25.1 C
Yerevan

Երկու Տող՝ Առ Ֆերդի­նանդ Ղազարյա­նի Որդուն

Ամեն ինչ արել են, որ բռնա­տե­ղա­հանված հարյուր հիսուն հազար արցախցի­նե­րը Երեւա­նում քաղա­քա­կան ինքնա­կազմա­կերպվա­ծության չհասնեն, իրենց նոր ներկա­յա­ցուցչին չընտրեն եւ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններ չնա­խա­ձեռնվեն: 

Վահրամ Աթա­նեսյան

Ոմն Էդգար Ղազարյան իմ մի հարցազրույցից առանձնացրել է «Իլհամ Ալիեւը պետք է լսի Լեռնա­յին Ղարա­բա­ղի ընտրված ներկա­յա­ցուցիչնե­րին» միտքը եւ տեսանյութ մոնտա­ժել, որտեղ իր արեւին ինձ ծաղրում է, թե բա՝ ԼՂ ընտրված ներկա­յա­ցուցիչնե­րը Բաքվի բանտում են: 

Մի անգամ պատասխա­նել եմ, որ նրա հայրն է առա­ջին գումարման Գերա­գույն խորհրդում իմ գործընկե­րը եղել, ինքը դեռ չի հասել  ինձ նույնիսկ արձա­գանքե­լու մակարդա­կին, ղարա­բաղցու ասած՝ քաղա­քա­կա­նության «հաչա փոխա­նով խոխա է»: Հիմա ավե­լացնեմ, որ Բաքվի բանտում ԼՂ ընտրված ներկա­յա­ցուցիչ չկա, նախկին նախա­գահնե­րը նման մանդատ չունեն, նախկին պետա­կան նախա­րարն՝ առա­վել եւս: 

Լեռնա­յին Ղարա­բա­ղը ընտրված ներկա­յա­ցուցչի մանդա­տը կորցրել է Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նով, ինչին Էդգար Ղազարյան ծնած եւ նրա «հաչա փոխան հագցրած» հայաստանյան նախկին իշխա­նություննե­րը մեծա­պես նպաստել են: Ինչպես նաեւ ամեն ինչ արել են, որ բռնա­տե­ղա­հանված հարյուր հիսուն հազար արցախցի­նե­րը Երեւա­նում քաղա­քա­կան ինքնա­կազմա­կերպվա­ծության չհասնեն, իրենց նոր ներկա­յա­ցուցչին չընտրեն եւ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններ չնա­խա­ձեռնվեն: 

Ի դեպ, դա արվել է նաեւ նրա համար, որպեսզի Բաքվի բանտում գտնվող ԼՂ նախկին ընտրված ներկա­յա­ցուցիչնե­րը մնան այնտեղ: Թե ինչու՞՝ դա արդեն Էդգար Ղազարյա­նի «հաչա­փո­խա­նա­վոր մակարդա­կին» հասու չէ: Նրան քաղա­քա­կան թատրո­նում վերա­պահված է ապուշի դեր խաղալ: 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ