18.7 C
Yerevan

Հայաստա­նի Ապա­գան Արևմուտքում Է

Հայաստա­նի հակա­ռա­կորդնե­րը միջոցնե­րի մեջ խտրություն չեն դնում, և հիբրի­դա­յին պատե­րազմի դրսև­ո­րումնե­րը տեսա­նե­լի են ամե­նօրյա ռեժի­մով։ 

Արման Բաբա­ջանյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է «Հանուն Հանրա­պե­տության» կուսակցության նախա­գահ Արման Բաբա­ջանյա­նի հետ։ Զրույցն անդրա­դառնում է Հայաստա­նի առջև ծառա­ցած արտա­քին քաղա­քա­կան մարտահրա­վերնե­րին և առա­ջի­կա ընտրություննե­րին։ Արման Բաբա­ջանյա­նը ողջունում է Եվրա­միության աջակցությունը, որն ուղղված է ընտրա­կան գործընթացնե­րում հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րի և կեղծ տեղե­կատվության դեմ պայքա­րին, ինչպես նաև քննա­դա­տում ԵՄ-ին դեմ ընդդի­մա­դիր ուժե­րին։

Արման Բաբա­ջանյա­նը նշեց, որ ընդդի­մության այն պնդումը, թե Եվրա­միության աջակցությունը միջամտություն է Հայաստա­նի ընտրա­կան գործընթա­ցին, ինքնին լուրջ հարցեր է առա­ջացնում այդ ուժե­րի քաղա­քա­կան ինքնության վերա­բերյալ։ Նրա դիտարկմամբ՝ նման դիրքո­րո­շում ունե­ցողնե­րը փաստա­ցի հրա­ժարվում են ընդդի­մություն լինե­լու բուն իմաստից, քանի որ իրա­կան ընդդի­մությունը շահագրգռված է ազատ, արդար և պաշտպանված ընտրա­կան գործընթա­ցով։ «Հանուն Հանրապետություն»-ը ողջունում է Եվրա­միության կողմից տրա­մադրվող փորձա­գի­տա­կան, տեխնո­լո­գիա­կան և ֆինանսա­կան աջակցությունը, քանի որ դրա նպա­տակն է կանխել քվե­նե­րի գողությունը, ընտրություննե­րի կեղծումը և ժողովրդա­վա­րա­կան գործընթացնե­րի տապա­լումը Հայաստա­նում։ Նրա համոզմամբ՝ այն ուժե­րը, որոնք հանդես են գալիս այդ աջակցությա­նը դեմ, իրա­կա­նում հույս են կապում միայն մարդկանց քվեն գողա­նա­լու, այն գնե­լու և այդ ճանա­պարհով վերարտադրվե­լու հնա­րա­վո­րության հետ։

Արման Բաբա­ջանյա­նը նշեց, որ խոսք չկա որևէ արտա­քին միջամտության մասին․Հայաստանի իշխա­նություններն են դիմել Եվրա­միությա­նը, և այդա­ջակցությունը ուղղված է հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րի դեմ պայքա­րի գործի­քա­կազմի ընդլայնմա­նը։ Նա բացատրեց, որ հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րը ներա­ռում են կեղծ բոտա­յին ցանցեր, կեղծ լրատվա­կան հարթակներ, ապա­տե­ղե­կատվա­կան ալիքներ, որոնց նպա­տակն է սենսա­ցիոն միջա­վայր ստեղծե­լը, կեղծ հանրա­յին տրա­մադրություննե­րի ձևա­վո­րումը և հասա­րա­կության մանի­պուլյա­ցիան։ Նման սպառնա­լիքնե­րի դեմ պայքա­րի էությունը դրանց վաղ փուլում բացա­հայտումն է, կեղծի­քի արագ չեզո­քա­ցումը և հանրության տեղե­կացվա­ծության բարձրա­ցումը, որպեսզի հասա­րա­կությունը չդառնա այդ գործո­ղություննե­րի զոհ։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նի հակա­ռա­կորդնե­րը միջոցնե­րի մեջ խտրություն չեն դնում, և հիբրի­դա­յին պատե­րազմի դրսև­ո­րումնե­րը տեսա­նե­լի են ամե­նօրյա ռեժի­մով։

Կուսակցության նախա­գա­հը կարև­ո­րեց նաև կեղտոտ փողե­րի հայտնա­բե­րումը որպես Եվրա­միության աջակցության առանցքա­յին բաղադրիչ՝ հատկա­պես նախընտրա­կան շրջա­նում օգտա­գործվող ֆինանսա­կան հոսքե­րի վերահսկման տեսանկյունից։ Նա օրի­նակ բերեց Մոլդո­վա­յի փորձը, որտեղ ռուսաստանյան ապա­ցուցված ֆինանսա­վորման պատճա­ռով երկու քաղա­քա­կան ուժ զրկվե­ցին ընտրություննե­րին մասնակցե­լու իրա­վունքից՝ առանց հասա­րա­կա­կան բողո­քի ալիքի։Հայաստանում նույն այդ դեպքե­րի օրի­նակնե­րով խոսող քաղա­քա­կան ուժե­րը մոռա­նում են, որ Մոլդո­վա­յում այդ ուժե­րը պարզա­պես արգելվել են։ Նրա համոզմամբ՝ Հայաստա­նի իշխա­նություննե­րը պետք է լինեն հետև­ո­ղա­կան և կիրա­ռեն նույնա­տիպ գործի­քա­կազմ՝ ներառյալ միջազգա­յին պատժա­մի­ջոցնե­րի մեխա­նիզմնե­րը։

Այս ամե­նին զուգա­հեռ՝ Հայաստա­նը ունի նաև «տնա­յին աշխա­տանք» կատա­րե­լու անհրա­ժեշտություն։ Մասնա­վո­րա­պես, Բաբա­ջանյա­նը հիշեցրեց Մարդու իրա­վունքնե­րի եվրո­պա­կան դատա­րա­նի սեպտեմբե­րի 18‑ի որո­շումը, որը, նրա խոսքով, իշխա­նություննե­րին տալիս է բավա­րար իրա­վա­կան հիմք՝ 2008 թվա­կա­նի մարտի 1‑ի իրա­դարձություննե­րի համար պատասխա­նա­տու քաղա­քա­կան ուժե­րի և անհատնե­րի մասնակցությունը ընտրա­կան գործընթացնե­րին սահմա­նա­փա­կե­լու համար։

ժողովրդա­վա­րության թշնա­մի­նե­րին և այն ուժե­րին, որոնք ներգրավված են եղել քաղա­քա­ցիա­կան բնակչության դեմ հանցա­գործություննե­րում, չի կարե­լի թույլ տալ մասնակցել ժողովրդա­վա­րա­կան գործընթացնե­րին՝ դրանք կրկին ներսից տապա­լե­լու համար։ Նրա կարծի­քով՝ եթե ժողովրդա­վա­րությունը հանվի Հայաստա­նից, ապա պետա­կա­նությունը կկորցնի իր հիմքը։

Ներկա­յիս մարտահրա­վերնե­րը էապես տարբերվում են անցյա­լի ընտրա­կան փուլե­րից, և այսօր հարցը հետևյալն է՝ գնալ հետ, թե առաջ։ Նա հիշեցրեց վարչա­պե­տի հայտա­րա­րությունը, ըստ որի՝ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի հաջորդ խորհրդա­րա­նում չլի­նեն Ռոբերտ Քոչարյա­նը, Սերժ Սարգսյա­նը և նրանց հետ փոխկա­պակցված քաղա­քա­կան ուժերը։Այդ հարցի լուծումը չի կարե­լի անընդհատ թողնել միայն ժողովրդի վրա, քանի որ ժողո­վուրդն արդեն 2021-ին մանդատ է տվել գործող իշխա­նությա­նը՝ այդ խնդիրնե­րը լուծե­լու համար։ Նրա խոսքով՝ տարի­ներ անց նույն ուժե­րը շարունա­կում են միլիարդնե­րով մնալ լրջա­գույն սպառնա­լիք քաղա­քա­կան դաշտի համար։

Արման Բաբա­ջանյա­նը լայնո­րեն անդրա­դարձավ հիբրի­դա­յին պատե­րազմի թեմա­յին՝ նշե­լով, որ կեղծ թեզե­րը՝ Զանգե­զուրի միջանցքի, եկե­ղե­ցու, Թուրքիա­յի, Ռուսաստա­նի և խաղա­ղության գործընթա­ցի շուրջ, ուղղված են մեկ նպա­տա­կին՝ կասեցնել Հայաստա­նի սկսած խաղա­ղության գործընթա­ցը։ Նրա համոզմամբ՝ «արժա­նա­պա­տիվ խաղա­ղություն» ձևա­կերպումը, երբ Հայաստա­նը պարտվել է պատե­րազմում, փաստա­ցի պատե­րազմ քարո­զե­լու այլ ձև է։

Նա ընդգծեց, որ նոյեմբե­րի 9‑ի փաստա­թուղթը չիրա­կա­նացվեց, ռուսա­կան միջնորդությունը ձախողվեց, և դրա հետև­անքով Արցա­խում տեղի ունե­ցավ էթնիկ զտում ռուսա­կան ներկա­յության պայմաննե­րում։ Բաբա­ջանյա­նը նշեց, որ այդ իրո­ղություննե­րի ֆոնին Ռուսաստա­նի և խաղա­ղության համա­տե­ղե­լիության մասին խոսելն անի­րա­տե­սա­կան է։

Բաբա­ջանյա­նը կարև­ո­րեց Եվրա­միության և Միացյալ Նահանգնե­րի հետ ստո­րագրված ռազմա­վա­րա­կան գործընկե­րության փաստաթղթե­րը՝ նշե­լով, որ դրանք միտված են Հայաստա­նի անվտանգության, դիմա­կա­յունության և խաղա­ղության կառուցմա­նը։ Նա հիշեցրեց 2024 թվա­կա­նի ապրի­լի 5‑ի Բրյուսելյան գագաթնա­ժո­ղո­վը և ընդգծեց, որ այդ գործընթացնե­րին ընդդի­մա­ցող ուժե­րը միա­հա­մուռ կերպով հանդես են գալիս Ռուսաստա­նի, Ադրբե­ջա­նի և Թուրքիա­յի շահե­րի հռե­տո­րա­բա­նությամբ։

Արման Բաբա­ջանյա­նը նշեց, որ Հայաստա­նը պետք է հստակ հայտա­րա­րի իր ռազմա­վա­րա­կան նպա­տա­կը՝ Եվրա­միության անդա­մակցությունը, և սկսի Եվրա­սիա­կան տնտե­սա­կան միությունից դուրս գալու ու ասո­ցացման համա­ձայնագրի շուրջ բանակցություննե­րը։ Նրա խոսքով՝ 2013 թվա­կա­նի սեպտեմբե­րի 3‑ի որո­շումը եղել է պատմա­կան սխալ, որը պետք է շտկվի։

Նա անդրա­դարձավ նաև մարզա­յին խնդիրնե­րին՝ ընդգծե­լով, որ խաղա­ղության օրա­կարգը պետք է շոշա­փե­լի դառնա Սյունի­քից մինչև Տավուշ։ Մարդկանց իրա­կա­նում հետաքրքրում են դպրոցնե­րի ուսուցիչնե­րի պակա­սը, հիվանդա­նոցնե­րի բժիշկնե­րի բացա­կա­յությունը, տեղա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րը, և հենց այս հարցե­րի լուծումն է ամրապնդում պետության դիմա­կա­յունությունը։ Խաղա­ղության գաղա­փա­րը պետք է կապի­տա­լի­զացվի կոնկրետ սոցիա­լա­կան և տնտե­սա­կան հնա­րա­վո­րություննե­րի միջո­ցով, որպեսզի յուրա­քանչյուր քաղա­քա­ցի զգա դրա ազդե­ցությունը սեփա­կան կյանքի վրա։ Նրա համոզմամբ՝ խաղա­ղության օրա­կարգը համազգա­յին է և չի կարող կախված լինել մեկ քաղա­քա­կան ուժի կամքից։ Հայաստա­նի ապա­գա­յի միակ իրա­տե­սա­կան ճանա­պարհը խաղա­ղությունն է, բազմա­կողմ կապե­րի զարգա­ցումը, կախվա­ծություննե­րի նվա­զե­ցումը և պետա­կա­նության ամրապնդումը։ Բոլոր մյուս առա­ջարկնե­րը Հայաստա­նը տանում են անո­րո­շության, քաո­սի և կործանման ճանա­պարհով՝ որքան էլ դրանք գեղե­ցիկ ձևա­կերպումնե­րով ներկա­յացվեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ