24.5 C
Yerevan

Եւ Վերա­դարձնե­լով Էրդո­ղա­նի Դիմանկա­րը

Կարե­լի է անվա­րան ասել, որ Էրդո­ղա­նը չի միջամտի, եւ Հաջի­բեյլին կարտաքսվի Բաքու, որտեղ նրան կձերբա­կա­լեն հենց օդա­նա­վա­կա­յա­նում, ապա կկա­յացվի կալանքի որո­շում, եւ նա կհայտնվի Պետա­կան անվտանգության ծառա­յության քննչա­կան մեկուսա­րա­նի մենախցում: 

Վահրամ Աթա­նեսյան

Ադրբե­ջա­նի Միլլի մեջլի­սի նախկին պատգա­մա­վոր, ընդդի­մա­դիր «Ժողովրդա­վա­րա­կան ուժե­րի ազգա­յին խորհուրդ» կառույցի նախա­գա­հության անդամ Գյուլթե­քին Հաջի­բեյլին Ֆեյսբուքի անձնա­կան էջում Թուրքիա­յի նախա­գահ Ռեջեփ Թայիփ Էրդո­ղա­նին «բաց նամակ» է հղել: Հաջի­բեյլին նոյեմբե­րի 29-ին թուրքա­կան ոստի­կա­նության կողմից բերման է ենթարկվել Ստամբուլում, որտեղ նա ուսա­նող որդու հետ ապրում էր վարձա­կա­լությամբ: Նույն գիշե­րը նա տեղա­փոխվել է Թուրքիա­յից արտաքսման ենթա­կա անձանց ժամա­նա­կա­վոր պահման վայր, որտեղ գտնվել է անցած երկու շաբաթնե­րին: 

Դեկտեմբե­րի 15-ին Հաջի­բեյլին պատկան մարմնից գրա­վոր ծանուցում է ստա­ցել, որ հինգ տարի Թուրքիա մուտք գործե­լու արգե­լով հանդերձ երկրի տարածքից «արտաքսվում է իր քաղա­քա­ցիա­կան հայրե­նիք՝ Ադրբե­ջան»: 

Միլլի մեջլի­սի նախկին պատգա­մա­վո­րը Թուրքիա­յի նախա­գա­հին հայտնել է, որ ունի Թուրքիա­յում մշտա­պես բնակվե­լու երկամյա ժամկե­տով թույլտվություն, ոչ մի օրի­նա­խախտում թույլ չի տվել, ուստի համա­րում է, որ իր նկատմամբ «անարդա­րա­ցի վճի­ռը ոչ թե իրա­վա­կան, այլ քաղա­քա­կան է եւ ընդունվել է Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րի պահանջով»: 

Գյուլթե­քին Հաջի­բեյլին Թուրքիա  է մեկնել, երբ իր անունը շրջա­նառվել է կալանքի ենթարկված՝ նախա­գա­հի աշխա­տա­կազմի նախկին ղեկա­վար Մեհթիեւի հետ կապ ունե­ցող անձանց «ցուցա­կում»: Նա Ստամբուլում էր, երբ ձերբա­կալվել, ապա կալա­նա­վորվել է ընդդի­մա­դիր Ժողովրդա­կան ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին: Հաջի­բեյլին համա­րում է, որ եթե իրեն Թուրքիա­յից արտաքսեն, ապա Բաքվում ինքը կձերբա­կալվի անհիմն մեղադրանքով: Նա Էրդո­ղա­նին հիշեցնում է, որ ինքը տարի­ներ շարունակ պաշտպա­նել է «թուրք-ադրբե­ջա­նա­կան եղբայրությունը, մշտա­պես հպարտա­ցել Թուրքիա­յով», որտեղ իրեն «մշտա­պես անվտանգ եւ պաշտպանված է զգա­ցել»: Հաջի­բեյլին զգուշացնում է, որ իր արտա­հանձնումը «շատ վատ կընկալվի ադրբե­ջա­նա­կան ժողովրդի կողմից» եւ համոզմունք է հայտնում, որ Թուրքիա­յի նախա­գա­հը «հնա­րա­վո­րություն կստեղծի, որպեսզի հաղթի արդա­րա­դա­տությունը»: 

Կարե­լի է անվա­րան ասել, որ Էրդո­ղա­նը չի միջամտի, եւ Հաջի­բեյլին կարտաքսվի Բաքու, որտեղ նրան կձերբա­կա­լեն հենց օդա­նա­վա­կա­յա­նում, ապա կկա­յացվի կալանքի որո­շում, եւ նա կհայտնվի Պետա­կան անվտանգության ծառա­յության քննչա­կան մեկուսա­րա­նի մենախցում: 

Էրդո­ղա­նից ադրբե­ջա­նա­կան հանրության գիտակցության մեջ կմնա ոչ թե ժողովրդա­վար նախա­գա­հի, այլ Լեռնա­յին Ղարա­բա­ղի դեմ պատե­րազմում Իլհամ Ալիեւին ամե­նա­մեծ օգնությունը ցուցա­բե­րած «ավագ եղբոր» կերպա­րը: Քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո Գյուլթե­քին Հաջի­բեյլին բազմիցս ֆեյսբուքյան գրա­ռումնե­րով գովերգել է թուրք-ադրբե­ջա­նա­կան միասնա­կան բանա­կի «պանծա­լի հաղթա­կանկնե­րը»: Եկել է «հաղթա­նա­կի պտուղնե­րը վայե­լե­լու» ժամա­նա­կը: Բայի­լովյան բանտը սպա­սում է Գյուլթե­քին Հաջի­բեյլիին: Այնտեղ նա ժամա­նակ կունե­նա մտա­ծե­լու եւ հասկա­նա­լու, որ մի ժողովրդի ողբերգության հաշվին իր ժողովրդին «հաղթա­նակ» վերագրո­ղը վատ է ավարտում: Նա փորձել է Էրդո­ղա­նի «դիմանկա­րը վերա­դարձնել»,  բայց ստացվել է այնպես, որ այդ գրա­ռումը բացա­հայտում է իրեն: 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ