14.7 C
Yerevan

Տնտե­սա­կան Վիթխա­րի Հնա­րա­վո­րություններ

Ավանդա­կան ծովա­յին և հյուսի­սա­յին երթուղի­նե­րը ներկա­յումս բախվում են քաղա­քա­կան և ժամա­նա­կա­յին խոչընդոտնե­րի, և այս պայմաննե­րում բեռնա­փո­խադրողնե­րը պատրաստ են նույնիսկ ավե­լի բարձր վճա­րել՝ կարճ ժամկե­տում ապրանքը հասցնե­լու համար։

Հայկ Ֆանյան

Պետրոս Ղազա­յա­նը զրուցել է տնտե­սա­գետ Հայկ Ֆանյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստա­նի տնտե­սա­կան և աշխարհա­քա­ղա­քա­կան հեռանկարնե­րը նոր տրանսպորտա­յին միջանցքնե­րի համա­տեքստում։ Հիմնա­կան շեշտը դրված է «Միջին միջանցքի» վրա, որը կարող է էապես ավե­լացնել բեռնա­փո­խադրումնե­րի ծավա­լը և դառնալ այլընտրանք վրա­ցա­կան երթուղուն։

Հայկ Ֆանյա­նը նշեց, որ տվյալ համա­ձայնա­գի­րը և ընդհա­նուր առմամբ «TRIPP»-ը միա­ժա­մա­նակ ունի թե՛ աշխարհա­քա­ղա­քա­կան, թե՛ տնտե­սա­կան բաղադրիչներ։ Տնտե­սա­գետ Հայկ Ֆանյա­նը կարծում է, որ աշխարհա­քա­ղա­քա­կան գործո­նը չի կարե­լի անտե­սել՝ հաշվի առնե­լով Մեղրիով անցնող հնա­րա­վոր երկա­թուղու և ճանա­պարհի ռազմա­վա­րա­կան նշա­նա­կությունը, սակայն միա­ժա­մա­նակ առկա է նաև հստակ տնտե­սա­կան հաշվարկ։

Ֆանյա­նը նշեց, որ միջազգա­յին ֆինանսա­կան կառույցնե­րը, մասնա­վո­րա­պես Համաշխարհա­յին բանկը և այլ կազմա­կերպություններ, արդեն հրա­պա­րա­կել են հետա­զո­տություններ, որոնց համա­ձայն՝ մինչև 2030 թվա­կա­նը «միջին միջանցքով» բեռնա­հոսքը կարող է հասնել մինչև 11 միլիոն տոննա­յի։ Նրա դիտարկմամբ՝ այդ միջանցքի մի ենթաճյուղ կարող է անցնել նաև Հայաստա­նի տարածքով։

Տնտե­սա­գե­տը պարզա­բա­նեց, որ միջին միջանցքը սկսվում է Ղազախստա­նի արև­ելյան շրջաննե­րից և հասնում մինչև Եվրո­պա՝ ունե­նա­լով տարբեր երթուղի­ներ, այդ թվում՝ Վրաստա­նով և Թուրքիա­յով դեպի Սև և Միջերկրա­կան ծովե­րի նավա­հանգիստներ։ Նա ընդգծեց, որ ներկա­յումս այդ բեռնա­փո­խադրումնե­րը հիմնա­կա­նում իրա­կա­նացվում են Վրաստա­նի տարածքով, սակայն վրա­ցա­կան երկա­թուղին ունի տեխնի­կա­կան և կազմա­կերպչա­կան սահմա­նա­փա­կումներ, որոնք նվա­զեցնում են դրա գրավչությունը։

Հայկ Ֆանյա­նը դիտարկեց, որ Վրաստա­նի երկա­թուղին միաերթուղա­յին է, ունի լուրջ թեքություններ և պահանջում է ավե­լի հզոր լոկո­մո­տիվներ, ինչը բեռնա­փո­խադրումնե­րը դարձնում է ավե­լի դանդաղ և ծախսա­տար։ Նա նաև նշեց, որ վերջին շրջա­նում Վրաստա­նի իշխա­նություննե­րի հակաարևմտյան դիրքո­րո­շումը ևս կարող է ազդել միջանցքի գրավչության վրա՝ ստի­պե­լով արևմտյան գործընկերնե­րին փնտրել այլընտրանքա­յին ուղի­ներ։

Ֆանյա­նը կարծում է, որ Կենտրո­նա­կան Ասիա­յիերկրնե­րը, հատկա­պես Ղազախստա­նը և Ուզբեկստա­նը, ունեն մեծ տնտե­սա­կան ներուժ։ Նրա խոսքով՝ Ուզբեկստա­նը տարա­ծաշրջա­նի ամե­նաա­րագ զարգա­ցող տնտե­սություննե­րից է, և այդ երկրնե­րի տնտե­սա­կան ակտի­վությունը հետաքրքիր է տարանցիկ բեռնա­փո­խադրումնե­րի տեսանկյունից։ Նա նաև ընդգծեց չինա­կան առևտրա­յին հարթակնե­րի՝ Alibaba‑ի, Temu‑ի և այլոց ակտիվ ընդլայնումը Եվրո­պա­յում և տարա­ծաշրջա­նում, ինչը մեծացնում է արագ և արդյունա­վետ լոգիստիկ լուծումնե­րի պահանջարկը։

Տնտե­սա­գե­տը նշեց, որ ավանդա­կան ծովա­յին և հյուսի­սա­յին երթուղի­նե­րը ներկա­յումս բախվում ենքա­ղա­քա­կան և ժամա­նա­կա­յին խոչընդոտնե­րի, և այս պայմաննե­րում բեռնա­փո­խադրողնե­րը պատրաստ են նույնիսկ ավե­լի բարձր վճա­րել՝ կարճ ժամկե­տում ապրանքը հասցնե­լու համար։ Նրա գնա­հատմամբ՝ այս գործո­նը միջին միջանցքը դարձնում է գրա­վիչ թե՛ Չինաստա­նի, թե՛ Կենտրո­նա­կան Ասիա­յի համար։

Հայկ Ֆանյա­նը ուշադրություն հրա­վի­րեց նաև այն փաստի վրա, որ Թրամփի կողմից Կենտրո­նա­կան Ասիա­յի պետություննե­րի ղեկա­վարնե­րի ընդունումը պատա­հա­կան չէր և տեղա­վորվում է նույն աշխարհա­քա­ղա­քա­կան սցե­նա­րի մեջ։ Նրա խոսքով՝ Հայաստա­նի համա­գործակցությունը Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րի հետ ունի մեծ չօգտա­գործված ներուժ և կարող է հակակշիռ հանդի­սա­նալ Թուրքիա­յի նախա­ձեռնություննե­րին, մասնա­վո­րա­պես Կարս-Իգդիր-Դիլի­ջու երկա­թուղու կառուցմա­նը։

Տնտե­սա­գե­տը նշեց, որ եթե խոսքը միայն Մեղրիի հատվա­ծի ավտո­ճա­նա­պարհի և երկա­թուղու մասին է, ապա նախնա­կան հաշվարկնե­րով ներդրումնե­րի ծավա­լը կազմում է մոտ 500–600 միլիոն դոլար։ Նա հավե­լեց, որ այդ գումա­րը կարող է աճել, եթե կառուցվեն լոգիստիկ կենտրոններ, ենթա­կա­ռուցվածքներ, ինտերնե­տա­յին մալուխներ, գազա­տարներ և էլեկտրաէ­ներգե­տիկ օբյեկտներ։

Ֆանյա­նը բացատրեց, որ մուլտի­մո­դալ փոխադրումնե­րը( ցանկա­ցած ապրանքի փոխադրումն է երկու կամ ավե­լի տրանսպորտի եղա­նակնե­րով՝ կազմա­կերպված մեկ լոգիստիկ ընկե­րության կողմից) ենթադրում են տարբեր տրանսպորտա­յին միջոցնե­րի համադրություն՝ օրի­նակ նավ, երկա­թուղի և ավտո­ճա­նա­պարհ։ Նրա խոսքով՝ սա որո­շա­կիո­րեն նվա­զեցնում է գրավչությունը, սակայն Կասպից ծովի ավա­զա­նումենթա­կա­ռուցվածքնե­րի արդիա­կա­նա­ցումը կարող է կրճա­տել բեռնման և բեռնա­թափման ժամկետնե­րը։

Տնտե­սա­գե­տը նշեց, որ Հայաստա­նը եկա­մուտ կարող է ստա­նալ երկու հիմնա­կան աղբյուրից․առաջինը՝ մաքսա­յին և հարկա­յին վճարներն են, երկրորդը՝ ենթա­կա­ռուցվածքնե­րի օգտա­գործման վճարնե­րը։ Նա պարզա­բա­նեց, որ ստեղծվե­լիք ընկե­րությունը, որը կգործի հայկա­կան օրենսդրության շրջա­նա­կում, եկա­մուտ կստա­նա ճանա­պարհնե­րի և երկա­թուղու օգտա­գործման վճարնե­րից, ինչպես նաև ճանա­պարհի երկայնքով իրա­կա­նացվող առևտրա­յին գործունեությունից։

Հայկ Ֆանյա­նը դժվա­րա­ցավ միանշա­նակ գնահատել74/26 հարա­բե­րակցությունը՝ նշե­լով, որ չկա հողի շուկա­յա­կան արժե­քի հստակ հաշվարկ։ Նրա կարծի­քով՝ այս դեպքում ավե­լի կարև­որ է ներդրումնե­րի ներգրա­վումը և ամե­րիկյան ընկե­րություննե­րի ներկա­յությունը, որոնք բացի ֆինանսնե­րից բերում են նաև տեխնո­լո­գիա և կառա­վարման փորձ։

Նա ընդգծեց, որ օտա­րերկրյա ներդրումնե­րը նպաստում են ոչ միայն կոնկրետ նախագծի իրա­կա­նացմա­նը, այլև ընդհա­նուր կորպո­րա­տիվ մշա­կույթի և տեխնո­լո­գիա­կան զարգացմա­նը երկրում։ Որպես օրի­նակ՝ նա հիշա­տա­կեց Հայաստա­նի բանկա­յին համա­կարգի և արդյունա­բե­րության զարգացման փորձը։

Ֆանյա­նը հերքեց այն պնդումնե­րը, թե համա­ձայնա­գի­րը ենթադրում է արտա­տա­րածքա­յին միջանցք կամ հողի օտա­րում։ Նրա խոսքով՝ խոսքը կառուցա­պատման իրա­վունքի մասին է, իսկ տարածքը մնում է Հայաստա­նի իրա­վա­զո­րության ներքո՝ սահմա­նա­պահնե­րի և մաքսա­յին ծառա­յողնե­րի ֆիզի­կա­կան ներկա­յությամբ։

Տնտե­սա­գե­տը նշեց, որ հիմնա­կան բեռնա­հոսքը սկզբնա­կան շրջա­նում կլի­նի Ղազախստա­նից՝ հացա­հա­տիկ և հանքա­հումքա­յին արտադրանք, հետա­գա­յում հնա­րա­վոր է նաև ուզբե­կա­կան և չինա­կան բեռնե­րի ավե­լա­ցում։ Նրա խոսքով՝ տեսա­կա­նո­րեն այս ենթա­կա­ռուցվածքից կարող են օգտվել նաև Ռուսաստա­նը և Իրա­նը։

Հայկ Ֆանյա­նը դիտարկեց, որ Հայաստա­նը կարող է ոչ միայն տարանցիկ երկիր լինել, այլև օգտվել նոր արտա­հանման հնա­րա­վո­րություննե­րից։ Նա օրի­նակ բերեց պղնձի խտանյութի արտա­հա­նումը, որը կարող է իրա­կա­նացվել ավե­լի կարճ և էժան երթուղով՝ Նախիջև­ա­նով և Իրա­նի երկա­թուղով դեպի Պարսից ծոց։

Տնտե­սա­գե­տը կարծում է, որ լոգիստի­կա­յի բարե­լա­վումը կարող է նվա­զեցնել ներքին գնե­րը Հայաստա­նում՝ ինչպես վառե­լի­քի շուկա­յում մրցակցության դեպքում։ Նա նաև նշեց, որ համա­կարգի լիարժեք գործարկման համար կարև­որ է Թուրքիա­յի հետ սահմա­նի բացումը և Գյումրի-Կարս երկա­թուղու շահա­գործումը։

Ֆանյա­նը ընդունեց, որ բաց սահմաննե­րի պայմաննե­րում որոշ ոլորտներ կարող են տուժել, իսկ մյուսնե­րը՝ շահել, սակայն ընդհա­նուր առմամբ բաց տնտե­սությունը, նրա համոզմամբ, ավե­լի մեծ բարե­կե­ցություն է ապա­հո­վում, քան փակ սահմաննե­րը։

Նա նշեց, որ Հայաստա­նը ունի ապրանքներ, որոնք կարող են հետաքրքիր լինել Ադրբե­ջա­նի շուկա­յի համար, այդ թվում՝ ջերմո­ցա­յին արտադրանք, ծաղիկներ և կոնյակ։ Նրա խոսքով՝ տնտե­սա­կան կապե­րի զարգա­ցումը կարող է նաև նպաստել քաղա­քա­կան լարվա­ծության նվա­զեցմա­նը, քանի որ բիզնես շահե­րը ազդում են քաղա­քա­կան որո­շումնե­րի վրա։

Վերջում Հայկ Ֆանյա­նը եզրա­կացրեց, որ այս նախա­գի­ծը բիզնե­սի համար ստեղծում է լայն հնա­րա­վո­րություննե­րի դաշտ, և հենց բիզնե­սը պետք է առա­ջի­նը ակտիվ քայլեր ձեռնարկի փոխա­դարձ շահե­րի ձևա­վորման ուղղությամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ