30.3 C
Yerevan

Վստա­հության Քայքա­յումը Եկե­ղե­ցում

Մինչ այս խնդիրնե­րը մնում են չլուծված, եկե­ղե­ցին շարունա­կե­լու է կորցնել հանրա­յին վստա­հությունը և հեռա­նալ իր իսկ առա­քե­լությունից։ Իսկ վստա­հությունը կարող է վերա­կանգնվել միայն այն դեպքում, երբ կառույցը հրա­ժարվի պառակտող վարքագծից ու վերա­դառնա իր իրա­կան, ազգա­յին ու հոգև­որ հիմքե­րին։

Մկրտիչ Իսրա­յելյան

Հայոց Եկե­ղե­ցին՝ որպես ազգա­յին ինքնության առանցքա­յին հենք, այսօր կանգնած է կառա­վարչա­կան ու արժե­քա­յին խոր ճգնա­ժա­մի առաջ։ Վերջին ամիսնե­րին եկե­ղե­ցու շուրջ ձևա­վորված լարվա­ծությունը վերածվել է ինստի­տուցիո­նալ վստա­հության համա­կարգա­յին ճգնա­ժա­մի։ Իսկ այդ ճգնա­ժա­մի արմատնե­րը գալիս են տարի­նե­րով կուտակված փակ կառա­վարման, հաշվետվո­ղա­կա­նության բացա­կա­յության և բարձրաստի­ճան հոգև­ո­րա­կա­նության քաղա­քա­կա­նացված վարքագծից։

Եկե­ղե­ցու ղեկա­վար կազմը ձևա­վո­րել է ինքնա­բավ վարչա­կան միջա­վայր, որը հաճախ ավե­լի շատ զբաղված է իշխա­նությունը ներսում պահպա­նե­լով, քան հանրա­յին առա­քե­լության իրա­գործմամբ։ Այս կառա­վարման մոդե­լը ստեղծում է մի շարք խորը խնդիրներ։ Երբ եկե­ղե­ցա­կան որո­շումնե­րը, ֆինանսա­կան ու կառա­վարչա­կան գործընթացնե­րը չեն ենթարկվում հաշվետվության, հասա­րա­կությունը բնա­կա­նա­բար կորցնում է վստա­հությունը։

Վերջին տարի­նե­րին եկե­ղե­ցու բարձրաստի­ճան հոգև­ո­րա­կաննե­րի որո­շումնե­րի ու քայլե­րի զգա­լի մասն ակնհայտո­րեն ծառա­յել է ոչ թե հոգև­որ կանոննե­րին, այլ քաղա­քա­կան կամ օլի­գարխիկ շահե­րին։ Սա ոչ միայն խարխլում է եկե­ղե­ցու անկա­խությունը, այլև վտանգում է նրա հեղի­նա­կությունը որպես ազգա­յին ինստի­տուտ։

Եկե­ղե­ցու բարձրաստի­ճան շրջա­նակնե­րի կողմից ցանկա­ցած այլընտրանքա­յին կարծի­քի մերժումը, վարչա­կան ճնշումնե­րը և ներքին մրցակցության ճնշումը մեկ բան են ցույց տալիս՝ կառույցը չի կարո­ղա­նում ընդունել ու ղեկա­վա­րել ներսի առողջ քննա­դա­տությունը։

Վերջին շրջա­նում հատուկ խմբե­րի կողմից ակնհայտ է դարձել ևս մեկ վտանգա­վոր երև­ույթ՝ հրա­պա­րա­կա­յին վիրա­վո­րում ու պիտա­կա­վո­րում են այն հոգև­ո­րա­կաննե­րին, որոնք համարձակվել են քննա­դա­տել կաթո­ղի­կո­սի որո­շումնե­րը կամ հանդես են եկել պետա­կան շահե­րի պաշտպա­նության դիրքե­րից։ Այս վարքա­գի­ծը վտանգա­վոր է մի քանի պատճա­ռով։

Հոգև­ո­րա­կա­նի վրա մեդիա­հարձա­կումներն ավե­լի են խորացնում եկե­ղե­ցու ներսում առկա բևե­ռա­ցումը։ Նման արշավնե­րը հաճախ ավե­լի շատ ծառա­յում են քաղա­քա­կան խմբե­րի հաշվարկնե­րին, քան եկե­ղե­ցու միասնա­կա­նությա­նը։

Հատկա­պես անընդունե­լի է, որ քննա­դատվող հոգև­ո­րա­կաննե­րը հիմնա­կա­նում այն մարդիկ են, ովքեր հրա­պա­րա­կա­յին դիրքո­րոշմամբ աջակցել են պետա­կան ինքնիշխա­նության պահպա­նությա­նը։ Նրանց դեմ ուղղված արշա­վը վտանգա­վոր նախա­դեպ է, որը վնա­սում է թե՛ պետությա­նը, թե՛ եկե­ղե­ցուն։

Երբ հոգև­ո­րա­կա­նը պաշտպա­նում է պետա­կան շահը, նա պաշտպա­նում է նաև իր հոտը, իր հավա­տացյալնե­րին։ Ուստի պետա­կան շահը պաշտպա­նող դիրքո­րո­շումը ոչ թե քաղա­քա­կա­նություն է, այլ բնա­կան պատասխա­նատվություն։ Այդ դիրքո­րոշման համար հոգև­ո­րա­կաննե­րի դեմ սկսված հակա­քա­րոզչությունը՝ վիրա­վո­րանքնե­րով, սպառնա­լիքնե­րով ու պիտա­կա­վո­րումնե­րով, արդեն խոսում է այն մասին, որ եկե­ղե­ցին ներքաշվել է ներքա­ղա­քա­կան հաշվե­հարդարնե­րի դաշտ, ինչը խիստ վտանգա­վոր է ազգա­յին կայունության համար։

Այսօր ակնհայտ է, որ եկե­ղե­ցու ճգնա­ժա­մը միայն գաղա­փա­րա­կան կամ ներխմբա­յին չէ։ Այն համա­կարգա­յին կառա­վարման ճգնա­ժամ է։

Վերա­կանգնման համար անհրա­ժեշտ է ներդնել թափանցիկ և հաշվե­տու կառա­վարման մոդել։

Եկե­ղե­ցին  պետք է բաց լինի հասա­րա­կության և հավա­տացյալնե­րի առաջ, հատկա­պես ֆինանսա­կան և կազմա­կերպա­կան հարցե­րում։ Ներքին քննա­դա­տությունը պետք է դիտվի ոչ թե որպես սպառնա­լիք, այլ՝ որպես առողջացման հնա­րա­վո­րություն։ Եկե­ղե­ցին կարող է ունե­նալ դիրքո­րո­շումներ, բայց չպետք է դառնա քաղա­քա­կան խմբե­րի շահագրգիռ գործիք։ Հոգև­ո­րա­կա­նը պետք է առա­ջին հերթին լինի հավա­տացյա­լի պաշտպան, ոչ թե քաղա­քա­կան այս կամ այն խմբե­րի անդա­մը։

Մինչ այս խնդիրնե­րը մնում են չլուծված, եկե­ղե­ցին շարունա­կե­լու է կորցնել հանրա­յին վստա­հությունը և հեռա­նալ իր իսկ առա­քե­լությունից։ Իսկ վստա­հությունը կարող է վերա­կանգնվել միայն այն դեպքում, երբ կառույցը հրա­ժարվի պառակտող վարքագծից ու վերա­դառնա իր իրա­կան, ազգա­յին ու հոգև­որ հիմքե­րին։

Մկրտիչ Իսրա­յելյան

Աղբյուրը՝https://zarkerak.am/show/142074

Առնչվող Հոդվածներ