16.3 C
Yerevan

Դաշնակցությունը Պուտի­նի Դե՞մ Է Գործել

Տեղի ունե­ցած առանձնազրույցի ժամա­նակ ԱՀ Նախա­գա­հը  գոհունա­կության խոսքեր է հղել Փարի­զի քաղա­քա­պե­տին‘ ցուցա­բե­րած նախա­ձեռնո­ղա­կա­նության եւ համարձա­կության համար, ընդգծել, որ Արցա­խի իշխա­նություննե­րը շատ բարձր են գնա­հա­տում Ֆրանսիա­յի քաղա­քա­կան շրջա­նակնե­րի հետ պարբե­րա­կան շփումնե­րը:

Վահրամ Աթա­նեսյան

Վերջին օրե­րին սոցիա­լա­կան մեդիա­յում տեսա­կետ է շրջա­նառվել, որ Արցա­խի կորուստը «կազմա­կերպել է Ֆրանսիա­յի նախա­գահ Էմա­նուել Մակրո­նը»: Տեսա­կե­տը հիմնա­վորվում է նրա­նով, որ Պուտի­նը «Ֆրանսիա­յին դուրս է մղել Աֆրի­կա­յից, ի պատասխան Մակրոնն ամեն ինչ արել է, որպեսզի Ռուսաստա­նը հեռա­նա Լեռնա­յին Ղարա­բա­ղից»: Դժվար է պարզել, այդ խոսույթը բացա­ռա­պես անհատական-փորձագիտակա՞ն է, թե՞ ունի քաղա­քա­կան ենթա­տեքստ եւ նշա­նա­կություն, բայց ամեն դեպքում որո­շա­կի հետաքրքրություն ներկա­յացնում է: Մանա­վանդ եթե դիտարկենք ֆրանսիա­կան կողմից Արցա­խի նկատմամբ ուշադրությունը, որ դրսեւորվել է քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո:

Այսպես, 2021 թվա­կա­նի դեկտեմբե­րի  22-ին Ֆրանսիա­յի նախա­գա­հի պաշտո­նին հավակնող Վալե­րի Պեկրե­սը  մեկնել է Արցախ։ Այս մասին Թվի­թե­րի իր էջում գրել է France TV‑ի լրագրող Ժուլիեն Նենին։ «Վալե­րի Պեկրե­սը մեկնել է Լեռնա­յին Ղարա­բաղ։ Այնտեղ նա հանդի­պել է տեղի քաղա­քա­կան գործիչնե­րի հետ։ Անվտանգության նկա­տա­ռումնե­րով այցը չի լուսա­բանվել Հայաստա­նում ֆրանսիա­կան լրատվա­մի­ջոցնե­րի մեծ մասի, այդ թվում՝ France TV‑ի կողմից»,- գրել է լրագրո­ղը։ 

Վալե­րի Պեկրե­սը Ֆրանսիա­յի Իլ դը Ֆրանսի շրջա­նա­յին խորհրդի նախա­գահն էր։ 2022‑ի նախա­գա­հա­կան ընտրություննե­րում «Հանրա­պե­տա­կաննե­րի» նախա­գա­հի թեկնա­ծուն:  

2022թ. մայի­սի 27-ին  Արցա­խի  նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նը Գորի­սում ընդունել է Փարի­զի քաղա­քա­պետ Անն Իդալգո­յին: Տեղի ունե­ցած առանձնազրույցի ժամա­նակ ԱՀ Նախա­գա­հը  գոհունա­կության խոսքեր է հղել Փարի­զի քաղա­քա­պե­տին‘ ցուցա­բե­րած նախա­ձեռնո­ղա­կա­նության եւ համարձա­կության համար, ընդգծել, որ Արցա­խի իշխա­նություննե­րը շատ բարձր են գնա­հա­տում Ֆրանսիա­յի քաղա­քա­կան շրջա­նակնե­րի հետ պարբե­րա­կան շփումնե­րը: Շնորհա­կա­լություն հայտնե­լով ջերմ ընդունե­լության համար՝ Անն Իդալգոն նշել է, որ Փարի­զը պատրաստա­կամ է գործադրել անհրա­ժեշտ ջանքեր Արցա­խի ժողովրդին մարդա­սի­րա­կան ծրագրե­րի շրջա­նա­կում աջակցություն ցուցա­բե­րե­լու համար:  Փարի­զի քաղա­քա­պե­տին ուղեկցել են «Ֆրանսիա­յում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյա­նը, ՀՅԴ Բյուրո­յի անդամներ, Ֆրանսիա­յի հայկա­կան կազմա­կերպություննե­րը համա­կարգող խորհրդի պատասխա­նա­տուներ, Սյունի­քի մարզպետ Ռոբերտ Ղուկասյա­նը»:

Պաշտո­նա­կան հաղորդագրությունը չի մանրա­մասնել, թե ՀՅԴ Բյուրո­յի անդամնե­րից ովքեր են Գորիս ուղեկցել Փարի­զի քաղա­քա­պետ Իդալգո­յին եւ ի՞նչ մասնակցություն են ունե­ցել այդ այցե­լության կազմա­կերպմա­նը: 

Նույն տարվա դեկտեմբե­րի 8‑ին Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյանն Անն Իդալգո­յին հանդի­պել է արդեն Փարի­զի քաղա­քա­պե­տա­րա­նում: Արա­յիկ Հարությունյա­նի այդ այցի մասին պաշտո­նա­կան տեղե­կատվությունը չափա­զանց սուղ է, բայց վստա­հե­լի աղբյուրնե­րը հաստա­տում են, որ այն կազմա­կերպվել է ՀՅԴ Բյուրո­յի անդամ Մուրադ Փափազյա­նի եւ ՀՅԴ Հայ դատի Եվրո­պա­յի գրա­սենյա­կի տնօ­րեն Գասպար Կարամբեդյա­նի նախա­ձեռնությամբ: 

Նույն աղբյուրնե­րը վկա­յում են, որ 2022թ. նոյեմբե­րի 23-ին ՌԴ նախա­գահ Պուտի­նը, որ աշխա­տանքա­յին այցով գտնվում էր Երեւա­նում, Նիկոլ Փաշինյա­նի միջնորդությամբ  15 րոպեա­նոց առանձնազրույց է ունե­ցել Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի հետ: Այդ մակարդա­կի հանդի­պումից հետո Արա­յիկ Հարությունյանն ինչու՞ է այցե­լել Փարիզ, ի՞նչ ակնկա­լիքներ է ունե­ցել: 

ԸՆդգծենք, որ Արա­յիկ Հարությունյա­նը դեռեւս Փարի­զում էր, երբ ադրբե­ջա­նա­կան կողմը վերջնա­կա­նա­պես փակեց Գորիս-Ստե­փա­նա­կերտ ավտո­ճա­նա­պարհը: Ստացվում է, որ Ռուսաստանն, իրոք, կարող էր ի հակակշիռ Արցա­խի հանդեպ ֆրանսիա­կան կողմի հետաքրքրվա­ծության, պատժել Արա­յիկ Հարությունյա­նին եւ արցախցի­նե­րին: Բայց Դաշնակցությունն ինչու՞ է նպաստել, որ Պուտինն Արա­յիկ Հարությունյա­նին կասկա­ծի Ֆրանսիա­յի հետ գաղտնի պայմա­նա­վորվա­ծություններ ձեռք բերե­լու մտադրության մեջ: ՀՅԴ‑ն Ֆրանսիա­յում հանուն Մակրո­նի եւ ընդդեմ Պուտի­նի՞ է գործել: Բայց չէ՞ որ ընդդեմ Պուտի­նին գործել, նշա­նա­կում էր աշխա­տել նաեւ ընդդեմ Արցա­խի, ասել է թե՝ հօգուտ Ադրբե­ջա­նի:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ