14.7 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Արցա­խի նախա­գա­հի «այդ քայլը» հայտա­րա­րության տեքստում բնութագրվել է որպես «վերջին կարմիր գծի խախտում»: Փաստա­ցի դա Արա­յիկ Հարությունյա­նին ներկա­յացված հրա­ժա­րա­կա­նի պահանջ էր: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 93-րդ

Արցա­խի Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի պաշտո­նում ՀՅԴ Բյուրո­յի անդամ Դավիթ Իշխանյա­նի ընտրությունից երեք օր հետո Ադրբե­ջա­նի «Կարմիր մահիկ» կազմա­կերպությունը հայտա­րա­րել է «որպես մարդա­սի­րա­կան օգնություն Ղարա­բա­ղին քառա­սուն տոննա ալյուր հատկացնե­լու մասին»: Բաքվի պետա­կան քարոզչությունը օգոստո­սի 11-ին տեսանկա­հա­րել եւ միջազգայնացրել է Բարդա­յից դեպի Աղդամ բեռնա­տարնե­րի շարժը: Հաջորդ օրը, ըստ ադրբե­ջա­նա­կան կողմի տեղե­կության, ալյուրով բեռնված ավտո­մե­քե­նա­ներն Աղդա­մից շարժվել են դեպի Ասկե­րան: Ոչ պաշտո­նա­կան տեղե­կություննե­րով, այդ օրե­րին Լեռնա­յին Ղարա­բա­ղում ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության միջնորդությամբ կազմա­կերպվել են բանակցություններ: Քննարկվել է տարբե­րակ, որ եթե Ադրբե­ջա­նը թույլատրի Հայաստա­նից Լաչի­նի միջանցքով երկու բեռնա­տա­րի Ստե­փա­նա­կերտ մուտքը, ապա «ադրբե­ջա­նա­կան բեռնա­տարնե­րը համա­ժա­մա­նակյա ռեժի­մում կմտնեն Ասկե­րան»:

Ովքե՞ր, որտե՞ղ եւ Ադրբե­ջա­նի ի՞նչ ներկա­յա­ցուցիչնե­րի հետ են այդ հարցով բանակցություններ վարել, որեւէ տեղե­կություն չի հրա­պա­րակվել ինչպես այդ օրե­րին, այնպես էլ անցած ավե­լի քան երկուսուկես տարում: Փաստ է, որ նախկին պետնա­խա­րար Ռուբեն Վարդանյա­նի գլխա­վո­րած «Արցա­խի դիմադրության եւ զարգացման ճակա­տը», որին մաս էին կազմում Արցա­խի խորհրդա­րա­նում ներկա­յացված ՀՅԴ‑ն, «Արդա­րություն» եւ «Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան» կուսակցություննե­րը, կտրուկ դեմ է արտա­հայտվել ադրբե­ջա­նա­կան ալյուրն ընդունե­լուն: 

Օգոստո­սի կեսե­րին Ասկե­րա­նում ձեւա­վորվել է «դիմադրության տեղա­կան կոմի­տե», որ գլխա­վո­րել է ՀՅԴ-ական Ալյո­շա Գաբիելյա­նը: Նա Արցա­խում հայտնի դեմք է, եղել է առա­ջին Գումարման ԼՂՀ Գերա­գույն խորհրդի, չորրորդ գումարման ԼՂՀ Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր: Ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի տարի­նե­րին Գաբրիելյա­նը զբա­ղեցրել է Ասկե­րա­նի քաղա­քա­պե­տի պաշտո­նը, ավե­լի վաղ, խորհրդա­յին շրջա­նում գլխա­վո­րել է շրջա­նի կրթության բաժի­նը: Ասկե­րա­նի դիմադրության «կոմի­տեի որոշմամբ» Աղդամ-Ասկե­րան ավտո­ճա­նա­պարհի սահմա­նա­յին հատվա­ծում շուրջօրյա հանրա­հա­վաքնե­րից մեկն ավարտվել է մայրուղին արգե­լա­փա­կող բետո­նա­սա­լիկնե­րի տեղադրմամբ: Ըստ ոչ այնքան ստույգ տեղե­կություննե­րի, ակցիան իրա­կա­նացվել է նախկին պետա­կան նախա­րար Ռուբեն Վարդանյա­նի նախա­ձեռնությամբ եւ նրա «կողմից ֆինանսա­վորմամբ»: 

Մայրուղու արգելկա­փա­կումը հստակ ուղերձ էր Բաքվին, որ «Արցա­խի դիմադրության եւ զարգացման ճակա­տը» նույնիսկ մարդա­սի­րա­կան հարցե­րում Ադրբե­ջա­նի հետ բանակցության մտադրություն չունի: Իրա­վի­ճա­կի անսպա­սե­լի փոփո­խություն, սակայն, տեղի է ունե­ցել օգոստո­սի լույս 31‑ի գիշե­րը: Ակա­նա­տեսնե­րի վկա­յությամբ, կեսգի­շե­րից ժամեր առաջ Ասկե­րա­նի «դիմադրության կոմի­տեի» անդամնե­րի հետ բանակցություններ է վարել Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Դավիթ Իշխանյա­նը: Նրան ուղեկցել են «Արդա­րություն» եւ «Ժողովրդա­վա­րություն» խմբակցություննե­րի մի քանի անդամներ: Իշխանյա­նը փորձել է համո­զել, որ բետո­նա­սա­լիկնե­րը հեռացվեն, որպեսզի ռուսա­կան զորախմբի բեռնա­տարներն անցնեն ադրբե­ջա­նա­կան կողմ եւ տեղա­փո­խեն քառա­սուն տոննա ալյուրը: Ասկե­րա­նի «կոմի­տեն» մերժել է: Ժամեր հետո «Արցա­խի դիմադրության եւ զարգացման ճակա­տը» ֆեյսբուքի պաշտո­նա­կան էջում հայտա­րա­րություն է տարա­ծել, որ Արա­յիկ Հարությունյա­նը «ճնշում է գործադրել, որպեսզի Ասկե­րա­նում բացվի ճանա­պարհը, եւ ադրբե­ջա­նա­կան բեռնա­տարնե­րը մտնեն Ստե­փա­նա­կերտ»: Արցա­խի նախա­գա­հի «այդ քայլը» հայտա­րա­րության տեքստում բնութագրվել է որպես «վերջին կարմիր գծի խախտում»: Փաստա­ցի դա Արա­յիկ Հարությունյա­նին ներկա­յացված հրա­ժա­րա­կա­նի պահանջ էր: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ