20 C
Yerevan

Ֆրանսա­հայ Պուտի­նա­մո­լի Հարվա­ծը Հայաստա­նին

Մեր Խոսքը՝ 

Ֆրանսա­հայ Այդա­բիրյա­նը Փարի­զից գրում է դեկտեմբե­րի 9- Paris Business School-ում Հայաստա­նի անցյա­լին, ներկա­յին եւ մարտահրա­վերնե­րին նվիրված միջո­ցա­ռում է անցկացվել, որին մասնակցել է նաեւ ՀՅԴ Բյուրո­յի անդամ Մուրադ Փափազյա­նը: Նա կոչ է արել «ամեն գնով կասեցնել Նիկոլ Փաշինյա­նի վերընտրությունը»: 

Թե ինչպե՞ս է Եվրա­միության առա­ջա­տար եւ ժողովրդա­վա­րության ջատա­գով Ֆրանսիան հանդուրժում, որ Մուրադ Փափազյա­նը գործի հօգուտ Ռուսաստա­նի,- իսկ Փաշինյա­նի վերընտրությունը կանխել՝ նշա­նա­կում է Հայաստա­նը վերա­դարձնել Մոսկվա­յի ենթա­կա­յության հակաեվրո­պա­կան-բռնա­տի­րա­կան եւ պատե­րազմա­հեն աշխարհա­քա­ղա­քա­կան տիրույթ,- թողնում ենք Ելի­սե­յան պալա­տի տնօ­րի­նությա­նը: 

Բայց ինչպե՞ս է Հայաստա­նի իշխա­նությունը հանդուրժում, որ Հայաստա­նում պետա­կան գրանցում ունե­ցող կուսակցությունը՝ Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցությունը, ղեկա­վար մարմնի անդամ ընտրի օտա­րահպա­տակ մեկին, որ կարգա­վի­ճակն ու կապերն ի գործ է դնում ՀՀ անկա­խության, ինքնիշխա­նության, հողա­յին ամբողջության եւ անվտանգության դեմ,-այս հարցում որպես քաղա­քա­ցի եւ լրատվա­մի­ջո­ցի պատասխա­նա­տու մենք այլեւս լռել չենք կարող, ուստի դիմում ենք հայրե­նի իշխա­նություննե­րին. ‑Ժամա­նա­կը չէ՞ որ «Կուսակցություննե­րի մասին» օրենքով արգելվի Հայաստա­նում գործող քաղա­քա­կան ուժե­րի ղեկա­վար մարմնում օտա­րահպա­տակ անձանց ընտրությունը, սահմա­նա­փակվի ՀՀ քաղա­քա­ցու անունից հանդես գալու նրա իրա­վունքը: 

Այս անհրա­ժեշտությունը ժողովրդա­վա­րությա­նը հակոտնյա չէ բնավ, քանզի ժողովրդա­վա­րությունը հենվում է իրա­վունքին եւ օրի­նա­կա­նությա­նը, իսկ Հայաստա­նի ներկան գնա­հա­տե­լու եւ ապա­գան որո­շե­լու իրա­վունք վերա­պահված է բացա­ռա­պես նրա քաղա­քա­ցի­նե­րին: 

Ստո­րեւ ներկա­յացնում ենք  պարոն Այդա­բիրյա­նի սեղմ, բայց խորա­պես ուսա­նե­լի գրա­ռումը: 

Մեր Ուղին

Ինչո՞ւ Ֆրանսիա­յի հայկա­կան համայնքի ներկա­յա­ցուցիչնե­րը ավե­լի մեծ զսպվա­ծություն և պատասխա­նատվություն չեն ցուցա­բե­րում իրենց հրա­պա­րա­կա­յին ելույթնե­րում՝ գիտակցե­լով, որ որոշ արտա­քին դերա­կա­տարնե­րի գաղտնի ներգործությունը և մյուսնե­րի մտա­շա­հարկումնե­րը ոչ միայն անօ­րի­նա­կան, այլև վտանգա­վոր են։ 

Ռոբերտ Այդա­բիրյան 

Երբ Տեղե­կատվությունը Զիջում Է Անձնա­կան Հաշվե­հարդարնե­րին

«Հայաստա­նը՝ տարբեր քննարկումնե­րի կիզա­կե­տում»․ այսպես էր կոչվում 2025 թվա­կա­նի դեկտեմբե­րի 9‑ին Փարի­զի գործա­րար կառա­վարման բարձրա­գույն դպրո­ցում (Paris BusinessSchool) անցկացված համա­ժո­ղո­վը։ Անվա­նումը, իհարկե, խոստումնա­լից էր ուսա­նողնե­րի համար, սակայն քննարկումներն անփութո­րեն էին կազմա­կերպված և ակնհայտո­րեն կողմնա­կալ էին։

Համա­ժո­ղո­վը, որը տեղի էր ունե­նում ակա­դե­միա­կան գրա­վիչ միջա­վայրում և ներկա­յացվում էր որպես «իրա­կան Հայաստա­նը» բացա­հայտե­լու հնա­րա­վո­րություն, հավակնում էր ցույց տալ վերջի­նիս հավա­սա­րակշռված պատկե­րը՝ նորա­գույն պատմությունից մինչև աշխարհա­քա­ղա­քա­կան մարտահրա­վերներ, ներքին իրա­վի­ճակ և սփյուռքի դերա­կա­տա­րում։ Թեմա­նե­րը հետաքրքիր էին։ Ցավոք, իրա­կա­նությունը բոլո­րո­վին այլ էր․երեկոն հիմնա­կա­նում նվիրված էր Հայաստա­նի գործող իշխա­նության համա­կարգված քննա­դա­տությա­նը, որը հնչում էր հայկա­կան համայնքի՝աստիճանաբար ազդե­ցությունը կորցնող հատվա­ծում հստակ դիրքա­վորված փաստա­բաննե­րի և քաղա­քա­կան գործիչնե­րի կողմից։

Նախ, հիշեցնենք անմի­ջա­կան համա­տեքստը։ Հայաստա­նը գտնվում է ազդե­ցություննե­րի պայքա­րի կիզա­կե­տում․ արևմուտքը հանդես է գալիս ընդդեմ Ռուսաստա­նի, որտեղ Թուրքիան և Ադրբե­ջա­նը կարև­որ տարա­ծաշրջա­նա­յին դերա­կա­տարներ են։ 2020 թվա­կա­նից ի վեր Ռուսաստա­նի կերպա­րը Հայաստա­նում զգա­լիո­րեն վատթա­րա­ցել է՝ 2020 և 2023 թվա­կաննե­րի Ղարա­բաղյան պատե­րազմնե­րի ընթացքում Մոսկվա­յի դավա­ճա­նության պատճա­ռով։

Այս պայմաննե­րում վերջին չորս տարի­նե­րին Հայաստա­նը ձգտել է ձևա­վո­րել հավա­սա­րակշռված արտա­քին և անվտանգա­յին քաղա­քա­կա­նություն՝ մի կողմից, նոր ռազմա­վա­րա­կան գործընկերներ գտնե­լով, մյուս կողմից, նպա­տակ ունե­նա­լով կարգա­վո­րել հարա­բե­րություննե­րը բոլոր հարև­աննե­րի հետ։ Հայաստա­նը գիտակցում է, որ իր անվտանգությունը կախված է նրանց հետ ուղղա­կի երկխո­սություն վարե­լու և անվտանգության խնդիրնե­րը սեփա­կան ուժե­րով լուծե­լու կարո­ղությունից։

Այս առումով 2025 թվա­կա­նը նշա­նա­վորվեց տարա­ծաշրջա­նում լարվա­ծության նվա­զեցման, ապաշրջա­փակման և Հայաստա­նի բաց քաղա­քա­կա­նության դրսև­որման գործընթա­ցով, որն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, տվել է իրարդյունքները․դրա վկա­յությունն է Չինաստա­նի, Հնդկաստա­նի, Ղազախստա­նի և Գերմա­նիա­յի՝ Հայաստա­նի հետ խորացված համա­գործակցության ցանկությունը։

2026 թվա­կա­նի հունի­սի 7‑ին նախա­տեսված խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րը վճռո­րոշ փորձություն կլի­նեն երի­տա­սարդ Հանրա­պե­տության ժողովրդա­վա­րության և ինքնիշխա­նության, ինչպես նաև դեպի Եվրո­պա­կան միություն՝ նրա­քա­ղա­քա­կան կողմնո­րոշման համար։

Անդրա­դառնանք նաև պատմա­կան համա­տեքստին։ Ավե­լի քան երեք հարյուր տարի՝ սկզբում՝ ռուսա­կան, ապա՝ խորհրդա­յին և հետխորհրդա­յին կայսրություննե­րի կազմում ընդգրկված հայե­րը դիտարկվել են որպես ենթա­կա­ներ՝ ստո­րա­դաս գաղութի հպա­տակներ։ Նրանք ներքաշվել են ռուս–թուրքական բազմա­թիվ պատե­րազմնե­րի մեջ, որոնց ընթացքում կորցրել են ոչ միայն միլիո­նա­վոր մարդկա­յին ուժեր և հողա­տա­րածքներ, այլև բարե­կե­ցիկ և ինքնիշխան հայկա­կան պետության մեջ ազատ կամք և ինքնա­վա­րություն դրսև­ո­րե­լու հնա­րա­վո­րությունը։ Երեք դար անց կորցրած ժամա­նա­կը «վերա­կանգնե­լու» ձգտող ռեժի­մով պուտինյան Ռուսաստա­նը մտադրվել է կասեցնել Երև­ա­նում 2021 թվա­կա­նի օրի­նա­կան և թափանցիկ ընտրություննե­րից և երեք տարի առաջ՝ 2018 թվա­կա­նին տեղի ունե­ցած Թավշյա հեղա­փո­խությունից հետո սկսված առա­ջընթա­ցը։

Վերջա­պես խոսենք համայնքա­յին համա­տեքստից։ Վերո­հիշյալ հանգա­մանքնե­րը հաշվի առնե­լիս՝ ակնհայտո­րեն հարց է ծագում․ինչո՞ւ Ֆրանսիա­յի հայկա­կան համայնքի ներկա­յա­ցուցիչնե­րը ավե­լի մեծ զսպվա­ծություն և պատասխա­նատվություն չեն ցուցա­բե­րում իրենց հրա­պա­րա­կա­յին ելույթնե­րում՝ գիտակցե­լով, որ որոշ արտա­քին դերա­կա­տարնե­րի գաղտնի ներգործությունը և մյուսնե­րի մտա­շա­հարկումնե­րը ոչ միայն անօ­րի­նա­կան, այլև վտանգա­վոր են։ Ինչո՞ւ է Ֆրանսիա­յի հայկա­կան կազմա­կերպություննե­րի համա­կարգման խորհրդի (CCAF) համա­նա­խա­գահ և ՀՅԴ Բյուրո­յի անդամ Մուրադ Փափազյա­նը կոչ արել «բոլոր միջոցնե­րով պայքա­րել Նիկոլ Փաշինյա­նի դեմ»՝ այդպի­սով դուռ բացե­լով ամե­նա­տարբեր, մինչև իսկ ամե­նավտանգա­վոր սցե­նարնե­րի և ենթադրություննե­րի առջև։

Պետք է՞ արդյոք մասնակցել Մոսկվա­յի կողմից ղեկա­վարվող ապա­տե­ղե­կատվա­կան արշա­վին, այն դեպքում, երբ 2025 թվա­կա­նի ապրի­լից ի վեր Կրեմլի հետ ուղղա­կիո­րեն կապված առնվազն 18 կեղծ պնդումներ (fake news) տարածվել են համա­ցանցա­յին հարթակնե­րի և կայքե­րի մոտա­վո­րա­պես 13 883 տարբեր հրա­պա­րա­կումնե­րում՝ շուրջ 45 միլիոն դիտում հավա­քե­լով։

Հիշեցնենք նաև, որ բոլո­րո­վին պարտա­դիր չէ, որ Ֆրանսիա­յի հայկա­կան համայնքի ներկա­յա­ցուցիչնե­րը կրա­կի վրա յուղ լցնեն, «աշա­կերտ կախարդնե­րի» դեր ստանձնեն կամ Հայաստա­նի շահե­րին հակա­սող օտա­րերկրյա քարոզչություն տարա­ծեն։ Հայաստա­նի ներքին խնդիրնե­րը կարգա­վո­րե­լը և Հանրա­պե­տության զարգացման ուղին սահմա­նե­լը պետք է վերա­պահված լինի բացա­ռա­պես ՀՀ պետության և եկե­ղե­ցու ներկա­յա­ցուցիչնե­րին ու նրա ժողովրդին։

Ռոբերտ Այդա­բիրյան
Փարիզ, 19 դեկտեմբե­րի 2025 թ.

Ստորև ներկա­յացնենք գրառման ֆրանսե­րեն տարբե­րա­կը՝

Quand linformation cède la place aux règlements de comptes

« LArménie dans tous ses débats », c’était le thème dune conférence à la Paris Business School, le 9 décembre 2025. Un titre certes prometteur pour des étudiants, mais des échanges bâclés, car orientés.

Présentée comme une occasion de découvrir « l’Arménie réelle », la conférence, organisée dans un écrin académique et attractif, laissait espérer un panorama équilibré : histoire récente, enjeux géopolitiques, situation intérieure, rôle de la diaspora. Sur le papier, les thèmes sont excitants.Hélas, la réalité fut tout autre : le moment central de la soirée a été consacré à une critique systématique du pouvoir en place à Erevan, portée par des avocats et acteurs très clairement situés dans une partie du champ communautaire arménien en perte de vitesse.

Rappelons d’abord le contexte immédiat. L’Arménie est au cœur d’une lutte d’influence : l’Occident contre la Russie, avec la Turquie et l’Azerbaïdjan comme acteurs régionaux. Depuis 2020, l’image de la Russie en Arménie s’est dégradée en raison de la trahison de Moscou lors de la guerre du Karabakh en 2020 et 2023. 

De ce fait, depuis 4 ans l’Arménie s’est efforcé de développer des politiques étrangères et de sécurité équilibrées, en nouant des partenariats stratégiques d’une part, et en visant la normalisation de ses relations avec tous ses voisins, consciente que sa sécurité dépend en définitive de sa capacité à dialoguer directement avec eux et à résoudre les problèmes de sécurité.

A ce propos, 2025 a été une année remarquée par un processus de désescalade, de désenclavement et d’ouverture de l’Arménie qui semble avoir porté ses fruits, comme en atteste le désir de coopération renforcée témoignée à l’Arménie par la Chine, l’Inde, le Kazakhstan et l’Allemagne.

Les élections législatives prévues le 7 juin 2026 seront un test décisif pour la démocratie et la souveraineté de la jeune République, mais aussi pour son orientation vers l’UE. 

Soulignons ensuite le contexte historique. Voilà plus de trois siècles que les Arméniens intégrés dans l’Empire russe, soviétique ou post-soviétique sont considérés comme de simples vassaux, sujets d’une colonie de seconde zone dont les populations ont été entraînées dans les multiples guerres russo-turques dans lesquelles elles ont perdu  leur libre-arbitre, leurs ressources humaines par millions, leurs terres et leur chance d’émancipation dans le cadre d’un Etat souverain arménien prospère. Trois  siècles plus tard, la Russie de Poutine, dotée d’un régime désireux de rattraper le temps perdu, entend casser la dynamique en place à Erevan depuis les élections légitimes et transparentes de 2021 et la révolution de velours trois ans auparavant, en 2018.

Enfin parlons du contexte communautaire. Etant donné les circonstances mentionnées précédemment, une question évidente saute à l’esprit : pourquoi les représentants de la communauté arménienne de France ne font-ils pas preuve de plus de retenue et de responsabilité dans leurs prises de paroles sachant que l’entrisme des uns et les manipulations extérieures des autres sont illégitimes et dangereuses ? Pourquoi Mourad Papazian, coprésident du CCAF et membre du Buro Mondial de la FRA a‑t-il appeler à “Combattre Nigol Pashinian par tous les moyens” ouvrant ainsi la porte à tous les scénarios et suppositions possibles et imaginables. 

Pourquoi participer à la campagne de désinformation orchestrée par Moscou, alors que depuis avril 2025, pas  moins de 18 fausses affirmations (fake news) directement liées au Kremlin ont été diffusées dans près de 13 883 publications diverses sur les réseaux sociaux et des sites web, cumulant environ 45 millions de vues.

Rappelons encore qu’il n’est pas certain du tout qu’il incombe aux représentants de la communauté arménienne de France de jeter de l’huile sur le feu, de jouer aux apprentis sorciers, de se faire le relais d’une propagande étrangère contraire aux intérêts de l’Arménie. Qu’il incombe aux seuls représentants de l’État et de l’Eglise  d’Arménie ainsi qu’à sa population de régler les problèmes intérieurs et de définir le cap du développement de la République.

Robert Aydabirian 

Paris le 19 décembre 2025

Առնչվող Հոդվածներ