16.8 C
Yerevan

Հայաստա­նի Համար Այլընտրանքը Ոչ Թե Թուրքիան Է, Այլ ԵՄ‑ն

Եթե Ռուսաստա­նը մեր միակ դաշնա­կիցն է, ապա ինչպե՞ս ստացվեց, որ 2020-ին, 2022-ին և 2023-ին Հայաստա­նի տարածքի նկատմամբ տեղի ունե­ցած ռազմա­կան գործո­ղություննե­րը այդ դաշնա­կի­ցը չկանխեց։ 

Լիլիթ Դալլաքյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է «Միտք» վերլուծա­կան հետա­զո­տա­կան կենտրո­նի ղեկա­վար Լիլիթ Դալլաքյա­նի հետ։ Զրույցը, կենտրո­նա­նում է Հայաստան-Եվրա­միություն և Հայաստան-Գերմա­նիա ռազմա­վա­րա­կան համա­գործակցության փաստաթղթե­րի նշա­նա­կության վրա։

Լիլիթ Դալլաքյա­նը նշեց, որ ընդհա­նուր առմամբ շատ դրա­կան է գնա­հա­տում Հայաստա­նի կողմից վերջին ամիսնե­րին ձեռնարկված քայլե­րը։ Դալլաքյա­նը ասաց, որ ամիսներ շարունակ քննա­դա­տում էին իշխա­նություննե­րին Արցա­խի ժողովրդի վերա­դարձի և գերի­նե­րի վերա­դարձի ուղղությամբ որևէ քայլ չկա­տա­րե­լու համար, սակայն այժմ պարզ է, որ որո­շա­կի գործընթացներ սկսվել են։ Նրա խոսքով՝ կարե­լի է լինել գոհ կամ դժգոհ, բայց ինքնին փաստը դրա­կան է, և այս հարցը պետք է օգտա­գործվի նաև որպես դիվա­նա­գի­տա­կան ճնշման միջոց Ադրբե­ջա­նի վրա։

Նա հիշեցրեց, որ դեռ Ալիևը պատե­րազմի օրե­րին հայտա­րա­րում էր արևմտյան ադրբե­ջանցի­նե­րի «վերա­դարձի» մասին, և այդ խոսույթը նոր չէ․տարիներ շարունակ սնվել է տարբեր շրջա­նակնե­րի կողմից։ Դալլաքյա­նը կարծում է, որ եթե Ադրբե­ջա­նը մշտա­պես այդպի­սի պահանջներ է առաջ քաշել, ապա Հայաստանն էլ լիո­վին իրա­վունք ունի հայե­լա­յին ձևով խոսել Արցա­խի փախստա­կաննե­րի վերա­դարձի մասին։ Նա նշեց, որ այս հարցի օրա­կարգ մտնե­լը ինքնին դրա­կան երև­ույթ է, նույնիսկ եթե դեռ կան մեխա­նիզմնե­րի հստա­կեցման խնդիրներ։ Արևմտյան երկրնե­րի՝ Ֆրանսիա­յի Սենա­տի, ԱՄՆ Կոնգրե­սի բանաձև­ե­րում մշտա­պես եղել են Արցա­խի բնակչության վերա­դարձի, նույնիսկ էթնիկ զտման մասին ձևա­կերպումներ․ հետև­ա­բար սա նոր թեմա չէ միջազգա­յին հարթակնե­րի համար։ Նա դիտարկեց, որ Ռուսաստա­նի կողմից Բաքվի մտա­հո­գություննե­րին ձայնակցե­լը նույն պեսնո­րություն չէ․ Մոսկվան երկար ժամա­նակ պաշտպա­նել է 3+3 ձևա­չա­փի գաղա­փա­րը՝ Արևմուտքը տարա­ծաշրջա­նից դուրս թողնե­լու նպա­տա­կով։

Վերլուծա­բա­նը անդրա­դարձավ նաև Ալիևի իրա­րա­մերժ հայտա­րա­րություննե­րին՝ ընդգծե­լով, որ դրանք նոր երև­ույթ չեն։ Նա ասաց, որ շատ երկրներ այսօր խոսում են խաղա­ղությունից, բայց իրա­կա­նում խաղա­ղություն ձեռք չի բերվում, քանի որ կողմե­րից ոչ մեկին դա լիո­վին ձեռնտու չէ։ Լիլիթ Դալլաքյա­նի կարծի­քով՝ Ադրբե­ջա­նը միա­ժա­մա­նակ և՛ խաղա­ղություն է խաղում, և՛ պատե­րազմի տրա­մադրություն է պահում, ինչը դրսև­որվում է հակա­սա­կան հայտա­րա­րություննե­րով՝ մի կողմից Սևա­նի մասին խոսե­լով, մյուս կողմից ապրանքնե­րի տեղա­փոխման հավա­նա­կա­նություն նշե­լով, կամ Տրանսկովկասյան կոմունի­կա­ցիա­նե­րի մասին։

Նա ասաց, որ ցանկա­ցած նախա­ձեռնություն պետք է ունե­նա իրա­վա­կան հիմք, փաստաթղթեր, և միայն խոսքե­րով չի կարող ամրապնդվել։ Դալլաքյա­նի կարծի­քով՝ Ադրբե­ջա­նը, ի տարբե­րություն Ռուսաստա­նի, միջուկա­յին գերտե­րություն չէ, և չի կարող անտե­սել ԱՄՆ միջնորդությամբ եղած փաստաթղթե­րը, նույնիսկ եթե ցանկա­նա։

Խոսե­լով ընդդի­մության մասին՝ նա նշեց, որ արմա­տա­կան դիրքա­վորված ուժե­րից չի լսում որևէ կառուցո­ղա­կան կամ իրա­տե­սա­կան առա­ջարկ։ Դալլաքյա­նը ասաց, որ ընդդի­մա­դիր որոշ շրջա­նակներ ամեն ինչ կենտրո­նացնում են միայն Ռուսաստա­նի վրա, կարծե­լով, որ Հայաստա­նը չունի այլ դաշնա­կից։ Նա նկա­տեց, որ Լևոն Տեր-Պետրոսյա­նի մոտե­ցումն էլ տարի­ներ շարունակ եղել է այն, որ տարա­ծաշրջա­նի բանա­լին գտնվում է Ռուսաստա­նի ձեռքին, բայց այդ տրա­մա­բա­նությունը չի կարող լիարժեք լինել, եթե դիտարկենք 2020 թ‑ի պատե­րազմը և դրա­նից հետո տեղի ունե­ցած զարգա­ցումնե­րը։ Ռուսաստա­նի դերա­կա­տա­րությունը պետք է գնա­հա­տել ոչ թե հույզե­րով, այլ փաստե­րով։ Նրա խոսքով՝ եթե Ռուսաստա­նը մեր միակ դաշնա­կիցն է, ապա ինչպե՞ս ստացվեց, որ 2020 թ‑ին, 2022 թ‑ին և 2023 թ‑ին Հայաստա­նի տարածքի նկատմամբ տեղի ունե­ցած ռազմա­կան գործո­ղություննե­րը այդ դաշնա­կի­ցը չկանխեց։ Նա հիշեցրեց նաև, որ Ռուսաստա­նի խաղա­ղա­պահնե­րի ներկա­յությամբ Արցա­խից մարդիկ ոչ միայն վտարվե­ցին, այլև սովա­մահ եղան՝ առանց որևէ իրա­կան միջամտության։ Չի կարե­լի հիմնա­վո­րել Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կան ընտրությունը միայն այն թեզով, թե Ռուսաստանն Ուկրաի­նա­յով է զբաղված։ Եթե Ռուսաստա­նը չի կարո­ղա­նում օգնել, հարց է առա­ջա­նում՝ ինչպե՞ս է նա մնա­լու Հայաստա­նի միակ հենա­րա­նը։ Նա նշեց, որ ոչ ոք չի կարող երաշխա­վո­րել, որ Ռուսաստա­նը լուծե­լու է Ուկրաի­նա­յի հարցը, և եթե չլուծի՝ ինչպե՞ս է Հայաստա­նը մնա­լու մի երկրի հույսին, որը տարա­ծաշրջա­նում գործուն աջակցություն ցուցա­բե­րե­լու ռեսուրսներ չունի։

Դալլաքյա­նը հիշեցրեց նաև Սերժ Սարգսյա­նի՝ Պուտի­նին ուղղված նամակնե­րը ռազմա­կան բալանսի խախտման մասին և ասաց, որ եթե այդ տրա­մա­բա­նությամբ նայենք, ապա այդ դեպքում պետք է եզրա­կացնել, որ նաև նախկին իշխա­նություններն են «գցել» Ռուսաստա­նին։ Նա ընդգծեց, որ սա պարզա­պես տրա­մա­բա­նա­կան փակուղի է, և անհրա­ժեշտ է վերաի­մաստա­վո­րել Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության ամբողջ տրա­մա­բա­նությունը։

Վերլուծա­բա­նը անդրա­դարձավ այն պնդմա­նը, թե «այլընտրանքը Թուրքիան է»՝ պատասխա­նե­լով, որ նման մոտե­ցումը իրա­կա­նության խեղաթյուրում է։ Նա հիշեցրեց, որ հենց Ռուսաստանն է տարի­ներ շարունակ Թուրքիա­յի հետ ունե­ցել մոտ հարա­բե­րություններ, և հենց Ռուսաստա­նը 2020 թ‑ին պնդում էր, որ Թուրքիան իրա­վունք ունի մասնակցել տարա­ծաշրջա­նա­յին գործընթացնե­րին՝ երբ արևմտյան երկրնե­րը այդ մասնակցությա­նը դեմ էին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ