27.1 C
Yerevan

Ինչո՞ւ Է Քոչարյա­նը «Գործ Տալիս» Հայաստա­նի Դեմ

Այսօր խոսում են Սերժ Սարգսյա­նը, Ռոբերտ Քոչարյա­նը, Նարեկ Կարա­պետյա­նը և այլք, իսկ այդ ամե­նի սկիզբը դրվել է Ռուսաստա­նի արտգործնա­խա­րա­րության հայտա­րա­րությամբ՝ նոյեմբե­րի 9‑ի հնգամյա­կի առթիվ։ Այդ ամե­նը մի ընդհա­նուր բանաձև ունի՝ ուղղված Հայաստա­նի ժողովրդա­վա­րությունը թիրա­խա­վո­րե­լուն և երկի­րը կրկին Ռուսաստա­նի ազդե­ցության տակ մտցնե­լուն։

Ռուբեն Մեհրաբյան

Լրագրող Ժիրայր Ոսկանյա­նը զրուցել է «Հանուն Հանրա­պե­տության» կուսակցության փոխնա­խա­գահ Ռուբեն Մեհրաբյա­նի հետ։ Զրույցը կենտրո­նա­նում է Հայաստա­նում տեղի ունե­ցող քաղա­քա­կան զարգա­ցումնե­րի վրա, մասնա­վո­րա­պես՝ Ռոբերտ Քոչարյա­նի հայտա­րա­րություննե­րի քննա­դա­տության, որոնք բնութագրվում են Հայաստա­նի դեմ ուղղված գործո­ղություններ, Ռուսաստա­նի կողմից Հայաստա­նի դեմ վարվող հիբրի­դա­յին պատե­րազմնե­րի ու ՀՀ դատաի­րա­վա­կան համա­կարգի վրա։

Ռուբեն Մեհրաբյա­նը նշեց, որ իր կյանքը արդեն հետհաշվարկի փուլում է, և Աստծո կողմից իրեն տրված ժամա­նա­կը չի ցանկա­նում վատնել անհե­թե­թություննե­րի վրա։ Նա ասաց, որ այժմ անհրա­ժեշտ է հասկա­նալ՝ ինչ է տեղի ունե­նում և ինչու, ընդգծե­լով, որ Ռուսաստա­նը Հայաստա­նի դեմ վարում է հիբրի­դա­յին պատե­րազմ։ Այսօր խոսում են Սերժ Սարգսյա­նը, Ռոբերտ Քոչարյա­նը, Նարեկ Կարա­պետյա­նը և այլք, իսկ այդ ամե­նի սկիզբը դրվել է Ռուսաստա­նի արտգործնա­խա­րա­րության հայտա­րա­րությամբ՝ նոյեմբե­րի 9‑ի հնգամյա­կի առթիվ։ Մեհրաբյա­նի համոզմամբ՝ այդ ամե­նը մի ընդհա­նուր բանաձև ունի՝ ուղղված Հայաստա­նի ժողովրդա­վա­րությունը թիրա­խա­վո­րե­լուն և երկի­րը կրկին Ռուսաստա­նի ազդե­ցության տակ մտցնե­լուն։

Այս ամե­նին խառնվում է նաև եկե­ղե­ցին՝ ձևա­վո­րե­լով ամբողջա­կան քարոզչա­կան պատկեր։ Նրա կարծի­քով՝ նման հայտա­րա­րություննե­րը նույն արժեքն ունեն, ինչ գոմի դռան ճռո­ցը՝ առանց բովանդա­կության։ Մեհրաբյա­նը ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյա­նի, Սերժ Սարգսյա­նի և նրանց շրջա­պա­տի բոլոր հայտա­րա­րություննե­րը մեկ համա­կարգի մաս են, որոնք ծառա­յում են Ռուսաստա­նի շահե­րին։ Նա նշեց, որ Քոչարյա­նի խոսքե­րը Հայաստա­նի դեմ ցուցմունքներ են, իսկ նման վարքա­գի­ծը համարժեք է «դանո­սի»՝ մատնության։ Այս ամե­նը հնա­րա­վոր է, քանի որ նախկին համա­կարգի ներկա­յա­ցուցիչնե­րը դեռևս չեն զրկվել քաղա­քա­կան դաշտում գործող լինե­լու հնա­րա­վո­րությունից։ Նրա խոսքով՝ նրանք այլևս ոչ քաղա­քա­կան, ոչ էլ քաղա­քա­գի­տա­կան առումով գործոն չեն. «Նրանք դինո­զավրեր են, որոնք պետք է վերա­նան՝ ինչպես բնության էվոլյուցիա­յի­ժա­մա­նակ»,— ասաց նա։

Մեհրաբյա­նը նշեց, որ վարչա­պե­տը սխալ է գործում՝ արձա­գանքե­լով նրանց հայտա­րա­րություննե­րին։ Նրա կարծի­քով՝ պետք է ձևա­վորվի ռազմա­վա­րա­կան հաղորդակցության հատուկ բաժին, որը սառը, փաստարկված ձևով կպա­տասխա­նի նման հռետորաբանությանը։Խոսելով Ռոբերտ Քոչարյա­նի մեղրին վերա­բե­րող հայտա­րա­րություննե­րի մասին՝ Մեհրաբյա­նը ասաց, որ Քոչարյա­նի՝ Մեղրիի «թուլությունը» ռուսա­կան ծագում ունի՝ հիշեցնե­լով, որ այդ թեման գոյություն ուներ դեռ հոկտեմբե­րի 27-ից առաջ։ Հայաստա­նի դատաի­րա­վա­կան համա­կարգը պարտա­վոր է գործել՝ ըստ ՄԻԵԴ‑ի արդեն կայացված վճռի, որպեսզի այս ազգա­յին խայտա­ռա­կությունը չշա­րունակվի։ Մեհրաբյա­նը հիշեցրեց նաև, որ 2022-ին իր դեմ հարձակման դեպքով երեք տարի անց անգամ իրա­վա­պահնե­րը չեն կարո­ղա­ցել կազմա­կերպել առե­րե­սում՝ ինչը վկա­յում է համա­կարգա­յին խաթարման մասին։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստա­նը դեռ ապրում է իրա­վա­գի­տության այն ավանդույթի ներքո, որը­սե­րում է Վիշինսկուց, իսկ իրա­վա­բա­նության ֆակուլտե­տը պետք է արմա­տա­պես վերա­փոխվի։ Նա ընդգծեց, որ կան լուսա­վոր իրա­վա­բաններ, բայց նրանք չեն ձևա­վո­րում համա­կարգա­յին փոփո­խություն։

Մեհրաբյա­նը նշեց, որ եթե գլխա­վոր դատա­խա­զը չի կատա­րում իր պարտա­կա­նություննե­րը, ապա դրա համար պետք է պատասխան տա։ Նրա համոզմամբ՝ պետա­կան ինստի­տուտնե­րը պետք է համա­պա­տասխա­նեն ներկա­յիս սպառնա­լիքնե­րի մակարդա­կին, որոնք դարձել են ազգա­յին անվտանգության և պետա­կա­նության գոյության համար էքզիստենցիալ վտանգ։ Հայաստա­նը պետք է ձևա­վո­րի գործընկե­րություն հասա­րա­կության և մեդիա­յի հետ՝ դիմագրա­վե­լու հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րին՝ ինչպես արեց Մոլդո­վան։ Մեհրաբյա­նի կարծի­քով՝ պետք չէ հորի­նել հեծա­նի­վը, այլ կիրա­ռել արդեն փորձված մեխա­նիզմներ՝ հարմա­րեցնե­լով դրանք տեղա­կան պայմաննե­րին։

Պետությունը պետք է իր մանդա­տին համարժեք կատա­րի իր ֆունկցիա­նե­րը և պատասխան տա քաղա­քա­ցի­նե­րին։ Նա նշեց, որ հասա­րա­կությունը այլևս չի հանդուրժի անգործությունը և հակաօ­րի­նա­կան քայլե­րը, և եթե փորձ լինի խախտե­լու սահմաննե­րը, այն կհանդի­պի խիստ հասա­րա­կա­կան հակազդե­ցության։ Իշխա­նությունն էլ պետք է գիտակցի իր պատասխա­նատվությունը և հաշվի առնի այս իրո­ղություննե­րը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ