25.3 C
Yerevan

Իրա­նի Ու Ռուսաստա­նի Անհանգստությունը

Իրա­նը նախկի­նում օգտա­գործել է հակա­մարտությունը որպես լծակ՝ Հայաստա­նի համար լինե­լով արտա­քին աշխարհի հետ կապի կարև­որ ուղի, իսկ Ադրբե­ջա­նի համար՝ Նախիջև­ա­նի հետ ցամա­քա­յին կապ ապա­հո­վող ճանա­պարհ։ Վրաստա­նը շահել է էներգե­տիկ և տարանցիկ նախագծե­րից, իսկ Ռուսաստա­նը՝ ապա­հո­վել աշխարհա­քա­ղա­քա­կան ներկա­յություն և ճնշման մեխա­նիզմներ թե՛ Հայաստա­նի, թե՛ Ադրբե­ջա­նի նկատմամբ։ 

Արմեն Պետրոսյան

Factor TV‑ն զրուցել է  տարա­ծաշրջա­նա­յին հարցե­րով փորձա­գետ Արմեն Պետրոսյա­նի հետ։ Զրույցը քննարկում է Հարա­վա­յին Կովկա­սի աշխարհա­քա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րը, մասնա­վո­րա­պես՝ Հայաստան-Ադրբե­ջան կարգա­վորման գործընթա­ցը և կապուղի­նե­րի ապաշրջա­փա­կումը։ Փորձա­գետն անդրա­դառնում է Իրա­նի և Ռուսաստա­նի արձա­գանքնե­րին «Թրամփի ուղու» (Tripp) նախագծին՝ նշե­լով, որ երկու երկրներն էլ զգա­յուն են այդ գործընթա­ցի նկատմամբ, որը չի բխում իրենց շահե­րից, հատկա­պես Միացյալ Նահանգնե­րի ներգրավվա­ծության պատճա­ռով։

Պետրոսյա­նը ասաց, որ Իրա­նի և Ռուսաստա­նի վերջին հայտա­րա­րություննե­րը փաստում են, որ երկու երկրներն էլ, անկախ նախկի­նում արտա­հայտած դիրքո­րո­շումնե­րից, բավա­կա­նին զգա­յուն են վերա­բերվում Հարա­վա­յին Կովկա­սում ընթա­ցող Հայաստան-Ադրբե­ջան կարգա­վորման գործընթա­ցին, հատկա­պես կապուղի­նե­րի ապաշրջա­փակման թեմա­յին, որտեղ ակնհայտ ներգրավվա­ծություն ունի Միացյալ Նահանգնե­րը։

Արմեն Պետրոսյա­նը նշեց, որ «զգա­յուն» ձևա­կերպումը պարտա­դիր չի նշա­նա­կում «դեմ», քանի որ թե՛ Իրա­նը, թե՛ Ռուսաստա­նը իրա­կա­նում չունեն բավա­րար լծակներ այդ գործընթացնե­րի վրա էական ազդե­ցություն գործադրե­լու համար։ Նրա գնա­հատմամբ՝ եթե նրանք իսկա­պես կարո­ղա­նա­յին խոչընդո­տել, ապա գործնա­կան քայլերկ ձեռնարկեին, մինչդեռ այժմ արձա­գանքնե­րը հիմնա­կա­նում մնում են հռե­տո­րա­բա­նության մակարդա­կում։ Նա կարծում է, որ դրա հիմնա­կան պատճա­ռը երկու երկրնե­րի այլ առաջնա­հերթություններն են, որոնք ամբողջությամբ կլա­նում են նրանց ռեսուրսներն ու հնա­րա­վո­րություննե­րը։

Արև­ե­լա­գե­տը դիտարկում է, որ ընդհա­նուր մոտե­ցումը երկու երկրնե­րի պարա­գա­յում նույնն է․Հարավային Կովկա­սում ապաշրջա­փակման գործընթա­ցը, անկախ նրա­նից՝ ում մասնակցությամբ է իրա­կա­նացվում, հակա­սում է թե՛ Իրա­նի, թե՛ Ռուսաստա­նի շահե­րին։ Սակայն, նրա խոսքով, ԱՄՆ‑ի ներգրավվա­ծությամբ ապաշրջա­փա­կումը այդ գործընթա­ցը դարձնում է առա­վել զգա­յուն՝ հատկա­պես Իրա­նի համար։

Պետրոսյա­նը նշեց, որ Իրա­նը, Ռուսաստա­նը և Վրաստա­նը տասնամյակներ շարունակ իրենց տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կա­նությունը կառուցել են Հայաստան-Ադրբե­ջան հակա­մարտության առկա­յության հիման վրա՝ հաշվի առնե­լով նաև Թուրքիա­յի դերը։ Այդ հակա­մարտությունը նրանց համար եղել է ռազմա­վա­րա­կան գործիք, և նրանք ըստ էության չեն մշա­կել պահուստա­յին սցե­նարներ այն իրա­վի­ճա­կի համար, երբ հակա­մարտությունը կարող էր մոտե­նալ հանգուցա­լուծման։ Նրա գնա­հատմամբ՝ հենց այդ պահն է եկել, այն էլ այնպի­սի ժամա­նա­կա­հատվա­ծում, երբ նշված երկրնե­րը լուրջ ներքին և արտա­քին խնդիրներ ունեն։ Իրա­նը նախկի­նում օգտա­գործել է հակա­մարտությունը որպես լծակ՝ Հայաստա­նի համար լինե­լով արտա­քին աշխարհի հետ կապի կարև­որ ուղի, իսկ Ադրբե­ջա­նի համար՝ Նախիջև­ա­նի հետ ցամա­քա­յին կապ ապա­հո­վող ճանա­պարհ։ Վրաստա­նը, նրա խոսքով, շահել է էներգե­տիկ և տարանցիկ նախագծե­րից, իսկ Ռուսաստա­նը՝ ապա­հո­վել աշխարհա­քա­ղա­քա­կան ներկա­յություն և ճնշման մեխա­նիզմներ թե՛ Հայաստա­նի, թե՛ Ադրբե­ջա­նի նկատմամբ։ Այժմ այդ միջա­վայրը փոխվում է, և երկրնե­րը չունեն համա­պա­տասխան պատրաստվա­ծություն նոր իրո­ղություննե­րին արձա­գանքե­լու համար։

Արմեն Պետրոսյա­նը կարծում է, որ 44-օրյա պատե­րազմից հետո Ռուսաստա­նը փորձել է պահպա­նել իր շահե­րը՝ ինչպես Մեղրիի ուղղությամբ սահմա­նա­պահ ներկա­յության, այնպես էլ Արցա­խում խաղա­ղա­պահնե­րի տեղա­կայման միջո­ցով՝ նույնիսկ այն պայմաննե­րում, երբ այդ տարածքը միջազգա­յին մակարդա­կով ճանաչվում էր որպես Ադրբե­ջա­նի մաս։ Նրա դիտարկմամբ՝ հնա­րա­վոր հայ-ադրբե­ջա­նա­կան վերջնա­կան կարգա­վո­րումը լրջո­րեն սահմա­նա­փա­կում է Ռուսաստա­նի խաղա­քարտե­րը տարա­ծաշրջա­նում։ «3+3» ձևա­չա­փի օրի­նակն էլ ցույց է տալիս՝ գործընթա­ցից հետո այդ մեխա­նիզմը փաստա­ցի կորցրել է իր նշա­նա­կությունը, և իրա­կան մտա­հո­գություն այն շարունա­կում է առա­ջացնել հիմնա­կա­նում Իրա­նի և Ռուսաստա­նի մոտ։ Նրա խոսքով՝ յուրա­քանչյուր դերա­կա­տար իր ունե­ցած գործիքնե­րի սահմաննե­րում փորձում է ազդե­ցություն ունե­նալ, սակայն դրանց արդյունա­վե­տությունը գնա­լով նվա­զում է։

Ռուսաստա­նի արձա­գանքնե­րի մասին խոսե­լիս ՝ Պետրոսյա­նը նշեց, որ դրանք ավե­լի «կառուցո­ղա­կան» ձևա­կերպումնե­րի մեջ են ներկա­յացվում, քանի որ Ռուսաստա­նը հղում է անում Հայաստա­նի՝ ԵԱՏՄ անդա­մակցությա­նը, ռուս սահմա­նա­պահնե­րի ներկա­յությա­նը և երկա­թուղի­նե­րի կառա­վարմա­նը։ Սակայն, նրա գնա­հատմամբ, այդ հավակնություննե­րը իրա­կա­նում քննարկման առարկա չեն, քանի որ ապաշրջա­փակման նախագծում Ռուսաստա­նի ներգրավվա­ծությունը կվե­րա­ծեր այն աշխարհա­քա­ղա­քա­կան բախման հարթա­կի։

Իրա­նի դեպքում, ըստ Արմեն Պետրոսյա­նի, գործի­քա­կազմը այլ է։ Նա նշեց, որ Իրա­նը չունի ուղղա­կի մասնակցության լծակներ, սակայն շարունա­կում է կիրա­ռել «միջանցքի» անթույլատրե­լիության մասին հռե­տո­րա­բա­նությունը։ Նրա գնա­հատմամբ՝ Զանգե­զուրի միջանցքը Իրա­նի ընկալմամբ նշա­նա­կում էր թուրք-ադրբե­ջա­նա­կան վերահսկո­ղություն իր անմի­ջա­կան սահմա­նին և Իրան-Հայաստան սահմա­նի վտանգում։ Իսկ ներկա­յիս նախագծե­րի պարա­գա­յում Իրա­նի համար առա­վել մտա­հո­գիչ է ԱՄՆ‑ի հնա­րա­վոր ներկա­յությունը, որը Թեհրա­նի համար աշխարհա­քա­ղա­քա­կան հիմնա­կան հակա­ռա­կորդնե­րից է։ Իրա­նի դիրքո­րո­շումնե­րի տարբե­րությունը պայմա­նա­վորված է կառա­վարման համա­կարգի առանձնահատկություններով․հոգևոր առաջնորդին հարող պահպա­նո­ղա­կան թևի և գործա­դիր իշխա­նության մոտե­ցումնե­րը կարող են տարբեր լինել։ Նրա խոսքով՝ արտա­քին դերա­կա­տարնե­րը ստիպված են հաշվի առնել երկու մակարդա­կով հնչող հայտա­րա­րություննե­րը, քանի որ դրանք երկուսն էլ ազդում են Իրա­նի քաղա­քա­կան որո­շումնե­րի վրա։

Անդրա­դառնա­լով Թուրքիա­յի հնա­րա­վոր քայլե­րին՝ Արմեն Պետրոսյա­նը նշեց, որ «խորհրդանշա­կան քայլ» ձևա­կերպումը դիվա­նա­գի­տա­կան նուրբ ուղերձ է, որը միա­ժա­մա­նակ ուղղված է թե՛ Հայաստա­նին, թե՛ Ադրբե­ջա­նին։ Նրա գնա­հատմամբ՝ դա ցույց է տալիս, որ հայ–թուրքական գործընթա­ցը շարունա­կում է մնալ սերտո­րեն կապված հայ–ադրբեջանական կարգա­վորման առա­ջընթա­ցի հետ։

Վրաստա­նի մասին խոսե­լիս նա նշեց, որ Թբի­լի­սին այս փուլում լիարժեք չի գիտակցում իր հնա­րա­վոր դերը որպես տարա­ծաշրջա­նա­յին միջնորդ և մոդե­րա­տոր։ Պետրոսյա­նը կարծում է, որ Վրաստա­նի չափա­զանց բարձր տրանզի­տա­յին պայմաննե­րը կարող են Հայաստա­նին և Ադրբե­ջա­նին մղել այլ ուղի­նե­րի որոնման, ինչն ի վերջո կարող է բխել Ռուսաստա­նի շահե­րից։ Նրա համոզմամբ՝ Հայաստա­նի խնդիրն է թույլ չտալ, որ Վրաստա­նը դուրս մնա տարա­ծաշրջա­նա­յին գործընթացնե­րից, քանի որ դրա արդյունքում կարող է մեծա­նալ Ռուսաստա­նի ազդե­ցությունը Վրաստա­նում։

Նա ընդգծեց, որ Հարա­վա­յին Կովկա­սում ընթա­ցող գործընթացնե­րը պետք է լինեն ներա­ռա­կան, և տարա­ծաշրջա­նի երկրնե­րը պետք է փորձեն դրանք կառա­վա­րել ոչ թե էմո­ցիո­նալ, այլ սառը հաշվարկով՝ ելնե­լով երկա­րա­ժամկետ շահե­րից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ