30.3 C
Yerevan

Ինչու Են Լուռ, Եթե Մեղա­վոր Չեն

Վարչա­պե­տի՝ կիրակնօրյա պատա­րագնե­րին մասնակցությունը չի կարող դիտարկվել որպես եկե­ղե­ցու դեմ պայքար։ Սա Գարե­գին Երկրորդ կաթո­ղի­կո­սի հետ հեռա­կա երկխո­սություն է, և տարօ­րի­նակ է, երբ եկե­ղե­ցու որոշ ներկա­յա­ցուցիչնե­րի վրա քաղա­քա­կան ուժե­րի կողմից հարձա­կումներ են իրա­կա­նացվում միայն այն պատճա­ռով, որ նրանք մասնակցում են պատա­րա­գի, որտեղ ներկա է վարչա­պե­տը։ 

Գեղամ Նազարյան

FreeNews Armenian‑ն զրուցել է ՀՀ ԱԺ պատգա­մա­վոր Գեղամ Նազարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նի կառա­վա­րության և Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցու միջև ծագած հակա­սություննե­րը, մասնա­վո­րա­պես՝ կապված Կաթո­ղի­կո­սի պաշտո­նա­թո­ղության պահանջի հետ, որը Նազարյա­նը համա­րում է եկե­ղե­ցու բարե­նո­րոգման ցանկություն և այլ հարա­կից թեմա­ներ։

Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր Գեղամ Նազարյա­նը ասաց, որ եկե­ղե­ցու շուրջ առկա իրա­վի­ճա­կում որևէ հակադրություն կամ հակա­սություն չի տեսնում։ Նա նշեց, որ արվել են շատ պարզ հարցադրումներ, որոնք մեր հանրության մի մասի համար կարող են լինել շոկա­յին ու ցնցող, քանի որ այդպի­սի հարցեր երբեք բաց չեն քննարկվել։ Ըստ Նազարյա­նի՝ այդ նորությունը որոշ մարդկանց մոտ ստեղծում է տպա­վո­րություն, թե սա եկե­ղե­ցու դեմ հարձա­կում է, սակայն իր գնա­հատմամբ նման բան չկա։ Սա եկե­ղե­ցուն օգնե­լու և բարե­նո­րո­գե­լու ցանկություն է։ Պատգա­մա­վո­րը նշեց, որ չի կարող ասել՝ դա որքա­նով կհա­ջողվի, բայց բոլոր կողմե­րին հորդո­րեց առաջնորդվել պետության և Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու շահե­րով և խուսա­փել քայլե­րից, որոնք կարող են վնա­սել պետությա­նը կամ եկե­ղե­ցուն։

Պատգա­մա­վոր Գեղամ Նազարյա­նը ասաց, որ հնչել է ուղիղ հարցադրում, և ինքը, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր իրենց համա­րում են Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու անդամ, սպա­սում են կաթո­ղի­կո­սի հրա­պա­րա­կա­յին պատասխա­նին՝ խախտե՞լ է արդյոք ուխտը, թե ոչ։ Նրա խոսքով՝ քանի որ մեղադրանքներն ուղղված են բարձրա­գույն հոգև­որ պաշտոնյա­նե­րից մեկին, վերջինս պարտա­վոր է հրա­պա­րա­կա­յին կերպով կա՛մ հերքել, կա՛մ ընդունել այդ մեղադրանքը, քանի որ լռությունն ավե­լի է վնա­սում թե՛ եկե­ղե­ցուն, թե՛ պետությանը։Իրավիճակի երկա­րաձգումը վնա­սում է նաև այն հիշա­տա­կի պարտքին, որը մենք ունենք մեր այն զինվորնե­րի հանդեպ, ովքեր վերջին պատե­րազմում զոհվել են հանուն հայրե­նի­քի և եկե­ղե­ցու։ Նազարյա­նը ընդգծեց, որ ամեն քայլ պետք է բխի պետության և եկե­ղե­ցու շահե­րից։

Շարունա­կե­լով՝ Գեղամ Նազարյա­նը դիտարկեց, որ վարչա­պե­տի՝ կիրակնօրյա պատա­րագնե­րին մասնակցությունը չի կարող դիտարկվել որպես եկե­ղե­ցու դեմ պայքար։ Նա ասաց, որ սա Գարե­գին Երկրորդ կաթո­ղի­կո­սի հետ հեռա­կա երկխո­սություն է, և տարօ­րի­նակ է, երբ եկե­ղե­ցու որոշ ներկա­յա­ցուցիչնե­րի վրա քաղա­քա­կան ուժե­րի կողմից հարձա­կումներ են իրա­կա­նացվում միայն այն պատճա­ռով, որ նրանք մասնակցում են պատա­րա­գի, որտեղ ներկա է վարչապետը։Նազարյանը ցավով նշեց, որ հակա­դիր կողմե­րում ակտիվ‌գրոհները կատա­րում են այն մարդիկ, որոնք իրա­կա­նում եկե­ղե­ցուց հեռու են, և դա իր համար ամե­նա­ցա­վա­լին է։ Նա ասաց, որ հուսով է՝ Աստծո կամոք այս բարդ փուլը հաղթա­հարվե­լու է, և դրա­նից շահած դուրս կգան և՛ եկե­ղե­ցին, և՛ պետությունը, և՛ ազգը։

Գեղամ Նազարյա­նը անդրա­դարձավ նաև այն դիտարկմա­նը, թե պատա­րագնե­րին մասնակցողնե­րի քանակն այնքան մեծ չէ։ Նա նշեց, որ, իր կարծի­քով, վարչա­պետ Փաշինյա­նի համար խնդիր չի դրվել մարդա­շա­տություն ապա­հո­վել։ Նազարյա­նի համոզմամբ՝ ավե­լի կարև­որ է հենց պատա­րագնե­րի քանա­կը, ոչ թե այնտեղ հավաքված մարդկանց թիվը։ Նա հավե­լեց, որ եթե վարչա­պե­տը նպա­տա­կադրեր մեծ բազմություն հավա­քել, դա հեշտությամբ կիրա­կա­նա­նար, բայց նման նպա­տակ չկա։

Ընդդի­մությունը հաճախ մանկա­կան սխալներ է թույլ տալիս, ինչն, ըստ նրա, վնա­սում է նաև պետությա­նը, քանի որ թույլ ընդդի­մությունը թուլացնում է ամբողջ համա­կարգը։ Եկե­ղե­ցա­կան ճգնա­ժա­մի հնա­րա­վոր հանգուցա­լուծման մասին խոսե­լիս Գեղամ Նազարյա­նը ասաց, որ երկու կողմերն էլ պետք է զերծ մնան սուր և վիրա­վո­րա­կան հայտա­րա­րություննե­րից, և կաթո­ղի­կո­սին պետք է տրա­մադրվել որո­շա­կի խելա­միտ ժամա­նակ՝ պատասխա­նե­լու գլխա­վոր հարցին։ Նրա կարծի­քով՝ այդ պատասխա­նից արդեն կհետև­են հետա­գա քայլերն ու զարգա­ցումնե­րը։ Այժմյան ճգնա­ժա­մը դարե­րով կուտակված խնդիրնե­րի հետև­անք է, ոչ թե վերջին տարի­նե­րի։ Նազարյա­նը հիշեցրեց, որ 1441 թվա­կա­նից մինչև 1991 թվա­կա­նը Հայաստա­նը անկախ պետություն չի ունե­ցել, և եկե­ղե­ցին դարե­րով գործել է օտար իշխա­նություննե­րի հովա­նու ներքո։ Նա ասաց, որ 1999-ին Գարե­գին Երկրորդի ընտրությունից հետո խորքա­յին բարե­փո­խումներ չեն իրա­կա­նացվել, իսկ եկե­ղե­ցու ներսում տարի­ներ շարունակ ձևա­վորվել է այն համո­զումը, թե եկե­ղե­ցին կարող է գոյություն ունե­նալ պետությունից անկախ, մինչդեռ դա սխալ է։Եկեղեցին պետք է հասկա­նա՝ ազգա­յին անկախ պետություն ունե­նա­լը Աստծո շնորհ է, և այն հնա­րա­վո­րություն է՝ արդյունա­վետ ղեկա­վա­րե­լու աշխարհի հայ համայնքնե­րը։ Նրա դիտարկմամբ՝ այսօր կանգնած ենք կարև­որ հարցադրման առաջ՝ կրո­նա­կան ինքնավարությո՞ւն, թե՞ պետություն ունե­ցող ժողո­վուրդ։ Պատգա­մա­վո­րը կարծում է, որ սա երբեք հայկա­կան հարց չի եղել, այլ կայսրություննե­րի կողմից պարտադրված մոտե­ցում։

Նա հիշեցրեց Ավե­տա­րա­նից՝ «Աստծունը՝ Աստծուն, Կայսրի­նը՝ Կայսրին», նշե­լով, որ հոգև­որն ու աշխարհի­կը հակադրե­լու հարց չպետք է լինի։ Նա ասաց, որ ինչպես նորմալ պետություննե­րում չեն քննարկում՝ պետությունն է կարև­որ, թե եկե­ղե­ցին, այնպես էլ Հայաստա­նում պետք է հասկա­նանք, որ երկուսն էլ ունեն իրենց տեղը և դերը։

Վարչա­պե­տի՝ պետա­կան մարմիննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի համա­ժո­ղո­վում ունե­ցած ելույթի մասին խոսե­լիս Գեղամ Նազարյա­նը ասաց, որ ձեռնպահ կմնա խորքա­յին մեկնա­բա­նություննե­րից, քանի որ հնչած հարցադրումնե­րը մակե­րե­սա­յին գնա­հատման չեն ենթարկվում։ Սակայն նա կարև­ո­րեց, որ նման խորքա­յին թեմա­ներ վերջա­պես բարձրացվում են հանրա­յին դաշտ։ Նազարյա­նի առաջ բերած օրի­նա­կով՝ լեգի­տի­մության մասին հասա­րա­կությունը նույնիսկ չէր մտա­ծում տարի­ներ շարունակ, և հիմա, երբ այդ հարցե­րը բարձրացվում են, որոշ մարդկանց մոտ առա­ջա­նում է դիմադրություն, որովհետև իրենց հին արժե­հա­մա­կարգը չեն կարո­ղա­նում համադրել նոր իրո­ղություննե­րի հետ։ Հայ հասա­րա­կությունը երկար ժամա­նակ ապրել է ինքնա­խա­բեության մեջ՝ չանդրա­դառնա­լով այն հարցե­րին, որոնք կարև­որ են պետության գոյության և զարգացման համար։ Նազարյա­նը ընդգծեց, որ եթե ցանկա­նում ենք ուժեղ լինել և ընդունե­լի միջազգա­յին դերա­կա­տար, ապա պետք է լինենք լեգի­տիմ և խնդրա­հա­րույց չլի­նենք հարև­աննե­րի համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ