26.4 C
Yerevan

Հրա­պա­րա­կումնե­րում Որևէ Ցնցող Բացա­հայտում Չկա

Միջազգա­յին աջակցությունը եղել է միայն այն ժամա­նակ, երբ ԼՂ ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րը հետ էին մղել Ադրբե­ջա­նի ծրա­գի­րը՝ ուղղված Արցա­խի բնակչության տեղա­հանմանն ու բռնա­տե­ղա­հանմա­նը։ 

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ն զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ըթնացքում քննարկվել են  իշխա­նության կողմից հրա­պա­րակված Լեռնա­յին Ղարա­բա­ղի շուրջ բանակցա­յին գործընթա­ցի փաստաթղթե­րի վերլուծությունն ու դրանց քաղա­քա­կան հետև­անքնե­րը՝ հատուկ ուշադրություն դարձնե­լով Հայաստա­նի երրորդ նախա­գահ Սերժ Սարգսյա­նի՝ Վլա­դի­միր Պուտի­նին ուղղված 2016 թվա­կա­նի նամա­կին։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ անձամբ իր համար այդ հրա­պա­րակված փաստաթղթե­րում ոչ մի բացա­հայտում չկա, քանի որ, ինչպես նա ասաց, ինքը ոչ միայն տեղե­կացված էր գործընթացնե­րից, այլ նաև կարող էր քաղա­քա­կան դատո­ղություններ անել։ Ըստ Աթա­նեսյա­նի, այդ նյութե­րում որևէ էական նոր բան չկա նրանց համար, ովքեր տարի­նե­րի ընթացքում զբաղվել են քաղա­քա­կա­նությամբ։ Նա ընդգծեց, որ ամե­նանշա­նա­կա­լի նորությունը կարող է համարվել Սերժ Սարգսյա­նի՝ 2016 թվա­կա­նի օգոստո­սի 5‑ի նամա­կը Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նին։ Վահրամ Աթա­նեսյա­նը դիտարկում է, որ հրա­պա­րակված փաստաթղթե­րում մի հետաքրքիր տարր կա՝ եթե Քի Վեսթի փաստաթղթի հրա­պա­րակված տարբե­րա­կը համա­պա­տասխա­նում է իրա­կա­նությա­նը, ապա այնտեղ հանդի­պող ձևա­կերպումը, ըստ որի Շուշիի շրջա­նը առանձնացված է նախկին ԼՂԻՄ‑ի տարածքից, շատ վտանգա­վոր է և կարծես խարդա­վանքի տարր պարունա­կի։ Ընդհա­նուր առմամբ այդ փաստաթղթե­րը էական նորություն չեն պարունա­կում, սակայն հասա­րա­կա­կան աղմուկը մեծ է։ Աթա­նեսյա­նը հավե­լեց, որ ինքը կդժվա­րա­նար քաղա­քա­կան գնա­հա­տա­կան տալ ընդդի­մա­դիրնե­րի արձա­գանքնե­րի վերա­բերյալ, քանի որ այստեղ խոսքը ոչ թե փորձա­գե­տի, այլ քաղա­քա­կան գործչի դիրքո­րոշման մասին է։ «Քաղա­քա­կան գործի­չը նույնիսկ սպառնա­լի­քի տակ իր ասա­ծից չի հրա­ժարվում»,– ընդգծեց նա։

Աթա­նեսյա­նը անդրա­դարձավ նաև այն տեսա­կետնե­րին, թե ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի չորս բանաձև­ե­րը միանշա­նակ հայանպաստ են եղել։ Նա ասաց, որ եթե այս պնդումն ճիշտ լիներ, ապա ավե­լի քան քսան տարի հայկա­կան դիվա­նա­գի­տությունը չէր պայքա­րի, որպեսզի հարցը չտե­ղա­փոխվի ՄԱԿ։ «Եթե դրանք հայանպաստ էին, ինչո՞ւ այդ հարթա­կում հարցը չքննարկվեց և ավե­լի հայանպաստ լուծում չտրվեց»,–ասաց նա։

Վահրամ Աթա­նեսյա­նը կարծում է, որ տարի­նե­րի ընթացքում հայկա­կան կողմի սխա­լը այն է  եղել, որ փորձել է միջազգա­յին հանրությա­նը համո­զել՝ մենք արդար ենք, Ադրբե­ջա­նը՝ մեղա­վոր։ «Ցանկա­ցել ենք հեծա­նիվ հայտնա­գործել»,– նշեց նա՝ շեշտե­լով, որ այդ պատճա­ռով էլ միջազգա­յին աջակցություն չի ձևա­վորվել։

Նա դիտարկեց, որ միջազգա­յին աջակցությունը եղել է միայն այն ժամա­նակ, երբ ԼՂ ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րը հետ էին մղել Ադրբե­ջա­նի ծրա­գի­րը՝ ուղղված Արցա­խի բնակչության տեղա­հանմանն ու բռնա­տե­ղա­հանմա­նը։ Աթա­նեսյա­նի խոսքով՝ Ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի հաջո­ղություննե­րը մեծա­պես պայմա­նա­վորված էին միջազգա­յին քաղա­քա­կան, դիվա­նա­գի­տա­կան և քարոզչա­կան աջակցությամբ։ Եթե հայկա­կան կողմը մնար այն տրա­մա­բա­նության շրջա­նա­կում, որն առա­ջարկում էր միջազգա­յին հանրությունը՝ այդ թվում ԵԱՀԿ Լիսա­բո­նի գագա­թա­ժո­ղո­վի հայտա­րա­րությունը, ապա խնդրի լուծումը հնա­րա­վոր էր։ Բայց, նրա խոսքով, Հայաստա­նում այդ մոտե­ցումը երկար ժամա­նակ դիտարկվել է որպես դավա­ճա­նություն և պարտություն։

Աթա­նեսյա­նը նշեց նաև, որ հասել ենք այնպի­սի կետի, երբ համա­ձայնությունը, օրի­նակ, հինգ շրջան վերա­դարձնե­լու վերա­բերյալ, այլևս չէր բավա­րա­րում Ադրբե­ջա­նին։ «Եթե ասում էինք՝ հինգը, պատասխա­նում էր՝ յոթը։ Եթե ասում էինք՝ յոթը, ապա պահանջը դառնում էր Շուշին՝ Ադրբե­ջա­նի վերահսկո­ղության ներքո»,– ասաց նա։Իրականության հետ պետք է հաշտվել․հայկական կողմը 1998-ին մերժել է փուլա­յին տարբե­րա­կը, որը, ըստ նրա, բոլոր առա­ջարկնե­րից ամե­նա­հա­յանպաստն էր։ Իսկ արդյունքում եկել ենք 2020‑ի պատե­րազմին՝ մի պատե­րազմ, որը, նրա կարծի­քով, կարող էր սկսվել նաև 2016-ին։

Անդրա­դառնա­լով Արմեն Աշոտյա­նի քննա­դա­տություննե­րին՝ Աթա­նեսյա­նը նշեց․
«Եթե դա Նիկոլ Փաշինյա­նի ֆիասկոն է, ապա Արմեն Աշոտյա­նը դրա մասին բարձրա­ձայնե­լու պատճառ չունի։ Քաղա­քա­կան տրա­մա­բա­նությամբ նա պետք է սպա­սեր, որ այդ ֆիասկոն կրկնվի և օգուտ տա իրեն»։ Նա հավե­լեց, որ ինքը չի կատա­րում մեղադրա­կան մեկնա­բա­նություններ Սերժ Սարգսյա­նի 2016‑ի նամա­կի վերաբերյալ․«Գուցե այդ պահին դրա բերած առա­ջարկություննե­րը օբյեկտիվ էին»,– ասաց նա, սակայն ընդգծեց՝ նամա­կի ենթա­տեքստից ակնհայտ է, որ խնդիրն այլևս խաղաղ լուծում չէր ունե­ցել։

Վահրամ Աթա­նեսյա­նը նորից բերեց օրի­նակ, որ եթե ինչ-որ առա­ջարկ իրա­կա­նում «շատ հայանպաստ» էր, ինչո՞ւ երբեք կյանքի չի կոչվել։ Նա նշեց, որ ինչպես ՄԱԿ‑ի բանաձև­ե­րի, այնպես էլ Լավրո­վի պլա­նի վերա­բերյալ պնդումնե­րը էլի հանգեցնում են նույն հարցին՝ եթե այդքան բարենպաստ էր, ինչո՞ ւչի­րա­կա­նացվեց։

Աթա­նեսյանն առա­ջարկեց կարդալ Մինսկի խմբի համա­նա­խա­գահ երկրնե­րի առաջնորդնե­րի հայտա­րա­րություննե­րը և հիշեցրեց, որ դրանց առանցքա­յին գաղա­փարն այն էր՝ 1994‑ի ստա­տուսքվոն անընդունե­լի է։

Առնչվող Հոդվածներ