18.7 C
Yerevan

Զուսպ Լինել Ու Խուսա­փել Բախումնե­րից

Եկե­ղե­ցու ներսում դեռ կա դիմադրության որո­շա­կի ներուժ, և այդ դիմադրությունը, նրա գնա­հատմամբ, կպահպանվի մինչև այն պահը, երբ գործընթա­ցին ներգրավված եպիսկո­պոսնե­րի թիվը էակա­նո­րեն մեծա­նա։ Այս փուլում անհրա­ժեշտ է համբե­րություն և սպա­սում։

Ռոբերտ Ղևոնդյան

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­գետ Ռոբերտ Ղևոնդյա­նի հետ։ Զրույցն անդրա­դառնում է Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու ներսում ճգնա­ժա­մին, որտեղ եպիսկո­պոսնե­րի մի խումբ պահանջում է Գարե­գին Երկրորդ կաթո­ղի­կո­սի հրա­ժա­րա­կա­նը, ինչին ի պատասխան Մայր Աթո­ռը կոչ է անում հանդարտություն պահպա­նել։ Միա­ժա­մա­նակ, անդրա­դարձ է արվում նաև Հայաստա­նի շուրջ միջազգա­յին հարա­բե­րություննե­րին, մասնա­վո­րա­պես՝ ԱՄՆ‑ի կողմից առա­ջարկվող «TRIPP» տրանսպորտա­յին ուղու նախագծին, որը մտա­հո­գություն է առա­ջացրել Ռուսաստա­նում և Իրա­նում՝ արտա­քին միջամտության և անվտանգության ռիսկե­րի վերա­բերյալ։

Ղևոնդյա­նը նշեց, որ Էջմիածնում սպասվող հավա­քի շուրջ հիմնա­կան խնդի­րը բախումնե­րից կամ անցանկա­լի իրա­վի­ճակնե­րից խուսա­փելն է։ Հավաքվող խմբե­րը, ըստ էության, ունեն նույն հայտա­րարված նպա­տա­կը՝ պաշտպա­նել Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցին, սակայն տարբեր են նրանց պատկե­րա­ցումնե­րը այդ պաշտպա­նության ձևե­րի վերա­բերյալ։ Քաղա­քա­գե­տը կարծում է, որ որպես Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցի իր համար ամե­նա­կարև­ո­րը որևէ բախման, ողբերգա­կան կամ ծանր հետև­անքնե­րով իրա­վի­ճա­կի բացա­կա­յությունն է։

Անդրա­դառնա­լով շրջա­նառվող տեղե­կություննե­րին, թե Կաթո­ղի­կո­սը կարող է լքել Հայաստա­նը, ՌոբերտՂև­ոնդյանն ասաց, որ նման սցե­նար հնա­րա­վոր է միայն մեկ դեպքում՝ եթե Կաթո­ղի­կո­սը հրա­ժարվի գահից։ Նրա գնա­հատմամբ, եթե գործընթացնե­րը բերեն նման հանգուցա­լուծման, ապա դա կլի­նի իշխա­նություննե­րի և եկե­ղե­ցու ներկա­յա­ցուցիչնե­րի միջև ամիսներ տևած ուղղա­կի բախման ավարտը, թեև անուղղա­կի հակադրությունը, ինչպես նա նշեց, սկսվել է տարի­ներ առաջ։ Քաղա­քա­գե­տը կարծում է, որ այդ դեպքում եկե­ղե­ցին կդա­դա­րի քաղա­քա­կան գործունեություն ծավա­լել, և կվե­րա­կանգնվի սահմա­նադրա­կան նորմը՝ պետության և եկե­ղե­ցու տարանջատման վերա­բերյալ։

Ռոբերտ Ղևոնդյա­նը նշեց, որ դժվար է բարձր գնա­հա­տել այն հավա­նա­կա­նությունը, թե հանգուցա­լուծումը կարող է տեղի ունե­նալ հենց այս պահին։ Նրա խոսքով՝ թեև գործընթա­ցը ակնհայտո­րեն տանում է Կաթո­ղի­կո­սի հեռացման ուղղությամբ, եկե­ղե­ցու ներսում դեռ կադի­մադրության որո­շա­կի ներուժ, և այդ դիմադրությունը, նրա գնա­հատմամբ, կպահպանվի մինչև այն պահը, երբ գործընթա­ցին ներգրավված եպիսկո­պոսնե­րի թիվը էակա­նո­րեն մեծա­նա։ Նահ ավե­լեց, որ այս փուլում անհրա­ժեշտ է համբե­րություն և սպա­սում։

Խոսե­լով ադրբե­ջա­նա­կան նավթամթերքի հնա­րա­վոր արտա­հանման մասին Հայաստան՝ Ռոբերտ Ղևոնդյա­նը նշեց, որ Հայաստա­նը ներկա­յումս արդեն իսկ էապես կախված է էներգա­կիրնե­րի ներմուծումից՝ Ռուսաստա­նից և Ադրբե­ջա­նից։ Նրա կարծի­քով, եթե Հայաստա­նը կարո­ղա­նա էներգա­կիրներ ստա­նալ մի քանի աղբյուրնե­րից, ապա կախվա­ծությունը ոչ թե կուժե­ղա­նա, այլ կթուլա­նա, քանի որ կառա­ջա­նա մրցակցություն թե՛ գնե­րի, թե՛ քաղա­քա­կան ազդե­ցության առումով։ Քաղա­քա­գե­տը հակատրա­մա­բա­նա­կան և հակատնտե­սա­գի­տա­կան է համա­րում այն պնդումը, թե երկրորդ աղբյուրից ներմուծումը կախվա­ծություն է ձևա­վո­րում։ Նավթամթերքի ներմուծման թեման նոր չէ և վերջին շրջա­նում դրա մասին խոսակցություններ կային թե՛ Վրաստա­նում, թե՛ Ռուսաստա­նում, ինչպես նաև Ադրբե­ջա­նի ներսում։ Ռոբերտ Ղևոնդյա­նի խոսքով, ադրբե­ջա­նա­կան լրատվա­մի­ջոցնե­րում արդեն իսկ քննարկվում է նաև մոտ ապա­գա­յում Ադրբե­ջա­նից Հայաստան նավթամթերքի ուղիղ մատա­կա­րարման հնա­րա­վո­րությունը՝ երկա­թուղով մինչև սահման, ապա ավտո­մե­քե­նա­նե­րով, ինչը, նրա գնա­հատմամբ, վկա­յում է, որ սա միայն գործընթա­ցի սկիզբն է։

Անդրա­դառնա­լով Ռուսաստա­նի և Իրա­նի արձա­գանքնե­րին «TRIPP» նախագծի վերա­բերյալ՝ Ռոբերտ Ղևոնդյա­նը նշեց, որ ռուսա­կան կողմի հղումնե­րը Հարավկովկասյան երկա­թուղուն տվյալ նախագծի հետ որևէ առնչություն չունեն։ Նրա խոսքով, կառուցվե­լիք երկա­թուղին չի լինե­լու Հարավկովկասյան երկա­թուղու կառա­վարման ներքո, և գործող կոնցե­սիոն պայմա­նա­գի­րը նման պարտա­վո­րություն չի նախա­տե­սում։ Այդ առումով նա նշեց, որ ռուսա­կան կողմը ակնհայտո­րեն շահարկում է թեման։ Միա­ժա­մա­նակ նա ընդգծեց, որ ճիշտ է այն դիտարկումը, ըստ որի Հայաստա­նը ԵԱՏՄ անդամ է, և Հայաստա­նի տարածքով անցնող ցանկա­ցած բեռ ենթա­կա է ԵԱՏՄ կարգա­վո­րումնե­րին։

Իրա­նի վերա­բերյալ Ռոբերտ Ղևոնդյա­նը նշեց, որ թեև հոգև­որ իշխա­նություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը կտրուկ բացա­սա­կան են արտա­հայտվել նախագծի մասին, աշխարհիկ իշխա­նություննե­րի մակարդա­կում հայկա­կան կողմը, ըստ նրա, որո­շա­կի համա­ձայնություննե­րի է հասել։ Նա հավե­լեց, որ Իրա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րի հայտա­րա­րությունը նոր իրա­վի­ճակ է ստեղծում, և Հայաստա­նը պետք է աշխա­տի իրա­նա­կան կողմի մտա­հո­գություննե­րը փարա­տե­լու ուղղությամբ։ Միևնույն ժամա­նակ նա ընդգծեց, որ Իրա­նը նախորդ տարի­նե­րին, այդ թվում՝ 44-օրյա պատե­րազմի և Արցա­խի էթնիկ զտման ընթացքում, էակա­նո­րեն չի պաշտպա­նել հայկա­կան դիրքո­րո­շումնե­րը, և նույնիսկ եղել են դեպքեր, երբ իրա­նա­կան ներկա­յա­ցուցիչնե­րը շնորհա­վո­րել են Ադրբե­ջա­նին։ Ռոբերտ Ղևոնդյա­նը կարծում է, որ Հայաստա­նը որևէ պարտք կամ պարտա­վո­րություն չունի Իրա­նի նկատմամբ և որպես ինքնիշխան պետություն ինքն է որո­շում իր արտա­քին քաղա­քա­կա­նությունը և իր տարածքում իրա­կա­նացվող ծրագրե­րը։

Խոսե­լով նախագծի շուրջ աճող միջազգա­յին անհանգստություննե­րի մասին՝ Ռոբերտ Ղևոնդյա­նը նշեց, որ դրանք պայմա­նա­վորված են նրա­նով, որ գործընթացնե­րը սկսել են մտնել գործնա­կան փուլ։ Նրա խոսքով, արտա­քին դերա­կա­տարնե­րը տեսնում են, որ քննարկվում են մանրա­մասներ, ձեռք են բերվում պայմա­նա­վորվա­ծություններ, և Ադրբե­ջանն ու Հայաստա­նը սկսել են որոշ ուղղություննե­րով համա­գործակցել, ինչի օրի­նակնե­րից մեկն էլ նավթամթերքի ներմուծումն է Հայաստան։

Անդրա­դառնա­լով ՆԱՏՕ‑ի գլխա­վոր քարտուղա­րի տեղա­կա­լի սպասվող այցին Հայաստան՝ Ռոբերտ Ղևոնդյա­նը նշեց, որ Հայաստա­նի և ՆԱՏՕ‑ի միջև արդեն կան ստո­րագրված փաստաթղթեր, սակայն դրանցով նախա­տեսված գործընթացնե­րը դեռ ամբողջությամբ չեն իրա­կա­նացվում։ Նրա գնա­հատմամբ, այցի նպա­տա­կը ոչ թե նոր հնա­րա­վո­րություննե­րի բացումն է կամ համա­գործակցության խորացման մեկնարկը, այլ նախկի­նում արդեն համա­ձայնեցված գործընթացնե­րի իրա­կա­նացման ընթացքի հստա­կե­ցումն ու համա­կարգումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ