24.5 C
Yerevan

ՀՅԴ‑ն Կորցրել Էր Իր Ինքնությունը

Այդ ուժե­րը գործում են «խանգա­րող դիվա­նա­գի­տության» մեջ՝ ամեն ինչ սևացնե­լով և իշխա­նություննե­րին մեղադրե­լով ամեն ինչում, անգամ խոսքը եղա­նա­կի փոփո­խության մասին է։ 

Կայծ Մինասյան

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում փորձ է արվել  վերլուծել վերջին շրջա­նի զարգա­ցումնե­րի քաղա­քա­կան նշա­նա­կությունը, հատկա­պես դրանց ազդե­ցությունը Հայաստա­նի ինքնիշխա­նության ամրապնդման և արևմուտքի հետ հարա­բե­րություննե­րի բազմա­զա­նեցման վրա։ 

Քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նը նշեց, որ տեղի ունե­ցա­ծը պատմա­կան փաստա­թուղթ է ոչ միայն Եվրա­միության, այլև անմի­ջա­պես Գերմա­նիա­յի հետ, և նա ասաց, որ դրա կարև­ո­րությունն ունի մի քանի հիմնա­րար պատճառ։ Նա ընդգծեց, որ տարի­ներ շարունակ ասել է՝ Արևմուտքը պետք է անի այն, ինչ Ռուսաստա­նը չի արել․ աջակցի Հայաստա­նիինքնիշխան պետա­կա­նության վերա­կանգնմա­նը։ Մինասյա­նի կարծի­քով Արևմուտքը գիտի, թե ինչպես զարգացնել այս գաղա­փա­րը և այն իրա­կա­նացնել։

Կայծ Մինասյա­նը ասաց, որ երբ Հայաստա­նը ստո­րագրում է պայմա­նա­գիր որևէ արևմտյան պետության հետ, դա միշտ դրա­կան ազդակ է հայկա­կան պետա­կա­նության համար։ Նա ընդգծեց, որ այդ փաստաթղթե­րը հնա­րա­վո­րություն են տալիս կառուցե­լու և զարգացնե­լու ինքնիշխան պետությունը։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստա­նի համար այս պայմա­նագրե­րը բերում են ռազմա­քա­ղա­քա­կան նոր արժեք և փակվում է այն պակա­սը, որը Հայաստա­նը ունե­ցել է տարի­ներ շարունակ, իսկ դիվա­նա­գի­տության մեջ այն աստի­ճա­նա­բար լրացվում է։

Քաղա­քա­գետ Մինասյա­նը հավե­լեց, որ որքան շատ նման պայմա­նագրեր է Հայաստա­նը ստո­րագրում, այնքան արդյունա­վետ է դիվերսիֆի­կա­ցիան՝ ոչ միայն տնտե­սա­կան, այլև դիվա­նա­գի­տա­կան, քաղա­քա­կան և ռազմա­քա­ղա­քա­կան։ Նա հիշեցրեց, որ Եվրա­միությունն ունի մեծ փորձ փոխա­կերպե­լու երկրներ տրանսֆորմա­ցիոն փուլում՝ ինչպես Ռումի­նիան, Բուլղա­րիան և այլ երկրներ, որոնք նախկին կոմունիստա­կան կարգա­վի­ճա­կից անցան դեպի ժողովրդա­վա­րա­կան համա­կարգ։ Նրա կարծի­քով՝ այդ նույն տրա­մա­բա­նությամբ Եվրո­պա­կան միությունը կարող է աջակցել նաև Հայաստա­նի խորքա­յին ինստի­տուցիո­նալ բարե­փո­խումնե­րին։

Կայծ Մինասյա­նը դիտարկեց, որ այս փաստաթղթե­րի ստո­րագրումը ցույց է տալիս նաև, որ Հայաստա­նը միայնակ չէ, և սա հարված է այն ռուսա­կան թեզին, որ երեք դար շարունակ հայե­րին համո­զել են՝ Հայաստա­նի հետ ոչ ոք չի աշխա­տի։ Նա նշեց, որ այդ թեզը կեղծ է, վտանգա­վոր և ցավոք ապրում է որոշ ուժե­րի մոտ։ Նա խստո­րեն քննա­դա­տեց այդ մոտե­ցումը որպես անպա­տասխա­նա­տու։

Քաղա­քա­գետ Մինասյա­նը ընդգծեց, որ Ֆրանսիա­յի, Գերմա­նիա­յի և ընդհա­նուր առմամբ Եվրո­պա­կան միության շեշտադրումնե­րը Հայաստա­նի ուղղությամբ ցույց են տալիս, որ Հայաստա­նը կարև­որ գործընկեր է ոչ միայն Եվրո­պա­յի, այլև տարա­ծաշրջա­նի համար։ Նրա խոսքով՝ սա ազդակ է Վրաստա­նին, Ադրբե­ջա­նին, Իրա­նին և հատկա­պես Թուրքիա­յին, որովհետև Թուրքիա­յի հետ սերտ հարա­բե­րություններ ունե­ցող Ֆրանսիան և Գերմա­նիան փաստա­ցի ճնշում են ստեղծում Թուրքիա­յի վրա՝ սահմաննե­րի բացման ուղղությամբ։ Նա հավե­լեց, որ նման պայմա­նագրե­րը վստա­հության նշան են և կարող են երկա­րա­ժամկետ հեռանկա­րում նպաստել Հայաստա­նի եվրո­պա­կանւինտեգրման ճանա­պարհին։

Կայծ Մինասյա­նը անդրա­դառնա­լով Հայաստա­նի և Ֆրանսիա­յի միջև նախա­տեսվող ռազմա­վա­րա­կան գործընկե­րության փաստաթղթին՝ նշեց, որ Ֆրանսիան առա­ջին պետությունն էր, որ հստակ և ուժեղ աջակցություն ցույց տվեց Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը, սակայն Ֆրանսիան չէր ցանկա­նում մնալ մենակ, և հենց Ֆրանսիան էր խրա­խուսում Գերմա­նիա­յին միա­նա­լու այդ գործընթա­ցին։ Նրա կարծի­քով՝ այժմ Գերմա­նիա­յի միա­նա­լը մեծացնում է գործընթա­ցի քաղա­քա­կան ծանրությունը։

Նա նաև ընդգծեց, որ Եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնքի գագաթնա­ժո­ղո­վը, որը նախա­տեսվում է Երև­ա­նում, պահանջում է լուրջ նախա­պատրաստա­կան աշխա­տանք, և Գերմա­նիա­յի կանցլե­րը դրա մասին արդեն հիշա­տա­կել է իր ելույթում։ Մինասյա­նը կարծում է, որ առա­ջի­կա ամիսնե­րը հատկա­պես կարև­որ են այս ուղղությամբ։

Քաղա­քա­գե­տը շեշտեց Արևմուտքի դրված հստակ պայմա­նը․ եթե Հայաստա­նը ուզում է խորացնել ռազմա­քա­ղա­քա­կան համա­գործակցությունը, ապա չպետք է մասնակցի ռուսա­կան նախա­ձեռնությամբ բանցկացվող որևէ ռազմա­կան կամ քաղա­քա­կան ֆորմա­տին։ Նա ասաց, որ սա է արևմտյան պայմա­նա­վորվա­ծություննե­րի տրա­մա­բա­նությունը։

Կայծ Մինասյա­նը մտա­հո­գություն հայտնեց, որ, չնա­յած պայմա­նագրե­րի ստո­րագրմա­նը, Հայաստա­նը մտնում է ընտրա­պայքա­րի շրջան, և այս ընթացքում Ռուսաստա­նը, ըստ նրա, փորձե­լու է իրա­կա­նացնել հիբրի­դա­յին ճնշումներ՝ ինչպես նախկի­նում փորձել է Մոլդո­վա­յում և Ռումի­նիա­յում։ Նա ընդգծեց, որ Ֆրանսիան, Գերմա­նիան և այլ գործընկերներ պետք է աշխա­տեն Հայաստա­նի իշխա­նություննե­րի կողքին, որպեսզի այդ միջամտություննե­րը չստա­նան արդյունք։

Անդրա­դառնա­լով ներքա­ղա­քա­կան դաշտին՝ Մինասյա­նը շատ կոշտ քննա­դա­տեց նախկին իշխա­նություննե­րին՝ Լևոն Տեր-Պետրոսյա­նից մինչև Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Դաշնակցություն, Հանրա­պե­տա­կան կուսակցություն և այլ ուժեր։ Նա ասաց, որ նրանց խոսքը միշտ լարված, ագրե­սիվ և անհա­մա­չափ է, պատասխա­նատվության բացա­կա­յությամբ։ Նա նշել է, որ այդ ուժե­րը, իր խոսքով, երբեք չեն արտա­հայտել որևէ զղջում կամ ընդունե­լություն երեք տասնամյա­կի սխալնե­րի համար, ինչն էլ հասա­րա­կության կողմից չի ընդունվում։

Կայծ Մինասյա­նը ընդգծեց, որ այդ ուժե­րը գործում են «խանգա­րող դիվա­նա­գի­տության» մեջ՝ ամեն ինչ սևացնե­լով և իշխա­նություննե­րին մեղադրե­լով ամեն ինչում, անգամ խոսքը եղա­նա­կի փոփո­խության մասին է։ Նա նշեց, որ այս վարքա­գի­ծը նախկին ուժե­րին դարձնում է ոչ մրցունակ, և որքան նրանք այդպես շարունա­կեն, այնքան ավե­լի են ուժե­ղացնում ներկա­յիս իշխա­նություննե­րին։

Անդրա­դառնա­լով Դաշնակցությա­նը՝ Մինասյա­նը, լինե­լով դաշնակցության պատմության մասնա­գետ, ասաց, որ այսօր Հայաստա­նում գործող Դաշնակցությունը կապ չունի իրա­կան Դաշնակցության հետ։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նը տեսնում է մի կազմա­կերպություն, որը ձևա­կա­նո­րեն կրում է անվա­նումը, բայց գաղա­փա­րա­պես, քաղա­քա­կան և պատմա­կան առումով հեռա­ցել է իր արմատնե­րից։ Նա նաև նշեց, որ որքան փոքրա­նում է Դաշնակցության ներսում շրջա­նա­կը, այնքան այն ավե­լի արմա­տա­կան է դառնում, և հենց այս պատճա­ռով է Դաշնակցությունը գերե­վարված է«ծայրահեղական տարրե­րի» կողմից։

Նա հիշեցրեց՝ պատմա­կան Դաշնակցությունը ունե­ցել է չափա­վոր ավանդույթ՝ Վրացյան, Խատիսյան, Տիգրանյան, Օհանջանյան, Ջամալյան, Միսաքյան, Վարանդյան և այլ առաջնորդներ, մինչդեռ այսօր այդպի­սի ղեկա­վա­րություն չկա։ Կայծ Մինասյա­նի կարծի­քով՝ ներկա­յիս Դաշնակցությունն ունի գաղա­փա­րա­կան աղքա­տություն և գտնվում է արտա­քին ուժե­րի ազդե­ցության տակ։

Վերջում Մինասյա­նը ցավով նշեց, որ կուսակցությունը, որն իր պատմությամբ կապված է խաղա­ղության գաղա­փա­րի հետ, այսօր իր ղեկա­վա­րության պատճա­ռով հասա­րա­կա­կան գիտակցության մեջ ասո­ցացվում է պատե­րազմի հետ, և սա իր խոսքով մեծ ողբերգություն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ