21.8 C
Yerevan

Հայ Եկե­ղե­ցին Պետք Է Ծառա­յի Միայն Հայ Ժողովրդին

1999թ. կաթո­ղի­կո­սա­կան ընտրությունը, որը լի էր ճնշումնե­րով ու ահա­բե­կումնե­րի տպա­վո­րությամբ, մեծա­պես նպաստեց եկե­ղե­ցու շուրջ ստեղծված անա­ռողջ մթնո­լորտին։ Կաթո­ղի­կո­սի գահ բարձրա­նա­լը տեղի ունե­ցավ մի այնպի­սի  ծանր պայմաննե­րում, երբ երկի­րը ապրում էր հոկտեմբե­րի 27‑ի արյունա­լի հետև­անքնե­րը։

Վազգեն Միրզա­խանյան

Civic News‑ը զրուցել է Բալթյան երկրնե­րի հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքե­պիսկո­պոս Միրզա­խանյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու ներքին ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճա­կը։ Արքե­պիսկո­պո­սը կտրուկ պահանջում է Ամե­նայն Հայոց Կաթո­ղի­կոս Գարե­գին Երկրորդի խաղաղ հրա­ժա­րա­կա­նը, պնդե­լով, որ 1999 թվա­կա­նի «անարդար» ընտրություննե­րից սկսած կուտակված խնդիրնե­րը սրվել են։ Նա խիստ քննա­դա­տում է Մայր Աթո­ռի կողմից իրա­կա­նացվող անարդար կարգա­լուծություններն ու զգուշացնում, որ եկե­ղե­ցին կառա­վարվում է արտա­քին կամ օտար ազդե­ցությամբ։

Վազգեն արքե­պիսկո­պոս Միրզա­խանյա­նը նախ նշեց, որ ավարտել է հոգև­որ ճեմա­րա­նը, ձեռնադրվել է կուսակրոն հոգև­ո­րա­կան, ծառա­յել է որպես Վազգեն Վեհա­փա­ռի գավա­զա­նա­կիր, և թե ՛ Վազգեն Առա­ջի­նը, և թե ՛ Գարե­գին Առա­ջինն մեծ դերա­կա­տա­րություն են ունե­ցել իր կյանքի ձևա­վորման մեջ։ Նա ասաց, որ այդ շրջա­նում  հիմնվել է քրիստո­նեա­կան դաստիա­րա­կության կենտրո­նը, վերա­պատրաստվել են կիրակնօրյա դպրոցնե­րի ուսուցիչներ, և հենց այդ աշխա­տանքնե­րի արդյունք էր, որ 2005 թվա­կա­նից հայ եկե­ղե­ցու պատմություն առարկան մտավ դպրոց։

Սրբա­զա­նը հիշեցրեց, որ 17 տարի ղեկա­վա­րել է Վրաստա­նի հայոց թեմը, Բաբկեն վարդա­պետ Սալբյա­նի հետ միա­սին հիմնել Սամցխե-Ջավախքի փոխա­ռաջնորդությունը, իսկ իր լավա­գույն ձեռքբե­րումնե­րից համա­րում է Թբի­լի­սիի Սուրբ Էջմիա­ծին և Սուրբ Գևորգ եկե­ղե­ցի­նե­րի վերա­նո­րո­գումը, ինչպես նաև Հովհաննես Թումանյա­նի տան վերա­դարձը։ Նա պատմեց, որ ապա վերա­դարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիա­ծին՝ ղեկա­վա­րե­լով հայե­ցա­կարգա­յին հարցե­րի գրա­սենյա­կը, և 2024թ. մարտի 31-ից նշա­նակվել է Բալթյան երկրնե­րի հայոց թեմի առաջնորդ։

Նա դիտարկեց, որ վերջին հայտա­րա­րություննե­րը՝ կապված կաթո­ղի­կո­սի հրա­ժա­րա­կա­նի պահանջի հետ, մեծ աղմուկ առա­ջացրին, սակայն ընդգծեց՝ խնդիրնե­րը նոր չեն և տարի­նե­րով են կուտակված։ Միրզա­խանյա­նը ասաց, որ 1999թ. կաթո­ղի­կո­սա­կան ընտրությունը, որը լի էր ճնշումնե­րով ու ահա­բե­կումնե­րի տպա­վո­րությամբ, մեծա­պես նպաստեց եկե­ղե­ցու շուրջ ստեղծված անա­ռողջ մթնո­լորտին։ Նրա խոսքով՝ կաթո­ղի­կո­սի գահ բարձրա­նա­լը տեղի ունե­ցավ միայնպի­սի ծանր պայմաննե­րում, երբ երկի­րը ապրում էր հոկտեմբերի27‑ի արյունա­լի հետև­անքնե­րը։

Արքե­պիսկո­պո­սը նշեց, որ Գարե­գին Երկրորդ-ին երբեք անձնա­կան վիրա­վո­րանք չի հնչեցրել և չի էլ հնչեցնի, հակա­կա­թո­ղի­կո­սա­կան չէ, բայց իրա­վունքը ունի բարձրա­ձայնե­լու այն խնդիրնե­րը, որոնք տարի­ներ շարունակ անարձա­գանք են մնա­ցել։ Նրա խոսքով՝ եկե­ղե­ցին ներքաշվել է քաղա­քա­կան գործընթացնե­րի մեջ, հատկա­պես 2021 թվա­կա­նի ընտրություննե­րի և հետա­գա շարժումնե­րի ժամա­նակ, ինչը հակա­սում է եկե­ղե­ցու առա­քե­լությա­նը։ Նա ընդգծեց, որ 2018‑ի իրա­վի­ճա­կում հոգև­ո­րա­կաննե­րի ներկա­յությունը կարե­լի էր հասկա­նալ, բայց հետա­գա տարի­նե­րին նման անհրա­ժեշտություն չկար։

Միրզա­խանյա­նը ասաց, որ Բագրատ արքե­պիսկո­պո­սի քաղա­քա­կան ակտի­վությունը, որը հանգեցրեց բախումնե­րի, վերջին կաթիլն էր, որին հաջորդեց եպիսկո­պոսնե­րի համա­տեղ մտա­հո­գությունը։ Նա նշեց, որ բազմա­թիվ հոգև­ո­րա­կաններ անարդար կերպով կարգա­լույծ են արվել, և կանո­նա­կարգը ընդունե­լով՝ իրենց անարդար են համա­րում Տեր Արա­մի և Տեր Թադեի կարգա­լուծումնե­րը, քանի որ այլ հոգև­ո­րա­կաններ, որոնց սխալնե­րը մեծ էին, շարունա­կում են ծառայել։Կա նաև մտա­հո­գություն՝ եկե­ղե­ցու կառա­վարման վրա օտար միջամտություննե­րի մասին։ Նրա կարծի­քով՝ հայ եկե­ղե­ցին պետք է ծառա­յի միայն հայ ժողովրդին և բացա­ռա­պես Հայաստա­նի պետա­կան շահին։

Խոսե­լով հայտա­րա­րությունից հետո ունե­ցած շփումնե­րի մասին՝ նա նշեց, որ տարբեր հոգև­ո­րա­կաննե­րի հետ զրույցներ եղել են, սակայն Մայր Աթո­ռի գերա­գույն հոգև­որ խորհրդի նիստին չեն մասնակցել, քանի որ այն կրկին անարդյունք կլի­ներ։ Նա ասաց, որ տարի­ներ շարունակ ներսում բարձրա­ձայնել են Արցա­խի, ժառանգության, համայնքա­յին խնդիրնե­րը, սակայն որևէ լուծում չի տրվել։

Անդրա­դառնա­լով Արշակ Սրբա­զա­նի դեպքին՝ Վազգեն Սրբա­զա­նը պատմեց, որ Արշակ Սրբա­զա­նը տարի­ներ շարունակ իր աշա­կերտն ու մտե­րիմն է եղել, և ինքն ու բազմա­թիվ հոգև­ո­րա­կաններ նրան կոչ էին անում ժամա­նա­կա­վո­րա­պես հրա­ժարվել պաշտո­նից՝ մինչև պարզվեն բոլոր հարցե­րը։ Սակայն դա չեղավ, և ստիպված են եղել դիմել կաթո­ղի­կո­սին՝ խնդրե­լով ժամա­նա­կա­վո­րա­պես հեռացնել նրան ծառա­յությունից, քանի որ թեման վնա­սում էր և իրեն, և կաթո­ղի­կո­սին, և ամբողջ եկե­ղե­ցուն։

Միրզա­խանյա­նը անդրա­դարձավ վարչա­պե­տի հետ ՝ իր հանդիպման շուրջ բարձրացված մեղադրանքնե­րին՝ ասե­լով, որ իրեն երկար տարի­ներ անվա­նել են «նիկո­լա­կան», սակայն ինքը պետա­կա­նա­մետ է եղել բոլոր իշխա­նություննե­րի պայմաննե­րում։ Նա շեշտեց, որ հանդի­պել են վարչա­պե­տին ոչ թե նրա քաղա­քա­կան կողմնո­րոշմամբ, այլ որպես պետա­կան ղեկա­վա­րի և հավա­տացյա­լի, որպեսզի փորձեն հասկա­նալ ստեղծված իրա­վի­ճա­կը և գտնել լուծումներ։ Նրա­խոսքով՝ վարչա­պե­տը պատրաստա­կա­մություն է հայտնել ընդունե­լու կաթո­ղի­կո­սին և քննարկե­լու իր հանգիստ ու պատվով հեռա­նա­լու պայմաննե­րը։

Արքե­պիսկո­պո­սը ասաց, որ նույնիսկ եթե իրենց բոլո­րին կարգա­լույծ անեն, խնդի­րը չի լուծվի, քանի որ ամե­նայն հայոց կաթո­ղի­կո­սի գլխա­վորնա­ռա­քե­լությունը՝ լինել ժողովրդի մեջ, քարո­զել, միա­վո­րել, ներդաշնա­կություն բերել, արդեն երկար ժամա­նակ չի իրա­կա­նացվում։

Նա անդրա­դարձավ ֆեյքե­րի ու կոմպրո­մատնե­րի թեմա­յին՝ վկա­յե­լով, որ ինքը և շատ ուրիշներ դարձե­լեն այդ հարձա­կումնե­րի զոհը, և ցավով նկա­տեց, որ դրանց մի մասն իրա­կա­նացվում է Մայր Աթո­ռի որոշ պաշտոնյա­նե­րի շրջա­պա­տում։

Վազգեն Սրբա­զա­նը հերքեց Վրաստա­նում իր ծառա­յությա­նը վերագրվող ֆինանսա­կան մեղադրանքնե­րը՝ նշե­լով, որ դրանք տարի­ներ առաջ ամբողջությամբ ուսումնա­սիրվել են և որևէ հիմնա­վո­րում չեն ունե­ցել։ Նա ասաց, որ իր դեմ հնչեցվող մեղադրանքներն արդեն անցել են նույնիսկ անհե­թե­թության սահմաննե­րը՝ հասնե­լով անձնա­կան կյանքի և ընտա­նիքնե­րի վիրա­վո­րանքնե­րին։ Կուսակրո­նության հարցե­րով եկե­ղե­ցին տարի­ներ շարունակ խոցե­լի է եղել, և այդ հարցը պետք է լուծվի ամբողջ ժողովրդի, ոչ թե փակ շրջա­նակնե­րի մակարդա­կով։ Միրզա­խանյա­նը նշեց, որ հոգև­ո­րա­կաննե­րը մեղքե­րի մասին խոսե­լիս չեն հրա­ժարվում իրենց պատասխա­նատվությունից, բայց ընդգծեց․ ամե­նա­մեծ մեղքը տարի­ներ շարունակ լռելն ու հանդուրժելն է եղել։ Հայկա­կան հասա­րա­կությունը Հայաստա­նում գրե­թե չի մասնակցում եկե­ղե­ցու կյանքին, ի տարբե­րություն Սփյուռքի, որտեղ ցանկա­ցած քայլ համա­ձայնեցվում է համայնքի հետ։ Նրա խոսքով՝ հավա­տացյալ ժողովրդի ձայնը Հայաստա­նում չի լսվում, ինչի դրսև­ո­րումնե­րից էր նաև վերջին տարի­նե­րին Էջմիածնում կազմա­կերպված միջո­ցա­ռումնե­րին գրե­թե չհասցված մասնակցությունը։

Վազգեն արքե­պիսկո­պո­սը, խոսե­լով Բագրատ Գալստանյա­նի և Միքա­յել Աջա­պահյա­նի քաղա­քա­կան ակտի­վության մասին, նշեց, որ ինքը և շատ եպիսկո­պոսներ չեն ողջունել այդ քայլե­րը։ Նա ասաց, որ այդ հոգև­ո­րա­կաննե­րը հայրե­նա­սեր են և կարող էին լինել եկե­ղե­ցու լավա­գույն առաջնորդնե­րից, եթե չմտնեին քաղա­քա­կան գործընթացնե­րի մեջ։ Նրա դիտարկմամբ՝ այդ քաղա­քա­կա­նա­ցումը նաև արդյունք էր կաթո­ղի­կո­սի թույլտվության։

Ավարտե­լով խոսքը՝ նա ընդգծեց, որ խնդիրնե­րի մասին պետք է խոսել, բայց ոչ երբեք վիրա­վո­րանքով կամ անհանդուրժո­ղա­կա­նությամբ։ Եկե­ղե­ցու նպա­տակն է՝ սեր, խաղա­ղություն և համե­րաշխություն բերել, իսկ այսօր անհրա­ժեշտ է միա­սին փորձել դուրս գալ ճգնա­ժա­մից և վերա­դարձնել եկե­ղե­ցին իր իրա­կա­նա­ռա­քե­լությա­նը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ