20.4 C
Yerevan

ՌԴ‑ն Չպետք Է Միջամտի, Եթե Ուզում Ենք Անկախ Մնալ

Ռուսաստա­նը նախկի­նում արդեն ունե­ցել է պարտա­վո­րություններ Հայաստա­նի նկատմամբ, սակայն դրանք չի կատա­րել՝ ո՛չ որպես ՀԱՊԿ դաշնա­կից, ո՛չ երկկողմ ձևա­չա­փում։ Այն երկի­րը, որը չի կատա­րում իր պարտա­վո­րություննե­րը, չի կարող դիտարկվել որպես իրա­կան անվտանգության երաշխա­վոր։

ՌԴ‑ն Չպետք Է Միջամտի, Եթե Ուզում Ենք Անկախ Մնալ

ԱՄՆ‑ի ներգրավվա­ծությունը գործընթա­ցին հաղորդել է որո­շա­կի կայունություն և կանխա­տե­սե­լիություն՝ հաշվի առնե­լով այն ուժե­րը, որոնք շահագրգռված էին խաղա­ղությա­նը խոչընդո­տե­լու մեջ։

Միքա­յել Զոլյան

Factor TV‑ն զրուցել է քաղա­քա­գետ Միքա­յել Զոլյա­նի հետ։ Զրույցի ընթացքում վերլուծվում է Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև խաղա­ղության գործընթա­ցի ներկա դինա­մի­կան և դրա­նում ԱՄՆ‑ի աճող դերա­կա­տա­րությունը։ Անդրա­դարձ կա «Թրամփի ուղի» նախագծին՝ որպես տարա­ծաշրջա­նա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի զարգացման և ինքնիշխա­նության ամրապնդման միջոց, որը պետք է զերծ մնա ռուսա­կան վերահսկո­ղությունից։

Զոլյա­նը նշեց, որ ԱՄՆ պետքարտուղա­րի հայտա­րա­րությունը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, վերա­բե­րում էր 2025 թվա­կա­նի առա­ջին ամիսնե­րին դիվա­նա­գի­տա­կան խողո­վակնե­րով ընթա­ցող քննարկումնե­րին, երբ Ադրբե­ջա­նը տարբեր ձևա­չա­փե­րով սպառնա­լիքներ էր հնչեցնում Հայաստա­նի հասցեին՝ խոսե­լով ուժով «միջանցք» վերցնե­լու մասին։ Քաղա­քա­գետ Միքա­յել Զոլյա­նը կարծում է, որ այդ սպառնա­լիքնե­րը պարտա­դիր չէ, որ լիո­վին իրա­կան լինեին․ հնա­րա­վոր է՝ դրանք ուղղված էին ամե­րիկյան վարչա­կազմի ուշադրությունը գրա­վե­լուն։ Սակայն, նրա խոսքով, որո­շա­կի իրա­կան վտանգ, այնուա­մե­նայնիվ, գոյություն ուներ՝ հատկա­պես Իրա­նի շուրջ զարգա­ցումնե­րի և տարա­ծաշրջա­նա­յին լարվա­ծության ֆոնին։ Տվյալ փուլում Ադրբե­ջա­նը կարող էր փորձել օգտվել միջազգա­յին իրա­վի­ճա­կից, իսկ ԱՄՆ‑ն, իր հերթին, հավա­նա­բար զգուշացրել է Բաքվին զերծ մնալ նման քայլե­րից և միա­ժա­մա­նակ ներկա­յացրել որոշ առա­ջարկներ։ Նրա գնա­հատմամբ՝ օգոստո­սի 8‑ի համա­ձայնությունը միայն արտա­քին ճնշման արդյունք չէր․ դա նաև Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև երկկողմ գործընթա­ցի հետև­անք էր, որտեղ Հայաստա­նի քայլերն առանցքա­յին դեր էին խաղում։Մասնավորապես, նա կարև­որ է համա­րում այն հանգա­մանքը, որ Հայաստա­նը հայտա­րա­րեց խաղա­ղության պայմա­նագրի տեքստի ընդունման մասին՝ նույնիսկ վերջին չհա­մա­ձայնեցված կետե­րի պարա­գա­յում։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ այդ քայլը էապես նեղացրեց Ադրբե­ջա­նի ագրե­սիվ գործո­ղություննե­րի դաշտը․երբ կա համա­ձայնեցված տեքստ, ռազմա­կան սրա­ցումնե­րի հավա­նա­կա­նությունն այլ տրա­մա­բա­նության մեջ է ընկնում։ Նրա խոսքով՝ այսօր աշխարհում լիո­վին հաստա­տուն բաներ չկան, առա­վել ևս՝ գլո­բալ քաո­սի պայմաննե­րում, սակայն տարա­ծաշրջա­նում ակնհայտ է դինա­միկ փոփո­խությունը․ ռազմա­կան բախումնե­րի մասին խոսակցություննե­րը փոխա­րինվել են խաղաղ գործընթա­ցի արա­գության քննարկումնե­րով։ Այս փոփո­խությունը միայն Վաշինգտո­նի դերա­կա­տա­րության արդյունք չէ։ Նա հիշա­տա­կեց նաև նախորդ հանդի­պումնե­րը, այդ թվում՝ Հայաստա­նի վարչա­պե­տի այցը Թուրքիա և տարբեր ձևա­չա­փե­րով շփումնե­րը, որոնք միա­սին փոխել են ընդհա­նուր մթնո­լորտը։ Միա­ժա­մա­նակ, քաղա­քա­գե­տը նշեց, որ ԱՄՆ‑ի ներգրավվա­ծությունը գործընթա­ցին հաղորդել է որո­շա­կի կայունություն և կանխա­տե­սե­լիություն՝ հաշվի առնե­լով այն ուժե­րը, որոնք շահագրգռված էին խաղա­ղությա­նը խոչընդո­տե­լու մեջ։

Խոսե­լով անվտանգության երաշխիքնե­րի մասին՝ Զոլյա­նը շեշտեց, որ Ռուսաստա­նը նախկի­նում արդեն ունե­ցել է պարտա­վո­րություններ Հայաստա­նի նկատմամբ, սակայն դրանք չի կատա­րել՝ ո՛չ որպես ՀԱՊԿ դաշնա­կից, ո՛չ երկկողմ ձևա­չա­փում։ Նրա խոսքով՝ հենց այդ փորձն է, որ հանգեցրեց Հայաստա­նի մասնակցության սառեցմա­նը ՀԱՊԿ-ում։ Քաղա­քա­գե­տը կարծում է, որ այն երկի­րը, որը չի կատա­րում իր պարտա­վո­րություննե­րը, չի կարող դիտարկվել որպես իրա­կան անվտանգության երաշխա­վոր։

ԱՄՆ‑ի դերի մասին խոսե­լիս Միքա­յել Զոլյա­նը նշեց, որ Վաշինգտո­նը տարա­ծաշրջա­նում առաջնորդվում է սեփա­կան շահե­րով։ Նրա գնա­հատմամբ՝ այդ շահե­րից մեկն է Չինաստա­նը և Եվրո­պան կապող հաղորդակցա­յին ուղի­նե­րի վերահսկումը, որտեղ Հարա­վա­յին Կովկա­սը դիտարկվում է որպես կարև­որ օղակ։ Նա հավե­լեց, որ ԱՄՆ‑ը փորձում է նվա­զեցնել իր ներգրավվա­ծությունը Եվրո­պա­յում, բայց միա­ժա­մա­նակ ուժե­ղացնում է ներկա­յությունը Մերձա­վոր Արև­ելքում և Կենտրո­նա­կան Ասիա­յում, ինչի շրջա­նա­կում Կովկասն էլ է ընդգրկվել այդ ռազմա­վա­րա­կան դիտա­կե­տում։

Խաղա­ղության գործընթա­ցում երրորդ կողմե­րին ամբողջությամբ բացա­ռե­լը գործնա­կա­նում դժվար է, և դիվա­նա­գի­տության տրա­մա­բա­նությունը պահանջում է նաև այդ կողմե­րի համար «դեմքը փրկե­լու» որոշ հնա­րա­վո­րություններ ստեղծել, որպեսզի նրանք չխո­չընդո­տեն գործընթա­ցին։ Նրա խոսքով՝ դա չի նշա­նա­կում իրա­կան վերահսկո­ղություն կամ որո­շիչ դեր տալ, այլ՝ նվա­զեցնել դիմադրությունը։

Քաղա­քա­գե­տը նաև ընդգծեց, որ Հայաստա­նի սահմաննե­րի վերահսկո­ղությունը երկա­րա­ժամկետ առումով պետք է ամբողջությամբ իրա­կա­նացնի Հայաստա­նը։ Նրա գնա­հատմամբ՝ օտար սահմա­նա­պահնե­րի ներկա­յությունը երկրի սահմաննե­րին վկա­յում է ոչ լիարժեք ինքնիշխա­նության մասին, թեև ընդունում է, որ այդ կախվա­ծություննե­րը հաղթա­հարվե­լու են տարի­նե­րի ընթացքում և պահանջում են աստի­ճա­նա­կան մոտե­ցում։

Խոսե­լով Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րի մասին՝ Միքա­յել Զոլյա­նը նշեց, որ դիվա­նա­գի­տությունը ենթադրում է ոչ թե հռե­տո­րա­կան կոշտություն, այլ շփում, շնորհա­կա­լություն, երբ անհրա­ժեշտ է՝ նաև ձևա­կան ժեստեր։ Նա կարծում է, որ խաղա­ղության բանակցություննե­րը չեն նշա­նա­կում զինա­թա­փում կամ անվտանգության անտե­սում, այլ՝ այլընտրանքա­յին ճանա­պարհ ընտրել այն պայմաննե­րում, երբ հակա­ռա­կորդը օբյեկտի­վո­րենմուժեղ է։

Զոլյա­նը դիտարկում է, որ հայ հասա­րա­կության պատկե­րա­ցումնե­րը վերջին տարի­նե­րին զգա­լիո­րեն փոխվել են․ «Բաքուն հետ բերե­լու» հռե­տո­րա­բա­նությունը աստի­ճա­նա­բար զիջել է խաղա­ղության որոնմա­նը։ Նրա կարծիքով՝խաղաղությանը չգնա­լը փաստա­ցի նշա­նա­կում է պատե­րազմ ընտրել, իսկ 2020 թվա­կա­նի փորձը ցույց տվեց, թե ինչ հետև­անքնե­րի կարող է հանգեցնել իրա­կա­նության սխալ գնա­հա­տումը։

Ամփո­փե­լով՝ քաղա­քա­գե­տը, որ Հայաստա­նը փաստա­ցի ընդունում է անցյալ փուլում կրած պարտությունը, բայց դա չի նշա­նա­կում վերջ։ Նրա խոսքով՝ սկսվում է նոր գործընթաց, որը զրո­յա­կան գումա­րի խաղ չէ․ դրա­նից կարող են շահել տարա­ծաշրջա­նի բոլոր երկրնե­րը։ Նա համոզված է, որ ճիշտ կողմնո­րոշման դեպքում Հայաստա­նը կարող է այս նոր փուլում դուրս գալ ավե­լի կայուն և մրցունակ դիրքե­րով։

Առնչվող Հոդվածներ