15.8 C
Yerevan

Գործա­կա­լի Լավը Չի Լինում


Այս իշխա­նությունը ավե­լի հարմար է համա­րում ոչ թե Հայաստա­նում իր իմա­ցած գործա­կա­լա­կան ցանցը խորությամբ եւ արմա­տա­պես բացա­հայտել եւ չեզո­քացնել, իսկ ՔրՕր-ով նախա­տեսված դեպքե­րի բացա­հայտման պարա­գա­յում՝ հանցա­գործնե­րին դատել, այլ, որ բավա­րար է դեպից դեպք, ընտրությունից ընտրություն, կամ պատա­րա­գից պատա­րագ՝ բացա­հայտել եւ քարոզչա­կան օգուտներ քաղել դրա­նից։

Լևոն Բարսեղյան

Եթե կանգնած եք, նստեք, ընկերներ

(լրացված)

ՔՊ առաջնորդնե­րից Վահագն Ալեքսանյա­նը համա­րում է, որ

1․ ԿԳԲ գործա­կա­լը չպետք է ձերբա­կալվի։ ԿԳԲ ձեւա­կերպումը չի մեկնա­բա­նում, եթե հարցնես արդյո՞ք դա ՌԴ ФСБ‑ն է, կոնկրետ չի բացատրի, բնա­կա­նա­բար, ասում է «ենթադրենք», «ենթադրա­բար», բայց կոնկրետ ՔՊ իմ հայտնի չէ, կամ քաղա­քա­կան նկա­տա­ռումնե­րով, վատ բան չմտա­ծեք հանկարծ։

2․ Եթե որեւէ մեկը երկքա­ղա­քա­ցի է, ուրեմն անձեռնմխե­լի կերպով կարող է լինել գործա­կալ։ Գործա­կա­լը դեռ հանցա­գործը չէ, հետո ինչ, որ ծառա­յում է օտար պետությա­նը, նա էլ մարդ է եւ կարող է ծառա­յել այն երկրին, որի անձնա­գիրն ունի։

3․ Գործա­կալ լինե­լը ինքնին հետապնդե­լի չէ։ (Մոտա­վո­րա­պես այսպես է ստացվում․ օտար երկրնե­րի գործա­կա­լի գործը համա­հա­վա­սա­րեցնում է գովազդա­յին գործա­կա­լի գործին-իմ մեկնա­բա­նությունն է)։

4․ Հարկա­վոր է հավա­տալ, որ այսինչը, որի մասին ՔՊ‑ն համոզված է, թե օտա­րերկրյա գործա­կալ է, ուրեմն գործա­կալ է (վերին դրույթնե­րը ներառյալ)։ Պիտի լուրջ ընդունել դա։ 

5․ Լյուստրա­ցիա­յի համար բավա­րար փաստաթղթեր չկան պետության տրա­մադրության տակ։ Արխիվներ չկան կամ բավա­րար չեն։ Այս իշխա­նությունը լյուստրա­ցիա չի անե­լու։ Եթե անգամ մեկի մասին տեղե­կություննե­րը ոչնչացված են, ուրեմն անարդար է մյուսնե­րին բացա­հատլեը։ Համ էլ բացա­հայտե­լու օգուտն ինչ է, որ բացա­հայտեն ․․․

6․ ԱԱԾ աշխա­տա­կիցնե­րը ի պաշտո­նե կարող են զբաղվել իրենց լիա­զո­րություննե­րում չտե­ղա­վորվող գործե­րով, (հոգեւո­րա­կա­նի հուշե­րում ոչ թե զարմիկն էր իրեն դիմել կաթո­ղի­կո­սի անունը չտա­լու համար, ոչ թե հարեւա­նը, սանի­կը կամ քավո­րը, այլ՝ ԱԱԾ աշխա­տա­կի­ցը)։ Պետա­կան համա­կարգի աշխա­տա­կի­ցը անհրա­ժեշտության դեպքում կարող է անցնել իր լիա­զո­րություննե­րի սահմա­նը եւ դա դատա­պարտե­լի չպի­տի համարվի։ Չի բացատրում, թե պետա­կան եւ տեղա­կան իշխա­նություննե­րի մյուս համա­կարգե­րի աշխա­տա­կիցնե­րը ինչու պիտի իրենց լիա­զո­րություննե­րից դուրս եղող բանե­րով չզբաղվեն, ասենք՝ մարդկանց տանեն ոչ թե Բաթում հանգստա­նա­լու, այլ՝ Մինվո­դի, կամ՝ ամեն երե­կո այցե­լեն տնե­րով ու բացատրեն, թե ինչպես է հարկա­վոր ատամնե­րը լվա­նալ ․․․

Եթե նստած եք, հարգե­լի հայրե­նա­կիցներ, իջեք, հասել ենք։ Հեղա­փո­խություն ասում էին, հո չէին զոռում։ Այս իշխա­նությունը ավե­լի հարմար է համա­րում ոչ թե Հայաստա­նում իր իմա­ցած գործա­կա­լա­կան ցանցը խորությամբ եւ արմա­տա­պես բացա­հայտել եւ չեզո­քացնել, իսկ ՔրՕր-ով նախա­տեսված դեպքե­րի բացա­հայտման պարա­գա­յում՝ հանցա­գործնե­րին դատել, այլ, որ բավա­րար է դեպից դեպք, ընտրությունից ընտրություն, կամ պատա­րա­գից պատա­րագ՝ բացա­հայտել եւ քարոզչա­կան օգուտներ քաղել դրա­նից։ Մոտավորապես․-Ժամանակը բուժում է բոլոր վերքե­րը։ Կասկածներս խորա­նում են, թե լյուստրա­ցիա կոչվող համա­լիր գործո­ղություննե­րի իմաստը այս իշխա­նությունը չի հասկա­նում, ոմանք հասկա­նում են, բայց վերնա­խա­վը չի հասկա­նում, երբեմն մտա­ծում եմ, թե հենց էդ բառը լսում է, պատկե­րացնում է, թե պահանջում ենք գնդա­կա­հա­րել բոլոր նրանց, որ մեկ անգամ վզկապ են կապել, կամ կոմսո­մոլսկա­յա պռավդա են կարդա­ցել։ 

Խոշոր հաշվով այսպի­սի մոտե­ցումնե­րը երկու խորքա­յին պատճառ ունեն, կարծեմ։ Դրանք, իհարկե, չեն արդա­րացնում իշխա­նությա­նը, իշխա­նությունը հենց նրա համար է, որ փոխի այդ դատա­պարտվա­ծության դրությունը։ Մեկը հետգա­ղութա­յին մտա­ծո­ղության համախտա­նիշն է․-Մոսկվան չջղայնա­նա, վնաս տա, գազը, Լարսը ․․․։ Մյուսը՝ մտա­ծո­ղության հետբռնա­պե­տա­կան համախտա­նի­շը կամ հիվանդությունը, եթե կուզեք․ ‑բա ԱԱԾ‑ն անվտանգություն պիտի ապա­հո­վի լայն իմաստով, դուք չեք հասկա­նում, ինչ վատ բան կա, որ վարչա­պե­տի այդօ­րի­նակ հրա­մաննե­րը կատա­րի ԱԱԾ աշխա­տա­կի­ցը, հետո ինչ, որ լիա­զո­րություններ է անցնում, մի քիչ կարե­լի է հանուն երկրի բարօ­րության, ինչ անում ենք՝ մարդկանց երջանկության համար ենք անում։ 

ալե­լույա, ընկեր լեյտե­նենտ

Աղբյուրը՝ https://www.facebook.com/levon.barseghyan/posts/pfbid0sZXv9sr38ybsBhjxTpDU5V6CFPq2pAW7T5F8Q5rbxuTgbEfSNEDAuArQXnJC9hfjl

Առնչվող Հոդվածներ