27.1 C
Yerevan

ԱՄՆ‑ի Դերա­կա­տա­րումը Հարա­վա­յին Կովկա­սում

Նոր ձևա­վորվող աշխարհա­կարգում Հարա­վա­յին Կովկա­սը կարող է դառնալ առանցքա­յին միջանցք՝ կապե­լով Եվրո­պան և ԱՄՆ‑ը Չինաստա­նի ու Կասպից ծովի հետ՝ շրջանցե­լով Իրանն ու Ռուսաստա­նը։ Նրա խոսքով՝ Հայաստա­նի, Ադրբե­ջա­նի և Վրաստա­նի համա­գործակցությունը կարող է տնտե­սա­կան բարգա­վա­ճում բերել և նպաստել ամբողջ տարա­ծաշրջա­նի կայունությա­նը։ 

Լաուրա Լինդերման

ԼՈՒՐԵՐ‑ը զրուցել է Հայաստա­նում տեղի ունե­ցած «Օրբե­լի 2025» համա­ժո­ղո­վի շրջա­նա­կում անցկացված հարցազրույցը՝ Ամե­րիկյան Արտա­քին Քաղա­քա­կա­նության Խորհրդի ծրագրե­րի ղեկա­վար Լաուրա Լինդերմա­նի հետ։ Քննարկումը կենտրո­նա­նում է Հայաստան-Ադրբե­ջան խաղա­ղության գործընթա­ցի և դրա տարա­ծաշրջա­նա­յին նշա­նա­կության վրա, հատկա­պես Հարա­վա­յին Կովկա­սի ապաշրջա­փակման և տնտե­սա­կան զարգացման համա­տեքստում։

Լաուրա Լինդերմա­նը նշեց, որ շատ տպա­վորված է եղել Օրբե­լի 2025 համա­ժո­ղո­վով՝ ընդգծե­լով դրա լայն թեմա­տիկ տիրույթը, մասնա­գի­տա­կան ներկա­յացվա­ծությունը և Հայաստա­նի աշխարհագրա­կան դիրքի մասին ստա­ցած նոր գիտե­լիքնե­րը։ Նա ասաց, որ համա­ժո­ղո­վը կարև­որ հարթակ էր՝ հասկա­նա­լու Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան նշա­նա­կությունը և տարա­ծաշրջա­նա­յին հեռանկարները։Խաղաղության գործընթա­ցը Հարա­վա­յին Կովկա­սում պատմա­կան է և չափա­զանց կարև­որ Հայաստա­նի ապա­գա­յի համար։ Նա ընդգծեց, որ այն կարող է ստեղծել նոր աշխա­տա­տե­ղեր, խթա­նել տնտե­սա­կան զարգա­ցումը և հիմք դառնալ տպա­վո­րիչ ապա­գա­յի ու տարա­ծաշրջա­նա­յին համա­գործակցության համար։Լինդերմանը դիտարկեց, որ նոր ձևա­վորվող աշխարհա­կարգում Հարա­վա­յին Կովկա­սը կարող է դառնալ առանցքա­յին միջանցք՝ կապե­լով Եվրո­պան և ԱՄՆ‑ը Չինաստա­նի ու Կասպից ծովի հետ՝ շրջանցե­լով Իրանն ու Ռուսաստա­նը։ Նրա խոսքով՝ Հայաստա­նի, Ադրբե­ջա­նի և Վրաստա­նի համա­գործակցությունը կարող է տնտե­սա­կան բարգա­վա­ճում բերել և նպաստել ամբողջ տարա­ծաշրջա­նի կայունությա­նը։ Տարա­ծաշրջա­նի հաղորդակցություննե­րի և ինտեգրա­ցիա­յի հարցում բազմա­թիվ հնա­րա­վո­րություններ են բացվում։ Չնա­յած դեռ վաղ է վերջնա­կան եզրա­կա­ցություններ անել, Լինդերմա­նը լավա­տես է՝ վստահ լինե­լով, որ առա­ջընթա­ցը անշուշտ տեղի կունե­նա, և դրա արդյունքնե­րը կզգան սահմա­նա­մերձ բնա­կա­վայրե­րում ապրող մարդիկ։

TRIPP նախագծի վերա­բերյալ նա ասաց, որ դա ավե­լի շատ գործարքա­յին մոտե­ցում է, ոչ թե մեծ ռազմա­վա­րա­կան նախաձեռնություն․ԱՄՆ-իհետաքրքրությունը հիմնա­կա­նում բիզնե­սի զարգացմանն ու տարա­ծաշրջա­նի կայունացմանն է միտված։ Նա ընդգծեց, որ այս նախագծի հիմքում կայունությունն ու տնտե­սա­կան աճն են, իսկ Հայաստա­նի կառա­վա­րությունը հստակ ներկա­յացրել է իր դիրքո­րո­շումը։ Լինդերմա­նը համոզված է, որ ԱՄՆ‑ը կարող է աջակցել այս գործընթացնե­րին՝ խուսա­փե­լով սահմա­նա­յին խախտումնե­րից և նպաստե­լով կայունությա­նը։ «Միջանցք» եզրույթը կարող է սխալ մեկնա­բա­նություննե­րի տեղիք տալ, և ավե­լի ճիշտ է խոսել «ուղու» մասին։ Նա ասաց, որ տնտե­սա­կան ճանա­պարհնե­րի զարգա­ցումը նպաստում է ընդհա­նուր բարգա­վաճմա­նը, իսկ փոփո­խություննե­րի նկատմամբ մարդկանց անվստա­հությունը բնա­կան է՝ հաշվի առնե­լով պատե­րազմի ցավա­լի փորձը։

Լինդերմա­նը ընդգծեց, որ որքան շատ ճանա­պարհներ անցնեն Հայաստա­նով, այնքան ավե­լի հետաքրքրված կլի­նեն տարբեր երկրներ Հայաստա­նի ինքնիշխա­նությամբ և կայունությամբ։ Հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի մասին խոսե­լիս նա նշեց, որ դրանք զարգա­նում են դրա­կան դինա­մի­կա­յով․ երկու կառա­վա­րություննե­րի միջև կա բաց հաղորդակցություն և շահե­րի ներկա­յացվա­ծություն բոլոր մակարդակնե­րում։ Նրա դիտարկմամբ՝ հարա­բե­րություննե­րը դեռ վաղ փուլում են, սակայն քննարկումնե­րը ինտենսիվ են, և համա­գործակցության մեխա­նիզմնե­րը՝ բազմա­զան։ Նա հավե­լեց, որ Հայաստա­նի կառա­վա­րությունը գիտակցում է այս պատմա­կան հնա­րա­վո­րության կարև­ո­րությունը և փորձում է արա­գո­րեն իրա­կա­նացնել բոլոր անհրա­ժեշտ քայլե­րը՝ խաղա­ղության և տնտե­սա­կան բարգա­վաճման ուղղությամբ։

ԱՄՆ‑ի և Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան գործընկե­րության համա­ձայնա­գի­րը ստեղծում է համա­գործակցության հստակ մեխա­նիզմներ, և դա շատ ավե­լի օգտա­կար մոտե­ցում է, քան զուտ պետա­կան շփումնե­րը։ Ռուսաստա­նի և Իրա­նի հետ հարա­բե­րություննե­րի հարցում նա նշեց, որ Հայաստա­նը խելա­ցիո­րեն է օգտվում իր աշխարհագրա­կան դիրքից՝ պահե­լով հավա­սա­րակշռությունը տարբեր ուղղություննե­րով։ Նրա կարծի­քով՝ Հայաստա­նը կարող է օրի­նակ վերցնել Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րից, որոնք կարո­ղա­ցել են հաջո­ղությամբ հավա­սա­րակշռել Ռուսաստա­նի, Չինաստա­նի և այլ հարև­աննե­րի հետ հարա­բե­րություննե­րը։ ԱՄՆ‑ը հասկա­նում է Հայաստա­նի տարա­ծաշրջա­նա­յին առանձնա­հատկություննե­րը և բնա­կան է համա­րում, որ Հայաստա­նը հարա­բե­րություններ ունե­նա Իրա­նի հետ։ Հայաստա­նի աշխարհագրա­կան դիրքը՝ որպես դարպաս մեծ տարա­ծաշրջաննե­րի միջև, նա համա­րեց ռազմա­վա­րա­կան առա­վե­լություն։

Լինդերմա­նը համա­ձայնեց այն դիտարկման հետ, որ Ռուսաստա­նի ազդե­ցությունը Հարա­վա­յին Կովկա­սում նվա­զում է։ Նա հիշեցրեց, որ Ռուսաստա­նը Հայաստա­նի համար վճռա­կան պահին չտրա­մադրեց անհրա­ժեշտ աջակցություն։ Դիտարկեց, որ Թուրքիան շարունա­կում է կարև­որ դեր ունե­նալ տարա­ծաշրջա­նում, և Հայաստա­նի համար խնդի­րը ոչ թե Թուրքիա­յի ազդե­ցությունից խուսա­փելն է, այլ հասկա­նալ՝ ինչպես այն օգտա­գործել սեփա­կան շահե­րի համար։ Տարա­ծաշրջա­նի երեք երկրնե­րը՝ Հայաստան, Վրաստան և Ադրբե­ջան, կարող են համա­գործակցե­լով հասկա­նալ ընդհա­նուր շահե­րի կետե­րը և նոր տնտե­սա­կան հնա­րա­վո­րություններ բացել նաև Կենտրո­նա­կան Ասիա­յի հետ։ ԱՄՆ‑ը Հարա­վա­յին Կովկա­սում երկա­րա­ժամկետ ռազմա­վա­րություն չունի, սակայն կփորձի գործնա­կան ներդրումնե­րով նպաստել տնտե­սա­կան կայունությա­նը և զարգացմա­նը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ‑ի ներգրավվա­ծությունը կարճա­ժամկետ է, հիմնա­կա­նում տնտե­սա­կան բնույթի, և բխում է Հայաստա­նի շահե­րից։ Հայաստա­նի և Արևմուտքի հարա­բե­րություննե­րի խորա­ցումը կախված է հենց Հայաստա­նի ժողովրդից և կառա­վա­րությունից։ Եթե Հայաստա­նը տեսնի իրա­կան շահ և պատրաստ լինի գործնա­կան քայլե­րի, ապա ԱՄՆ‑ն պատրաստ է համա­գործակցել՝ առանց պարտադրանքնե­րի։

Հայաստա­նի և Թուրքիա­յի միջև սահմաննե­րի հնա­րա­վոր բացումը բազմա­թիվ տնտե­սա­կան հնա­րա­վո­րություններ կբե­րի և կուժե­ղացնի տարա­ծաշրջա­նի կապե­րը։ Նրա կարծի­քով՝ ավե­լի բաց սահմաննե­րը կնշա­նա­կեն ավե­լի մեծ համա­գործակցություն, շրջա­նա­ռություն և նոր ուղի­ներ՝ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Իրա­նի և Ռուսաստա­նի ուղղությամբ։ Հայաստա­նի համար սա բեկումնա­յին և հույսե­րով լի շրջան է, որտեղ ամեն քայլը պետք է ուղղված լինի խաղա­ղության, կայունության և տնտե­սա­կան վերելքի ամրապնդմա­նը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ