26.4 C
Yerevan

Քաղա­քա­կան «Ալքի­միան» Հակա­ցուցված Է

Պարտա­վոր ենք ստույգ, մաթե­մա­տի­կա­կան բանա­ձեւի նման ճշտո­րո­շել, թե կոնկրետ այս փուլում ինչ խնդիր է  եւ ինչպես ենք լուծում: Իսկ պետա­կա­նո­րեն եւ հանրայնո­րեն ճշտո­րոշվե­լու կամ, թերեւս, ինքնո­րոշվե­լու համար անցյա­լի դառը դասե­րը պետք է սերտվեն մինչեւ վերջ: 

Վահրամ Աթա­նեսյան

ԼՂ կարգա­վորմա­նը վերա­բե­րող փաստաթղթե­րի հրա­պա­րա­կումը բուռն քննարկումնե­րի տեղիք է տվել: Ոմանք պնդում են, որ հարցը «բանակցա­յին լուծում չուներ, Հայաստա­նը պետք է արդիա­կա­նացներ բանա­կը, ամրա­շի­նա­կան կառույցներ ստեղծեր, իրա­կա­նացներ վերաբնա­կե­ցում» եւ այլն: Գործ ունենք «հիվանդ գլխից առողջի վրա բարդե­լու» մոտեցման հետ, որովհե­տեւ բանակցա­յին լուծում չի ունե­ցել ոչ թե Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդի­րը, այլ՝ «լուծման» այն տարբե­րա­կը, որ հայկա­կան դիվա­նա­գի­տությունը փորձում էր իրացնել 1998թ. «իշխա­նա­փո­խությունից» հետո: 

Մտա­վարժանքնե­րը վտանգա­վոր են, քանի որ բազմիցս կրկնվե­լու դեպքում փոխա­կերպվում են կարծրա­տի­պե­րի: Ինչպես եղել է գրե­թե քառորդ դար, երբ հայ իրա­կա­նության մեջ ամրապնդվել է տեսա­կետ, թե բանա­կը պատե­րազմում հաղթա­նակ է տարել, դիվա­նա­գետնե­րը պետք է դա ամրագրեն: Ըստ էության, մենք ավե­լի քան քսան տարի փորձել ենք ոչ թե Լեռնա­յին Ղարա­բա­ղի, այլ միջազգա­յին հանրությա­նը մեր բացա­ռիկ ճշմարտության մեջ համո­զե­լու եւ նրա օգնությամբ Ադրբե­ջա­նին պայմաններ թելադրե­լու խնդիր լուծել: 

Առա­ջին նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նի «մեր թշնա­մին Ադրբե­ջա­նը չէ, միջազգա­յին հանրությունն է» սահմա­նումը մենք ընկա­լել ենք որպես Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդրի հայանպաստ լուծման հանդեպ նրա «չկա­մություն», նույնիսկ «թշնա­մանք»: Մինչդեռ ասվա­ծը պարզ ճշմարտություն է, եթե հաշվի առնենք, թե ինչ է մեզ առա­ջարկվել եւ ինչ պատասխան ենք մենք տվել 1998-ին: 

Տեսա­կետ կա, որ «անի­մաստ է բանա­վի­ճել, քանի որ եղա­ծը եղել է»: Դա ոչ միայն անհիմն, այլեւ վտանգա­վոր միտում է, որովհե­տեւ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ սահմա­նա­զա­տում իրա­կա­նացված չէ, հաղորդուղի­նե­րը բացված չեն, հանրա­յին փոխըմբռնում հաստատված չէ, եւ մենք պարտա­վոր ենք ստույգ, մաթե­մա­տի­կա­կան բանա­ձեւի նման ճշտո­րո­շել, թե կոնկրետ այս փուլում ինչ խնդիր է  եւ ինչպես ենք լուծում: Իսկ պետա­կա­նո­րեն եւ հանրայնո­րեն ճշտո­րոշվե­լու կամ, թերեւս, ինքնո­րոշվե­լու համար անցյա­լի դառը դասե­րը պետք է սերտվեն մինչեւ վերջ: Այլա­պես կարող են նոր «ալքի­մի­կոսներ» հայտնվել կամ տեղի ունե­նա նախկին «ալքի­մի­կոսնե­րի ռեինկառնա­ցիա», եւ Հայաստա­նը վերստին մատնվի «կույր դեգե­րումնե­րի»:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ