20.4 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

2023թ. օգոստո­սի 7‑ին Ստե­փա­նա­կերտում տեղի է ունե­ցել իշխա­նա­փո­խություն, որի հետեւանքով սպառվել է Բաքվի հետ երկխո­սության ճանա­պարհով շրջա­փա­կումը հաղթա­հա­րե­լու, բնակչության կենսա­գործունեության պայմաննե­րի վերա­կանգնման եւ հետա­գա հարա­բե­րություննե­րի ճշտո­րոշման վերջին հնա­րա­վո­րությունը: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 90-րդ

Արցա­խի Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի ընտրությունը կազմա­կերպվել է 2023թ. օգոստո­սի 7‑ին: Պաշտո­նա­պես հայտա­րարվել է, որ խորհրդա­րա­նի խոսնա­կի պաշտո­նի համար առա­ջադրվում է մեկ թեկնա­ծու՝ «ՀՅԴ» խմբակցության եւ  Դաշնակցության Բյուրո­յի անդամ Դավիթ Իշխանյա­նը: 

Իշխանյա­նի թեկնա­ծությունն, ընդ որում, առա­ջադրել է «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» դաշինքը: Խմբակցության ղեկա­վար Արթուր Հարությունյա­նը,- նա Արա­յիկ Հարությունյա­նի զարմիկն է,- ներկա­յացրել է Դավիթ Իշխանյա­նի կենսագրությունը: 

Այդ օրը Ստե­փա­նա­կերտում տեղի է ունե­ցել անկախ Արցա­խի պատմության մեջ քաղա­քա­կան աննա­խա­դեպ եւ բոլոր առումնե­րով արտա­ռոց իրա­դարձություն. Դավիթ Իշխանյա­նի թեկնա­ծությունը հրա­պա­րա­կա­յին պաշտպա­նե­լու համար Արա­յիկ Հարությունյա­նը մասնակցել է Ազգա­յին ժողո­վի արտա­հերթ նիստին, ելույթ ունե­ցել եւ նրան ներկա­յացրել որպես «մարտա­կան եւ քաղա­քա­կան գործունեության փառա­վոր ուղի անցած գործչի»:

Դավիթ Իշխանյանն իրոք, ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի մասնա­կից է: Մարտա­կան գործո­ղություննե­րին նախա­պես մասնակցել է որպես հայրե­նի Աշան գյուղի կամա­վո­րա­կան ջոկա­տի, ապա Մարտունու պաշտպա­նա­կան շրջա­նի գումարտա­կի հրա­մա­նա­տար, արժա­նա­ցել է ԼՂՀ առա­ջին աստի­ճա­նի «Մարտա­կան խաչ» շքանշա­նի: Այդուհանդերձ, դժվար է նրան ռազմա­կան, բայց մանա­վանդ՝ քաղա­քա­կան եւ պետա­կան գործիչ անվա­նել: Դավիթ Իշխանյա­նը նվիրյալ կուսակցա­կան է, ՀՅԴ երդվյալ հավա­տա­վոր:

Ազգա­յին ժողո­վում Արա­յիկ Հարությունյա­նի ելույթն այս համե­մա­տության մեջ կարե­լի է համա­րել քաղա­քա­կան այլեւս ոչ աջակցություն վայե­լող գործչի խոստո­վա­նություն կամ իր նկատմամբ Դավիթ Իշխանյա­նի գերա­զանցության ընդունում: Խնդիր է, թե արդյոք նման բախտո­րոշ եզրա­կա­ցության Արա­յիկ Հարությունյա­նը եկել է անհա­տա­կան վերլուծության արդյունքու՞մ, այսինքն համա­րել է, որ Արցա­խի հարցի հնա­րա­վո­րինս կարգա­վորման իր տեսլա­կանն այլեւս պահանջված չէ՞, թե քաղա­քա­կան կյանքի «վարա­գույրից այն կողմ» նրան հարկադրել են, որ այդ մասին հայտա­րա­րի՞:

Ինչ էլ որ եղած լինի, պատմությունը մի փաստ է արձա­նագրել. 2023թ. օգոստո­սի 7‑ին Ստե­փա­նա­կերտում տեղի է ունե­ցել իշխա­նա­փո­խություն, որի հետեւանքով սպառվել է Բաքվի հետ երկխո­սության ճանա­պարհով շրջա­փա­կումը հաղթա­հա­րե­լու, բնակչության կենսա­գործունեության պայմաննե­րի վերա­կանգնման եւ հետա­գա հարա­բե­րություննե­րի ճշտո­րոշման վերջին հնա­րա­վո­րությունը: 

Դավիթ Իշխանյա­նը խորհրդա­րա­նի խոսնակ է ընտրվել, որպեսզի Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նից հետո, ինչպես սահմա­նադրությունն է պահանջում, քառա­սուն օրով փոխա­րի­նի նրան՝ մինչեւ նախա­գա­հի նոր ընտրություննե­րի անցկա­ցումը: Իշխանյա­նի օգտին քվեարկել է քսա­ներկու, դեմ՝ ինը պատգա­մա­վոր: Դեմ քվեարկել է ՊԲ նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցության խմբակցությունը:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ