14.7 C
Yerevan

Իրա­նում Անկա­յունությունը ՀՀ Շահե­րից Չի Բխում

Այս փուլում գործընթացնե­րում առա­վել ակտիվ է Իսրա­յե­լը, իսկ ԱՄՆ‑ը գործում է զգուշա­վոր, բայց անկանխա­տե­սե­լի տրա­մա­բա­նությամբ։

Արմեն Պետրոսյան

Armtimes‑ը զրուցել է տարա­ծաշրջա­նա­յին հարցե­րով փորձա­գետ Արմեն Պետրոսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իրա­նում տիրող ներքա­ղա­քա­կան լարվա­ծությունն և բողո­քի ցույցե­րը՝ դրանք դիտարկե­լով թե՛ ներքին տնտե­սա­կան, թե՛ արտա­քին քաղա­քա­կան համա­տեքստում։ Փորձա­գետ Արմեն Պետրոսյա­նը պարզա­բա­նում է, որ թեև անկարգություննե­րի սկզբնաղբյուրն ազգա­յին արժույթի արժեզրկումն է, սակայն իրա­վի­ճակն արա­գո­րեն ուղղորդվում է Իսրա­յե­լի և ԱՄՆ‑ի նման արտա­քին դերա­կա­տարնե­րի կողմից։

Արմեն Պետրոսյա­նը նշեց, որ Իրա­նում սկսված բողո­քի գործո­ղություննե­րի հիմնա­կան և առաջնա­յին պատճա­ռը տնտե­սա­կան է՝ ազգա­յին արժույթի կտրուկ արժեզրկումը։ Արմեն Պետրոսյա­նը ընդգծեց, որ բողոքնե­րը սկսվել են Թեհրա­նի շուկա­յից, ինչը արև­ելյան հասա­րա­կություննե­րի համար չափա­զանց կարև­որ ցուցիչ է, քանի որ շուկան ոչ միայն տնտե­սա­կան, այլև սոցիա­լա­կան և քաղա­քա­կան ազդակնե­րի կենտրոն է։ Նրա խոսքով՝ եթե 2015 թվա­կա­նին մեկ դոլա­րը կազմում էր մոտ 35 հազար ռիալ, ապա վերջին շրջա­նում այն հասել է շուրջ 450 հազար ռիա­լի, ինչը հսկա­յա­կան հարված է հատկա­պես ներմուծմամբ զբաղվող տնտեսվա­րողնե­րի և առևտրա­կաննե­րի համար։

Տարա­ծաշրջա­նա­յին հարցե­րով փորձա­գե­տը­կարծում է, որ տնտե­սա­կան դժգո­հությունը դարձել է այն խթա­նը, որը թույլ է տվել բողոքնե­րին արագ տարածվել ամբողջ երկրով մեկ։ Նա դիտարկում է, որ թեև արտա­քին գործո­նը սկզբնա­կան փուլում ուղղա­կի դեր չի ունե­ցել, սակայն զարգա­ցումնե­րը շատ արագ մտել են ուղղորդման փուլ։ Արմեն Պետրոսյա­նը նշեց, որ Իսրա­յե­լը երկար տարի­ներ Իրա­նի ներսում ունի լայն գործա­կա­լա­կան ցանց, և չի կարե­լի բացա­ռել, որ բռնի գործո­ղություննե­րի մի մասը արտա­քին ուժե­րի կողմից ուղղորդված է։

Նրա գնա­հատմամբ՝ Իսրա­յել-Իրան 12-օրյա պատե­րազմի ավարտից հետո ակնհայտ էր, որ արտա­քին դերա­կա­տարնե­րը փորձե­լու էին ներսից ճնշում ձևա­վո­րել, քանի որ ռազմա­կան ճանա­պարհով իրենց նպա­տա­կին չհա­սան։ ԱրմենՊետրոսյա­նը ընդգծեց, որ այդ պատե­րազմի ընթացքում իրա­նա­կան հասա­րա­կությունը, հակա­ռա­կը, ավե­լի համախմբվեց, և հենց դա էր պատճա­ռը, որ պատե­րազմը դադա­րեցվեց։

Փորձա­գե­տը կարծում է, որ ներկա­յիս բողո­քի ալի­քը մասամբ անակնկալ էր, սակայն արա­գո­րեն դարձավ արտա­քին ազդե­ցություննե­րի թիրախ։ Նա նշեց, որ ԱՄՆ նախկին նախա­գահ Դոնալդ Թրամփի հայտա­րա­րություննե­րը՝ ցուցա­րարնե­րին աջակցե­լու հնա­րա­վո­րության մասին, ավե­լի շատ սպառնա­լի­քի և ճնշման գործիք են, քան հստակ գործո­ղություննե­րի ծրա­գիր։ Արմեն Պետրոսյա­նի գնա­հատմամբ՝ այս փուլում գործընթացնե­րում առա­վել ակտիվ է Իսրա­յե­լը, իսկ ԱՄՆ‑ը գործում է զգուշա­վոր, բայց անկանխա­տե­սե­լի տրա­մա­բա­նությամբ։

Նա ընդգծեց, որ իրա­նա­կան իշխա­նություննե­րի արձա­գանքը նկա­տե­լիո­րեն մեղմ է՝ նախորդ ճգնա­ժա­մե­րի համե­մատ։ Արմեն Պետրոսյա­նը հիշեցրեց 2019 և 2022 թվա­կաննե­րի բողո­քի ալիքնե­րը, որոնք կոշտ ուժով ճնշվե­ցին, սակայն ներկա­յումս իշխա­նություննե­րը փորձում են խուսա­փել նման սցե­նա­րից՝ գիտակցե­լով արտա­քին միջամտության բարձր ռիսկը։

Արմեն Պետրոսյա­նը կարծում է, որ Իրա­նում իշխա­նա­փո­խությունը առանց արտա­քին միջամտության գործնա­կա­նում անհնար է։ Նրա խոսքով՝ երկրում չկա համա­կարգա­յին, կազմա­կերպված ընդդի­մություն, որը կարող է անցնցում ստանձնել իշխա­նությունը։ Այդ պատճա­ռով էլ, նրա գնա­հատմամբ, թե՛ ԱՄՆ‑ը, թե՛ Իսրա­յե­լը զգուշա­նում են իրա­վի­ճա­կը լիո­վին անկա­ռա­վա­րե­լի դարձնե­լուց, քանի որ դա կարող է ամբողջ տարա­ծաշրջա­նը կանգնեցնել լուրջ անվտանգա­յին ճգնա­ժա­մի առաջ։

Նա նշեց, որ բողո­քի առա­վել սուր օջախնե­րը գտնվում են այն շրջաննե­րում, որտեղ առկա են ազգա­յին և սահմա­նա­յին խնդիրներ՝ քրդաբնակ և բելուջաբնակ հատվածնե­րում, ինչը մեծացնում է երկրի մասնատման ռիսկը։ Արմեն Պետրոսյա­նի համոզմամբ՝ Իրա­նի մասնատման սցե­նա­րը կփո­խի ամբողջ տարա­ծաշրջա­նի անվտանգա­յին քարտե­զը և չի լինի վերահսկե­լի նույնիսկ գերտե­րություննե­րի համար։

Խոսե­լով ներքին քաղա­քա­կան հավա­սա­րակշռության մասին՝ նա նշեց, որ Իրա­նում առկա է մոտե­ցումնե­րի տարբե­րություն նախա­գա­հի և հոգև­որ առաջնորդի միջև։ Արմեն Պետրոսյա­նը դիտարկում է, որ կառա­վա­րությունն ու նախա­գա­հը հակված են ավե­լի մեղմ, քաղա­քա­կան լուծումնե­րի, մինչդեռ հոգև­որ առաջնորդի շրջա­պա­տը հանդես է գալիս կոշտ մոտե­ցումնե­րով, և այս բալանսն է թույլ տալիս իշխա­նությա­նը մանևրել։

Տարա­ծաշրջա­նա­յին հարցե­րով փորձա­գե­տը շեշտեց, որ ներկա­յումս ընթա­նում է հիբրի­դա­յին պատե­րազմ՝ լայն քարոզչա­կան և տեղե­կատվա­կան բաղադրի­չով։ Նրա խոսքով՝ իսրա­յե­լա­կան մամուլում և քաղա­քա­կան շրջա­նակնե­րում ակտի­վո­րեն տարածվում են տեղե­կություններ Իրա­նի վարչա­կարգի «վերջին օրե­րի» մասին, որոնց մի մասը բացա­հայտ ապա­տե­ղե­կատվություն է։

Արմեն Պետրոսյա­նը նշեց, որ Իրա­նում անկա­յունությունը որևէ կերպ չի բխում Հայաստա­նի շահե­րից։ Նրա կարծի­քով՝ հատկա­պես խոցե­լի են տարա­ծաշրջա­նա­յին հաղորդակցա­յին և տնտե­սա­կան նախագծե­րը, քանի որ Իրա­նի սահմաննե­րի մոտ անկա­յունությունը կտրուկ նվա­զեցնում է դրանց անվտանգությունն ու կենսունա­կությունը։ Նույնիսկ եթե ճգնա­ժա­մը կառա­վա­րե­լի դառնա, իրա­նա­կան վարչա­կարգը դրա­նից հետո ավե­լի զգա­յուն և կոշտ հռե­տո­րա­բա­նություն կորդեգրի տարա­ծաշրջա­նա­յին հարցե­րում՝ ցույց տալու համար, որ, չնա­յած ներքին խնդիրնե­րին, շարունա­կում է ուժեղ դերա­կա­տար մնալ։

Արմեն Պետրոսյա­նի եզրա­հանգմամբ՝ իրա­վի­ճա­կը չափա­զանց անկանխա­տե­սե­լի է, և այս պահին ոչ ոքչի կարող վստահ ասել, թե որ սցե­նարն է իրա­կա­նացվե­լու։ Նրա խոսքով՝ Հայաստա­նի համար կենսա­կան է ուշա­դիր հետև­ել գործընթացնե­րին, ունե­նալ տարբեր սցե­նարնե­րի համար պատրաստված քայլեր և չթե­րագնա­հա­տել արտա­քին ազդե­ցության գործո­նը, որը այս ճգնա­ժա­մում չափա­զանց մեծ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ