26.4 C
Yerevan

Պուտինն Ու Արցա­խի Անա­վարտ Հրա­մա­նա­գի­րը

Խիստ ցանկա­լի է, որպեսզի Հանձնա­խումբը եվրո­պա­կան մայրա­քա­ղաքնե­րից զատ աշխա­տի նաեւ Մոսկվա­յում: 

Վահրամ Աթա­նեսյան

«Ռուսաստա­նի Դաշնության Դաշնա­յին ժողո­վի Դաշնա­յին խորհրդի 

2015թ. սեպտեմբե­րի  30‑ի թ. 355ԴԺ «Ռուսաստա­նի Դաշնության Զինված ուժե­րը Ռուսաստա­նի Դաշնության տարածքից դուրս օգտա­գործե­լու մասին» որոշման հիման վրա եւ նպա­տակ ունե­նա­լով պահպա­նել կրա­կի դադա­րեցման ռեժի­մը եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղում խաղա­ղության պահպա­նումը՝ համա­ձայն Ադրբե­ջա­նա­կան Հանրա­պե­տության նախա­գա­հի, Հայաստա­նի Հանրա­պե­տության վարչա­պե­տի եւ Ռուսաստա­նի Դաշնության նախա­գա­հի 2020թ. նոյեմբե­րի 9 –ի համա­տեղ հայտա­րա­րության, որո­շում եմ. Լեռնա­յին Ղարա­բաղ ուղարկել Ռուսաստա­նի Դաշնության Զինված ուժե­րի զինվո­րա­կան կազմա­վո­րում…»: 

Այս հրա­մա­նա­գի­րը ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը ստո­րագրել է 2020թ. նոյեմբե­րի 10-ին: Հրա­մա­նա­գի­րը նույն օրը հաստատվել է Դաշնա­յին ժողո­վի Դաշնա­յին խորհրդի կողմից եւ անհա­պաղ մտել ուժի: Քիչ առաջ կարդա­ցի, որ Արցա­խի Ազգա­յին ժողո­վի կողմից երկու տարի առաջ ստեղծված Հանձնա­խումբը կատա­րած աշխա­տանքնե­րի մասին հաշվետվություն է ներկա­յացրել: Հանձնախմբի գործունեությունն, ինչ խոսք, արժա­նի է Արցա­խից բռնա­տե­ղա­հանված բոլո­րիս դրվա­տանքին եւ աջակցությա­նը: Այդուհանդերձ, խիստ ցանկա­լի է, որպեսզի Հանձնա­խումբը եվրո­պա­կան մայրա­քա­ղաքնե­րից զատ աշխա­տի նաեւ Մոսկվա­յում: Մասնա­վո­րա­պես, պետք է պարզվի, թե Վլա­դի­միր Պուտի­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղից ՌԴ ԶՈՒ զինվո­րա­կան կազմա­վո­րումը դուրս բերե­լու մասին հրա­մա­նա­գիր ստորագրե՞լ է: Եթե՝ այո, ապա ի՞նչ հիմքով, իսկ եթե՝ ոչ, դրա­նից հետեւու՞մ է, որ իրա­վա­կան առումով Լեռնա­յին Ղարա­բա­ղը շարունա­կում է մնալ ՌԴ ԶՈՒ զինվո­րա­կան կազմա­վորման պատասխա­նատվության գոտի:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ