ասված է խորհրդա­յին կառա­վա­րության որոշման տեքստում, չնա­յած խորհրդա­յին Ադրբե­ջա­նի կազմում գտնվե­լուն, Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից հետո էլ մնում էր մեծա­մա­սամբ անմարդաբնակ: 

Փաստ է, որ Հայաստա­նից տեղա­փոխված ադրբե­ջանցի­նե­րի բնա­կության վայրե­րում կազմա­վորվել է նոր վարչա­կան շրջան, որ կոչվել է կոմունիստա­կան գործիչ Անդրեյ Ժդա­նո­վի անունով: Վարչա­կան այդ անվա­նումը պահպանվել է ընդհուպ մինչեւ 1990-ական թվա­կաննե­րի երկրորդ կեսը: Ներկա­յումս այդ տարածքը կոչվում է Բեյլա­գա­նի շրջան: 

Ադրբե­ջա­նա­կան քարոզչությունը «մոռա­նում է», որ նույն տարի­նե­րին ԼՂԻՄ‑ի տասնյակ գյուղե­րից հարյուրա­վոր հայ ընտա­նիքներ նույնպես վերաբնա­կեցվել են Ժդա­նո­վի շրջա­նում, որտեղ նրանք հիմնադրել են բնա­կա­վայրեր եւ ապրել մինչեւ 1988 թվա­կա­նը: 

Պատմա­կա­նո­րեն այդ տարածքնե­րը երբեք ադրբե­ջա­նաբնակ չեն եղել, յուրացվել են միայն Բաղի­րով-Ստա­լին համա­ձայնության արդյունքում: Իսկ որ նախկի­նում այնտեղ հայեր են բնակվել, վկա­յում են իրենք՝ ադրբե­ջանցի­նե­րը. Արաքսից հարթա­վայր բերված հին ջրանցքը նրանք մինչ օրս անվա­նում են «Գյա­վուր արխ/ Անհա­վա­տի առու»: Որպես կանոն կովկասյան թաթարնե­րը «գյա­վուր» անվա­նում են հայե­րին: 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ