25.1 C
Yerevan

Ընդդի­մության Օրա­կարգը՝ Բողո­քելն Է

Եթե չես քայլում խաղա­ղության ուղղությամբ, խաղա­ղություն չես ունե­նա։ Ընդդի­մությունը պարզա­պես չի տեսնում խաղա­ղությունը։ Խաղա­ղությունը մի բաժակ ջրի նման չէ, որ ասես՝ կա, թե չկա։ Դա հարա­բե­րություննե­րի համա­կարգ է։ Այդ համա­կարգում կարող են լինել խափա­նումներ, չհասկացվա­ծություններ, խնդիրներ։ Բայց հարցն այն է՝ դա խաղաղությա՞ն համա­կարգի գործունեություն է, թե՞ կոնֆլիկտի։

Մեր Ուղին

FactorTV‑ի եթե­րում բանա­վի­ճել են «Քաղա­քա­ցիա­կան պայմանագիր»-ը ներկա­յացնող Արման Եղո­յա­նը և ընդդի­մա­դիր «Հայաստան» դաշինքը ներկա­յացնող ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյա­նը։ Բանա­վե­ճը կենտրո­նա­ցել է այն հարցի վրա, թե ի՞նչ է ապա­հո­վում Հայաստա­նի ներկա­յիս արտա­քին քաղա­քա­կա­նությունը՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատե­րազմ։

Արման Եղո­յան․ Վերջին տարի­նե­րի փորձը ցույց է տալիս՝ եթե բացենք մամուլը և նայենք, թե ինչ էր ասում ընդդի­մությունը երեք կամ երկու տարի առաջ, նրանք պնդում էին՝ սա էլ հնա­րա­վոր չէ, նա էլ հնա­րա­վոր չէ։ Իհարկե, եթե 10 նպա­տակ ունես, կարող ես հասնել յոթին, երե­քին՝ ոչ։ Հարցը այն է՝ ընդդի­մությունը ցանկա­նում է, որ մենք հասնենք այդ նպա­տակնե­րին, թե ոչ։

Կամաց-կամաց մենք առա­ջընթաց ենք գրանցում։ Եթե օգոստո­սի 7‑ին լիներ այս բանա­վե­ճը, դուք պարոն Խաչատրյա­նին կասեիք՝ վաղը Վաշինգտո­նում հնա­րա­վոր չէ, որ տեղի ունե­նա այն, ինչ տեղի ունե­ցավ։ Բայց փաստ է՝ նախաստո­րագրվել է հայտա­րա­րություն՝ ԱՄՆ նախա­գա­հի վկա­յությամբ։ Եթե չես քայլում խաղա­ղության ուղղությամբ, խաղա­ղություն չես ունե­նա։ Ընդդի­մությունը պարզա­պես չի տեսնում խաղա­ղությունը։ Խաղա­ղությունը մի բաժակ ջրի նման չէ, որ ասես՝ կա, թե չկա։ Դա հարա­բե­րություննե­րի համա­կարգ է։ Այդ համա­կարգում կարող են լինել խափա­նումներ, չհասկացվա­ծություններ, խնդիրներ։ Բայց հարցն այն է՝ դա խաղաղությա՞ն համա­կարգի գործունեություն է, թե՞ կոնֆլիկտի։

Կոնֆլիկտա­յին համա­կարգում էլ կարող են լինել ոչ պատե­րազմի փուլեր, բայց դա դեռ խաղա­ղություն չի նշա­նա­կում։ Հիմա մենք փորձում ենք կառուցել խաղա­ղության համա­կարգ և հետև­ո­ղա­կա­նո­րեն լուծում ենք առա­ջա­ցող խնդիրնե­րը։

Արթուր Խաչատրյան. Ինչպես պարոն Եղո­յանն ասաց՝ նայենք անցած ճանա­պարհին։ 2018 թվա­կա­նից սկսած՝ «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նագրի» և Նիկոլ Փաշինյա­նի քաղա­քա­կա­նությունը բերեց պատե­րազմի։ Պատե­րազմը օդում կախված էր 30 տարի, բայց նյութա­կա­նա­ցավ հենց նրանց օրոք՝ չմտածված պրո­վո­կա­ցիա­յի հետև­անքով։

Հիմա պարոն Եղո­յա­նը շատ անկեղծ պատասխա­նեց՝ կան ոչ պատե­րազմի փուլեր նույնիսկ կոնֆլիկտի ժամա­նակ։ Սա խաղա­ղություն չէ, սա ոչ պատե­րազմի էտապ է՝ պատե­րազմա­կան իրա­վի­ճա­կում։ Երբ թշնա­մին օկուպացրել է քո տարածքը, վերահսկում է քո ռազմա­վա­րա­կան ճանա­պարհնե­րը, շրջա­փակման մեջ է պահում քեզ, փակ են սահմաննե­րը, լկտիա­բար միջամտում է ներքին գործե­րին՝ սա թշնա­մա­կան գործո­ղություն է, սա հենց պատե­րազմն է։

Մեր քաղա­քա­կա­նությունը ոչ թե ապա­հո­վել ոչ-պատե­րազմի էտապ պատե­րազմա­կան վիճա­կում, այլ հարատև խաղա­ղություն։ Իսկ հարատև խաղա­ղություն միա­կողմա­նի զիջումնե­րով չես կարող ապա­հո­վել։ Միա­կողմա­նի զիջումնե­րով ստացված «խաղա­ղությունը» կապի­տուլյա­ցիա­յի հետև­անք է։ Վերսա­լի պայմա­նա­գի­րը Գերմա­նիա­յի համար պարտություն էր, Ֆրանսիա­յի համար՝ «խաղա­ղություն»։

Հայաստա­նի իշխա­նություննե­րը Ադրբե­ջա­նին տրա­մադրում են անխո­չընդոտ անցում ՀՀ տարածքով, բայց Ադրբե­ջա­նը չի տալիս անխա­փանկապ Հայաստա­նի հարա­վի և կենտրո­նի միջև։

Արման Եղո­յան. Ասում եք սխալ է։ Տեքստում գրված է «փոխա­դարձ առա­վե­լություննե­րով»։ Դա նշա­նա­կում է նույնը, ոչ թե մի կողմը ստա­նում է ամեն ինչ ուզում է, իսկ մյուս կողմը՝ «չորրորդ կարգի» որևէ բան։

Իրա­վա­բա­նա­կան լեզվով գրված է հենց այնպես, որ շահարկում չլի­նի։ Եթե մենք տալիս ենք X, նրանք էլ փոխա­դարձա­բար տալիս են X։ Եթե վաղը պայմա­նա­վորվենք, որ ճանա­պարհը գործե­լու է այսինչ կարգա­վո­րումնե­րով, մենք կպա­հանջենք համարժեք առա­վե­լություններ։

Դուք ասում էիք՝ էքստրա­տե­րի­տո­րիալ է լինե­լու, հայե­րի երես չեն տեսնի, Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը չեն ճանա­չում։ Բայց ճանա­չե­ցին։ Հիմա ասում եք՝ չորրորդ կարգի ցորեն է եկել։ Իսկ եթե առա­ջին կարգի լիներ, խաղա­ղություն կլի­ներ՞։

Արթուր Խաչատրյան․ Իրա­վա­կան որո­շա­կիություն պահանջում է՝ եթե Հայաստա­նը տալիս է անխո­չընդոտ կապ Ադրբե­ջա­նից Նախիջև­ան, ապա պետք է լինի նաև հակա­ռա­կը՝ Արա­րա­տի և Սյունի­քի միջև։ Դա մենք չունենք։

Հունվա­րի 7‑ին Ալիևը հոխորտում էր, հունվա­րի 8‑ին Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րա­րում է՝ մենք առա­ջարկենք ուղարկել Զանգե­լա­նից-Սադա­րակ-Երասխ ճանա­պարհի ապաշրջա­փակման մասին։ Ես հարցում եմ ուղարկել՝ կա՞ Ադրբե­ջա­նի պատասխա­նը։ Չկա։

Ալիևն ասում է՝ հայի երես չպետք է տեսնենք։ Փաշինյանն ասում է՝ ռոբոտ կտեսնեք։ Եթե ռոբոտ է լինե­լու այնտեղ, ապա ռոբոտ պիտի լինի նաև այստեղ։

Ադրբե­ջա­նը ստա­ցավ 907-րդ հոդվա­ծի չեղարկումը, Մինսկի խմբի վերա­ցումը, անխո­չընդոտ անցումը։ Հայաստա­նը ի՞նչ ստա­ցավ։ Չորրորդ կարգի ցորե՞նը։

Արման Եղո­յան Ճանա­պարհը բացվել է։ Բեռնա­փո­խադրումներ են իրա­կա­նացվում։ Եթե վաղը սահմա­նը բացվի, դուք նորից կասեք՝ չորրորդ կարգի ցորեն է։ Մինսկի խումբը արդեն չէր գործում 2022 թվից հետո։ ԱՄՆ‑ը, ՌԴ‑ն և Ֆրանսիան իրար հետ չեն խոսում, սանկցիա­ներ են կիրա­ռում։ Դա գործող կառույց չէր։

Արթուր Խաչատրյան Ադրբե­ջա­նին պետք էր Մինսկի խմբի վերա­ցումը, Հայաստա­նին՝ ոչ։ Ինչու՞ Հայաստա­նը առա­ջարկեց այն։ Որովհետև վախե­նում էր, որ եթե չպա­հանջի, Ադրբե­ջա­նը կասի՝ բանակցություն չկա։

Սահմա­նա­զատման ընթացքում Հայաստա­նը տվել է տարածքներ, Ադրբե­ջա­նը՝ միլի­մետր չի տվել։ Կիրանցում դիպուկա­հարն այլևս չի կարող գնդա­կո­ծել, բայց Բերքա­բե­րում Ադրբե­ջա­նը մեկ միլի­մետր չի զիջել։

Արման Եղո­յան․ Կիրանցում սահմա­նը դրվել է այնպես, որ դիպուկա­հա­րը դուրս է եկել, սահմա­նա­պա­հը կանգնել է։ Նեյտրալ գոտի­ներն այլևս չկան։ Բերքա­բե­րում կա հայե­լա­յին սեպեր՝ երկու կողմերն էլ ունեն սեպաձև տարածքներ, որոնք մյուս կողմի վերահսկո­ղության տակ են։ Դա պետք է քննարկվի հանձնա­ժո­ղովնե­րում։

Արթուր Խաչատրյան․ Տարի ու կես է անցել, հանձնա­ժո­ղովնե­րը ոչինչ չեն արել։ Տվա­ծի դիմաց ոչինչ չենք ստա­ցել։

Արման Եղո­յան․ Եթե դու վեճ ունես հարև­ա­նի հետ և գտնում ես փաստաթղթե­րը, գրանցում ես կադաստրում, դու չես ասում՝ վատ լուծում եղավ, որ տարածքը իմն է։ Դու ուրա­խա­նում ես։

Արթուր Խաչատրյան Քարտե­զով մեր տարածքում Ադրբե­ջա­նի սմբա­կը կա։ Դուրս չի հանել։ Դիպուկա­հա­րի գնդա­կից զոհ չկա, բայց գյուղա­ցին չի կարո­ղա­նում հող մշա­կել։ Ի՞նչ տարբե­րություն՝ ռմբա­կո­ծում է, թե զինվո­րի ոտքով է պահում։

Արման Եղո­յան․ Խաղա­ղությունը ապա­ցուցե­լու կարիք չունի։ Ցերեկ է, թե գիշեր՝ ակնհայտ է։ Եթե մարդը աչքե­րը փակել է և ասում է՝ գիշեր է, ես ի՞նչ ապա­ցուցեմ։ Ճանա­պարհը բաց է։ Ցորե­նը եկել է։ Եթե չորրորդ կարգի է, վաղը առա­ջին կարգի կբե­րեն։

Արթուր Խաչատրյան Չորրորդ կարգի ցորե­նով են հպարտա­նում՝ էդքան զիջումնե­րի դիմաց։ Իսկ եթե սահմա­նը փակ է, ճանա­պարհը փակ է, ինչո՞վ եք հպարտա­նում։ Մենք ունենք ոչ-պատե­րազմի էտապ պատե­րազմա­կան վիճա­կում, ոչ թե խաղա­ղա­ղություն։

Արման Եղո­յան Խաղա­ղության մեր բանաձևը լեգի­տի­մությունն է։ Աշխարհում ոչ ոք այլևս չի կարո­ղա­նում մեծ-մեծ խոսել և պարտադրել։ Մենք ունենք մեր ճանաչված տարածքը, դրա­նից դուրս հավակնություն չունենք, ներսում 100% իրա­վա­զո­րություն ենք իրա­կա­նացնում՝ անկախ նրա­նից՝ ռոբո­տով, թե մարդով, թե լազե­րով։

Խաղա­ղության պայմա­նա­գի­րը կլի­նի։ Պետք է համբե­րա­տար լինել և աշխա­տել։ Եթե ոչինչ չանես՝ հաստատ չի լինի։

Արթուր Խաչատրյան Խաղա­ղությունը կարող է լինել երկա­րա­ժամկետ կայուն միայն, եթե հարգվում են կողմե­րի կենսա­կան շահե­րը և հիմնված է արդա­րության վրա։

Հիմա իշխա­նություննե­րը համա­ձայնում են Ադրբե­ջա­նի ցանկա­ցած պարտադրանքի, որովհետև վախե­նում են, որ եթե ասեն «ոչ», բանակցություն չի չի լինի։

Ադրբե­ջա­նը թղթե­րով ճանա­չում է Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, բայց գիտի՞, որ Ջերմուկը Հայաստա­նի տարածք է։ Իրենք օկուպացրել են և չեն դուրս գալիս։ Մենք ունենք ոչ թե խաղա­ղություն, այլ ոչ-պատե­րազմի էտապ պատե­րազմի վիճա­կում։

Բանա­վեճն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ