16.3 C
Yerevan

Քոչարյա­նը Անդունդ Տարավ Բանակցություննե­րը

Գուրգեն Մարգարյա­նի սպա­նությունից ընդա­մե­նը մեկուկես ամիս անց Քոչարյա­նը հանդի­պել էր Ալիևի հետ, ինչը, ցույց էր տալիս պետա­կան արժա­նա­պատվության պակաս։ Ռամիլ Սաֆա­րո­վի գործը եղել է նախազգուշա­կան ակցիա՝ ուղղված հայ սպա­յա­կան կորպուսի դեմ, իսկ նրան ազգա­յին հերո­սի վերա­ծե­լը՝ ադրբե­ջա­նա­կան պետա­կան քարոզչության օրի­նակ։

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ն զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև բանակցա­յին գործընթա­ցը, հատկա­պես Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­մարտության համա­տեքստում, ինչպես նաև հայ հանրության կողմից ադրբե­ջանցի պաշտոնյա­նե­րի հայտա­րա­րություննե­րին ավե­լի մեծ հավատ ընծա­յե­լու և դրա բացա­սա­կան ազդե­ցության մասին։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ ադրբե­ջա­նա­կան պաշտոնյա­նե­րի հայտա­րա­րություննե­րին հավատ ընծա­յե­լը չի կարող որևէ կերպ համընկնել հայկա­կան շահե­րի հետ․ դա հակա­ռակն է՝ մեր շահե­րին հակա­սող մոտե­ցում։ Նա ցավով նկա­տեց, որ ձևա­վորվել է կարծրա­տիպ, ըստ որի՝ եթե Ադրբե­ջա­նում մի բան են ասում, ուրեմն դա այդպես էլ կա, և այդ մտա­կա­ղա­պա­րը հաղթա­հա­րե­լու ուղղությամբ ոչ ոք կոչ չի անում։ Շատ դեպքե­րում հասա­րա­կությունը հակված է ավե­լի շատ հավա­տալ Ալիևի խոսքին, քան սեփա­կան ղեկա­վա­րի, և սա պետա­կան մակարդա­կի դժբախտություն է՝ պետա­կա­նության բացա­կա­յության հետև­անք։ Աթա­նեսյա­նի խոսքով՝ Հայաստա­նում չի ձևա­վորվել այնպի­սի պետա­կան խոսույթ, որը կարող է առողջ հակադրություն ստեղծել ընդդի­մա­դիր և իշխա­նա­կան դաշտե­րի միջև՝ ըստ էության, ոչ թե անձե­րի։ Հասա­րա­կության մեջ ամրա­ցել է այն սխալ ընկա­լումը, թե 44-օրյա պատե­րազմն իրա­կա­նացվել է Ալիևի պլա­նով՝ մոռա­ցության մատնե­լով, որ Ալիևը նույն հռե­տո­րա­բա­նությամբ հանդես էր գալիս դեռևս իշխա­նության գալու պահից՝ 2003 թվա­կա­նից։ Աթա­նեսյա­նը հիշեցրեց, որ 2004 թվա­կա­նին Ռոբերտ Քոչարյա­նի և Իլհամ Ալիևի առա­ջին հանդիպմա­նը վերջինս եկել էր պաշտպա­նության նախա­րար Սաֆար Աբիևի ուղեկցությամբ, ինչը ռազմա­կան սպառնա­լի­քի ակնարկ էր։

Նույն տարում Ալիևը հանդի­պել էր ԵԱՀԿ համա­նա­խա­գահնե­րի հետ, ինչը վկա­յում է, որ Բաքուն հարցին մոտե­նում էր բացա­ռա­պես ուժա­յին տրա­մա­բա­նությամբ։ Աթա­նեսյա­նը հիշեցրեց նաև, որ Գուրգեն Մարգարյա­նի սպա­նությունից ընդա­մե­նը մեկուկես ամիս անց Քոչարյա­նը հանդի­պել էր Ալիևի հետ, ինչը, ըստ նրա, ցույց էր տալիս պետա­կան արժա­նա­պատվության պակաս։ Ռամիլ Սաֆա­րո­վի գործը եղել է նախազգուշա­կան ակցիա՝ ուղղված հայ սպա­յա­կան կորպուսի դեմ, իսկ նրան ազգա­յին հերո­սի վերա­ծե­լը՝ ադրբե­ջա­նա­կան պետա­կան քարոզչության օրի­նակ։ Այսօր նույնիսկ Բայրա­մո­վի հայտա­րա­րություննե­րը հաճախ ընկալվում են ոչ թե որպես թշնա­մա­կան քարոզչություն, այլ որպես տեղե­կատվա­կան աղբյուր, ինչն իր հերթին վտանգա­վոր է։ Նրա խոսքով՝ սա տեղե­կատվա­կան հարձա­կում է Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի գիտակցության վրա։ Բայրա­մո­վի պնդումնե­րին պետք է արձա­գանքի նախկին արտգործնա­խա­րա­րը՝ Զոհրաբ Մնա­ցա­կանյա­նը, քանի որ հենց նա է եղել այդ բանակցություննե­րի մասնա­կի­ցը, սակայն ցավոք՝ արձա­գանք չկա։

Աթա­նեսյա­նը կարծիք հայտնեց, որ Քոչարյա­նի և Սարգսյա­նի հարցազրույցնե­րում բացա­կա­յում է պետա­կան մտա­ծո­ղությունը։ Նրա գնա­հատմամբ՝ երկու նախկին նախա­գահներն էլ չեն ունե­ցել Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդրի լուծման հստակ տարբե­րակ․ 1998‑ի իշխա­նա­փո­խությունից հետո նրանք բանակցություննե­րը սկսել են զրո­յից։ Նա հիշեցրեց, որ հենց Քոչարյա­նի օրոք էր առաջ քաշվել տարածքնե­րի փոխա­նակման գաղա­փա­րը՝ որպես կարգա­վորման տարբե­րակ, սակայն այն ավարտվել էր ձախողմամբ։ 2008‑ի Մայենդորֆյան հռչա­կագրում անգամ բացա­կա­յում էր Ղարա­բա­ղի անունը, և Հայաստա­նը փաստա­ցի համա­ձայնել էր, որ խնդի­րը կարգա­վորվի ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի բանաձև­ե­րի հիման վրա։ Դրա­նից հետո երբեք Ադրբե­ջա­նը չի ընդունել հանրաքվեի գաղա­փա­րը, իսկ 2011-ին այն նույնիսկ փոխա­րինվել էր «իրա­վա­կան ուժ ունե­ցող կամարտա­հայտության» ձևա­կերպմամբ։ Նա ընդգծեց, որ այս բոլոր փուլե­րը փաստում են՝ բանակցա­յին գործընթա­ցը մշտա­պես վերա­դարձել է զրո­յա­կան կետին։ Ադրբե­ջա­նը երբեք պատրաստ չէր որևէ փոխզիջման։ Օրի­նակ՝ 2018-ին անգամ մերժել էր ԵԱՀԿ դիտորդնե­րի թվա­քա­նակն ընդա­մե­նը յոթով ավե­լացնե­լու առա­ջարկը։

Աթա­նեսյա­նի խոսքով՝ թե՛ Քոչարյա­նը, թե՛ Սարգսյա­նը ցանկություն ունե­ցել են լուծե­լու խնդի­րը, բայց կաշկանդված են եղել Լևոն Տեր-Պետրոսյա­նի հեռացման պատճառ դարձած նույն բարդույթով՝ չգնալ այն ուղով, որն առա­ջարկվել էր 1997-ին։ Այդ պատճա­ռով նրանք չեն կարո­ղա­ցել հաղթա­հա­րել ներքին քաղա­քա­կան վախը՝ գործե­լու Տեր-Պետրոսյա­նի ձևա­կերպած տրա­մա­բա­նությամբ։ Եթե խնդի­րը լուծվեր 1997–98-ին, Հայաստա­նը կխուսա­փեր հետա­գա հազա­րա­վոր զոհե­րից և պատե­րազմնե­րից։ Սակայն տարի­նե­րի ընթացքում Ադրբե­ջա­նը ամրապնդվել է՝ նավթա­յին եկա­մուտնե­րով, միջազգա­յին աջակցությամբ և ժամա­նա­կա­կից սպա­ռա­զի­նությամբ։ Հատկա­պես 2014-ից հետո հայկա­կան բանա­կը հոգե­բա­նա­կան շոկ է ապրել անօ­դա­չունե­րի կիրառման հետև­անքով, իսկ 2016‑ի քառօրյան այդ ազդե­ցությունը խորացրել է։

Նա շեշտեց, որ միջազգա­յին դաշտում Ադրբե­ջա­նը ունե­ցել է հզոր պաշտպաններ՝ ԱՄՆ, Մեծ Բրի­տա­նիա, Եվրա­միություն, Իսրա­յել և Թուրքիա, մինչդեռ Հայաստա­նը հենվել է միայն Ռուսաստա­նի վրա։ Ռուսաստա­նը բազմիցս հայտա­րա­րել է՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի տարածքում պատե­րազմին չի մասնակցե­լու և սպա­ռա­զի­նություն է տրա­մադրել այն պայմա­նով, որ այն չտե­ղա­փոխվի Արցախ։ Նրա խոսքով՝ դա փաստ է, որը պետք է ազնվո­րեն ընդունել, և եթե Հայաստա­նի իշխա­նություննե­րը դա չեն բացա­հայտել հասա­րա­կությա­նը, ապա մեղա­վոր չէ Պուտի­նը, քանի որ Ռուսաստա­նը միշտ հստակ նշել է իր դիրքո­րո­շումը։

Ցավա­լի, բայց անհրա­ժեշտ է իրա­կա­նությա­նը նայել առանց պատրանքնե­րի, որովհետև միայն ճիշտ իրա­զեկ հասա­րա­կությունն է կարող որո­շել իր ապա­գան և խուսա­փել անցյա­լի ողբերգություննե­րի կրկնությունից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ