14.7 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

Պետք է ենթադրել, որ Բյուրոն ՀՅԴ մարմիննե­րի կողմից իրեն «անհարմար դրության մատնե­լու» հեռանկար է տեսել, ուստի շտա­պել է, այսպես ասած՝ «ձեռնալվա անել». նախա­պես  նրանց է ներկա­յացրել ինչպես այդ «թղթածրա­րի աչքա­ռու առա­վե­լությունը», այնպես էլ որո­շա­կիո­րեն բացել անհանգստություննե­րը: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 8 

«Ընկերներ,- կարդում ենք ՀՅԴ Բյուրո­յի խնդրո առարկա «Շրջա­բե­րա­կա­նում»,- թեպետ դեռեւս ոչ մի բան վերջնա­կա­նո­րեն հստակ չէ, սակայն մենք շտա­պե­ցինք օր առաջ ձեզ տեղյակ պահել այն ամեն ինչից, որ մեզ հայտնի է այսօր, որպեսզի վաղը կատարված իրո­ղության առջեւ մեզ կանգնած չտեսնենք, մասնա­վո­րա­բար, երբ նկա­տի ենք ունե­նում, որ կացությունը չափա­զանց լուրջ է, եւ Ղարա­բաղյան հարցի վերջնա­կան լուծումը՝ գուցե ամիսնե­րի հարց»:

Հարկ ենք համա­րում եւս մեկ անգամ ի ցույց դնել ակնհայտ իրո­ղությունը, որ սույն «Շրջա­բե­րա­կա­նը» Դաշնակցության Բյուրոն մարմիննե­րին է հղել Քիուեսթում Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի մի քանի օր տեւած բանակցություննե­րից հետո, երբ պարզ էր, որ ընդհա­նուր համա­ձայնություն չի կայա­ցել, եւ Միացյալ Նահանգնե­րի նախա­գահ Բուշը նրանց Սպի­տակ տուն չի հրա­վի­րել, որպեսզի հայտա­րարվի ԼՂ հարցում կողմե­րի միջեւ «սկզնբունքա­յին ընդհանրության հասնե­լու» մասին՝ ինչպես հանդիպման մեկնարկին նկա­տել էր տվել ԱՄՆ պետքարտուղար Քոլին Պաուե­լը:

Արձա­նագրե­լով, որ քիուեսթյան «փաթե­թի» քննարկումնե­րում «դեռեւս ոչ մի բան վերջնա­կա­նո­րեն հստակ չէ», Դաշնակցությունը, կարծես, ելնում էր այդ իրո­ղությունից կամ, ավե­լի ճիշտ ասած, արձա­նագրում տվյալ պահի իրո­ղությունը: Այդ դեպքում ՀՅԴ Բյուրոն ինչու՞ է շտա­պել եւ մարմիննե­րին տեղյակ պահել «այն ամեն ինչից», որ իրեն հայտնի էր այդ օրվա դրությամբ: Փաստաթղթում այդ քայլը հիմնա­վորված է «վաղը կատարված իրո­ղության առջեւ իրեն կանգնած չտեսնե­լու» անհրա­ժեշտությամբ:

Այստեղ առկա է տրա­մա­բա­նա­կան լուրջ «խաթա­րում». եթե ունե­ցած տեղե­կատվությունը բացա­ռա­պես կուսակցա­կան է, ապա Բյուրոն արդեն իսկ գիտեր, թե ինչ է նշա­նա­կում ԼՂ խնդրի քիուեսթյան «փաթե­թով» ենթադրվող կարգա­վո­րումը, ուստի իր համար չպետք է տեսներ «կատարված իրո­ղության առջեւ կանգնե­լու» հանգա­մանք: Մանա­վանդ որ սահմա­նել էր, որ նախորդ բոլոր առա­ջարկություննե­րի համե­մատ այն «աչքա­ռու առա­վե­լություն ունի»: 

Ըստ այդմ, պետք է ենթադրել, որ Բյուրոն ՀՅԴ մարմիննե­րի կողմից իրեն «անհարմար դրության մատնե­լու» հեռանկար է տեսել, ուստի շտա­պել է, այսպես ասած՝ «ձեռնալվա անել». նախա­պես  նրանց է ներկա­յացրել ինչպես այդ «թղթածրա­րի աչքա­ռու առա­վե­լությունը», այնպես էլ որո­շա­կիո­րեն բացել անհանգստություննե­րը: Կարե­լի է տպա­վո­րություն ունե­նալ, թե ՀՅԴ Բյուրոն մարմիննե­րին «հորդո­րում է ընդդի­մա­նալ» ԼՂ կարգա­վորման քիուեսթյան «փաթե­թին»՝ վկա­յա­բե­րե­լով ազա­տագրված եւ ադրբե­ջա­նա­կան վերահսկո­ղության ներքո գտնվող Շահումյա­նի եւ Մարտա­կերտի շրջա­նի տարածքնե­րի հարցը, Ադրբե­ջան-Նախի­ջեւան «ազատ եւ մասնա­վոր ճանա­պարհի» խնդի­րը եւ այլն:

Փաստաթղթի դիվա­նա­գի­տա­կան ոճը դա է հուշում: Իրա­կա­նում ի՞նչ ներքին հրա­հանգ են ստա­ցել ՀՅԴ աշխարհասփյուռ մարմիննե­րը, դժվար է ոչ միայն կողմնո­րոշվել, այլեւ որո­շա­կի ենթադրություն անել: Այս առումով, թերեւս, ուղենշա­յին է ՀՅԴ Արցա­խի ԿԿ‑ի դիրքո­րո­շումը: Հավաստի եւ վստա­հե­լի տեղե­կություններ կան, որ ՀՅԴ Արցա­խի ԿԿ‑ը «կտրուկ դեմ է արտա­հայտվել» Բյուրո­յի գնա­հա­տումնե­րին եւ «կայացրել է մերժման որո­շում»: 

Այդ օրե­րին Ստե­փա­նա­կերտում տեղե­կություն է տարածվել, որ Բյուրոն Արցախ ԿԿ անդամնե­րին հրա­վի­րել է Երեւան, որտեղ երկօրյա բուռն քննարկումներ են ծավալվել: Ի վերջո, ՀՅԴ Արցա­խի ԿԿ‑ի անդամնե­րը համոզվել են, որ քիուեսթյան «փաթեթն» ի համե­մատ նախորդ առա­ջարկություննե­րի, «իրոք ակնա­ռու առա­վե­լություններ ունի»: 

Վահրամ Աթա­նեսյան

Շարունա­կե­լի

չ

Առնչվող Հոդվածներ