16.8 C
Yerevan

Հայի Ինքնիշխա­նությունը Հայաստանն Է

Վախն է բթացնում ուղե­ղը․ երբ վախը միա­նում է, մտա­ծո­ղությունը դադա­րում է աշխա­տել։ Նա ընդգծեց, որ վախը գալիս է թե՛ դրսից քարոզվող ծրագրա­վորված ձևե­րով, թե՛ մեր ներսից՝ որպես ձգձգված պատմա­կան սթրես։

Ռուբեն Բաբա­յան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է ռեժի­սոր Ռուբեն Բաբա­յա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նի ինքնիշխա­նությանն ու ազգա­յին անվտանգությանն առնչվող կարև­որ հարցեր։ Հիմնա­կան ուշադրությունը կենտրո­նա­ցած է Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի շուրջ ձևա­վորված «միայն Ռուսաստա­նը կարող է մեզ փրկել» թեզի վրա, որը Բաբա­յա­նը համա­րում է սխալ և սեփա­կան ուժե­րին չհա­վա­տա­լու արդյունք։ 

Ռեժի­սոր Ռուբեն Բաբա­յա­նը ասաց, որ «եթե Ռուսաստա­նը չլի­նի» ձևա­կերպումն ինքնին սխալ է․նա նշեց, որ այդպես մտա­ծել նշա­նա­կում է ընդունել, թե մենք պետք է անխուսա­փե­լիո­րեն ենթարկվենք որևէ գերտե­րության կամ սպա­սենք, որ ինչ-որ մեկը մշտա­պես հովա­նա­վո­րի մեզ։ Ռուբեն Բաբա­յա­նի դիտարկմամբ՝ սա այն մտա­ծո­ղությունն է, որով մեր հասա­րա­կությունը ապրել է ոչ միայն վերջին 30 տարին, այլ առնվազն երկու դար։ Նրա խոսքով՝ վախը ներմուծվել է և դարձել ազգա­յին մտա­ծո­ղության բաղադրիչ, և այդ վախը մինչ այսօր էլ ապրում է հասա­րա­կության որոշ շերտե­րում։

Նա ընդգծեց, որ այստեղ օբյեկտի­վություն չկա, քաղա­քա­կա­նության մեջ հարցե­րը չեն լուծվում «միայն ոչնչացնողներ» և «միայն փրկիչներ» տրա­մա­բա­նությամբ։ Սակայն, ըստ նրա, մեզ մոտ իրա­կա­նությունն այդպես է ներկա­յացվում․ կան իբրև թե ի բնե մեզ ոչնչացնողնե­րը, և կան ի վերուստ մեզ փրկողնե­րը, իսկ մնա­ցած ամեն ինչ պարզա­պես «նյուանսներ» են։

Ռուբեն Բաբա­յա­նը սա կոչում է «քաղա­քա­կան ֆաստֆուդ»՝ հեշտ ուտվող, էժան, բայց ծանր հետև­անքնե­րով։ Նա կարծում է, որ խնդիրն ավե­լի խորն է, քան քաղա­քա­կան ուժերը․նրանք ընդա­մե­նը սպա­սարկում են այն տրա­մադրություննե­րը, որոնք արդեն կան հասա­րա­կության մեջ։ Նրա խոսքով՝ հասա­րա­կության մի հատված դեռ մտա­ծում է, թե թուրքե­րի նպա­տա­կը մեզ կոտո­րելն է, տուն ներխուժե­լը, կանանց բռնա­բա­րե­լը և այլն։ Այդ մտայնությունից երկու ելք կա․ կամ դու միա­նում ես որևէ հզոր երկրի, լինի դա պաշտո­նա­պես, թե ոչ պաշտո­նա­պես (ինչպես Բելա­ռուսը կամ Թաթարստա­նը), կամ պարզա­պես լքում ես երկի­րը՝ մտա­ծե­լով, որ այն անա­պա­հով է։ Նա հիշեցրեց, որ վերջին 30 տարում Հայաստա­նի մի ամբողջ երրորդը արտա­գաղթել է հենց այդ վախով սնված մտա­ծո­ղության պատճա­ռով։

Ռեժի­սո­րը նշեց, որ Հայաստա­նում երկար տարի­ներ արմա­տա­վորվել է մի բանաձև՝ մեզ կարող է փրկել միայն Ռուսաստա­նը, իսկ Ռուսաստա­նը զբաղված է «ավե­լի կարև­որ գործե­րով»։ Նա հիշե­ցեց, թե ինչ հարց էր հնչում 44-օրյա պատե­րազմից հետո՝ «ինչու Ռուսաստա­նը չօգնեց»։ Բաբա­յա­նի դիտարկմամբ՝ Ռուսաստա­նը պարզա­պես ընտրեց իրեն ավե­լի կարև­որ ուղղությունը՝ պատրաստվե­լով ուկրաի­նա­կան պատե­րազմին և «փոքր Ղարա­բա­ղը» զոհա­բե­րեց «մեծ Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րի համար»։

Ռուբեն Բաբա­յա­նը հարցադրում արեց․ ո՞վ է երաշխա­վո­րում, որ վաղը, նույն տրա­մա­բա­նությամբ, չեն զոհա­բե­րի արդեն ՀՀ‑ը, եթե դա համընկնի Ռուսաստա­նի շահե­րին։ Նա նշեց, որ Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նությունը սենտի­մենտնե­րով չի առաջնորդվում, և հիշեցրեց ռուսա­կան ասացվածքը՝ «Մոսկվա­յում բառե­րին չեն հավա­տում, հավա­տում են արդյունքին»։

Ռեժի­սո­րը մեկնա­բա­նեց նաև այն թեզը, թե Հայաստա­նը «սեպ է Թուրա­նի ճանա­պարհին»։ Նա նշեց, որ 21-րդ դարում ճանա­պարհնե­րը չեն փակում, այլ բացվում են, և արժե­քը ձեռք է բերվում բաց լինե­լուն։ Որպես օրի­նակ բերեց Բաքու-Թբի­լի­սի-Ջեյհան նավթա­մուղը, որը չանցավ Հայաստա­նի տարածքով, և Հայաստա­նը դրա­նից ոչինչ չշա­հեց, իսկ Վրաստա­նը մեծա­պես շահեց։

Նա արձա­գանքեց այն դիտարկմա­նը, թե իր խոսքը «բթացնում է անվտանգության բնազդը»։ Ռուբեն Բաբա­յա­նի կարծի­քով՝ հենց վախն է բթացնում ուղե­ղը․ երբ վախը միա­նում է, մտա­ծո­ղությունը դադա­րում է աշխա­տել։ Նա ընդգծեց, որ վախը գալիս է թե՛ դրսից քարոզվող ծրագրա­վորված ձևե­րով, թե՛ մեր ներսից՝ որպես ձգձգված պատմա­կան սթրես։ Մեզ կոտո­րել են, դա փաստ է, բայց պետք է վերլուծել «ինչպես» ու «ինչու» է դա կատարվել, որովհետև ցեղասպա­նությունն իրա­կա­նություն է, ինչպես արևը, որը հնա­րա­վոր չէ ժխտել։ Բայց, ասաց նա, յուրա­քանչյուր փաստ պահանջում է վերլուծություն։

Ռեժի­սո­րը հիշեցրեց՝ եթե վերջին հազար տարվա ընթացքում բոլո­րը ցանկա­ցել են մեզ վերացնել, ապա ինչու դա չի հաջողվել։ Նա նշեց, որ Ռուսաստա­նը մեզ «չի փրկել», այլ պատե­րազմներ է վարել Պարսկաստա­նի և Օսմանյան կայսրության հետ՝ ինքն իր ազդե­ցությունն ընդլայնե­լու համար։ Բայց մենք, ըստ Բաբա­յա­նի, սովոր ենք ամեն քայլի համար ստեղծել բարո­յա­կան ինքնա­բա­ցատրություններ՝ «եկել են մեզ փրկելու»։Նա նաև հիշեցրեց, թե ինչպես է Ռուսաստա­նը իրա­կա­նում վերա­բերվել հայությա­նը՝ եկե­ղե­ցի­նե­րի, դպրոցնե­րի փակումներ, վերահսկո­ղություն, ճնշումներ։ Բաբա­յան շեշտեց, որ նույն սխալներն կրկնվել են և՛ ցարա­կան շրջա­նում, և՛ խորհրդա­յին, և՛ վերջին 30 տարվա ընթացքում։

Ռեժի­սորն անդրա­դարձավ նաև Թումանյա­նի ու Չարենցի մտքե­րին՝ նշե­լով, որ նրանք քննա­դա­տում էին ոչ թե իշխա­նություննե­րին, այլ հենց հասա­րա­կության մտա­ծո­ղությա­նը, որովհետև քաղա­քա­կան ուժե­րը միշտ անում են այն, ինչ պահանջում են զանգվածնե­րը։ Եթե գաղա­փա­րը չկա ժողովրդի մեջ, ոչ մի իշխա­նություն չի կարող այն պարտադրել։

Ռուբեն Բաբա­յա­նը սուր քննա­դա­տեց «կամ Ռուսաստան, կամ Թուրքիա» կեղծ երկընտրանքը։ Նա ասաց, որ դա արհեստա­կան հարցադրում է, որը բերում է միայն մեկ պատասխան՝ Ռուսաստան։ Բայց, ըստ նրա, հայ ինքնությունը հենց քաղա­քակրթա­կան ընտրություն է, և մենք՝ որպես արև­ելյան քրիստո­նեա­կան, եվրո­պա­կան մշա­կույթի մաս, պետք է գնա­հա­տենք մեր արժե­քը և չփորձենք անընդհատ թշնա­մություն սերմա­նել տարբեր հարև­աննե­րի հետ՝ փրկիչ փնտրե­լով։ Իրեն խիստ ուրա­խացնում է մտա­ծո­ղության փոփո­խությունը, որը նկա­տում է Հայաստա­նի տարբեր հատվածնե­րում։ Նա ասաց, որ 2020‑ի պատե­րազմա­կան ողբերգությունը մարդկանց ավե­լի իմաստուն դարձրեց, որովհետև պարտությունը ստի­պում է մտա­ծել։ Երբ հասա­րա­կությունը սկսում է հասկա­նալ իր սեփա­կան սխալնե­րը, տեղի է ունե­նում հոգե­բա­նա­կան հասունա­ցում։

Ռուբեն Բաբա­յա­նի կարծի­քով՝ մարդիկ գիտակցում են, որ եթե ուզում են փոխել երկի­րը, պետք է փոխեն իրենք իրենց ու իրենց մոտե­ցումնե­րը, որովհետև նույն մեթոդնե­րով չեն կարող ակնկա­լել այլ արդյունք․ինչպես ասել է Էնշտեյնը՝ «հնա­րա­վոր չէ անընդհատ նույն բանը անել և այլ արդյունք սպա­սել»։

Նա անդրա­դարձավ նաև եկե­ղե­ցու ներգրավվա­ծությա­նը քաղա­քա­կան հարցե­րում։ Նրա կարծի­քով՝ եկե­ղե­ցու ներսում կան շատ առա­ջա­դեմ մարդիկ, և անհա­տա­կան հայտա­րա­րություննե­րը ամբողջ եկե­ղե­ցու կարծի­քը չեն ներկա­յացնում։ Բաբա­յա­նը հիշեցրեց, որ պատմության ընթացքում բոլոր երկրնե­րը փորձել են սահմա­նա­փա­կել եկե­ղե­ցու ներգրավվա­ծությունը պետա­կան գործե­րում, և Հայաստա­նը նույնպես վառ օրի­նակներ ունի՝ Խորեն Ա. կաթո­ղի­կո­սի սպա­նությունից մինչև սովե­տա­կան վերահսկո­ղությունը և հետսո­վե­տա­կան փորձե­րը՝ ազդե­լու կաթո­ղի­կոսնե­րի ընտրության վրա։

Առնչվող Հոդվածներ