16.3 C
Yerevan

Ալիեւա­մետ Ընդդի­մությունը Հայաստա­նում

5‑րդ Շարասյունը ոչ միայն չի թիրա­խա­վո­րում Արցա­խի Հայա­թափման ոճրա­գործ ազե­րի բռնա­պե­տին, այլև՝ Ալիևյան պատմա­գի­տա­կան հերյուրանքնե­րի հետ խաղընկե­րություն է անում։ 

Հարութ Քալայջյան

Վերջին 7 տարի­նե­րին բազմիցս ասվել է, որ ՀՀ Գործա­դիր իշխա­նության դժբախտություննե­րից մեկը՝ կառուցո­ղա­կան ընդդի­մության բացա­կա­յությունն է։ 

Այսօր, երբ Հեղա­փո­խա­կան Իշխա­նությունը կրթա­կան, արդա­րա­դա­տա­կան, դիվա­նա­գի­տա­կան, բանա­կա­շի­նա­կան, տնտե­սա­կան, առողջա­պա­հա­կան, ենթա­կա­ռուցվածքա­յին և այլ ոլորտնե­րում շարունա­կում է իր առաջխա­ղա­ցումն ու միա­ժա­մա­նակ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՀԱՆՈՒՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ,  նախկին 3 նախա­գահնե­րը, եկե­ղե­ցա­կան վերնա­խա­վը ու 5‑րդ շարասյան մնացյալ բորե­նի­նե­րը ուղղակի/անուղղակիորեն  նպաստում են ալիևպուտինյան օրա­կարգին։ 

Վերջին փաստը այն է, որ այս օրե­րին՝ երբ ՀՀ Կառա­վա­րությունը փորձում է ամեն գնով կառչած մնալ ԱՄՆ‑ի նախա­գա­հի ճարտա­րա­պե­տությամբ ձեռք բերված Օգոստոս 8‑ի համա­ձայնագրե­րին և դիվա­նա­գի­տա­կան խոհե­մությամբ և անաղմուկ շրջանցում է Ալիևի  լարա­խա­ղա­ցություննե­րը, 5‑րդ Շարասյունը ոչ միայն չի թիրա­խա­վո­րում Արցա­խի Հայա­թափման ոճրա­գործ ազե­րի բռնա­պե­տին, այլև՝ Ալիևյան պատմա­գի­տա­կան հերյուրանքնե­րի հետ խաղընկե­րություն է անում։ 

Այլ խոսքով, 5‑րդ Շարասյունը իր իշխա­նա­փո­խության միակ օրա­կարգը իրա­կա­նացնե­լու համար պատրաստ է ալիևպուտինյան  ծավալապաշտական/միութենական ախորժակնե­րին գոհա­ցում տալ զարգա­ցող Հայաստա­նի Խաղա­ղության Գործընթա­ցը տապա­լե­լու գնով․․․

Եւ դրա համար էլ պետք չէ կասկած ունե­նալ, որ մեր իմաստուն ժողո­վուրդը գիտակցում է այդ աղտոտ խաղի ահա­վո­րությա­նը, ու վստա­հա­բար, 2026‑ի 7 Հունի­սի ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ միանգա­մայնո­րեն  կչե­զո­քացնի  հակա­պե­տա­կան ՆԵՐՔԻՆ վտանգը և կծա­գեցնի Հայաստա­նի Չորրորդ Հանրա­պե­տության արշա­լույսը։ 

07 Նոյեմբեր 2025 Մուղնի

Առնչվող Հոդվածներ