24.5 C
Yerevan

Այսպես Չի Կարե­լի

Այս հարցադրումը նույնքան ցինիկ, սադրիչ եւ անգրա­գետ է, որքան Սամվել Շահրա­մանյա­նին եւ բոլոր արցախցի­նե­րին արվող վերագրումնե­րը:

Վահրամ Աթա­նեսյան

Բաքվի իշխա­նա­կան minval‑ը գրել է, որ Սամվել Շահրա­մանյանն է «Ադրբե­ջա­նին մատնել» Արցա­խի ռազմա­քա­ղա­քա­կան նախկին ղեկա­վարնե­րին, ի մասնա­վո­րի՝ Ռուբեն Վարդանյա­նի «փախուստի երթուղին»: 

Սկանդա­լա­յին եւ մի շատ զգա­լի չափով հերյուրած գրա­ռումնե­րի «վարպետ» Ռոման Բաղդա­սարյա­նը վստա­հա­բար գրել է, որ Սամվել Շահրա­մանյա­նի «դավա­ճա­նությունը բացա­հայտված է», նրան երկրորդել է Թուրքիա­յում բնակվող Նատա­լի Ալեքսանյա­նը: 

Սոցիա­լա­կան ցանցե­րում այդ գրա­ռումնե­րը հազա­րա­վոր «լայքեր» ունեն, հարյուրա­վոր «կիսումներ», բազմա­թիվ «քոմենթներ», որ մեկը մյուսից անգրա­գետ են, ցինիկ, անպա­տասխա­նա­տու եւ, որ ամե­նա­կա­րեւորն է, սադրիչ: 

Հեղի­նակնե­րը, թույլ տամ ասել, վայրե­նի արցա­խատյա­ցություն են քարո­զում, հարյուր քսան հազար մարդու «դավա­ճան», «ծախու», «փողի մեռած» պիտա­կում: 

Արցա­խի վերջին օրի­նա­կան նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի ծննդյան օրով ստե­փա­նա­կերտցի փաստա­բա­նը շնորհա­վո­րում է նրան, առողջություն, տոկունություն, շուտա­փույթ ազա­տություն մաղթում եւ խոսքն ավարտում վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին հարցումով, թե Գյանջա­յի «հրե­տա­կո­ծության համար ինչու՞ է Արա­յիկ Հարությունյա­նը մեղադրվում»: 

Ի՞նչ է նա ակնարկում, մեկնա­բա­նե­լու հարկ չկա: Այս հարցադրումը նույնքան ցինիկ, սադրիչ եւ անգրա­գետ է, որքան Սամվել Շահրա­մանյա­նին եւ բոլոր արցախցի­նե­րին արվող վերագրումնե­րը:

Այս ողբերգա-զավեշտա­կան վիճա­կից մարդ փորձում է «գլուխն ազա­տել», բայց սոցիա­լա­կան մեդիա­յում հանդի­պում է Ազգա­յին ժողո­վի նախկին պատգա­մա­վո­րի գրառմա­նը, որով նա բոլոր ընդդի­մա­դիրնե­րին կոչ է անում հանրա­յին հարցում անցկացնել, ընտրել վստա­հե­լի մարդկանց, կազմել նախընտրա­կան ցուցակ եւ հասնել Նիկոլ Փաշինյա­նի հեռացմա­նը: Նա փորձա­ռու եւ գիտակ անձնա­վո­րություն է, ընդունում է, որ «բազմե­րանգ» թիմով երկիր կառա­վա­րել չի լինի, բայց պնդում է, թե «եկեք հասնենք Նիկո­լի հեռացմա­նը, մնա­ցա­ծի մասին հետո կմտա­ծենք»:

Դուք պատկերացնու՞մ եք իրա­վի­ճակ, երբ հինգ-վեց քաղա­քա­կան ամեն ինչ անի, որ ՔՊ‑ն մեծա­մասնություն չկազմի, բայց ընտրություննե­րից հետո պարզվի, որ վարչա­պե­տի, նախա­րարնե­րի թեկնա­ծունե­րի, կառա­վա­րության ծրագրի հարցում նրանք «կարապ-խեցգե­տին եւ գայլա­ձուկ են»: 

Պատկերացնու՞մ եք, եկող մայի­սին Երեւա­նում Եվրո­պա­յի ժողովրդա­վա­րա­կան համայնքի խորհրդա­ժո­ղով է տեղի ունե­նում, բոլորն սպա­սում են հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նագրի ստո­րագրմա­նը, հայ-թուրքա­կան սահմա­նի բացմա­նը, իսկ Երեւա­նում տեղի է ունե­նում «հունիսյան ապստամբություն». նախկին կառա­վա­րությունը լեգի­տիմ չէ, նորը չի ձեւա­վորվում: 

Այսպես չի կարե­լի: Այսպես ուղղա­կի անթույլատրե­լի է:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ