33.9 C
Yerevan

Հայ-Ամե­րիկյան Հարա­բե­րություննե­րը Զարգա­նում Են

Միա­ժա­մա­նակ ԱՄՆ‑ը աշխա­տում է Վրաստա­նի հետ, քանի որ Վրաստա­նի ներգրավվա­ծությունը տարա­ծաշրջա­նա­յին ենթա­կա­ռուցվածքա­յին նախագծե­րում առանցքա­յին է․ եթե Վրաստա­նը դուրս մնա, Հայաստա­նը ևս լրիվ ներառման հնա­րա­վո­րություն չի ստա­նա։ 

Ներսես Կոպալյան

1inTV‑ն զրուցել է Միացյալ Նահանգնե­րի Նվա­դա­յի համալսա­րա­նի միջազգա­յին հարա­բե­րություննե­րի ամբիո­նի պրոֆե­սոր Ներսես Կոպալյա­նի հետ:Զրույցի ընթացքում քննարկվել են ԱՄՆ‑ի բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի այցե­րը Հայաստան և Ադրբե­ջան, ինչպես նաև Միջին միջանցքի (Middle Corridor) նախագծին առնչվող տարա­ծաշրջա­նա­յին աշխա­տանքնե­րը։

Պրոֆե­սոր Ներսես Կոպալյա­նը նշեց, որ հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րում վերջին զարգա­ցումնե­րը տրա­մա­բա­նա­կան շարունա­կությունն են այն գործընթացնե­րի, որոնք սկսվել էին ամիսներ առաջ։ Նա ասաց, որ դեռ նախորդ հարցազրույցում անդրա­դարձել էին այն հանգա­մանքին, որ ԱՄՆ Պետդե­պարտա­մենտում ձևա­վորվել են երկու աշխա­տանքա­յին խմբեր, որոնք զբաղվում են Հայաստա­նի հետ համա­գործակցությամբ։ Ըստ Կոպալյա­նի՝ փոխպետքարտուղար Էլի­սոն Հուքե­րի այցը հենց այդ աշխա­տանքի շարունա­կությունն էր։ Հուքե­րը Երև­ան էր եկել՝ արա­գացնե­լու հայ-ամե­րիկյան հուշագրե­րի իրա­կա­նա­ցումը և ապա­հո­վե­լու, որ կողմե­րը նույն պատկե­րա­ցումն ունե­նան իրա­կա­նացվող ծրագրե­րի վերա­բերյալ։ Կոպալյա­նը ընդգծեց, որ այցի նպա­տակն էր ոչ թե քաղա­քա­կան ազդակներ հղե­լը, այլ բացա­ռա­պես գործնա­կան խնդիրներ լուծե­լը՝ ֆինանսա­վո­րում, լոգիստի­կա, տեխնի­կա­կան ուղղություններ։

Պրոֆե­սոր Կոպալյա­նը նշեց, որ նախկի­նում Ադրբե­ջա­նը փաստա­ցի «ոչ ֆորմալ վետո» ուներ Հայաստա­նի հետ ԱՄՆ համա­գործակցության որոշ գործընթացնե­րի վրա։ Նրա խոսքով՝ այժմ այս մոդե­լը փոխվել է․Վաշինգտոնը այլևս չի հարցնում Բաքվի համա­ձայնությունը, այլ պարզա­պես նրան տեղե­կացնում է արդեն ընդունված որո­շումնե­րի մասին։ Սա, ըստ Կոպալյա­նի, արմա­տա­կան փոփո­խություն է տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կա­նությունում։ Միա­ժա­մա­նակ ԱՄՆ‑ը աշխա­տում է Վրաստա­նի հետ, քանի որ Վրաստա­նի ներգրավվա­ծությունը տարա­ծաշրջա­նա­յին ենթա­կա­ռուցվածքա­յին նախագծե­րում առանցքա­յին է․ եթե Վրաստա­նը դուրս մնա, Հայաստա­նը ևս լրիվ ներառման հնա­րա­վո­րություն չի ստանա։Կոպալյանը նկա­տեց, որ Վաշինգտո­նը փորձում է Թբի­լի­սիի համար զարգացման նոր հեռանկարներգտնել, որպեսզի Վրաստա­նը մեկուսա­ցած չմնա։

Ներսես Կոպալյա­նը դիտարկեց, որ Ադրբե­ջա­նի՝ Կենտրո­նա­կան Ասիա­յի «հնգյա­կին» միա­նա­լու որո­շումը պետք չէ ընկա­լել որպես հակա­հայկա­կան քայլ։ Նրա խոսքով՝ Ալիևը փորձում է բարձրացնել Ադրբե­ջա­նի կարև­ո­րությունը ԱՄՆ նոր քաղա­քա­կա­նության շրջա­նա­կում, որտեղ Կենտրո­նա­կան Ասիան արագ վերածվում է Ռուսաստա­նի ազդե­ցության նկատմամբ «երկրորդ ճակա­տի»՝ Արևմուտքի կողմից։ Ղազախստա­նը դարձել է ԱՄՆ‑ի համար տարա­ծաշրջա­նի հիմնա­կան հենա­րա­նը, և Ալիևը փորձում է լինել նույն դաշտում՝ համո­զե­լով, որ Բաքուն կարող է կարև­որ դերա­կա­տար լինել։ Ադրբե­ջա­նը լրջո­րեն անհանգստա­ցած է, որ Հայաստա­նը կարճ ժամա­նա­կում զգա­լի առա­ջընթաց է գրանցում տեխնո­լո­գիա­կան ոլորտում՝ ԱՄՆ‑ի հետ համա­գործակցության շնորհիվ։ Նա հիշեցրեց, որ հայկա­կան դիվա­նա­գի­տությունը և տեխնո­լո­գիա­կան թիմե­րը, ներառյալ դեսպան Նարեկ Մկրտչյա­նը, ակտի­վո­րեն առաջ են տանում համա­գործակցությունը Google‑ի, Apple‑ի և Nvidia‑ի նման հսկա­նե­րի հետ, ինչի հետև­անքով Ադրբե­ջա­նը մեծ ռեսուրսներ է ներդրել Վաշինգտո­նում լոբբիստա­կան պայքա­րի մեջ։ Հայաստա­նը դարձել է Միացյալ Նահանգնե­րի համար տարա­ծաշրջա­նա­յին «անկյունա­քար», իսկ Ղազախստա­նը՝ նույն դերա­կա­տա­րը Կենտրո­նա­կան Ասիա­յում։ Այս հանգա­մանքը, նրա խոսքով, բացատրում է, թե ինչու Ղազախստա­նը Հայաստա­նին դուրս չի թողնում իր տարա­ծաշրջա­նա­յին նախա­ձեռնություննե­րից, հատկա­պես այն պայմաննե­րում, երբ Հայաստա­նը շատ ավե­լի ակտիվ և նախա­ձեռնող արտա­քին քաղա­քա­կա­նություն է վարում, քան անցյա­լում։

Անդրա­դառնա­լով Հայաստան–Թուրքիա գործընթա­ցին՝ Կոպալյա­նը ասաց, որ Թուրքիա­յի արտգործնա­խա­րար Հաքան Ֆիդա­նի հայտա­րա­րությունը, թե կարգա­վորման գործընթա­ցը հնա­րա­վոր է միայն Հայաստան–Ադրբեջան պայմա­նագրից հետո, այդքան էլ Հայաստա­նի հետ ուղղա­կի կապ չունի։ Նրա դիտարկմամբ՝ այդ հայտա­րա­րության ենթա­տեքստը կապված է Թուրքիա­յի հարա­բե­րություննե­րի հետ ԱՄՆ‑ի և ռազմա­կան համա­գործակցության շուրջ ընթա­ցող գործընթացնե­րի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ