30.3 C
Yerevan

Ռուսա­կան Հաղթա­նա­կի Վկա­նե­րը

Հիշեք կոմպրո­մատնե­րը, անօ­րեն պետությունում առանց դատ ու դատաստա­նի ունեցվածքից զրկվե­լու բազմա­թիվ օրի­նակնե­րը, ռեժի­մին այս կամ այն կերպ մերժած կամ իրենց ծիրից հեռա­նա­լու փորձ արած տարբեր կալիբրի անձանց «ինքնասպա­նություննե­րը» և սպա­նություննե­րը աշխարհի տարբեր ծայրե­րում։ Այնպես որ՝ հրա­ժարվե­լը հատուկ տեսա­կի համարձա­կություն և ինքնա­զո­հություն է պահանջում։

Լինա Ղշյան

«Մենք, միևնույնն է, հաղթա­հա­րել ենք բոլոր դժվա­րություննե­րը և շարունա­կել ենք մեր ճանա­պարհը՝ հակա­ռակ մեր թշնա­մի­նե­րի բոլոր ջանքե­րին» — Սամվել Կարա­պետյա­նի ուղերձից, որը հրա­պա­րակվել է Նարեկ Կարա­պետյա­նի էջում։

   Թվում է, թե շատ ունի­վերսալ արտա­հայտություն է յուրա­քանչյուրի համար։ Գոյություն ունենք պայմա­նա­կան «Մենք» և պայմա­նա­կան «թշնա­մի­նե­րը», և բնա­կան է, որ «Մենք» ցանկա­նում ենք, ձգտում ենք, ջանք ենք գործադրում, որպեսզի յուրա­քանչյուր պարա­գա­յում «թշնա­մու» հետ  մրցա­վազքում հաղթա­նա­կած դուրս գանք։

   Մնում է մի բան պարզել՝ ում համար ով է «Մենք»-ը և ով է «թշնա­մին»։

   Օրի­նակ՝ իմ համար «Մենք»-ը Հայաստա­նի Հանրա­պե­տությունն է իր ողջ ատրի­բուտի­կա­յով՝ զինանշա­նով, դրո­շով, օրհներգով, ժողովրդով, իշխա­նություննե­րով։ Ի դեպ, զինանշա­նի, օրհներգի, իշխա­նություննե­րի, ժողովրդի նկատմամբ բազմա­թիվ հարցեր ունեմ, ամեն ինչից էլ գոհ չեմ։ Բայց դա իմ «Մենք»-ն է։

   Իրենց «Մենք»-ի ծագումը օտա­րա­ծին է, Հայսա­տա­նի Հանրա­պե­տության հետ կապ չունի, իսկ «թշնա­մին» հենց Հայսա­տա­նի Հանրա­պե­տությունն է։ 

   Սամվել Կարա­պետյա­նի կյանքի ընտրությունը հարստա­նալն է պուտինյան Ռուսաստա­նի կանոննե­րով։ Եթե դու ՌԴ-ում սկսում ես շատ մեծ գումարներ վաստա­կել, դու արդեն գտնվում ես ավտո­րի­տար պետության հատուկ ծառա­յություննե­րի մանրա­դի­տա­կի ներքո։ ՌԴ‑ի պես կոռումպացված պետությունում դու չես կարող վարել լիարժեք մաքուր բիզնես, ուրեմն քեզ թույլ են տալիս, որ դու գումար վաստա­կես՝ ունե­նա­լով քո վրա կոմպրո­մատ ֆինանսա­կան ոլորտում, ինչի շնորհիվ քեզ ներքա­շում են պետա­կան փողե­րը «սղո­ցե­լու», փող լվա­նա­լու և այլ մախի­նա­ցիա­նե­րի մեջ՝ էլ ավե­լի ավե­լացնե­լով կոմպրո­մա­տա­յին կախվա­ծությունը։ Կոմպրո­մատնե­րը կարող են լինել նաև անձնա­կան բնույթի՝ վարքա­բե­կե­լու և բարի համբա­վը աղտո­տե­լու համար. այս տեսակ կոմպրո­մատնե­րը ռուսա­կան հատուկ ծառա­յություննե­րը առանձնա­հա­տուկ են սիրում։

   Ստացվում է՝ եթե դու ՌԴ-ում հասնում ես ինչ-որ հաջո­ղության, դու ավտո­մատ կերպով հայտնվում ես պուտինյան թակարդում։ Ստացվում է, որ դու երկար տարի­ներ ծառա­յում ես ռուսաստանյան ռեժի­մին և համա­կարգին, բայց վերջում ոչ թե պարգև­ատրվում ես, այլ պարտք ես մնում։ Քեզա­նից վերջում վճար են պահանջում։

   Վճա­րը հիմնա­կա­նում լինում է պատմա­կան հայրե­նի­քում հատուկ գործո­ղություններ իրա­կա­նացնե­լու մասին՝ հեղաշրջման/իշխանափոխության կազմա­կերպման, այդ նպա­տա­կով պրո­ռուսա­կան ուժե­րի, մեդիա­նե­րի, ֆեյքե­րի բանակնե­րի ֆինանսա­վորման, … և ի վերջո քաղա­քա­կա­նության մեջ անձնա­պես մտնե­լու մասին։

Ուզում է՞ արդյոք այդ մարդը մասնակցել դավադրա­կան գործո­ղություննե­րի, ուղղված պատմա­կան հայրե­նի­քի շահե­րի դեմ։ — Կարծում եմ՝ ոչ։

Կարող է՞ հրա­ժարվել։ — Համոզված եմ՝ ոչ։

   Հիշեք կոմպրո­մատնե­րը, անօ­րեն պետությունում առանց դատ ու դատաստա­նի ունեցվածքից զրկվե­լու բազմա­թիվ օրի­նակնե­րը, ռեժի­մին այս կամ այն կերպ մերժած կամ իրենց ծիրից հեռա­նա­լու փորձ արած տարբեր կալիբրի անձանց «ինքնասպա­նություննե­րը» և սպա­նություննե­րը աշխարհի տարբեր ծայրե­րում։ Այնպես որ՝ հրա­ժարվե­լը հատուկ տեսա­կի համարձա­կություն և ինքնա­զո­հություն է պահանջում։

   Դու հարստա­նում ես, շռայլ կյանք ես վարում, պատմա­կան հայրե­նի­քում ներդրումներ ես անում, բարե­գործություն (դա խրա­խուսվում է ՌԴ իշխա­նա­վորնե­րի կողմից), քեզ հարգում են պատմա­կան հայրե­նի­քում, դու քեզ բավա­րարված ես զգում, և հանկարծ քեզ կանչում են կարմիր գորգի վրա, ու դու նայում ես երրորդա­կան մակարդա­կի կուրա­տո­րի շուրթե­րի շարժմա­նը, և նրա ատամնե­րի արանքից քեզ է հասնում հոգիդ սառեցնող խոսքե­րի իմաստը։ Նրանց պետք էլ չէ ասել, որ քո գոյությունը կախված է իրենց բարի կամքից, դու դա ինքդ գիտես։

   Եվ դու կանգնում ես երկընտրանքի առաջ՝ ծախել հոգուցդ մնա­ցած փշրանքնե­րը, թե․․․․

   Գնա­հա­տում ես իրա­վի­ճա­կը որպես բիզնեսմեն և պարզվում է, որ հոգի ծախե­լը ավե­լի ձեռնա­տու է։

   Հ․Գ․ Սամվել Կարա­պետյան, Երբ «հոգի վաճա­ռողնե­րը» շատա­նում են, շուկան փլուզվում է։ Շուկա­յա­կան հարա­բե­րություննե­րի օրենքն է։

 Այս պարա­գա­յում միակ շահո­ղը լինում է գործարքի գնորդը։ Իսկ դուք որպես վաճա­ռող ուշա­ցած հասկա­նա­լու եք, վաճա­ռե­ցիք սեփա­կան ապա­գան։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/lina.ghshyan.2025/posts/pfbid0Fne7okHUttjmjHnFk9dwk9dgt2P35CP9q4TwDzeTrViCuucaVTMgY8MfBuGWMR5Ul

Առնչվող Հոդվածներ