16.3 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

Սկզբունքո­րեն կարե­լի է ասել, որ ՀՅԴ թիվ 55 «Շրջա­բե­րա­կա­նը» տալիս է քառորդ դար առաջ Հայաստա­նում ստեղծված ներքա­ղա­քա­կան կացության ամփոփ պատկե­րը, երբ իշխա­նությունը ԼՂ կարգա­վորման հարցով համա­ձայնել էր գնալ հանրայնո­րեն ոչ միանշա­նակ ընկա­լե­լի լուծումնե­րի, իսկ նրան աջակցում էր ազգա­յին կուսակցություն Դաշնակցությունը: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 1 

2001թ. ապրի­լի 16-ին ՀՅԴ Բյուրոն ընդունել է թիվ  55 «Շրջա­բե­րա­կա­նը»: Այդ փաստա­թուղթը խիստ խորհրդա­պա­հությամբ հասցեագրված էր Դաշնակցության մարմիննե­րին եւ հետապնդում էր ԼՂ կարգա­վորման բանակցություննե­րի այդ փուլի առա­ջարկությունը պարզա­բա­նե­լու նպա­տակ: Թեեւ Դաշնակցության Բյուրոն տվյալ պահի քննարկումնե­րի մասին խոսում էր «մեզ հասած տեղե­կություննե­րի» հղումով, ակնհայտ է, որ կուսակցությունը չէր կարող իրա­զեկված լինել լիո­վին խորհրդա­պա­հա­կան բանակցություննե­րից, եթե Հայաստա­նի իշխա­նություննե­րը նրանց հարկա­վոր տեղե­կություններ չհայտնեին: 

1998թ. իշխա­նա­փո­խությունից կարճ ժամա­նակ անց, ինչպես հայտնի է, Հայաստա­նի նախա­գա­հի պաշտոնն ստանձնած Ռոբերտ Քոչարյա­նը «իրա­վի­ճա­կի փոփո­խության» հիմնա­վո­րումով բանտե­րից ազատ էր արձա­կել դաշնակցա­կան մի խումբ գործիչնե­րի, որ մեղադրվում էին ծանր հանցա­գործություննե­րի մեջ: 

Դաշնակցությունը 1999‑ի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին մասնակցել էր առանձին եւ Ազգա­յին ժողո­վում ուներ խմբակցություն: Իշխա­նության հաշվարկը, երեւի, կառուցված էր այնպես, որ ՀՅԴ‑ն Սփյուռքում մեծ հեղի­նա­կություն եւ ազդե­ցություն ունի, ինչպես նաեւ կարող ուժ է Արցա­խում, ուստի ԼՂ կարգա­վորման քիուեսթյան առա­ջարկություննե­րի նկատմամբ նրա դիրքո­րո­շումը կարող էր շատ էական նշա­նա­կություն ունե­նալ: 

Դաշնակցության «Շրջա­բե­րա­կա­նի» թռուցիկ դիտարկումն իսկ բերում է համոզման, որ այն կազմվել է Հայաստա­նի իշխա­նություննե­րի իմա­ցությամբ եւ հանձնա­րա­րա­կա­նով: Առա­ջին տպա­վո­րությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյա­նը ՀՅԴ-ին պարտա­վո­րեցրել է արտա­հայտել մտքեր, որ իշխա­նությունը չէր կարող իրեն թույլ տալ. հանրա­յին հիշո­ղության մեջ չափա­զանց թարմ էին հոկտեմբե­րի 27‑ի ողբերգության զոհե­րի հիշա­տա­կը եւ այդ սպանդի վերա­բերյալ տարածված խոսակցություննե­րը: 

Սկզբունքո­րեն կարե­լի է ասել, որ ՀՅԴ թիվ 55 «Շրջա­բե­րա­կա­նը» տալիս է քառորդ դար առաջ Հայաստա­նում ստեղծված ներքա­ղա­քա­կան կացության ամփոփ պատկե­րը, երբ իշխա­նությունը ԼՂ կարգա­վորման հարցով համա­ձայնել էր գնալ հանրայնո­րեն ոչ միանշա­նակ ընկա­լե­լի լուծումնե­րի, իսկ նրան աջակցում էր ազգա­յին կուսակցություն Դաշնակցությունը: 

Փաստա­թուղթն, իհարկե, չի տալիս Ռոբերտ Քոչարյան-Դաշնակցություն քաղա­քա­կան համա­խո­հության հիմնա­վո­րումը, այդ մասին կարե­լի է միայն ենթադրել: Մանա­վանդ որ պատմա­կան այդ փուլի որեւէ այլ դերա­կա­տար քիուեսթյան «նախագծի» վերա­բերյալ նման տեսա­կետ չի արտա­հայտել: Այսպի­սով, կարող ենք արձա­նագրել, որ Հայաստա­նի իշխա­նություննե­րի հետ հավա­սար՝ ՀՅԴ‑ն նույնպես քաղա­քա­կան պատասխա­նատվություն է կրում ԼՂ կարգա­վորման քիուեսթյան «նախագծի» համար: Հաջորդիվ կներկա­յացնենք այդ պատասխա­նատվության հիմնա­վո­րումնե­րը: 

(շարունա­կե­լի)

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ