20.4 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

ԱԱԾ տնօ­րե­նի պաշտո­նում Արա­րատ Մելքումյա­նի նշա­նա­կումը գնա­հատվեց որպես սեփա­կան դիրքերն ամրապնդե­լու ուղղությամբ Արա­յիկ Հարությա­նի ձեռնարկած քայլ, բայց գործնա­կա­նում ներքա­ղա­քա­կան ճգնա­ժամն ավե­լի խորա­ցավ։

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 87-րդ

Պետա­կան նախա­րա­րի պաշտո­նում Ռուբեն Վարդանյա­նի նշա­նա­կումից մոտ երկու շաբաթ հետո իշխա­նության շրջա­նակնե­րից Ստե­փա­նա­կերտում տեղե­կություն տարածվեց, որ Արա­յիկ Հարությունյա­նը «նեղ շրջա­պա­տում հրա­ժա­րա­կան տալու, քաղա­քա­կա­նությունից լիո­վին հեռա­նա­լու ցանկություն է հայտնել»: Այս լուրերն ամրապնդվում էին նրա­նով, որ նախա­գա­հի հրա­մա­նագրով պետա­կան նախա­րա­րին տրվել էին գրե­թե գործա­դիր իշխա­նության միանձնյա ղեկա­վա­րի լիա­զո­րություններ: Ենթադրվում էր, որ Արա­յիկ Հարությունյա­նը «քայլ առ քայլ իշխա­նությունը զիջում է Վարդանյա­նին»: 

Որքանո՞վ էին իրա­կա­նությա­նը համա­պա­տասխա­նում այդ «հավաստի տեղե­կություննե­րը», հասկա­նա­լի դարձավ արդեն նոր տարվա առա­ջին օրե­րին, երբ վստա­հե­լի տեղե­կություն տարածվեց, որ ՀՅԴ Արցա­խի ԿԿ‑ն, Ազգա­յին ժողո­վի «Արդա­րություն» եւ «Ժողովրդա­վա­րություն» խմբակցություննե­րը պահանջում են խորհրդա­րա­նի խոսնակ Արթուր Թովմասյա­նի հրա­ժա­րա­կա­նը, իսկ նրա փոխա­րեն առա­ջարկում Դաշնակցության Բյուրո­յի անդամ Դավիթ Իշխանյա­նին: Գրե­թե համա­ժա­մանկյա շրջա­նառվեց, որ «Արա­յիկ Հարությունյա­նը հրա­ժա­րա­կա­նի մտադրությունից ետ է կանգնել»:  

Տեղե­կատվա­կան այդ արտա­հոսքե­րին ֆոնին Արա­յիկ Հարությունյա­նը հրա­մա­նա­գիր ստո­րագրեց գենե­րալ-մայոր Աշոտ Հակոբջանյա­նին ԱԱԾ տնօ­րե­նի պաշտո­նից եւ ծառա­յությունից ազա­տե­լու մասին: Այդ պաշտո­նանկությունը կա՞պ ուներ ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կի հետ, դժվար է միանշա­նա­կո­րեն հաստա­տել կամ հերքել: Ուշագրավ է, որ Հակոբջանյա­նի փոխա­րեն ԱԱԾ տնօ­րեն նշա­նակվեց Արա­րատ Մելքումյա­նը: Վերջինս պրոֆե­սիո­նալ զինվո­րա­կան էր, ծառա­յել էր որպես զորա­մա­սի հրա­մա­նա­տար, ապա նշա­նակվել Մարտունու շրջա­նա­յին վարչա­կազմի ղեկա­վար: Քառա­սունչորսօ­րա պատե­րազմի սկսվե­լու առա­ջին օրվա­նից Արա­րատ Մելքումյա­նը վերա­դարձել է զինվո­րա­կան ծառա­յության, մասնակցել Մարտունու պաշտպա­նա­կան մարտե­րին: Մելքումյա­նի զինվո­րա­կան ծառա­յության այդ փուլում կարեւորվում էր հատկա­պես Կարմիր շուկա ավա­նի պաշտպա­նությունը եւ այդ տեղանքում «մի քանի վարձկաննե­րի գերե­վա­րումը»: 

ԱԱԾ տնօ­րե­նի պաշտո­նում Արա­րատ Մելքումյա­նի նշա­նա­կումը գնա­հատվեց որպես սեփա­կան դիրքերն ամրապնդե­լու ուղղությամբ Արա­յիկ Հարությա­նի ձեռնարկած քայլ, բայց գործնա­կա­նում ներքա­ղա­քա­կան ճգնա­ժամն ավե­լի խորա­ցավ, երբ Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Արթուր Թովմասյա­նի շրջա­պա­տից տեղե­կատվա­կան արտա­հոսք եղավ, որ նա «լուրջ ընդհա­րում է ունե­ցել պետնա­խա­րար Ռուբեն Վարդանյա­նի հետ եւ պահանջել, որ հրա­ժարվի պաշտո­նից ու հեռա­նա՝ որտե­ղից եկել է»:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ