25.3 C
Yerevan

Ի՞նչ Ենք Ընտրե­լու 2026-ին

2026 թվա­կա­նի ընտրություննե­րը լինե­լու են ընտրություն ոչ թե «լավի ու վատի», այլ հստակ ձևա­կերպված, թեկուզ բարդ խաղա­ղության, նախագծի և անո­րոշ, զգացմունքա­յին, բայց պատասխա­նատվությունից խուսա­փող ընդդի­մության միջև։

Մկրտիչ Իսրա­յելյան

2026 թվա­կա­նի Հայաստա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրությունը սովո­րա­կան իշխա­նա­փո­խության փորձ չի լինե­լու։ Այն լինե­լու է ընտրություն պետության զարգացման, պետության ապա­գա­յի երկու արմա­տա­պես տարբեր տրա­մա­բա­նություննե­րի միջև։ 

Այս ընտրություննե­րում քաղա­քա­ցին ընտրե­լու է ոչ միայն կուսակցություն կամ առաջնորդ, այլ՝ պատե­րազմի՞, թե խաղա­ղության տրա­մա­բա­նությամբ կառուցվող պետություն։ Այս հանգա­մանքը ընտրություննե­րին տալիս է բացա­ռիկ կարև­ո­րություն․ դրանք դառնում են քաղա­քակրթա­կան ընտրություն, ոչ թե պարզա­պես ներքա­ղա­քա­կան պայքար։ 

Իշխող ուժի տեսլա­կա­նը՝ հստակ ձևա­կերպված է։ Անկախ իշխա­նության նկատմամբ վերա­բերմունքից, մեկ բան ակնհայտ է՝ իշխող ուժը ունի հստակ քաղա­քա­կան առանցք։ Այդ առանցքը խաղա­ղությունն է։ Խաղա­ղությունը այստեղ ներկա­յացվում է ոչ որպես աբստրակտ կարգա­խոս, այլ որպես՝ երկա­րատև անվտանգության ապա­հովման միջոց, պետա­կան ինքնիշխա­նության ամրապնդման գործիք, տնտե­սա­կան զարգացման և միջազգա­յին ինտեգրման նախա­պայման։ 

Իշխող ուժը բաց տեքստով ասում է՝ «Հայաստա­նը պետք է ապրի խաղա­ղության պայմաննե­րում, նույնիսկ եթե դա պահանջում է դժվար, ոչ հանրա­մատչե­լի որո­շումներ»։ Սա կարող է դուր չգալ, կարող է վիճարկվել, քննա­դատվել, սակայն տեսլա­կա­նը հստակ է, ձևա­կերպված և քաղա­քա­կան պատասխա­նատվություն պահանջող։ 

Քաղա­քա­ցին գիտի՝ ինչ է առա­ջարկում իշխող ուժը և ինչի համար է իրե­նից պահանջվում վստա­հություն։ 

Իսկ ի՞նչ է առա­ջարկում ընդդի­մությունը։ Ահա այստեղ է սկսվում հիմնա­կան խնդի­րը։ Ընդդի­մությունը հանդես է գալիս ոչ թե մեկ համադրված քաղա­քա­կան նախագծով, այլ բազմա­թիվ դժգո­հություննե­րով, անցյա­լի կարո­տախտով և անո­րոշ խոստումնե­րով։ Երբ փորձում ենք հասկա­նալ՝ ինչ է իրա­կա­նում ուզում ընդդի­մությունը, պատկե­րը մշուշոտ է դառնում։ Նրանք ուզում են իշխա­նա­փո­խություն։ Իսկ հետո՞։ Ուզում են արժա­նա­պա­տիվ խաղա­ղություն, բայց չեն ասում՝ ինչ գնով, ինչ ռեսուրսնե­րով և ինչ ռիսկե­րով։ Խոսում են ուժեղ բանա­կի մասին, բայց խուսա­փում են պատասխա­նել՝ պատրա՞ստ են նոր պատե­րազմի, թե՞ ոչ։ Քննա­դա­տում են արտա­քին քաղա­քա­կա­նությունը, բայց չեն ներկա­յացնում այլընտրանքա­յին, իրա­տե­սա­կան դիվա­նա­գի­տա­կան մոդել։ 

Ընդդի­մության խոսքը կառուցված է հիմնա­կա­նում «ոչ»-երի վրա՝ ոչ այս իշխա­նությա­նը, ոչ այս քաղա­քա­կա­նությա­նը, ոչ այս խաղա­ղությա­նը։ Բայց քաղա­քա­կա­նությունը չի կարող գոյատև­ել միայն մերժման վրա։ 

Ընդդի­մության ամե­նա­մեծ խնդիրն այն է, որ նրանք չեն համարձակվում ասել ճշմարտությունը իրենց ընտրո­ղին։ Եթե նրանք դեմ են խաղա­ղության ներկա­յիս օրա­կարգին, ապա պարտա­վոր են հստակ ասել՝ արդյո՞ք ընդունում են պատե­րազմի ռիսկը, արդյո՞ք պատրաստ են նոր զոհե­րի, արդյո՞ք ունեն ռեսուրս և դաշնա­կիցներ այդ ճանա­պարհով գնա­լու համար։ Բայց չեն ասում։ Փոխա­րե­նը՝ շահարկում են ազգա­յին զգացմունքնե­րը, խաղում են վիրա­վորված արժա­նա­պատվության վրա, խոսում են «պարտության ամո­թից», բայց լռում ապա­գա­յի գնի մասին։ Սա քաղա­քա­կան պատասխա­նատվության բացա­կա­յություն է։ Ընդդի­մությունը հաճախ փորձում է խաղա­ղության օրա­կարգը ներկա­յացնել որպես զիջում կամ թուլություն։ Սակայն իրա­կա­նում խաղա­ղության քաղա­քա­կա­նությունը պահանջում է ավե­լի մեծ քաղա­քա­կան քաջություն, քան պատե­րազմի կոչե­րը։ Պատե­րազմի շեփոր հնչեցնե­լը հեշտ է։ Խաղա­ղություն կառուցե­լը՝ դժվար։ Խաղա­ղությունը պահանջում է բանակցել, դիմա­նալ ներքին ճնշմա­նը, ընդունել ոչ հաճե­լի իրա­կա­նությունը և միա­ժա­մա­նակ կառուցել պետություն։ Եվ հենց սա է այն կետը, որտեղ ընդդի­մությունը պարտվում է գաղա­փա­րա­պես։ 

2026 թվա­կա­նի ընտրություննե­րը լինե­լու են ընտրություն ոչ թե «լավի ու վատի», այլ հստակ ձևա­կերպված, թեկուզ բարդ խաղա­ղության, նախագծի և անո­րոշ, զգացմունքա­յին, բայց պատասխա­նատվությունից խուսա­փող ընդդի­մության միջև։

Քաղա­քա­ցին իրա­վունք ունի քննա­դա­տել իշխա­նությա­նը։ Բայց նա նաև իրա­վունք ունի պահանջել ընդդի­մությունից հստակ պատասխաններ, ոչ թե աղմուկ։ Եվ հենց այստեղ է ընտրության իրա­կան կարև­ո­րությունը։

Մկրտիչ Իսրա­յելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/143094

Առնչվող Հոդվածներ