18.3 C
Yerevan

Հետև­ություններ ՀՅԴ Անցյա­լից

Հատկանշա­կան է, որ Կարճիկյա­նին գնդա­կա­հա­րած Եգոր Տեր-Մինասյա­նը Ռուբեն Տեր-Մինասյա­նի եղբայրն էր, այն նույն Մինասյա­նի, ով, որոշ կարծիքնե­րով ուզուրպացրեց ՀՅԴ‑ն՝ դառնա­լով կուսակցության բռնա­պետ-ղեկա­վա­րը՝ կուսացկությունից դուրս մղե­լով այն բոլոր չափա­վոր կարծիքներն ու անձնանց, որոնք հնա­րա­վոր է ՀՅԴ‑ն այլ ուղղությամբ տանեին։ Ինքը՝ Սիմոն Վրացյա­նը ՀԽՍՀ‑ի մասին խոսե­լիս շատ ավե­լի հանդարտ ու զիջող վերա­բերմունք ունի, քան Մինասյա­նը, ով ողջ կյանքում եղել է ընդգծված հակա­խորհրդա­յին գործիչ։

Մեր Ուղին

Մաս 6‑րդ

1918թ․ նոյեմբե­րի 14-ին իր աշխա­տա­սենյա­կում սպանվեց Առա­ջին Հանրա­պե­տության առա­ջին ֆինանսնե­րի նախա­րար, ՀՅԴ անդամ Խաչա­տուր Կարճիկյա­նը։ Սպա­նության հեղի­նա­կը դաշնակցա­կան Եգոր Տեր-Մինասյանն էր‘ ՀՅԴ հայտնի գործիչ Ռուբեն Տեր-Մինասյա­նի եղբայրը։ Կարճիկյա­նի սպա­նությունից առաջ մի շարք իրա­դարձություններ էին կատարվել, ինչպես  Կարսի, Արդա­հա­նի հանձնումը Թուրքիա­յին, որի դեմ բողո­քել էր Կարճիկյա­նը և հրա­ժա­րա­կան տվել, բայց շարունա­կել էր աշխա­տանքնե­րը Սեյմում։ Դաշնակցա­կաննե­րի մի մասը մեղադրում էր Կարճիկյա­նին վրա­ցա­մետ քաղա­քա­կա­նություն վարե­լու և Կարսը թուրքե­րին հանձնե­լու մեջ։ Այդ իրա­դարձություննե­րի մասին Հայաստա­նի առա­ջին վարչա­պետ Սիմոն Վրացյա­նը գրում է, որ․ «Կարճիկյա­նի մահով ոչ միայն Հայաստանն էր զրկվում իր ամե­նա­խո­շոր մի պետա­կան գործչից, այլև բովանդակ Կովկա­սը։ Նա եղավ վերջին տասնամյա­կի կովկասյան իրա­կա­նության այն սակա­վա­թիվ դեմքե­րից մեկը, որոնք կյանքի ամե­նախռո­վա­հույզ օրե­րին անգամ կարո­ղա­ցան պահել մտքի պայծա­ռությունն ու հոգե­կան հավա­սա­րակշռությունը։ Արա­մից հետո առա­ջինն էր՝ կոչվե­լու Հայաստա­նի պետա­կան շենքը»։

Այնուհետև Սիմոն Վրացյա­նը ավե­լացնում է, որ Խաչա­տուր Կարճիկյա­նին վերագրվող հանցանքնե­րի համար ավե­լի շատ պատասխա­նա­տու էին այն մարդիկ, որոնց ուղղա­կի կամ անուղղա­կի հրա­մա­նով գործել էր Եգոր Տեր-Մինասյա­նը։ Խոսե­լով Կարճիկյա­նի մասին՝ Վրացյա­նը նշում է այն զարմա­նա­լի սթա­փությունն ու հեռա­տե­սությունը, որ նա ուներ և վերջի­նիս մահը ուժեղ հարված էր Հայաստա­նի Հանրա­պե­տությանն ու կոա­լի­ցիոն կառա­վա­րությա­նը։ 

Կարճիկյա­նի մահվանն անդրա­դարձ կա նաև Հարություն Մկրտչյա­նի «Անհայտ զինվո­րի հիշա­տա­կա­րա­նը» եռա­հա­տոր աշխա­տությունում, որտեղ սակայն Կարճիկյա­նի կերպա­րը հասցված է գրե­թե անհոգ դավա­ճա­նի կերպա­րի, ով հենց այնպես «հանձնել է Կարսը», որ ավե­լորդ հոգս չունե­նա։ Ու նմա­նա­տիպ քարոզչա­կան հնարքնե­րով էլ էլ ողջ ԽՍՀՄ ընթացքում դաստիա­րակվել է հայ ժողո­վուրդը, որը մեծ բացա­սա­կան հետք է թողել նրա քաղա­քա­կան հասունության վրա։

Հատկանշա­կան է, որ Կարճիկյա­նին գնդա­կա­հա­րած Եգոր Տեր-Մինասյա­նը Ռուբեն Տեր-Մինասյա­նի եղբայրն էր, այն նույն Մինասյա­նի, ով, որոշ կարծիքնե­րով ուզուրպացրեց ՀՅԴ‑ն՝ դառնա­լով կուսակցության բռնա­պետ-ղեկա­վա­րը՝ կուսացկությունից դուրս մղե­լով այն բոլոր չափա­վոր կարծիքներն ու անձնանց, որոնք հնա­րա­վոր է ՀՅԴ‑ն այլ ուղղությամբ տանեին։ Ինքը՝ Սիմոն Վրացյա­նը ՀԽՍՀ‑ի մասին խոսե­լիս շատ ավե­լի հանդարտ ու զիջող վերա­բերմունք ունի, քան Մինասյա­նը, ով ողջ կյանքում եղել է ընդգծված հակա­խորհրդա­յին գործիչ։

Կարճիկյա­նի սպա­նությունն ըստ էության ենթադրում էր ՀՅԴ-ում երկու շերտե­րի բախում՝ Կարճիկյա­նը չափա­վո­րա­կաննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րից էր, Եգո­րը՝ առա­վե­լա­պաշտնե­րի։ Կարճկյա­նը, Արա­մը, Վրացյա­նը, Ջամալյա­նը և այլք մի կողմ էին դրել մեծ ու հանդուգն երա­զանքնե­րը և համա­րում էին, որ պետք է պահել եղա­ծը ոչ թե զոհել դատարկ երա­զանքնե­րին, իսկ առա­վե­լա­պաշտնե­րի շերտը համա­րում էր, որ պետք է հասնել «Ծովից Ծով Հայաստա­նին»։ Հետա­գա դեպքե­րը ցույց տվե­ցին, որ դաշնակցա­կաննե­րի չափա­վո­րա­կաննե­րը ճիշտ դուրս եկան ամեն ինչում, քանի որ ոչ թշնա­մի­ներն էին պատրաստ զիջե­լու, ոչ էլ դաշնա­կիցնե­րը՝ իրա­պես օգնե­լու։ Եթե չափա­վո­րա­կաննե­րը ձգտում էին եղա­ծը տեղում լեգի­տի­մացնել, ապա­հո­վել այնպես, որ այն որևէ այլ հարվա­ծի ենթա­կա չլի­նի, ապա առա­վե­լա­պաշտնե­րը, թող որ ազնիվ, բայց անպա­տասխա­նա­տու մղումնե­րով ընդդի­մա­նում էին այդ ամե­նին։ 

Կարճիկյա­նը, ինչպես և Քաջազնունին, Արա­մը և մյուսնե­րը եղան Հայաստա­նի Առա­ջին Հանրա­պե­տության պետա­կան կայացնողնե­րը, ձեռք բերված անկա­խությունը հիացմունքից գործի վերա­ծողներն ու Հայաստա­նը որպես պետա­կան ինստի­տուտ ընդունողնե­րը։ 

Կարսի հանձնման մասին կարե­լի է շատ երկար խոսել, բայց արդար չի լինի մեղադրել Կարճիկյա­նին՝ Կարսը հանձնե­լու համար։ Բավա­կան է հիշել, որ Կարսը հանձնվել էր Սեյմի հրա­մա­նով, իսկ Սեյմում գերակշռում էին վրա­ցի­ներն ու թաթարները(ադրբեջացիները) և Կարճիկյա­նը ուժ ու լիա­զո­րություն չուներ Կարսը պահե­լու կամ չպա­հե­լու համար։ Ու քանի դեռ վրա­ցի­ներն ու ադրբե­ջանցի­նե­րը համե­րաշխ պաշտպա­նում էին ամեն մեկն իր շահը, հայերն իրար էին ուտում ու ներքին երկպա­ռա­կություններն այն սարսա­փե­լի ուժն էին, որ հայե­րին հարվա­ծում էին ներսից։ Այդ սարսա­փը չչե­զո­քա­ցավ նաև Հանրա­պե­տության գոյության տարի­նե­րին ու ներսից քանդում էր մի կերպ կայա­ցած պետա­կան ինստի­տուտը։

Կարճիկյա­նի մահից ընդա­մե­նը մեկուկես ամիս անց տիֆից մահա­ցավ նաև Արամ Մանուկյա­նը։ Հանրա­պե­տությունը զրկվեց իր ամե­նա­գործունյա ու եռանդուն գործիչնե­րից։ Ո՞վ գիտե, եթե նրանք ողջ մնա­յին, գուցե կարո­ղա­նա­յին կանխել Հանրա­պե­տության այն առա­վե­լա­պաշտնե­րին, ովքեր շարունա­կում էին Հայաստա­նը տանել անխուսա­փե­լի պատե­րազմ՝ առանց հաշվարկնե­րի ու հեռա­տե­սության։ Եթե Արամ Մանուկյանն ու Կարճիկյա­նը ողջ մնա­յին, ապա անտա­րա­կույս է, որ 1919թ․ ողջ ընթացքում նրանք ձեռնարկե­լու էին մասնատված ու ջլատված Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րի հաստատման, Խորհրդա­յին Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի պարզեցման։ Արդյո՞ք դա հնա­րա­վոր կլի­ներ, շատ բարդ է ասել, բայց նրանց մահից հետո ՀՅԴ-ում ինչ որ անտե­սա­նե­լի բան փշրվեց ու դա հանգեցրեց նաև սխալ ու միա­կողմա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության ծավալմա­նը, մի բան, որ հետո երկար տասնամյակնե­րի ծաղրի ենթարկվեց Խորհրդա­յին Հայաստա­նում՝ որպես «իմպե­րիա­լիստ դաշնակցա­կա­նություն»։ Իսկ դաշնակցա­կան առա­վե­լա­պաշտնե­րը 1920թ․ հետո աշխարհի այս ու այն անկյուննե­րում «Միացյալ Հայաստա­նի» քարտեզն էին տարա­ծում՝ շարունա­կե­լով այն Հայաստա­նը, որ այդպես էլ չունե­ցան։

1918թ․ Եգոր Տեր-Մինասյա­նը ոչ թե Կարճիկյա­նին կրա­կեց, այլ Դաշնակցությա­նը։

Առնչվող Հոդվածներ