18.7 C
Yerevan

Հայաստա­նը Դիմադրում Է Ռուսա­կան Հիբրի­դա­յին Հարձակմա­նը

Ինչպես Մոլդո­վա­յի, այնպես էլ Հայաստա­նի հասա­րա­կությունը իր ապա­գան տեսնում է Եվրա­միության հետ ինտեգրման գործընթա­ցում, այլ ոչ թե Եվրա­սիա­կան կամ Ռուսաստա­նի կողմից առա­ջարկվող այլ նախագծե­րում։ 

Ռոբերտ Ղևոնդյան

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­գետ Ռոբերտ Ղևոնդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են եվրո­պա­կան շահե­րի համա­կարգում Հայաստա­նի ինտեգրման հեռնա­կարնե­րը, ինչպես նաև Ադրբե­ջա­նի դիրքո­րո­շումը Հայաստան-ԵՄ հարա­բե­րություննե­րի ամրապնդման վերա­բերյալ:

Ռոբերտ Ղևոնդյա­նը կարծում է, որ Հայաստա­նի և Եվրո­պա­կան միության միջև խորա­ցող փոխհա­րա­բե­րություննե­րը քայլ առ քայլ մոտեցնում են կողմե­րին շահե­րի համադրման օրգա­նա­կան փուլին։ Նրա խոսքով՝ ժամա­նա­կի ընթացքում հնա­րա­վոր կլի­նի խոսել ոչ թե առանձին համա­գործակցություննե­րի, այլ շարունա­կա­կան գործընթացնե­րի մասին, որոնք կվկա­յեն Հայաստա­նի անընդհատ ինտեգրման մասին եվրո­պա­կան շահա­յին համա­կարգին և, միա­ժա­մա­նակ, եվրո­պա­կան շահե­րի ներառման մասին Հայաստա­նի Հանրա­պե­տության ռազմա­վա­րա­կան մոտե­ցումնե­րում։

Քաղա­քա­գե­տը ընդգծեց, որ արտա­քին գործե­րի նախա­րա­րի այցը Բրյուսել շատ կարև­որ է՝ հատկա­պես դեկտեմբե­րի 2‑ին ստո­րագրված ռազմա­վա­րա­կան օրա­կարգի փաստաթղթից հետո։ Նրա դիտարկմամբ՝ այդ հանդիպման ընթացքում ավե­լի հստակ կհստա­կեցվեն այն ուղղություննե­րը և հնա­րա­վո­րություննե­րը, որոնք Եվրո­պա­կան միությունը բացում է Հայաստա­նի առաջ՝ առա­ջին հերթին հիբրի­դա­յին հարձա­կումնե­րին դիմա­կա­յե­լու, ինչպես նաև պաշտպա­նա­կան, անվտանգա­յին, տնտե­սա­կան և ընդհա­նուր զարգացման ոլորտնե­րում։

Ռոբերտ Ղևոնդյա­նը նշեց, որ Եվրա­միության կողմից քննարկվում է Հայաստա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին աջակցություն ցուցա­բե­րե­լու հարցը՝ արտա­քին ազդե­ցություննե­րին դիմա­կա­յե­լու նպա­տա­կով՝ Մոլդո­վա­յի օրի­նա­կով։ Նրա համոզմամբ՝ միայն ֆինանսա­կան աջակցությունը բավա­րար չէ։ Անհրա­ժեշտ են նաև տեխնի­կա­կան աջակցություն, փորձի փոխանցում և խորհրդատվություն՝ հատկա­պես հաշվի առնե­լով Մոլդո­վա­յի փորձը, որը կարո­ղա­ցել է կանխել հիբրի­դա­յին գործընթացնե­րի արդյունքում արտա­քին քաղա­քա­կան կուրսի փոփո­խությունը։

Նա ընդգծեց, որ ինչպես Մոլդո­վա­յի, այնպես էլ Հայաստա­նի հասա­րա­կությունը իր ապա­գան տեսնում է Եվրա­միության հետ ինտեգրման գործընթա­ցում, այլ ոչ թե Եվրա­սիա­կան կամ Ռուսաստա­նի կողմից առա­ջարկվող այլ նախագծե­րում։ Ղևոնդյա­նի կարծի­քով՝ կոնկրետ իրա­վի­ճակնե­րում կոնկրետ գործո­ղություննե­րի համա­կարգումը և նպա­տա­կա­յին աջակցությունը չափա­զանց կարև­որ են, սակայն ամե­նա­կարև­որ գործո­նը Հայաստա­նի «տնա­յին աշխա­տանքն» է․երկիրը պետք է կարո­ղա­նա ճիշտ օգտա­գործել ստացվող աջակցությունը՝ առկա սպառնա­լիքնե­րին և մարտահրա­վերնե­րին դիմա­կա­յե­լու համար, հատկա­պես 2026 թվա­կա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի համա­տեքստում։ Նրա խոսքով՝ այսհարցում գնդա­կը հայկա­կան կողմի դաշտում է։

Խոսե­լով հիբրի­դա­յին պատե­րազմի մասին՝ Ռոբերտ Ղևոնդյա­նը նշեց, որ այս պահի դրությամբ արդյունքնե­րը ընդհա­նուր առմամբ դրա­կան են։ Նրա գնա­հատմամբ՝ հիբրի­դա­յին գրոհնե­րի միջո­ցով չի հաջողվել Հայաստա­նում ստեղծել այնպի­սի իրա­վի­ճակ, որը կարող էր հանգեցնել արտա­քին քաղա­քա­կան կուրսի փոփո­խության։ Նա ընդգծեց, որ հիբրի­դա­յին պատե­րազմի հիմնա­կան նպա­տա­կը հենց այդ կուրսի փոփո­խությունն է, մինչդեռ Հայաստա­նի հասա­րա­կության մեծ մասը կողմ է եվրո­պա­կան ինտեգրմա­նը։ Արդյունքնե­րից ելնե­լով՝ նա աշխա­տանքը գնա­հա­տեց բավա­րար, սակայն միևնույն ժամա­նակ նշեց, որ կան բացթո­ղումներ և ոլորտներ, որտեղ հնա­րա­վոր էր ավե­լի արդյունա­վետ գործել։

Ռոբերտ Ղևոնդյա­նը անդրա­դարձավ նաև Գերմա­նիա­յի կանցլե­րի հայտա­րա­րություննե­րին Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նության վերա­բերյալ՝ նշե­լով, որ այդ մտա­հո­գություննե­րը նոր չեն։ Նրա խոսքով՝ Ռուսաստա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան հավակնություննե­րը վաղուց են ձևա­վորվել, և Ուկրաի­նան այդ գործընթա­ցի վերջնա­կե­տը չէ։ Նա կարծում է, որ եթե Ռուսաստա­նում իշխա­նությունը չփոխվի, Կրեմլը կշա­րունա­կի վիժեցնել ցանկա­ցած համա­ձայնության հասնե­լու փորձ։ Այս համա­տեքստում, ըստ նրա, կանցլե­րի հայտա­րա­րություննե­րը պարզա­պես իրա­կա­նության հերթա­կան արձա­նագրումն են և կոչ՝ հետխորհրդա­յին այն պետություննե­րին, որոնք չեն ցանկա­նում վերա­դառնալ Ռուսաստա­նի ազդե­ցության գոտի։

Անդրա­դառնա­լով Բաքվի արձա­գանքնե­րին դեկտեմբե­րի 2‑ի փաստաթղթի ստո­րագրումից հետո՝ Ռոբերտ Ղևոնդյա­նը նշեց, որ Ադրբե­ջա­նը փորձում է ազդե­ցություն ունե­նալ տարա­ծաշրջա­նում տեղի ունե­ցող բոլոր գործընթացնե­րի վրա և դառնալ այն կենտրո­նը, որի հետ պետք է համա­ձայնեցվեն բոլոր նախա­ձեռնություննե­րը։ Նրա խոսքով՝ խնդի­րըոչ թե փաստաթղթի բովանդա­կությունն է, այլ այն, որ այն համա­ձայնեցված չէ Ադրբե­ջա­նի հետ։ Նա հավե­լեց, որ այդ հավակնություննե­րը լիարժեք աջակցություն չեն ստա­նում ոչ միայն Եվրո­պա­յում և ԱՄՆ-ում, այլ նաև որոշ դեպքե­րում՝ Թուրքիա­յում։

Քաղա­քա­գե­տը կարծում է, որ խաղա­ղության գործընթա­ցը և Բաքվի հավակնություննե­րը հակա­դիր չեն։ Նրա դիտարկմամբ՝ խաղա­ղության պայմաննե­րում անգամ Հայաստա­նը և Ադրբե­ջա­նը շարունա­կե­լու են մրցակցել, և Բաքուն, ունե­նա­լով ավե­լի մեծ ռեսուրսներ, կփորձի իրեն ներկա­յացնել որպես տարա­ծաշրջա­նա­յին «միջին ուժ», որի հետ պետք է հաշվի նստեն մյուս խաղա­ցողնե­րը։

Խոսե­լով 2026 թվա­կա­նի ընտրություննե­րի շուրջ հնա­րա­վոր ռիսկե­րից՝ Ռոբերտ Ղևոնդյա­նը նշեց, որչի կարե­լի ամբողջությամբ բացա­ռել հիբրի­դա­յին գրոհնե­րի հաջո­ղությունը, քանի որ քաղա­քա­կան գործընթացնե­րը երբեք 100 տոկո­սով կանխա­տե­սե­լի չեն։ Սակայն հավա­նա­կա­նություննե­րի գնա­հատմամբ նա նշեց, որ այս պահին ավե­լի հավա­նա­կան է, որ գործող իշխա­նությունը կպահպա­նի իշխա­նությունը, մինչդեռ Մոսկվա­յի կողմից խրա­խուսվող քաղա­քա­կան ուժե­րը ունեն շատ ավե­լի փոքր, թեև ոչ զրո­յա­կան շանսեր։

Ամփո­փե­լով՝ Ռոբերտ Ղևոնդյա­նը նշեց, որ ներքին խնդիրնե­րի մեծ մասը ունի արտա­քին հետք, այդ թվում՝ իշխա­նություննե­րի և եկե­ղե­ցու որոշ շրջա­նակնե­րի միջև առկա լարվա­ծությունը։ Նա չհա­մա­ձայնեց այն տեսա­կե­տին, թե խաղա­ղության օրա­կարգը հնա­րա­վոր է ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև 2026 թվա­կա­նը՝ նշե­լով, որ ֆիզի­կա­պես դա անհնար է։ Նրա խոսքով՝ առա­վե­լա­գույնը հնա­րա­վոր է գործընթացնե­րը հասցնել անշրջե­լիության աստի­ճա­նի, սակայն նույնիսկ դա դժվար կլի­նի իրա­կա­նացնել մինչև 2026 թվա­կա­նի հունի­սը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ