14.7 C
Yerevan

Եկե­ղե­ցում Հաղթե­լու Է Ճշմարտությունը

Շարժման հիմնա­կան պահանջնե­րից մեկն է սկանդա­լի բաց և ազնիվ քննարկումը, ինչպես նաև եկե­ղե­ցու քաղա­քա­կա­նա­ցումից հրա­ժա­րումը։ Եկե­ղե­ցին չի կարող ծառա­յել որևէ խմբի կամ օտար շահե­րի։

Գևորգ Սարո­յան

1inTV‑ն զրուցել է գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկո­պոս Սարո­յա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են եկե­ղե­ցա­կան կառա­վարման համա­կարգում առկա ճգնա­ժա­մը, Ամե­նայն Հայոց Կաթո­ղի­կո­սի հրա­ժա­րա­կա­նի անհրա­ժեշտության և հոգև­որ դասի՝ քաղա­քա­կա­նացված լինե­լու խնդիրնե­րը։

Գևորգ եպիսկո­պոս Սարո­յա­նը նշեց, որ եկե­ղե­ցու ներսում ընթա­ցող բարե­նո­րոգման շարժումը ներկա­յումս գտնվում է իրա­զեկման փուլում։ Նրա խոսքով՝ գործընթա­ցը բնա­կան զարգա­ցում է ապրում, և հանրությունը օրե­ցօր ավե­լի խորությամբ է հասկա­նում, թե որտե­ղից է ծագել խնդի­րը և ինչու է այն նման ընթացք ստա­ցել։

Գևորգ եպիսկո­պոս Սարո­յա­նը դիտարկում է, որ հարցը հաճախ էմո­ցիո­նալ է ընկալվում և սխալմամբ կապվում իշխա­նություննե­րի օրա­կարգի հետ, մինչդեռ այն սկզբնա­պես ծագել է եկե­ղե­ցու ներսում։ Նրա խոսքով՝ խնդի­րը քննարկվել է Մայր Աթո­ռում դեռևս ամիսներ առաջ՝ նախքան հանրա­յին լարվա­ծության սրումը, և եպիսկո­պոսնե­րի կողմից բազմիցս առա­ջարկվել է պետություն-եկե­ղե­ցի երկխո­սության անհրաժեշտությունը։Լարվածությունը խորա­ցավ հատկա­պես այն պահից, երբ վարչա­պե­տի հրա­պա­րա­կա­յին գրա­ռումնե­րը դարձան փոխա­դարձ արձա­գանքնե­րի սկիզբ։ Սարո­յա­նը կարծում է, որ հենց այդ փուլից ակնհայտ դարձավ եկե­ղե­ցու և պետության միջև տարի­նե­րի ընթացքում ձևա­վորված անջրպե­տը, որը պահանջում էր հաղթա­հա­րում։

Շարժման իրա­կան սկիզբը կապված է եկե­ղե­ցա­կան սկանդա­լի հետ, մասնա­վո­րա­պես՝ Արշակ սրբա­զա­նի վերա­բերյալ հրա­պա­րակված տեսանյութե­րի հետ։ Նրա խոսքով՝ եպիսկո­պո­սաց դասը դիմել է կաթո­ղի­կո­սին՝ պահանջե­լով կանո­նա­կան քայլեր, սակայն հարցին լուծում չի տրվել, իսկ հանձնա­ժո­ղովնե­րի և փորձաքննություննե­րի արդյունքնե­րը անտեսվել են։

Գևորգ եպիսկո­պոս Սարո­յա­նը կարծում է, որ կաթո­ղի­կո­սի կողմից հնչած հակա­սա­կան բացատրություննե­րը ավե­լի են խորացրել շփո­թը, ինչի հետև­անքով այլ ելք չի մնա­ցել, քան բողո­քի ձայն բարձրացնե­լը։ Նա ընդգծեց, որ շարժումը բողոք է եկե­ղե­ցու ներսում ծագած խնդրի դեմ, ոչ թե քաղա­քա­կան նախա­ձեռնություն։

Նա նշեց, որ բողո­քի բարձրա­ցումից հետո վարչա­պե­տի կողմից հրա­վիրվել են խորհրդակցության՝ եկե­ղե­ցի-պետություն ճգնա­ժա­մի շուրջ։ Սարո­յա­նը շեշտեց, որ հայ եկե­ղե­ցին պատմա­կա­նո­րեն եղել է պետա­կա­նա­մետ և պետա­կա­նենտրոն, սակայն երբեք չի նույնացվել որևէ քաղա­քա­կան ուժի հետ։ Աննա­խա­դեպ իրա­վի­ճակ է ստեղծվել, երբ եկե­ղե­ցին փաստա­ցի նույնացվել է ներքա­ղա­քա­կան որո­շա­կի թևե­րի հետ, ինչը հակա­սում է հայ եկե­ղե­ցու ողջ պատմա­կան փորձա­ռությա­նը։ Նա ընդգծեց, որ եկե­ղե­ցին միշտ հանդես է եկել հաշտեցնո­ղի դերում և կոչված է ապա­հո­վե­լու ներազգա­յին համե­րաշխությունը, ինչը նա բնութագրում է որպես ապա­քա­ղա­քա­կան, բայց պետա­կա­նա­կենտրոն դիրքո­րո­շում։

Գևորգ եպիսկո­պոս Սարո­յա­նը շեշտեց, որ բարե­նո­րոգման շարժումը չի վերա­բե­րում առանձին անձանց, այլ առաջնորդության համա­կարգին։ Նրա խոսքով՝ եկե­ղե­ցու առաջնորդությունը կենտրո­նա­ցած է նեղ խմբա­կի ձեռքում, որտեղ կիրառվում են ճնշման մեխա­նիզմներ, ինչի պատճա­ռով իշխա­նությունը վերածվում է ռեժի­մի։

Նա նշեց, որ ինքն անձամբ դարձել է այդ մոտեցման զոհը՝ պաշտո­նազրկվե­լով Մասյա­ցոտնի թեմի առաջնորդի պաշտո­նից։ Սարո­յա­նի խոսքով՝ եկե­ղե­ցա­կան դատա­կան ատյաննե­րում արդա­րա­դա­տության հնա­րա­վո­րություննե­րը սպառվե­լուց հետո նա, որպես քաղա­քա­ցի, դիմել է դատա­րան, ինչը լիո­վին օրի­նա­կան է։ Դատա­րա­նը, հղում անե­լով Մայր Աթո­ռի կողմից ներկա­յացված կանո­նադրությա­նը, արձա­նագրել է իր պաշտո­նազրկման ապօ­րի­նությունը։ Նա ընդգծեց, որ սա ցույց է տալիս խնդրի էությունը՝ եկե­ղե­ցում առկա կառա­վարման ճգնա­ժա­մը։

Նա հայտա­րա­րեց, որ շարժման հիմնա­կան պահանջնե­րից մեկն է սկանդա­լի բաց և ազնիվ քննարկումը, ինչպես նաև եկե­ղե­ցու քաղա­քա­կա­նա­ցումից հրա­ժա­րումը։ Նրա խոսքով՝ եկե­ղե­ցին չի կարող ծառա­յել որևէ խմբի կամ օտար շահե­րի։

Գևորգ եպիսկո­պոս Սարո­յա­նը պատմա­կան օրի­նակներ բերեց՝ ընդգծե­լով, որ երբ եկե­ղե­ցա­կան ատյաննե­րը չեն ապա­հո­վում արդա­րություն, հոգև­ո­րա­կաններն ու հավա­տացյալնե­րը իրա­վա­սու են դիմել պետա­կան դատա­րաննե­րի։ Նա հիշեցրեց նաև Պողոս առաքյա­լի օրի­նա­կը, որը օգտվել է դատա­րա­նի իրա­վունքից՝ ճշմարտությունը պաշտպա­նե­լու համար։ Ստեղծված նախա­դե­պը կարև­որ է, քանի որ մարդիկ պետք է հասկա­նան՝ իրա­վունքներ ունեն, իսկ եկե­ղե­ցա­կան իշխա­նությունը հաշվե­տու է։ Նա նշեց, որ կաթո­ղի­կո­սը գործնա­կա­նում հաշվե­տու չէ, մինչդեռ եպիսկո­պոսնե­րը հաշվե­տու են նրան, ինչը համա­կարգա­յին խնդիր է ստեղծում։

Գևորգ եպիսկո­պոս Սարո­յա­նը շեշտեց, որ բարձրացված բոլոր հարցե­րը կանո­նա­կան դաշտում են, և որևէ հակա­կա­նո­նա­կան քայլ չի արվել։ Նրա­խոսքով՝ եթե խոսքը մասնա­վոր մեղքի մասին լիներ, հարցը կլուծվեր խոստո­վա­նության միջո­ցով, սակայն տվյալ դեպքում գործ ունենք հրա­պա­րա­կա­յին սկանդա­լի հետ, որը լռությամբ շրջանցել հնա­րա­վոր չէ։

Նա ընդգծեց, որ սկանդա­լի անտե­սումը զրկում է եկե­ղե­ցուն բարո­յա­կան իրա­վունքից քարո­զե­լու և ուսուցա­նե­լու։ Սարո­յա­նի խոսքով՝ եկե­ղե­ցու ներգրավվա­ծությունը ներքա­ղա­քա­կան կյանքում մարդկանց մոլո­րեցրել է և խորը հարված հասցրել եկե­ղե­ցու գաղա­փա­րին՝ որպես միա­վո­րող էկլեսիայի(հին Աթենքում ժողովրդա­կան ժողով)։

Գևորգ եպիսկո­պոս Սարո­յա­նը հայտա­րա­րեց, որ մարդկանց բաժա­նե­լը Աստծո անունից ամե­նա­ծանր մեղքե­րից է և իր համար պետա­կան դավա­ճա­նությունից վեր մեղք է։ Նրա խոսքով՝ եկե­ղե­ցին իրա­վունք չունի իր հեղի­նա­կությունն օգտա­գործել համայնքը պառակտե­լու համար։

Նա քննա­դա­տեց հավա­տարմության պարտադրման պրակտի­կան՝ նշե­լով, որ հավա­տարմությունը պետքէ լինի եկե­ղե­ցուն, ոչ թե անձին։ Նրա կարծի­քով՝ անձին հավա­տարմություն պահանջե­լը լուրջ համա­կարգա­յին վտանգ է ստեղծում։

Գևորգ եպիսկո­պոս Սարո­յա­նը համոզված է, որ ժողովրդի կամքը շուտով լսե­լի է դառնա­լու, և հասա­րա­կությունը ավե­լի հստակ կտեսնի ճշմարտությունն ու բարեխղճությունը։ Նա նշեց, որ սկանդա­լի կոծկումը վնա­սում է ոչ միայն եկե­ղե­ցուն, այլ նաև ընտա­նի­քի և բարո­յա­կան արժեքնե­րի գաղա­փա­րին։

Նա ընդգծեց, որ եկե­ղե­ցու հեղի­նա­կությունը լրջո­րեն վնասվել է, և դրա վերա­կանգնման համար տարի­ներ են անհրա­ժեշտ։ Նրա խոսքով՝ կոմպրո­մատնե­րի և ներքին լուտանքնե­րի միջո­ցով կառա­վարվող եկե­ղե­ցին չի կարող լինել առողջ կառույց։

Գևորգ եպիսկո­պոս Սարո­յա­նը վստա­հեցրեց, որ հայե­կե­ղե­ցին անցել է ծանր պատմա­կան փորձություննե­րի միջով և ի վիճա­կի է հաղթա­հա­րել նաև այս ճգնա­ժա­մը, եթե առաջնորդվի ճշմարտությամբ, ոչ թե շահի ու վախի գործոններով։Այսօր հարցը դրված է յուրա­քանչյուր հոգև­ո­րա­կա­նի առաջ՝ լինել ճշմա­րիտ հովիվ, թե կեղծ։ Նրա համոզմամբ՝ ժողո­վուրդը սպա­սում է ճշմա­րիտ հովիվնե­րի, թափանցիկ և հաշվե­տու եկե­ղե­ցու։

Գևորգ եպիսկո­պոս Սարո­յա­նը ընդգծեց, որ անհրա­ժեշտ է վերա­նա­յել դարե­րով կուտակված խնդիրնե­րը՝ ավանդության ոգուն համա­պա­տասխան։ Նրա խոսքով՝ այդ հարցե­րը պետք է դառնան համա­կողմա­նի ժողո­վի քննարկման առարկա՝ ներա­ռե­լով հոգև­ո­րա­կաննե­րին, աստվա­ծա­բաննե­րին և ժողովրդի կարծի­քը։ Վերջին տարի­նե­րին եկե­ղե­ցու քաղա­քա­կա­նացման հետև­անքով առա­ջա­ցել է վստա­հության խոր ճգնա­ժամ, ինչի վկա­յությունն է նաև մայր տաճա­րի դատարկվե­լը։ Նրա կարծի­քով՝ մարդիկ տեսնում են՝ որտեղ է ճշմարտությունը, և ձգտում են այնտեղ, որտեղ բարե­նո­րո­գիչ հոգև­ո­րա­կաններն են։

Գևորգ եպիսկո­պոս Սարո­յա­նը հույս հայտնեց, որ բարե­նո­րոգման շարժումը կնպաստի ներազգա­յին հաշտությանն ու միա­բա­նությա­նը։ Նա շեշտեց, որ ուժի և բռնության լեզուն անընդունե­լի է, իսկ անհա­մա­ձայնությունը չի նշա­նա­կում պակաս եկե­ղե­ցա­սի­րություն կամ հայրենասիրություն։Եկեղեցին կախվա­ծություն է ձեռք բերել քաղա­քա­կա­նությունից, ինչը պատմա­կա­նո­րեն աննա­խա­դեպ է։ Նա կոչ արեց հրա­պա­րա­կա­յին հայտա­րա­րությամբ վերա­դառնալ եկե­ղե­ցու պատմա­կան առա­քե­լությա­նը և հրա­ժարվել քաղա­քա­կան ներգրավվա­ծությունից։

Գևորգ եպիսկո­պոս Սարո­յա­նը քննա­դա­տեց եկե­ղե­ցուն անհա­րիր գործո­ղություննե­րը՝ դեսպա­նատնե­րի մոտ ցույցեր, պատկերնե­րի խաչակնքում, և ընդգծեց, որ հարցե­րի լուծման միակ ճանա­պարհը կանո­նա­կան դաշտն է։ Նախա­ձեռնող եպիսկո­պոսներն առա­ջարկում են ամե­նայն հայոց կաթո­ղի­կո­սին գնալ պատվա­վոր հանգստի՝ որպես ստեղծված իրա­վի­ճա­կից լավա­գույն ելք։ Սարո­յա­նի խոսքով՝ եթե համա­պա­տասխան քայլեր չձեռնարկվեն, գործընթա­ցը կխո­րա­նա և կարող է տեղա­փոխվել իրա­վա­կան հարթակ, ինչը նա չի ցանկա­ցել, սակայն անխուսա­փե­լի է դառնում։ Համա­ռության դեպքում բոլոր փաստե­րը կարող են ջրի երես դուրս գալ, ինչը մեծ վնաս կհասցնի եկե­ղե­ցու հեղի­նա­կությա­նը, սակայն ճշմարտությունը, իր համոզմամբ, ի վերջո հաղթե­լու է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ