20 C
Yerevan

Հայ-Ամե­րիկյան Հարա­բե­րություննե­րը Լավա­նում Են, Ռուս-Ադրբե­ջա­նա­կա­նը՝ Սրվում

Ադրբե­ջա­նը վերջին տարի­նե­րին խորացրել է առևտրատնտե­սա­կան և նույնիսկ ռազմա­կան համա­գործակցությունը Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րի հետ, և այդ ֆոնին Ռուսաստա­նի նախա­գա­հի հետ անձնա­կան հարա­բե­րություննե­րը Ալիևի համար այլևս առաջնա­հերթ չեն։ 

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ն զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվել հայ-ռուսա­կան և հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի դինա­մի­կա­յին, ներառյալ՝ Թրամփի վարչա­կազմի կողմից դեսպաննե­րի, այդ թվում՝ Քրիստի­նա Քվի­նի հետկանչի հնա­րա­վոր ազդե­ցությունը։ Հարցազրույցը շեշտադրում է Հայաստա­նի համար տնտե­սա­կան կապե­րի պահպանման կարև­ո­րությունը բարդ աշխարհա­քա­ղա­քա­կան իրո­ղություննե­րի պայմաննե­րում։

Վահրամ Աթա­նեսյա­նը նախ ընդգծեց, որ Ադրբե­ջա­նը Եվրա­սիա­կան տնտե­սա­կան միության անդամ չէ, և այդ հանգա­մանքով կարե­լի է բացատրել Ալիևի բացա­կա­յությունը ԵԱՏՄ տնտե­սա­կան բարձրա­գույն խորհրդի նիստին։ Միա­ժա­մա­նակ, նա նկա­տեց, որ Ուզբեկստա­նի նախա­գա­հը նույնպես ԵԱՏՄ անդամ երկրի ղեկա­վար չէ, սակայն մասնակցում էր նիստին, ինչն արդեն որո­շա­կի հարցեր է առա­ջացնում։

Աթա­նեսյա­նը նշեց, որ ԱՊՀ երկրնե­րի ղեկա­վարնե­րի ոչ պաշտո­նա­կան գագաթնա­ժո­ղո­վին Իլհամ Ալիևի չմասնակցե­լը, իր գնա­հատմամբ, պայմա­նա­վորված է անցյալ տարվա դեկտեմբե­րին Բաքու-Գրոզնի չվերթի ինքնա­թի­ռի կործանման հետաքննության ընթացքով։ Նրա խոսքով՝ այն, ինչ Ալիևը ակնկա­լում էր Ռուսաստա­նից այդ հարցով, չի ստա­ցել, և դա կարե­լի է դիտարկել որպես դիվա­նա­գի­տա­կան դեմարշ։ Միևնույն ժամա­նակ, նա նկա­տեց, որ Կրեմլում իրա­վի­ճա­կը լուրջ չեն գնա­հա­տում, հակա­ռակ դեպքում Պուտի­նի մամուլի քարտուղա­րը չէր հայտա­րա­րի Պուտին-Ալիև հնա­րա­վոր հանդիպման մասին։

Վահրամ Աթա­նեսյա­նը կարծում է, որ Ալիևի չմասնակցե­լը ակնհայտո­րեն դեմարշ է, քանի որ Ադրբե­ջա­նը մշտա­պես մասնակցել է ԱՊՀ պաշտո­նա­կան և ոչ պաշտո­նա­կան միջո­ցա­ռումնե­րին։ Նա հիշեցրեց, որ անցյալ տարվա դեկտեմբե­րին Ալիևի օդա­նա­վը գտնվել է Ռուսաստա­նի օդա­յին տարածքում, և հենց ինքնա­թի­ռից է տեղի ունե­ցել հեռա­խո­սազրույց Ռուսաստա­նի նախա­գա­հի հետ, որի ընթացքում Ալիևը որո­շել է վերա­դառնալ։ Նրա գնա­հատմամբ՝ եթե տարվա ընթացքում Բաքուն չի ստա­ցել իրեն հուզող հարցե­րի պատասխաննե­րը, բնա­կան է, որ Ալիևը խուսա­փել է Մոսկվա մեկնե­լուց։ Ներկա­յիս պայմաննե­րում Ալիևը Պուտի­նի հետ կարող է քննարկել միայն ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը, սակայն այդ ուղղությամբ իրա­կան քննարկման նյութ գրե­թե չկա։ Նա նաև ընդգծեց, որ Ադրբե­ջա­նը վերջին տարի­նե­րին խորացրել է առևտրատնտե­սա­կան և նույնիսկ ռազմա­կան համա­գործակցությունը Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րի հետ, և այդ ֆոնին Ռուսաստա­նի նախա­գա­հի հետ անձնա­կան հարա­բե­րություննե­րը Ալիևի համար այլևս առաջնա­հերթ չեն։ Նրա խոսքով՝ նախկի­նում Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցը Ալիևի համար լուրջ խնդիր էր, որը 2023 թվա­կա­նի աշնա­նը լուծվեց Ռուսաստա­նի աջակցությամբ և խաղա­ղա­պահնե­րի ներկա­յությամբ, և այսօր այդ գործո­նը այլևս չկա։

Աթա­նեսյա­նը նշեց, որ քաղա­քա­կան մակարդա­կում ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րում կարող են լինել լուրջ տարա­ձայնություններ, մինչդեռ տնտե­սա­կան համա­գործակցությունը շարունակվում է, քանի որ այն փոխշա­հա­վետ է։ Նա հիշեցրեց, որ անցած տարվա ընթացքում Ռուսաստա­նը շուրջ 200 միլիոն դոլա­րի ներդրում է կատա­րել Ադրբե­ջա­նի տնտե­սության մեջ, ինչը ցույց է տալիս, որ տնտե­սա­կան կապե­րը չեն կարող կտրուկ խզվել։

Վահրամ Աթա­նեսյա­նը շեշտեց, որ ինքը հարա­բե­րություննե­րի «խզում» եզրույթը ճիշտ չի համա­րում և խորհուրդ տվեց չկենտրո­նա­նալ ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի վրա՝ դրանք միշտ եղել են կանխա­տե­սե­լի։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբե­ջա­նը ռազմա­վա­րա­կան և քաղա­քակրթա­կան ընդհանրություններ չունեն, և այն ջերմությունը, որը ժամա­նա­կին կար Պուտի­նի ու Ալիևի միջև, անխուսա­փե­լիո­րեն պետք է ավարտվեր։ Նա ընդգծեց, որ Ադրբե­ջա­նը, ըստ էության, Թուրքիա­յի մաս է, իսկ Թուրքիան ու Ռուսաստա­նը պատմա­կա­նո­րեն հակոտնյա պետություններ են։

Աթա­նեսյա­նը նկա­տեց, որ Հայաստա­նի համար այդ հարա­բե­րություննե­րը հետաքրքիր են այնքա­նով, որքա­նով կարող են առնչվել Հայաստա­նի շահե­րին։ Որպես օրի­նակ նա հիշա­տա­կեց Ռուսաստա­նի ԱԳՆ ներկա­յա­ցուցչի հայտա­րա­րությունը Մեղրիի անցող ծրագրին Ռուսաստա­նի հնա­րա­վոր մասնակցության մասին՝ այն գնա­հա­տե­լով որպես անհանգստացնող ազդակ։

Նա նաև ուշադրություն հրա­վի­րեց այն հանգա­մանքի վրա, որ Ադրբե­ջա­նում քրեա­կան գործ է հարուցվել նախա­գա­հի աշխա­տա­կազմի նախկին ղեկա­վար Ռամիզ Մեհդիևի դեմ, որը մեղադրվում է Կրեմլի աջակցությամբ սահմա­նադրա­կան կարգը տապա­լե­լու փորձի մեջ։ Աթա­նեսյա­նի կարծի­քով՝ այս գործո­նը ևս կարող էր պատճառ դառնալ, որ Ալիևը խուսա­փի Պուտի­նի հետ հանդի­պումից, քանի որ հնա­րա­վոր էին ցավոտ և փակ հարցեր։

Ադրբե­ջա­նա­կան մամուլում շրջա­նառվել են տեղե­կություններ Ալիևի նախա­գա­հա­կան ինքնա­թի­ռի GPS համա­կարգի հնա­րա­վոր խափանման մասին։ Նա ընդգծեց, որ այս հարցե­րը փակ քննարկման թեմա են, սակայն եթե Ալիևը հրա­ժարվել է հանդի­պումից, նշա­նա­կում է՝ ինքնա­թի­ռի կործանման հետաքննության արդյունքնե­րը նրան չեն բավա­րա­րում։ Նրա խոսքով՝ Ալիևը ներքին լսա­րա­նին խոստա­ցել է, որ աղե­տի մեղա­վորնե­րը բացա­հայտվե­լու են և պատասխա­նատվության են ենթարկվե­լու, մինչդեռ Ռուսաստա­նը, հավա­նա­բար, դրան չի գնա։

Անդրա­դառնա­լով հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րին՝ Վահրամ Աթա­նեսյա­նը ասաց, որ Հայաստա­նի վարչա­պե­տի մասնակցությունը ԵԱՏՄ տնտե­սա­կան բարձրա­գույն խորհրդի նիստին լիո­վին բնա­կան է, քանի որ Հայաստա­նը միության անդամ է և մոտ ապա­գա­յում այլ տնտե­սա­կան համա­կարգում չի լինե­լու։ Նա համե­մա­տություն անցկացրեց Թուրքիա­յի հետ, որը տասնամյակներ շարունակ Եվրա­միության թեկնա­ծու է, սակայն այդպես էլ չի դարձել անդամ։

Նրա կարծի­քով՝ Եվրա­միության հետ համա­գործակցությունը չի նշա­նա­կում Ռուսաստա­նի կամ ԵԱՏՄ‑ի հետ տնտե­սա­կան կապե­րի խզում։ Աթա­նեսյա­նը հիշեցրեց, որ անգամ Եվրա­միության առա­ջա­տար երկրնե­րը չեն դադա­րեցրել առևտրատնտե­սա­կան հարա­բե­րություննե­րը Ռուսաստա­նի հետ։ Նա օրի­նակ բերեց Ղազախստա­նի և Ուզբեկստա­նի նախա­գահնե­րին, որոնք Ճապո­նիա­յից վերա­դառնա­լուց անմի­ջա­պես հետո մասնակցել են Սանկտ Պետերբուրգի միջո­ցա­ռումնե­րին՝ չնա­յած Ճապո­նիա­յի և Ռուսաստա­նի մրցակցա­յին հարա­բե­րություննե­րին։ Հայաստա­նը չի կարող իրեն թույլ տալ դուրս մնալ գլո­բալ գործընթացնե­րից, հատկա­պես այն պայմաննե­րում, երբ ԱՄՆ‑ն և Ռուսաստա­նը փորձում են ձևա­վո­րել նոր աշխարհա­կարգ։ Նրա խոսքով՝ այդ համա­տեքստում Հայաստա­նի վարչա­պե­տի այցը և մասնակցությունը ԵԱՏՄ նիստին պայմա­նա­վորված են հենց այդ վտանգա­վոր գործընթացնե­րից չմե­կուսա­նա­լու անհրա­ժեշտությամբ։

Նա նաև կարև­ո­րեց Հայաստա­նի հարա­բե­րություննե­րը Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րի հետ՝ ընդգծե­լով, որ դրանք ոչ միայն տնտե­սա­կան, այլև քաղա­քա­կան արժեք ունեն, քանի որ այդ երկրնե­րը թուրքա­կան աշխարհի մաս են կազմում, իսկ Հայաստա­նը շրջա­պատված է այդ աշխարհով։ Նրա կարծի­քով՝ այդ իրո­ղությունը հնա­րա­վոր չէ անտե­սել, որքան էլ այն հուզա­կա­նո­րեն ծանր լինի։

Խոսե­լով ԱՄՆ դեսպաննե­րի հետկանչի մասին՝ Աթա­նեսյա­նը նշեց, որ չի տեսնում որևէ արտա­ռոց ենթա­տեքստ։ Նրա  ԱՄՆ դեսպա­նի աշխա­տանքը գնա­հա­տում է Պետդե­պարտա­մենտը և վերջնա­կան որո­շումը կայացնում է ԱՄՆ նախա­գա­հը, քանի որ դեսպա­նը նախա­գա­հի անձնա­կան ներկա­յա­ցուցիչն է։ Նա ընդգծեց, որ սակա­րող է լինել սովո­րա­կան դիվա­նա­գի­տա­կան ռոտա­ցիա և դժվար թե ազդի հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի վրա։ Հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րը երբեք այսքան գործնա­կան չեն եղել, ինչպես այսօր, և դեսպա­նի հնա­րա­վոր փոփո­խությունը չի նշա­նա­կում քաղա­քա­կան կուրսի փոփո­խություն։ Նրա գնա­հատմամբ՝ ԱՄՆ վարչա­կազմը շարունա­կում է ակտի­վո­րեն աշխա­տել նաև Ադրբե­ջա­նի հետ, ինչը վկա­յում է Հարա­վա­յին Կովկա­սում իր ազդե­ցության ամրապնդման ձգտման մասին։ Նա եզրա­փա­կեց, որ դեսպա­նի փոփո­խությունը պետք է դիտարկել որպես դիվա­նա­գի­տա­կան առօրյա գործընթաց, ոչ ավե­լին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ