20.4 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Ըստ երեւույթին, ԱԺ նախա­գա­հի պաշտո­նից Արթուր Թովմասյա­նի հեռացման իրա­կան պատճառն այն էր, որ նա մայի­սի 15-ին մասնակցել էր ՊԲ նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի կազմա­կերպած հանրա­հա­վա­քին, նրա հետ կանգնել նույն հարթա­կին:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 89-րդ

Արցա­խում 2023թ. իշխա­նա­փո­խության օր ընդունված է համա­րել օգոստո­սի 31‑ը, երբ Արա­յիկ Հարությունյա­նը պաշտո­նա­պես հայտա­րա­րեց հրա­ժա­րա­կան տալու որոշման մասին: 

Իրա­կա­նում Ստե­փա­նա­կերտում իշխա­նա­փո­խությունը տեղի է ունե­ցել հուլի­սի 27-ին: Այդ օրը տեղե­կություն է տարածվել, որ «կտրուկ վատթա­րա­ցել է Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Արթուր Թովմասյա­նի առողջա­կան վիճա­կը, նրան բժշկա­կան անհա­պաղ օգնություն է ցուցա­բերվել»:

Նույն օրը տողե­րիս հեղի­նա­կը Թովմասյա­նից անսպա­սե­լի հեռա­խո­սա­զանգ է ստա­ցել: Նա խնդրում էր, որ ֆեյսբուքում գրա­ռում հրա­պա­րա­կեմ, որ ինքը զանգել եւ ինձ տեղե­կացրել է, որ հիպերտո­նիկ կրիզ է ունե­ցել, բժիշկներն զգուշացրել են, որ լարված աշխա­տանքի պայմաննե­րում նրա հետա­գա կենսա­գործունեությունը վտանգված է եւ խորհուրդ են տվել «մեկ տարի առհա­սա­րակ մտա­վոր աշխա­տանքով չզբաղվել»: Թե ինչու՞ էր նա այդ «պատիվն» ինձ վերա­պա­հել, մանա­վանդ որ երբեք քաղա­քա­կան համա­խոհ չենք եղել եւ անձնա­կան մտերմություն էլ չենք ունե­ցել, անհասկա­նա­լի էր, բայց մերժել չէի կարող՝ հաշվի առնե­լով, որ Ստե­փա­նա­կերտում ներքին բախումնե­րից «հինգ րոպե պակաս» իրա­վի­ճակ է:

Արթուր Թովմասյա­նին ԱԺ նախա­գա­հի պաշտո­նից հեռացնե­լու պահանջ ներկա­յացվել է քառա­սունչորսօրյա պատե­րազմից մի քանի ամիս հետո՝ ՀՅԴ Արցա­խի կառույցի նախա­ձեռնությամբ: Տեւա­կան քննարկումնե­րից հետո Արա­յիկ Հարությունյա­նին հաջողվել է խորհրդա­րա­նա­կան «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» խմբակցության միասնա­կա­նությունը պահպա­նել եւ հաղթա­հա­րել մարտահրա­վե­րը: Թովմասյա­նին պաշտո­նանկե­լու երկրորդ փորձին նա դիմադրել չէր կարող: Ստե­փա­նա­կերտում ոչ ոքի համար այլեւս գաղտնիք չէր, որ ՔՄԴ կուսակցությունը խորհրդա­րա­նում իր պատգա­մա­վորնե­րի մեծա­մասնությամբ հանդերձ հարում է Ռուբեն Վարդանյա­նի հիմնադրած «Արցա­խի դիմադրության եւ զարգացման ճակա­տին», իսկ վերջինս վայե­լում է նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նի եւ Բակո Սահակյա­նի ամե­նաե­ռանդուն աջակցությունը:

Հուլի­սի 28-ին Արա­յիկ Հարությունյա­նի մամուլի ծառա­յությունը տեղե­կացրեց, որ նա ընդունել է Արթուր Թովմասյա­նին, որի ընթացքում վերջինս «ներկա­յացրել է Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի պաշտո­նից հրա­ժա­րա­կա­նի պատճառնե­րը»: Ըստ պաշտո­նա­կան հաղորդագրության, Հարությունյա­նը Թովմասյա­նին «շնորհա­կա­լություն է հայտնել երկա­րամյա քաղա­քա­կան եւ պետա­կան գործունեության համար, նրան մաղթել առողջություն»:

Ըստ երեւույթին, ԱԺ նախա­գա­հի պաշտո­նից Արթուր Թովմասյա­նի հեռացման իրա­կան պատճառն այն էր, որ նա մայի­սի 15-ին մասնակցել էր ՊԲ նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի կազմա­կերպած հանրա­հա­վա­քին, նրա հետ կանգնել նույն հարթա­կին: Արթուր Թովմասյա­նը ԼՂՀ Ազգա­յին ժողո­վի նախա­գահ է պաշտո­նա­վա­րել 1995–97 թվա­կաննե­րին: Այդ շրջա­նում առանց ՊԲ հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի համա­ձայնության նման առա­ջընթաց Թովմասյա­նը չէր կարող ունե­նալ՝ լինե­լով շատ երի­տա­սարդ գիտություննե­րի թեկնա­ծու եւ քաղա­քա­կան գործունեության ոչ մի փորձ չունե­նա­լով: Թովմասյա­նի պաշտո­նանկությունը բացա­հայտ ուղղված էր Արա­յիկ Հարությունյա­նի դիրքե­րի թուլացմա­նը, հետապնդում էր միա­ժա­մա­նակ Սամվել Բաբա­յա­նին լիո­վին մեկուսացնե­լու նպա­տակ:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ